1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Զինվորի «փայն ուտող ռեկետչիկի» տեղը՝ քրեակատարողական հիմնարկն է

Հայտնի է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հանցավորության դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում, ՀՀ Քր. օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ս.թ. հունիսի 16-ին խուզարկություն են իրականացրել ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված վերջինիս պատկանող առանձնատանը:

Նույն ԱԱԾ տարածած հաղորդագրության համաձայն, Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ է դարձել , որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին:

Զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր դեղահաբեր… 
Իսկ Հանրապետության տասնյակ մանկապարտեզներից, դպրոցներից, համայնքներից զինվորներին ուղարկված սնունդը՝ խտացրած կաթ, մակարոնեղեն, տոմատի մածուկ, պահածոյացված միս և բանջարեղեն, անգամ հիգիենայի պարագաներ, զուգարանի թուղթ, նույնպես պահեստավորված էին հանգստյան գոտու պահեստներում: Խուզարկությամբ հայտնաբերվել են նաև պաշտպանության նախարարությանը մատակարարված «զինվորի համար» հատուկ գրությամբ մթերքներ, որոնք ենթակա չեն վաճառքի կամ այլ կարիքների համար օգտագործման:
Ոչ պակաս ուշադրության է արժանի Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում հայտնաբերված և առգրավված ռազմամթերքը: Արշալույս գյուղի հանգստյան տուն 28 հասցեից խուզարկության ընթացքում առգրավվել է 18 հատ ՊԳ-7 տեսակի հակատանկային ականանետ, 20 հատ Ֆ-1 տեսակի նռնակ, 21.589 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութի 12 հատ 400-գրամանոց պայթաղյուս, 27 հատ ԿԴ տեսակի պայթուցիչ, 2 հատ գնդացրի փող և մի շարք այլ ռազմամթերք: Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 79 հրացան՝ գործարանային համարներով, 39 ատրճանակ՝ գործարանային համարներով, թվով 12.300 տարբեր տրամաչափի փամփուշտ: Առանձնատանը հայտնաբերվել էին նաև տասնյակ սեփականության վկայականներ:

Մեծագույն խայտառակություններից մեկն էլ այն էր, որ Մանվելի հանգստյան տան ավտոպարկում հայտնաբերվել էր ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին պաշտպանության բանակի համար նախատեսված ամենագնացների շարք, շտապօգնության մեքենա: Դրանք պաշտպանության բանակին էին նվիրաբերել Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչները, որոնք Մ.Գրիգորյանը ձևակերպել է իր բարեկամների անուններով և տեղափոխել իր սեփական ավտոպարկ:

 

 

 

10945861_1389316631379518_3314389011646585599_o

 

 

 


Այն որ տարիներ շարունակ նախկին իշխանությունները հանդուրժել, «մեծացրել» ու «հասարակության վզին էին կապել» Մանվելի նման բռնապետին, դա ոչ ոքի համար գաղտնիք չէր: Ինչպես որ գաղտնիք չէր` Մանվելին ու նրա թայֆաբանդային վերագրվող տարաբնույթ հանցագործությունների շղթան, որոնց մասին ով մի տառ բարձրաձայնում էր, անմիջապես «բեյնին ուտում էր»… Քանի որ Մանվելի նման կռազի շոֆերին, նախկին իշխանությունները արտոնել էին անել հնարավորը, ինչ կարող էր անցնել զինվորի «տուշոնկան թռցնող» այս երեւույթի մտքով: 

 

 

Ու տարիներ շարունակ, սա որ իր «բերանին ծամոն էր դարձրել», թե թուրքն է իր թշնամին, ու իրենց «աչոտ» ուզողը, փաստորեն իրողությունները եկան ապացուցելու, որ մեր զինվորի թշնամին էլ ՝սրա նման «ասֆալտի վրա կռիվ տվողն է եղել»:
Սա ոչ թե դաշտային գեներալ է եղել, այդ դաշտային «քաղհան անող»… ով իր անկուշտը փորը լցնելու համար, փաստորեն ոչնչի առաջ չի կանգնել, ու անամոթաբար «խժռել է» հայրենի սահմանները անառիկ պահող մեր զինվորի բաժինը…
Հետեւաբար, հայրենասիրության անվան տակ զինվորի «փայն ուտող այս ռեկետչիկին», (ԱԱԾ-ի կողմից ներկայացված մեղադրանքները ապացուցելուց) հետո, պետք է վտարել մարդկության շարքերից, ու վերցնել նրանից բոլոր այն կոչումներն ու տիտղոսները, որոնց շնորհիվ սա զինվորին, շատ դեպքերում նաեւ շարքային քաղաքացուն կեղեքել, ու արաբայակ շեյխին համարժեք՝ վայելքներ է իրեն թույլ տվել: 
Մանվելը, պետք է փոխհատուցի՝ Հայաստանին և Արցախին հասցրած բոլոր վնասները, ու սրա դեմ պետք է իրականացվեն իր սիրած «գործողություններից» մի քանիսը գոնե… 
Հուսով ենք, ԱԱԾ-ն սրան ցույց կտա, թե ինչպես են իրականում (հազար ներեղություն) իր խոսքով ասած՝ «հետեւին ձեռ տալիս»: 
Իսկ էն որ ժամանակին, էս բորենին ճամարտակում էր՝ չագուճի, մեխի ու նալի զորության մասին, ապա հիմա , ես էլ դիմում եմ ՀՀ վարպաչետ Նիկոլ Փաշինյանին , որպեսզի նա օգտվի այդ գործիքների ընձեռած լայն հնարավորություններից, ու սրա նմաններին ցույց տա, թե որտեղ են այսուհետ «ձմեռելու խեցգետնինները»: 
Պարոն Փաշինյան. Ձեր ձեռքում են` չագուճը, նալը եւ մեխը, խնդրում ենք այս «օպերացիան» իրականացնել օրենքի ողջ խստությամբ, քանի որ Մանվելի ոստանի տեսանյութերը դիտելուց հետո, գալիս ես այն եզրահանգման, որ սրա տեղը՝ ճիշտ եւ ճիշտ քրեակատարողական հիմնարկն է, այլ ոչ թե հպարտ եւ ազատ քաղաքցու կողքին ապրելն ու այս ազատ օդը շնչելը: 

 

 


Հ.Գ 

 

 

 


Ժողովորդ ջան, ի միջի այլոց՝ այս մոլորված գեներալի ապարանքներում, բացի կռազից ամեն ինչ հայտանաբերվել էր…

 

 

 

 

 

 

 

 

 

 

Գայանե  Զարգարյան 

 
Դիտվել է 2215 անգամ
ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Հայաստանին 52.000 եվրո... Զորավարժություն 5-րդ զորամիավորումում Մարտի 1-ին տուժած Մուշեղ Սաղաթելյանի գործով Մ... Եթե այսպես շարունակվի, կհանեմ տեխզննման կտրոն... Կառավարությունն ԱԳՆ-ին հատկացրեց 109 մլն 296 ... ԲԿ-ներին պետպատվերի գումարների հատկացման սկզբ... Գազալցակայաններում և ամենուր տեղադրված խաղայի... Հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը երկա... Ոստիկանության զորքերի գնդապետը մեղադրվում է ե... Խաչատուրովն իր աշխատավայրում է, նրա հետ կապվա... Հայտնի է ՀՀ անկախության տոնին նվիրված մարզակա... Ոստիկանները հանցավոր խումբ են բերման ենթարկել Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի... Հերմինե Նաղդալյանի ընկերության կատարած աշխատա... Ուղիղ. ԱԺ-ում ընթանում է ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարնե... «Մի քանի փաստ, որոնց հիմքով թատերականի ուսանո... Հռոմի պապը շնորհավորական ուղերձ է հղել Մխիթար... ԱԱԾ-ն պարզում է՝ որտեղից են գոյացել Ալեքսանդր... ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը չեղարկել է ՀՀ իրավապա... ՀՀ վարչապետն ԱՄՆ կմեկնի Երևանի ավագանու արտահ... Վրաստանում ՀՀ քաղաքացին ձերբակալվել է ոստիկան... Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը «աչքից հեռ... Սպանված ազերի երեք ասկյարներից մեկը բացահայտվ... Ապարանցի Սամվելը վարչապետին խնդրում է. "կառաշ... Առանց համարանիշների Մերսեդես մակնիշի ավտոմեք...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Սոնա Շահգելդյանն առաջին անգամ խոսում է ամուսն... «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ...
Հերմինե Նաղդալյանի ընկերության կատարած աշխատանքներում մի շարք թերություններ են արձանագրվել «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Գյումրիում Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ մեկնարկած փողոցների շինարարական աշխատանքներում մի շարք թերություններ են արձանագրվել: Ու հատկանշական է փաստը, որ Գյումրիում փողոցաշինությամբ զբաղվելու մրցույթը դեռ Սերժ Սարգսյանի իշխանավարման տարիներին շահել է ԱԺ նախկին փոխնախագահ ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանի ընտանիքին պատկանող «Սիսիանի ԲՈՒԱՏ» ընկերութ ԱԱԾ-ն պարզում է՝ որտեղից են գոյացել Ալեքսանդր Սարգսյանի միլիոնները «Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ հայտարարել էր, թե Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, միայն մեկ բանկում ունի 30 մլն դոլար գրավադրված: Իսկ ահա Ալեքսանդր Սարգսյանը վերջերս իր հայտարարության մեջ նշել էր, թե այդ գումարները նա իր հետ Ռուսաստանի Դաշնությունից է Հայաստան բերել այնտեղ աշխատելու տարիներին: «Ժողովուրդ» թերթը երեկ դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը չեղարկել է ՀՀ իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված անձանց ԱՄՆ մուտք... «Թավշյա հեղափոխությունից հետո մի շարք նախկին պաշտոնատար անձիք, քրեական տարրեր հայտնվել են լուրջ խնդրի առաջ ոչ միայն ՀՀ-ում, այլև՝ արտերկրում: Մինչ իրավապահները հեղափոխությունից հետո կսկսեին զբաղվել նրանցով, շատերը փորձեցին լքել Հայաստանը: Ավելին, նրանց մեծ մասը ապահով հանգրվանել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը չեղարկել է ՀՀ իրավապա Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը «աչքից հեռու» վայրում հանդիպել են «Հրապարակ» թերթը գրում է. «Տեղեկություններ կան, որ վերջերս Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել, զրուցել են։ Հանդիպումը կայացել է «աչքից հեռու»՝ Ծաղկաձորում։ Մեզ չհաջողվեց պարզել զրույցի բովանդակությունը, բայց տեղեկացանք, որ ՀՀ 2 նախկին նախագահներն առիթը բաց չեն թողում Ծառուկյանից դժգոհելու, որ անկախ իշխանությունների քայլերից՝ շարունակում է սատարել Նիկոլ Փաշինյանին։ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանը՝ նախաքննական գաղտնիքների նկատմամբ «դոստուպ» ունեցող հանձնաժողովի նախագահ «Հրապարակ» թերթը գրում է. «ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարներին գաղտնալսելու հարցերի ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ է դարձել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը։ Հանձնաժողովի նախագահին առաջարկում է հանձնաժողովում ամենաշատ ձայներ ունեցող խմբակցությունը, այսինքն՝ ՀՀԿ-ն։ Հանձնաժողովն իրավասություն ունի բացատրություններ ստանալու ցանկացած պաշտոնյայից՝ ընդհուպ մինչեւ վարչապետ, նաեւ նախաքննական գաղտնիքների նկատմամբ ո
website by Sargssyan