1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ինչո՞ւ հենց այս պահին ձերբակալեցին Մանվել Գրիգորյանին, ու Դոն Պիպոյին

Էջմիածին քաղաքում մի քանի օր շարունակ տեղի ունեցած գործընթացները, այս փուլի համար, կարելի է ասել հասան վերջնակետին:
Երեկ, ԱԱԾ-ն ձերբակալեց ԱԺ գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանին ու Արթուր Ասատրյանին, ով առավել հայտնի է Դոն Պիպո մականունով:
Ըստ ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության, երկուսին պատկանող տներում հայտնաբերվել էր անօրինական զենք ու զինամթերք:
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան ԱԱԾ-ն հատուկ գործողություններ էր իրականացրել Մանվել Գրիգորյանին պատկանող շենքերում, իսկ գեներալին  իրավապահները «փակել էին» Երկրապահ միության գրասենյակում: Խուզարկություն էր կատարվել նաեւ Դոն Պիպոյի տանը:
Իսկ այս պահի դրությամբ, ԱԱԾ շենքի դիմաց շարունակվում են բողոքի ցույցերը՝ հաջակցություն Մանվել Գրիգորյանի:
Ակցիայի մասնակիցներն անընդունելի են համարում ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը: Նրանք պահանջում են, որ Արցախի հերոսին ազատ արձակեն:

ԱԱԾ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնողները Մանվել Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը շինծու են համարում:

Ստեղծված իրավիճակի, եւ երեկ տեղի ունեցած ձերբակալությունների, ու ներկա քաղաքական իրողությունների շուրջ, Fnews.am-ը զրուցեց քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ:

Image result for Գագիկ Համբարյան

-Պարոն Համբարյան, Ձեր կարծիքով, ինչո՞վ էր պայմանավորված իշխանությունների երեկվա նման կտրուկ եւ արագ որոշումը, եւ իհարկե ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերացիան, որի արդյունքում ձերբակալվեցին գեներալ Մանվել Գրիգորյանն, ու Արթուր Ասատրյանը: 

-Նախ ամենառաջինը.ինչու՞ գեներալ Մանվել Գրիգորյանը: Որովհետեւ գեներալ Մանվել Գրիգորյանը՝ ԵԿՄ նախագահն է: Այսինքն, ինքը կարելի է ասել ունի մեծ հնարավորություններ՝ ոտքի հանելու այն անձանց, ովքեր ժամանակին ակտիվորեն մասնակցել են Արցախյան ազատամարտին: Եւ նրանք էլ, չի բացառվում,որ կարող էին մեծ խնդիրներ ստեղծել իշխանությունների համար:

Հենց դա էր պատճառը, որ նոր իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ , բեսպրեդելի դեմ պայքարը սկսեցին գեներալ Մանվելից:
Որովհետեւ եթե իրենք պայքարը սկսեին մեկ այլ «բեսպրեդելշչիկից», ով հովանավորովում էր նախկին իշխանությունների կողմից, դա կարող էր նախազգուշացում լինել՝ նախկին իշխանությունների կողմից հովանավորվող անձանց: Եւ նրանք կարող էին միավորվել` նոր իշխանությունների դեմ:
Եւ այստեղ խնդիրն այն էր, որ պետք էր հարված հասցնել մի անձի, ով նաեւ հնարավարություն ուներ  կիրառել զենք ՝իշխանությունների դեմ:
Եւ պատահական չէր, որ դա Մանվել Գրիգորյանն էր. չպետք է մոռանալ այն հանգամանքը եւ այն փաստը, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո, գեներալ Մանվելը խնդիրներ էր ստեղծել իշխանությունների համար:
Իսկ այդ ամենը հայտնի է, որ լուծվեց միայն բանակցությունների միջոցով:
Հիմա, նոր իշխանությունները երեւի թե չէին ցանկանում բանակցություններ վարել գեներալ Մանվելի հետ, ու նրանք փորձեցին ֆորս-մաժորային իրավիճակ ստեղծել:


-Իսկ Ձեր կարծիքով, Էջմիածնում սկսված հանրահավաքները ինքնաբուխ էին, թե՞…

-Կոնկրետ այդ պայքարը՝ հանրահավաքները գեներալ Մանվելի որդու դեմ, որն Էջմիածնում սկսվեց ընդամենը երեք օր առաջ, կարծում եմ պատահական չէր:
Ու նաեւ շատ տարօրինակ էր, որ այդ հանրահավաքների ակտիվ մասնակիցներից էր նաեւ եւս մեկ անձ, ով ըստ մամուլի հրապարակումների՝ քրեական հեղինակություն Դոն Պիպոն ՝Արթուր Ասատրյանն է:
Ես այն կարծիքին չեմ, որ այդ միտինգը միամիտ էր կազմակերպվել Էջմիածնում: Չմոռանանք, որ այդ նույն հանրահավաքին մասնակցում էին նույն Դոն Պիպոն, եւ հանրաճանաչ Ճոյտը՝ Հակոբ Հակոբյանը:
Եւ իշխանությունները շատ լավ հասկացան, որ այդ իրողությունները հասարակության մեջ կարող են զայրույթ առաջացնել:
Քանի որ ստացվում էր. մի կրիմինալին եւ բեսպրեդելին՝ փոխարինում ենք մի այլ կրիմինալով ու բեսպրեդելով:
Հետեւաբար իշխանությունները փորձ արեցին ինքնամաքրվել, եւ գեներալ Մանվելին ձերբակալելու հետ մեկտեղ՝ ձերբակալեցին  նաեւ Արթուր Ասատրյանին:
Իշխանությունները փորձեցին ցույց տալ, որ իրենք Արթուր Ասատրյանի, կամ Ճոյտ մականունով Հակոբ Հակոբյանի հետ կապ չունեն:

-Իսկ ի՞նչ եք կարծում, նույն գեներալ Մանվել Գրիգորյանի, եւ Դոն Պիպոյի նկատմամբ կկիրառվե՞ն կոնկրետ «սանկցիաներ», թե՞ այնուամենայնիվ ականատես կլինենք այլ սցենարների:

-Նախ ամենառաջինը՝ գեներալ Մանվելին երկար ժամանակ չեն կարող անազատության մեջ պահել: Գեներալ Մանվելի վերաբերյալ՝ խորհրդարանը պետք է ընդունի համապատասխան որոշում, եւ նրան զրկի անձեռնմխելությունից, որն այս պահին շատ դժվար է  կազմակերպել: 
Ինչ վերաբերում է Արթուր Ասատրյանին, ապա նրան կարող է մի փոքր երկար պահեն:

-Ինչու՞: 

-Քանի որ նա անձեռնմխելությունից չի օգտվում:

-Բայց Արթուր Ասատրյանի անունն էլ, Հռոմ Պապի հետ է կապվում…Մամուլի էջերով այդ մասին բազմիցս է խոսվել…

-Անկեղծ ասած չեմ հավատում, որ նա Հռոմի Պապի հետ կապ ունի, քանի որ նրա անունը ավելի շատ կապված էր Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի հետ: Ես չեմ կարծում, որ Հռոմի Պապերը իրենց թույլ տան աշխարհիկ մարդկանց հետ այդ աստիճան մտերմություն անել: Նրանք, այդ առումով, առավել   զգուշավոր են:

Իսկ ինչ մնում է Սիլվիո Բերլուսկոնիին, ապա նրանց մտերմությունը հավատալու է, քանի որ նա լինելով  մութ քաղաքական գործիչ, կարողանում էր «լեզու է գտնել»
բոլոր խավերի ներկայացուցիչների հետ:

-Այդուհանդերձ իշխանությունները նո՞ր իմացան, որ գեներալի, կամ Դոն Պիպոյի ապարանքից կարող են ապպօրինի զենք -զինամթերք հայտնաբերել: Ձեր կարծիքով, նրանցից բացի, չկա՞ն այլ բդեշխներ, ու մեծահարուստներ, որոնց անունը եւս՝ կրիմինալի ու քրեական հանցագործությունների հետ կարող էր կապվել:

-Դե իհարկե, իշխանությունները այսօր չեն իմացել այդ մասին: Նրանք շատ լավ գիտեն, թե գեներալ Մանվելը որտեղ է զենք պահում:Հայաստանի Հանրապետությունը այնքան փոքր երկիր է, որ բոլորի կյանքը անմիջականորեն վերահսկվում է ԱԱԾ-ի կողմից: Այստեղ  ոչ ոք՝  գաղտնի գործունեություն ծավալել չի կարող:
Իսկ թե ինչու գեներալ Մանվելը, որովհետեւ նա առանձին բանակ ուներ պետության մեջ, որը կոչվում էր Երկրապահ:

-Հիմա ինչ, փորձ է արվելու ԵԿՄ-ն կազմաքանդե՞լ:

-Գիտեք ինչպես, եթե ոչ կազմաքանդել, ապա նախազգուշացնել, որ ավելի զգույշ եւ ավելի զուսպ լինեն:

-Ի դեպ, այդ զգուշավորության համատեքստում կա՞ արտաքին քաղաքական գործոն, մասնավորապես Արցախի հարցի թնջուկ, որի հետ կապված արդեն իսկ որոշակի ռեպլիկներ են հնչել…

-Ես չեմ կարծում, որ գեներալ Մանվելի հետ կապված դեպքերը՝կապված են արտաքին քաղաքական գործոնի հետ:
Խնդիրը՝ ավելի շատ ներքաղաքական է, քանի որ նոր իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, չեն մոռանում հոկտեմբերի 27-ին հաջորդող օրերը: Դա բոլորը գիտեն, որ գեներալ Մանվելը լինելով կորպուսի հրամանատար, ուղղակիորեն փորձել էր տանկեր շարժել՝ դեպի Երեւան: Եւ հիմա էլ, ոչ ոք չէր կարող երաշխավորած լիներ, որ նույն գեներալ Մանվելը, չէր կարող զենք բաժանել, եւ խնդիրներ ստեղծել նոր իշխանությունների համար:

 

Fnews.am 

Լուրեր Հայաստանից 

 

 

ՀՀ 24 համայնքում կայացած ՏԻՄ ընտրություններին... Բաքվում սարսափած են չեչեններից. Գագիկ Համբարյ... ԽՈՍՔՍ ՀՂՈՒՄ ԵՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ Հարություն Մաշադյանը ոչ թե կայազորի դատախազ է... Մայրը որդուն բերել էր հիվանդանոց, ծեծված էր, ... Դավիթ Թուջարյանը՝ առաջին անգամ իր և Լիլիթ Կար... ՄՀԵՐ ԵՆՈՔՅԱՆԻ ՎԱՃԱՌՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՀԱՍՈՒՅԹԸ ԿՓՈԽԱՆ... Կոստանյանը՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ Ումի՞ց են սկսել կրճատումները «Կարելի է եզրակացնել, որ քրդերին միջազգային հ... «Սեփական պաշտպանյալին հրապարակային պախարակելը... Թրամփի հայտարարած արտակարգ դրությանը ռեժիմում... Զոհրաբ Մնացականանը Միացյալ Թագավարության պետն... Զովունիում կոտրել են պատշգամբի ու ննջասենյակի... Մեկ օրում բացահայտվել է 56 հանցագործություն. ... Բաժանված ընտանիք, խարխլված ճակատագիր. դժոխայի... Դժվար էր դուրս գալ ակտիվիստի «հագուստից» ու լ... Մի շարք ոլորտներում նշանակալի ներդրում ունեցա... Հայ Եկեղեցու ու նրա հոգևորականության վրա հարձ... Կրակոցներ Լոռու մարզում. «Ֆավորիտ» գիշերային ... 2008թ․ մարտիմեկյան իրադարձություններում բանակ... Տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստ, որը վարել է Սերժ ... ՊԵԿ. հայտնաբերվել է 53.79 գրամ ընդհանուր քաշո... Մանվել Գրիգորյանի որդու նկատմամբ հետախուզում ... Նիկոլ Փաշինյանի ամփոփիչ ելույթը՝ ուղիղ միացմա...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ԴՍՏԵՐ ՆԱՄԱԿԸ. Հորս ընկերներից մե... Շուրջ 150 աշխատակից, այսօր 50 հազար ավել են ս... Հանցաշխարհի հայեր. «օրենքով գող» արմեն մանուկ... Հանցաշխարհի կարկառուն ներկայացուցիչներ Արա եւ...
Կոստանյանը՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ «Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը առաջիկա օրերին կարող է նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ: Իշխանության տարբեր ներկայացուցիչներ արդեն հասցրել են դրականորեն արտահայտվել Կոստանյանի մասնագիտական կարողությունների մասին՝ դրանով դրական ֆոն ապահովելով նրան Հին Հայաստանից Նոր Հայաստանի իշխանական համակարգ տեղափոխելու համար»: Առավել մանրամասն Ումի՞ց են սկսել կրճատումները «Ժողովուրդ» թերթը գրում է.   «Մարզպետարաններում պատրաստվում են լայնածավալ օպիտիմալացման` աշխատակազմի մինչեւ 30 տոկոսի կրճատմամբ: «Ժողովուրդ» օրաթերթը, սակայն, տեղեկացավ, որ աշխատանքային ֆոնդը մնալու է անփոփոխ: Փաստորեն ստացվում է` մարզպետարանների աշխատողների աշխատավարձերը բարձրանալու են: Մարզպետարաններում կրճատումները սկսվել են հայեցակարգային պաշտոններից:     Ըստ մեր տեղեկ Սերժ Սարգսյան-Սեյրան Օհանյան առերեսում է տեղի է ունեցել «Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով` Սերժ Սարգսյանի հարցաքննություններից մեկի ժամանակ տեղի է ունեցել առերեսում Սեյրան Օհանյանի հետ։ «Լուրերը, թե Ս. Օհանյանը ցուցմունք է տվել Սերժ Սարգսյանի դեմ, չեն համապատասխանում իրականությանը, ավելին` տեղյակ ենք, որ Օհանյանն ասել է` Սերժ Սարգսյանը եղել է իմ գերագույն հրամանատարը։ Մի խոսքով` Սեյրանն իրեն ճիշտ է պահել»,- ասաց Ս. Սարգսյանին մոտ կանգնա Հերթը հասավ մասնավոր հատվածին. «Գազպրոմ Արմենիա»-ում մտադիր են կրճատել 1200-1500 աշխատակցի «Ժամանակ»-ը գրում է. «Հաստիքների կրճատում է տեղի ունենում ոչ միայն պետական կառավարման համակարգում, այլ նաև մասնավոր հատվածում: Մասնավորապես՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության ղեկավարությունը մտադիր է առաջիկայում կրճատել ընկերության 1200-1500 աշխատակիցների: Նման իրավիճակ է նաև այլ բազմաթիվ ընկերություններում, որովհետև երբ ընկերության սեփականատերերին պարտադրում են գրանցել աշխատակիցներին և նրանց հ Ինչ նպատակով է Արփինե Հովհաննիսյանը ՀԿ բացել «Ժամանակ» թերթը գրում է․ «Նախկին ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը, բացի փաստաբանական գործունեությունից, մտադիր է զբաղվել նաև իրավապաշտպան գործունեությամբ, և նոր բացված հասարակական կազմակերպությունը հենց այդ նպատակով է: Հովհաննիսյանը, նախկինում լինելով ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար և բավական լավ կապեր ունենալով ԵԽԽՎ-ում, ուզում է այդ հասարակական կազմակերպության միջոցով ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնա
website by Sargssyan