Մանվել Գրիգորյանի բողոքը դատարանը մերժեց

Քիչ առաջ դատարանը մերժեց ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբանի բողոքը. Նա կշարունակվի ձերբակալված մնալ: Այս մասին լրագրողներին ասաց Գրիգորյանի փաստաբան Հրանտ Անանյանը: Երեկ ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է Մանվել Գրիգորյանին. խուզարկության արդյունքում նրան պատկանող տարածքներում հայտնաբերվել է զենք-զինամթերք: