1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

ԱԱԾ.Առաջնագծի զինվորներին ուղարկված օգնությունը արկղերով Մանվել Գրիգորյանի առանձնատանն էին (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հանցավորության դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ՀՀ Քր. օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ս.թ. հունիսի 16-ին խուզարկություն է իրականացրել ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված վերջինիս պատկանող առանձնատանը:

Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին:

 

Զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր դեղահաբեր… թե ինչու էր այս ամենը հայտնվել Արցախի հերոսի Ակնալճի հանգստյան գոտում, կպարզի Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը՝ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի, երկրորդ մասով հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում: Հանրապետության տասնյակ մանկապարտեզներից, դպրոցներից, համայնքներից զինվորներին ուղարկված սնունդը՝ խտացրած կաթ, մակարոնեղեն, տոմատի մածուկ, պահածոյացված միս և բանջարեղեն, անգամ հիգիենայի պարագաներ, զուգարանի թուղթ, նույնպես պահեստավորված էին հանգստյան գոտու պահեստներում: Խուզարկությամբ հայտնաբերվեցին նաև պաշտպանության նախարարությանը մատակարարված «զինվորի համար» հատուկ գրությամբ մթերքներ, որոնք ենթակա չեն վաճառքի կամ այլ կարիքների համար օգտագործման:

Ուշագրավ է նաև Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում հայտնաբերված և առգրավված ռազմամթերքը: Արշալույս գյուղի հանգստյան տուն 28 հասցեից խուզարկության ընթացքում առգրավվել է 18 հատ ՊԳ-7 տեսակի հակատանկային ականանետ, 20 հատ Ֆ-1 տեսակի նռնակ, 21.589 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութի 12 հատ 400-գրամանոց պայթաղյուս, 27 հատ ԿԴ տեսակի պայթուցիչ, 2 հատ գնդացրի փող և մի շարք այլ ռազմամթերք: Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 79 հրացան՝ գործարանային համարներով, 39 ատրճանակ՝ գործարանային համարներով, թվով 12.300 տարբեր տրամաչափի փամփուշտ: Առանձնատանը հայտնաբերվեցին նաև տասնյակ սեփականության վկայականներ:

 

Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան տանը հայտնաբերվեց նաև թվով երեք ավտոպարկ, որտեղ առկա էին ժամանակակից թանկարժեք ավտոմեքենաների հավաքածու, ռետրո ավտոմեքենաների, մոտոցիկլետների և ձնագնացների հավաքածու: Ուշագրավ էր նաև այն, որ հայտնաբերվեց նաև ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին պաշտպանության բանակի համար նախատեսված ամենագնացների շարք, շտապօգնության մեքենա: Դրանք պաշտպանության բանակին էին նվիրաբերել Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչները, որոնք Մ.Գրիգորյանը ձևակերպել է իր բարեկամների անուններով և տեղափոխել իր սեփական ավտոպարկ:

ԱԺ պատգամավորը հանգստյան տանը ունի նաև սեփական կենդանաբանական այգի, որտեղ պահվում են վագր, արջեր, ջայլամներ, կա ձիարշավարան: Ստացված տվյալների հիման վրա պարզ դարձավ, որ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից զինվորների համար նախատեսված սնունդը Մանվել Գրիգորյանն օգտագործել է սեփական կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ընթացքի և արդյունքների մասին կհրապարակվեն հավելյալ տեղեկություններ: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն

17.06.2018թ.

Լուսանկարում Մանվել Գրիգորյանի առանձնատունն է

 
Դիտվել է 1087 անգամ
Արցախը կարևորում է տնտեսության բոլոր ճյուղերի... Ապօրինի գործող ակումբներ են բացահայտվել «ԲՀԿ-ի խախտումների վերաբերյալ փաստերը չենք հր... «Կենտրոն TV», «Երկիր մեդիա», «Հ3», «Արարատ» ո... Հույս ունենք, որ Հայաստանում կստեղծվեն նորանո... Սին են բոլոր այն պնդումները, որոնք հիշատակում... Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել ԱԺ-ն լուծարելու մասով պատրաստ ենք բանակցությո... «ՀՀ քաղաքացին պատմության աղբանոցն ուղարկեց ըն... Իմ քայլը դաշինքի ջախջախիչ հաղթանակը. ԲՀԿ-ի լի... «Իմ քայլը» դաշինքն ստացել է 82.70%, ԲՀԿ-ն՝ 6.... ԿԸՀ-ն ներկայացրեց ընտրությանը մասնակցող ուժեր... ՈւՂԻՂ. Երևանում հաշվում են Երևանի ավագանու ըն... Այսօր քվեարկության ժամանակ են տեսել մահացած ա... Ադրբեջանական հերթական մեծ հարձակման մասին Ես կժպտամ այդ առիթով. Արթուր Վանեցյանը՝ իր դե... 614 մահացած անձանց տվյալներ են հավաքագրվել․ Մ... Եկեք լրացուցիչ լարվածություն չստեղծենք ո´չ ըն... Չպետք է թույլ տալ, որ ավտոբուսներով ընտրողներ... Հռոմի պապը Լիտվային կոչ է արել կամուրջ դառնալ... ՔԿ-ն արագորեն կարձագանքի ընտրական իրավունքի խ... Արտակարգ դեպք Արցախի Հանրապետությունում. Մատա... ԲՀԿ շտաբից 3 քաղաքացի հրավիրվել է ոստիկանությ... Արցախում հակառակորդի կրակոցից ՊԲ զինծառայող է... Հրազենի գործադրմամբ սպանության փորձ է տեղի ու...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Սոնա Շահգելդյանն առաջին անգամ խոսում է ամուսն... «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ...
Արդեն մոտավորապես պարզ է ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի գաղտնալսումն իրականացրած անձանց շրջանակը «Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման ու հրապարակման վերաբերյալ հարուցված քրեական գործով առաջիկայում լուրջ բացահայտումներ են սպասվում:  Մասնավորապես՝ չի բացառվում, որ պարզվի՝ գաղտնալսումն իրականացվել է ոչ թե մեկ, այլ մի քանի հոգանոց խմբի կողմից: Ասել է, թե իրավապահ համակարգի առանցքային ներկայացուցիչների (ու միգուցե ոչ Հերմինե Նաղդալյանի ընկերության կատարած աշխատանքներում մի շարք թերություններ են արձանագրվել «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Գյումրիում Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ մեկնարկած փողոցների շինարարական աշխատանքներում մի շարք թերություններ են արձանագրվել: Ու հատկանշական է փաստը, որ Գյումրիում փողոցաշինությամբ զբաղվելու մրցույթը դեռ Սերժ Սարգսյանի իշխանավարման տարիներին շահել է ԱԺ նախկին փոխնախագահ ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանի ընտանիքին պատկանող «Սիսիանի ԲՈՒԱՏ» ընկերութ ԱԱԾ-ն պարզում է՝ որտեղից են գոյացել Ալեքսանդր Սարգսյանի միլիոնները «Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ հայտարարել էր, թե Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, միայն մեկ բանկում ունի 30 մլն դոլար գրավադրված: Իսկ ահա Ալեքսանդր Սարգսյանը վերջերս իր հայտարարության մեջ նշել էր, թե այդ գումարները նա իր հետ Ռուսաստանի Դաշնությունից է Հայաստան բերել այնտեղ աշխատելու տարիներին: «Ժողովուրդ» թերթը երեկ դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը չեղարկել է ՀՀ իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված անձանց ԱՄՆ մուտք... «Թավշյա հեղափոխությունից հետո մի շարք նախկին պաշտոնատար անձիք, քրեական տարրեր հայտնվել են լուրջ խնդրի առաջ ոչ միայն ՀՀ-ում, այլև՝ արտերկրում: Մինչ իրավապահները հեղափոխությունից հետո կսկսեին զբաղվել նրանցով, շատերը փորձեցին լքել Հայաստանը: Ավելին, նրանց մեծ մասը ապահով հանգրվանել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը չեղարկել է ՀՀ իրավապա Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը «աչքից հեռու» վայրում հանդիպել են «Հրապարակ» թերթը գրում է. «Տեղեկություններ կան, որ վերջերս Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել, զրուցել են։ Հանդիպումը կայացել է «աչքից հեռու»՝ Ծաղկաձորում։ Մեզ չհաջողվեց պարզել զրույցի բովանդակությունը, բայց տեղեկացանք, որ ՀՀ 2 նախկին նախագահներն առիթը բաց չեն թողում Ծառուկյանից դժգոհելու, որ անկախ իշխանությունների քայլերից՝ շարունակում է սատարել Նիկոլ Փաշինյանին։ ԲՀԿ-ական պատգամավոր
website by Sargssyan