1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Էրդողանը «գորշգայլային» հաղթանակ է տանում Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրություններում

Թուրքիայում հունիսի 24-ին տեղի ունեցած արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տարել երկրի բռնապետ Ռեջեփ Էրդողանը և նրան սատարող քաղաքական ուժերը:

Թուրքիայի ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների նախնական արդյունքները: Ընտրություններին մասնակցել է 59 354 840 ընտրող: Ըստ մասնակցածների 99, 16 տոկոսի ձայների հաշվարկի արդյունքների նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստանալով ընտրողների ձայների 52.55 տոկոսը: Հիշեցնեմ, որ Էրդողանին սատարում էր ոչ միայն նրա հարազատ «Արդարություն և զարգացում կուսակցությունը», այլև Դևլեթ Բահչելիի ֆաշիստական «Ազգայնական շարժում կուսակցությունը», որի ռազմական թևն է համարվում ահաբեկչական «Գորշ գայլեր» կազմակերպությունը: Էրդողանի հաղթանակն առաջին փուլով հնարավոր էր միայն, եթե Բահչելին չէր մասնակցում ընտրություններին:

Ընտրողների ձայների 30.67 տոկոսը ստանալով երկրորդ տեղում է հայտնվել քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցությունը», որի ներկայացուցիչ է Մուհարեմ Ինջեն:
Երրորդ հորիզոնականում է հայտնվել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն»-ից առաջադրված Սելահաթին Դեմիրթաշը՝ 8.36 տոկոսով: Չորրորդ հորիզոնականը զբաղեցրել է նորաստեղծ «Իյի» կուսակցությունից առաջադրված Մերալ Աքշեները՝7.33 տոկոս ձայնով: Մյուս երկու թեկնածուները՝ Թեմել Քարամոլլաօղլուն «Սաադեթ» կուսակցությունից և հայտնի հայատյաց գործիչ Դողու Փերինչեքը «Վաթան» կուսակցությունից երկուսով ստացել են մեկ տոկոսից մի փոքր ավել ձայներ:


Խորհրդարանական արտահերթ ընտրություններում ևս հաղթանակ է տարել Էրդողանի և Բահչելիի կողմից ձևավորված «Ժողովրդի Միություն» դաշինքը(«Արդարություն և զարգացում կուսակցություն» + «Ազգայնական շարժում կուսակցություն»), որը ստացել է ընտրողների ձայների 53.62 տոկոսը: Նրանց հաջորդում է «Ազգ Միությունը» («Ժողովրդահանրապետական կուսակցություն»+ «Իյի» կուսակցություն + «Սաադեթ» կուսակցություն)՝34.04 տոկոս ձայնով: Երրորդ հորիզոնականում է հայտնվել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» ՝11.62 տոկոս ձայնով:


Այո՛, Թուրքիայի բռնապետն այս ընտրություններում ևս հաղթանակ տարավ, սակայն նախնական արդյունքները վերլուծելիս կարելի է համոզիչ ասել, որ առանց ազգայնական-ահաբեկչականների ձայների Էրդողանը պարտություն կկրեր ընտրություններում: Իսկ այդ ամենը Բահչելին և իր կողմկանկիցները շատ լավ հասկանում են և բացառված չէ, որ նոր ձևավորվող կառավարությունում «Ազգայնական շարժում կուսակցությունն» ու «Գորշ գայլերն» ավելի ճոխ ներկայացված լինեն:
Հիշեցնեմ, որ 2015 թ-ի խորհրդարանական ընտրություններից հետո Ռեջեփ Էրդողանին չէր հաջողվում երկար ժամանակ ձևավորել կոալիցիոն կառավարություն, քանի որ իր հարազատ «Արդարություն և զարգացում կուսակցությունը» ստացել էր ընտրությանը մասնակցած ընտրողների ձայների 49, 41 տոկոսը և ստիպված էր Բահչելիի հետ կոալիցիա կազմել:
Հավելեմ, որ այս ընտրություններում Էրդողանի հարազատ կուսակցություն ավելի քիչ ձայներ է ստացել՝42.49 տոկոս, քան 2015 թ-ի խորհրդարանական ընտրություններում, որի ժամանակ ստացել էր 49, 41 տոկոս: 2015 թ-ի ընտրությունների հետ համեմատ ձայներ են կորցրել նաև Դևլեթ Բահչելին՝2015 թ-ին՝11, 93 , այժմ՝ 11.13 տոկոս, քեմալականները՝2015 թ-ին՝ 25, 38, այժմ՝22.67 տոկոս: Չնայած նրան, որ Թուրքիայի բռնապետը ջանքեր չխնայեց, որ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» չհաղթահարի անցողիկ 10 տոկոսը և դուրս մնա Մեջլիսից, սակայն Դեմիրթաշին և նրա կուսակիցներին հաջողվեց տխրեցնել Էրդողանին և ստանալ ընտրողների ձայների 11.62 տոկոսը: Շռնդալից հաջողություն արձանագրեց նաև նորաստեղծ «Իյի» կուսակցությունը, որն առաջին անգամ մասնակցելով ընտրություններին ստացավ ընտրողների ձայների 10.01 տոկոսը:


Այսպիսով, 600 պատգամավորից բաղկացած Թուրքիայի Ազգային մեծ ժողովում Էրդողանի «Արդարություն և զարգացում կուսակցությունը» կունենա 293 պատգամավոր, քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» 146 պատգամավոր, ազգայնական-ֆաշիստական «Ազգայնական շարժում կուսակցությունը»՝ 50 , քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը»՝ 67, իսկ «Իյի»-ն 44 պատգամավորներ:
Ըստ թուրքական ԶԼՄ-ների Էրդողանը նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել 63 նահանգներում, Մուհարեմ Ինջեն՝8-ում (Էդիրնե, Քըրքլարելի, Թեքիրդաղ, Չանաքկալե, Իզմիր, Այդըն, Մուղլա, Դերսիմ-Թունջելի), Սելահաթին Դեմիրթաշը՝10-ում (Իգդիր, Վան, Աղրի, Հակյարի, Դիարբեքիր, Բաթման, Մուշ, Սիիրթ, Մերդին, Շըրնաք):


Ի դեպ, ըստ նախնական տվյալների Թուրքիայի խորհրդարան է անցել նաև հայազգի թեկնածու Կարո Փայլանը: Նրա հարազատ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» Դիարբեքիրում լավ արդյունքներ է ցուցադրել և 9 պատգամավոր է ունենալու այդ նահանգից, որոնցից մեկը կլինի մեր հայրենակիցը: Մեջլիսում է հայտնվել նաև ստամբուլաբնակ Մարգար Եսայանը, ով ներկայացնելու է Էրդողանի «Արդարություն և զարգացում կուսակցությունը»:


Հ.Գ.Ընտրությունների օրը թուրքական շատ ԶԼՄ-ներ բազմաթիվ տեղեկություններ էին հաղորում երկրի տարբեր մասերում և հատկապես արևելյան նահանգների ընտրատեղամասերում գրանցված ընտրախախտումների մասին, որոնք, հաշվի առնելով Էրդողանի տոկոսային շատ ցածր հաղթանակը, կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, քանի որ, ընտրություններից ընդամենը 1-2 օր առաջ անկախ սոցիոլոգիական հարցումների համաձայն Էրդողանին ձայն էին տալու ընտրողների 48 տոկոսից ոչ ավելը:

 

Գագիկ Համբարյան

 

 

Դիտվել է 511 անգամ
ԱԱԾ. Բացահայտվել և կանխվել են կոռուպցիոն բնու... Ադրբեջանցի հարբած պաշտոնյաները սկանդալ են սար... «Դա պայքար է լրատվական կայքերի դեմ». Հակոբ Բա... Տարոն Մարգարյանը փախել է Հայաստանից.mamul.am ՊԵԿ-ը կանխել է «ափիոն» և «մարիխուանա» տեսակի ... Մալաթիայում թեժ պայքար է սպասվում ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի հույսը գյուղապետերն են. «Ժաման... Ինչո՞ւ է Ծառուկյանը որոշել Պետրոս Ղազարյանին ... «Արագաչափերի քանակը զգալիորեն կկրճատվի». ՀՀ փ... «Այդ երևույթը պետք է իսպառ բացառել». Նիկոլ Փա... Մայրապետյանին թույլ կտան տեսակցել ընտանիքի ան... ԱԺ-ն նոյեմբերի 21-ին կգումարի արտահերթ նիստ Ինչո՞ւ ընտանեկան բռնության զոհ դարձած կնոջ ամ... Վրաստանից Հայաստան ապրանքների ներմուծման գործ... Գլխավոր դատախազությունը՝ Հովիկ Աբրահամյանի ապ... Ածիկյան ազգանունով ինչ-որ մեկը հայտնվել է իրա... Մի վաճառեք ձեր ձայները, այս ընտրությունները թ... «Դիտարկում ենք նախարարությունների թիվը 9-11 դ... Մտածեցի ցնդելու շեմին եմ․ Վանո Սիրադեղյանի դս... Պաշտոնյաներ կան՝ 1 մլն դրամից ավել կենսաթոշակ... ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացրել «Գազպրոմ Արմե... Ինչպե՞ս խրախուսել աշխատանքը, երբ գյուղում երի... Վահրամ Բաղդասարյանը հանդիպել է Փաշինյանին. ին... Արտակարգ դեպք Երևանում. կրակոցներ են արձակել ... ԱԺ արտահերթ ընտրություններին արտերկրից կքվեար...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ...
Մալաթիայում թեժ պայքար է սպասվում «Հրապարակ» օրաթերթը գրում է. Նախընտրական գործընթացների գլխին «ՔՊ»-ում հիմնականում կանգնած է Արարատ Միրզոյանը, թաղերում, տեղերում «ՔՊ» ռեյտինգայինների «տասովկաները» հիմնականում նա է իրականացնում։ Միրզոյանը, որն առաջադրվելու է Հարավ-արեւմտյան-Շենգավիթ ընտրատարածքում, իր վրա շատ վստահ է։ «Յոնջալախում, օրինակ, անցած ընտրություններին ինքը կրեց Ալեքսանյան Սամվելին»,- ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի հույսը գյուղապետերն են. «Ժամանակ» «Ժամանակ»-ը գրում է. «ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի հույսը հին համակարգից ժառանգություն մնացած գյուղապետերն են: Այս կուսակցությունների ներկայացուցիչները մտածում են, որ եթե իրենք գյուղապետերին որոշակի գումար վճարեն, ապա նրանք կկարողանան իրենց համար ձայներ ապահովել: Գյուղապետը ստացած գումարը ոչ թե ընտրակաշառք պետք է բաժանի, այլ ֆինանսապես մոտիվացված լինելով՝ պետք է իր ազդեցության տակ գտնվող համագյուղացիներին ուղղորդի այ Ինչո՞ւ է Ծառուկյանը որոշել Պետրոս Ղազարյանին ազատել աշխատանքից. «Ժամանակ» Ժամանակ»-ը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի վարող Պետրոս Ղազարյանն առաջիկայում կազատվի աշխատանքից: Համենայնդեպս, «Կենտրոնի» սեփականատեր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նման հրահանգ է իջեցրել: Պատճառն օրերս առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հարցազրույցն է, որտեղ հնչել են անուններ, որոնք Ծառուկյա Վահրամ Բաղդասարյանը հանդիպել է Փաշինյանին. ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել «Հրապարակ» թերթը գրում է. «Տեղեկություն ունենք, որ օրերս հանդիպել եք Նիկոլ Փաշինյանի հետ, ՀՀԿ ղեկավարության անունից փոխանցել, որ եթե իշխանությունը չի ցանկանում, որ ՀՀԿ-ն մասնակցի ընտրություններին, եւ նորեն սկսելու է ԱԱԾ-ոստիկանություն «բռնոցի-փակոցի» օպերացիաները ձեր թիմի նկատմամբ, դուք չեք ցանկանա մասնակցել ընտրություններին, ձեր թիմակիցներին դնել հարվածի տակ։         ՀՀԿ-ն գտել է ռեյտինգային թեկնածուների Ընտրական օրենսգրքի տապալումից հետո ՀՀԿ-ն այս օրերին զբաղված է ընտրական ցուցակներ կազմելով: Ռեյտինգային համակարգով ընտրություններին գնալու տարբերակը, կարծես թե, հույս է ներշնչել ՀՀԿ-ականներին, թե ամեն ինչ ավարտված չէ: Արդեն նույնիսկ կան հստակություններ, թե ովքեր կարող են առաջադրվել այս կամ այն ընտրատարածքում: Մասնավորապես, ՀՀԿ վերնախավը մեծ հույսեր է կապում Մուրադ Մուրադյանի հետ, ով պետք է առաջադրվի Արարատի մարզում եւ Գալո
website by Sargssyan