1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Ինքը անձամբ պատերազմ չի տեսել, պատերազմի ժամանակ թիկունքում շտաբից դուրս չի եկել»

«Փաստ» օրաթերթը գրում է. ԱԺ նախկին պատգամավոր, «Սև հովազ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության ղեկավար Ռուստամ Գասպարյանը չի կիսում այն կարծիքը, որ ԵԿՄ-ն վաղուց կատարել է իր գործը ու եկել է ժամանակը, որ պետք է պատմության գիրկն անցնի: Նրա կարծիքով, ԵԿՄ-ն լուծարելով՝ «կլուծարվի» նաև այն պատմությունը, որն իր արյամբ կերտեց երկրապահը: Իր ստեղծած կառույցի օրինակով է նա պատկերացնում բանակին օգնելը: Ապրիլ յան պատերազմից հետո «Սև հովազ»-ը ձևավորել է պայմանագրային զինծառայողների գումարտակ, որտեղ գրանցվածները մինչ օրս ծառայում են դիրքերում: Ինչ վերաբերում է կառույցի անվան տակ հասարակության ու զինվորի հաշվին արջեր, գայլեր ու աղվեսներ կերակրելուն, Ռ. Գասպարյանն ասաց, որ կազմակերպությունը հազիվ ինքն իրեն է կերակրում, ուր մնաց կենդանիներին կերակրի: Ինչո՞ւ են երկրապահներն այդքան ցանկանում, որ ՊՆ-ին վերագրվող գործառույթներ իրականացնեն, երբ ընդամենը հասարակական կառույց են: Որքանո՞վ է նորմալ, որ երկրապահը, ո՛չ ավել, ո՛չ պակաս, իր վրա վերցնի ողջ երկրի ռազմաքաղաքական պատասխանատվությունը: «Մտածում եք՝ պատերազմն ավարտվե՞լ է: Նույն այդ կռվող տղաները չէի՞ն, որ ապրիլ յան դեպքերի ժամանակ հավաքեցին պատերազմ անցած տղաներին, կամավորներին և փակեցին ամբողջ սահմանամերձ հատվածները: Երկրապահը կառույց չի, դա կյանք է: Այսօր դուք էլ եք երկրապահ և երկրի մասին մտածող, երկիրը պահող, զարգացնող յուրաքանչյուր անձ էլ երկրապահ է: Երկրապահում հավաքված էին նաև մեր կարիքավոր ազատամարտիկները: Նրանց ինչ-որ ձևով օգնելու նպատակն ունի նաև կառույցը, ովքեր մինչ օրս պետության կողմից նման ուշադրության չեն արժանացել»,ասաց Ռ. Գասպարյանը: Նա ցավով համաձայնեց, որ կառույցը թեև լուրջ ֆինանսական աջակցություն է ստացել, բայց այդպես էլ որևէ օգնություն չի տրամադրել նույն այդ կարիքավոր ազատամարտիկներին: Այսօր մի խումբ երկրապահներ ցանկանում են մաքրել այն կեղտը, որը վերջին դեպքերի պատճառով կպավ թե՛ երկրապահի անունին, թե կազմակերպությանը: Можно ли заработать на опционах? Эта маленькая хитрость вытянет из нищеты. Смотри подробности в видео.Эта маленькая хитрость вытянет из нищеты. Смотри подробности в видео. hit-novosti.com Высокий заработок Перейти Яндекс.Директ18+ Скрыть рекламу: Не интересуюсь этой темой Товар куплен или услуга найдена Нарушает закон или спам Мешает просмотру контента Спасибо, объявление скрыто. Содействие в подборе финансовых услуг/организаций «Այնտեղ պետք է հավաքվեն իրոք պատերազմ անցած, կռված տղաները, դաշտային հրամանատարները, ոչ թե օլիգարխներ, բուֆետչիկներ, նալոգ մուծողներ: Պետք է մաքրենք եղածը և կռված տղաներով համալրենք: Երկրապահը մեր բանակի ռեզերվն է: Այսօր անջատ-անջատ տարբեր կառույցներ են ստեղծվել, բայց մեր նպատակն է, որ բոլորը հավաքվեն մի տեղում և շարունակեն պետության ու բանակի կողքին լինել: Ապրիլ յան պատերազմի ժամանակ երկրապահը կազմակերպված գնաց առաջնագիծ, եթե այդպես չլիներ, ադրբեջանցին ոչ թե մի քանի մետր առաջ կգար, այլ մի քանի կիլոմետր: Ինչ վերաբերում է ԵԿՄ գործառույթը զինկոմիսարիատներին հանձնելուն, ապա դա չաշխատող տարբերակ կլինի, քանի որ բոլորը հավաքվում են կռվող ջոկատների շուրջ, ոչ թե զինկոմիսարիատների»,- ասաց Ռ. Գասպարյանը: Հակադարձմանը, թե ստացվում է՝ ՊՆ-ում հաշվառվելու, ստատուս ստանալու և պահուստային զորքի շարքերը համալրելու փոխարեն ամեն մի կռված զբաղված է իր շուրջը ինչ-որ մարդկանց համախմբելով, և՝ «ես կռված եմ, ինչ ուզեմ կանեմ» կամ «օրենքը ես եմ» անվան տակ ինչ ուզում, անում է, նախկին պատգամավորը համաձայնեց, որ չի կարելի թույլ տալ, որ ամեն մի քաղաքական գործիչ ազատամարտիկներին իր քաղաքական շահերի ու նպատակների համար օգտագործի: «Պետք է բոլորը մի կառույցում համախմբվեն, կառույցն էլ պետք է պետության ու բանակի կողքին լինի: Տղաները ճանապարհ են անցել, բացի այդ, երկրապահը մեր էությունն է, մեր կյանքն է, մեր պատմությունն է, մեր անցած ճանապարհն է, բոլոր երկրներում էլ պատերազմի վետերանների միություններ կան, Հայաստանն ինչո՞ւ չպետք է նման կառույց ունենա: Երկրապահի նախագիծը լավն էր, բայց ճիշտ չօգտագործվեց Մանվելի կողմից»,- ասաց Ռ. Գասպարյանը: Նրա համոզմամբ, չի կարելի ԵԿՄ տարածքային վարչություններում բարեկամի տղային կամ սրա-նրա որդուն նշանակել: Պետք է ամեն ինչ անել, որ վերջին իրադարձությունների պատճառով երկրապահի անվանը քսված մուրը մաքրվի: Իսկ դրա համար շատերին հարկավոր է մաքրել իրենց շարքերից, որոնց պատճառով էլ այդ մուրը քսվեց երկրապահի վրա: «Այն տղաները, որոնք չընդունեցին Մանվելի բռնած դիրքը, դուրս եկան միությունից, ինքնուրույն կառույցներ ստեղծեցին: Ես անձամբ Մանվելին ասել եմ, որ իր դերը ոչ թե իշխանությունների դուդուկի տակ պարելն է, այլ ժողովրդի կողքին լինելը: Հերոսը պետք է ժողովրդինը լինի, նրան պետք է հասարակությունը հավատա, պաշտի, ոչ թե իշխանությունների կողմից նշանակված լինի: Ինչ վերաբերում է Մանվելին հերոս համարողներին, ես ասեմ, որ նրան որպես հերոս չեմ ճանաչել, քանի որ ես անձամբ շատ լավ գիտեմ նրա անցած ուղին էլ, իրա արած գործն էլ: Իրենից ավելի հզոր հրամանատարներ ենք ունեցել: Բացի այդ, ինքը զենքը ձեռքին անձամբ պատերազմի դաշտ չի մտել:

Ու եթե թուրք էլ է տեսել, ուրեմն տղաների բռնած գերիներն են եղել: Իրա կողքին կարգին տղաներ են եղել՝ Սայադը, Ջերմուկի Համոն, որոնց ուսերին է եղել պատերազմի ողջ բեռը: Ինքը անձամբ պատերազմ չի տեսել: Ինքը պատերազմի ժամանակ թիկունքում շտաբից դուրս չի եկել: Հրամանատարը պետք է իր զորքի առջևից գնա, բայց ինքը ոչ միայն առջևից, այլև զորքի հետևից էլ չի գնացել»,- ասաց Ռ. Գասպարյանը: Նա հավելեց նաև, որ նախկին իշխանություններն են նրա կերպարն այդքան ուռճացրել: Հավանաբար պետք է եղել ինչ-որ մեկը երկրապահի գլխին դահիճ կարգելու համար, ով «դուբինկան» կպահի տղաների գլխի վերևում ու կծառայի իրենց քաղաքական շահերն իրականացնելու համար: Հարցին, թե հասարակությունն ինչպե՞ս «հասկանա» թուրքին հաղթած այն երկրապահին, ով Մանվել Գրիգորյանի «դուբինկայի» տակ տարիներ շարունակ խեղճացել ու նվաստացել է:

«Ցավալին էլ հենց դա է: Հաղթանակից հետո ճորտի, աղերսողի հոգեբանությունը բերեցին ու մտցրեցին էս ժողովրդի հոգեբանության մեջ: Իշխանությունները երկրապահին սկսեցին պառակտել, բռնել, խփել: Կոտրեցին տղաներին, հավատն էլ սպանեցին: Այսօր նոր այն օրերի հավատն ու աչքերի փայլն եմ տեսնում ժողովրդի մոտ: Եվ տա Աստված, որ ժողովրդի մեջ այն նորից չկոտրվի»,- ասաց Ռ. Գասպարյանը: Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Միջազգային դիտորդի համակարգչի գողությունը բաց... Ծնողները լքել են նրանց․ երեխաները մնացել են ի... Աննա Հակոբյանը Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանա... Գյումրու 102-րդ ռազմակայանի զինծառայողին կալա... Մուրացիկ և թափառաշրջիկ երեխաների խնդիրներով մ... Երևանի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ խոշոր ... ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի նիստում քննարկվ... Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու ... Կառավարությունը քաղաքացիներից ստացել է համոզի... Video.«Մեղադրանքին ծանոթ եմ, այն չեմ ընդունու... Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար... Կոալիցիա չի լինելու Հունվարի 1-ից հետո գազը կթանկանա՞. «Ժամանակ» «Մենք երբեք հասարակությունից որևէ բան չենք թա... ՄԻՊ-ն Արմաշի առողջության կենտրոնում մի շարք խ... Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կ... Նիկոլ Փաշինյանի նոր նշանակումը Խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտա... Տավուշի թեմի առաջնորդը մկրտել է Բերդի զորամաս... ԱԱԾ–ում ընդունվել է 2019-ի պետական սահմանի պա... Դատարանը մերժել է Վաչագան Ղազարյանին գրավով ա... Պուտինը երկարաձգել է թոշակների կուտակային մաս... «Ստեփանավանի ԲԿ»-ի տնօրենին առաջադրվել է մեղա... «Մենք դնում ենք հայաստանամետ քաղաքականության ... Յուրացումների համար մեղադրվող Ստեփանավանի ԲԿ–...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան...
Կոալիցիա չի լինելու «Ժամանակ»-ը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նախընտրական շրջանում իր կուսակիցներին մոտիվացնելու համար խոստանում էր, որ ընտրություններից հետո ԲՀԿ-ի մասնակցությամբ նոր կոալիցիա է ձևավորվելու՝ ասելով, թե այն ոլորտներում, որոնք վստահվելու են ԲՀԿ-ին, ինքն անձնական ներդրումներ է անելու: Ընտրություններից հետո խորհրդարան չանցած, բայց ԲՀԿ-ի համար անիմաստ աշխատած թեկնածուները սպասում են կոալիցիայի ձևավորման Հունվարի 1-ից հետո գազը կթանկանա՞. «Ժամանակ» «Ժամանակ»-ը գրում է. «Ռուսաստանի հետ գազի գնի վերաբերյալ պայմանագիրը ավարտվում է 2018թ. դեկտեմբերի 31-ին: Մեր ունեցած տեղեկություններով՝ այս պահին Ռուսաստանի հետ գազի գնի վերաբերյալ նոր բանակցություններ չեն վարվում, և մեծ է հավանականությունը, որ հունվարի 1-ից հետո Ռուսաստանը Հայաստանին գազ կվաճառի ավելի բարձր գնով, ինչի արդյունքում կբարձրանա նաև սպառողներին մատակարարվող գազի գինը: Հայաստանի իշխանությու Դավիթ Շահնազարյանի որդին քաղաքական ապաստան է խնդրել ԱՄՆ-ից՝ որպես քաղհալածյալի որդի «Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության համապատասխան մարմինները գրություն են պատրաստում ՀՀԿ ընտրացուցակի երկրորդ հորիզոնականում հանգրվանած Դավիթ Շահնազարյանի և նրա որդու դեմ։ Բանն այն է, որ Շահնազարյանի որդին՝ Գուրգենը, տարիներ առաջ քաղաքական ապաստան է խնդրել ԱՄՆ իշխանություններից, ու որպես հիմնավորում՝ Շահնազարյանի որդին ներկայացրել է հոր քաղաքական գործունեության մասին Մանվել Գրիգորյանը Նոր տարուն կլինի տա՞նը.Նազիկը հավաքել է կողմնակիցներին «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ռազմաճակատ ուղարկված սննդամթերքը յուրացնելու համար կալանավորված Մանվել Գրիգորյանի կինը` Նազիկ Ամիրյանը, օրերս իր մոտ է հավաքել իրենց կողմնակիցներին եւ ասել, որ պետք է ամեն ինչ անել Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) պատգամավոր ընտրվելը թույլ չտալու համար, որովհետեւ ընտրվելու դեպքում Մանվելի՝ ազատության մեջ հայտնվելու համար խոչընդոտներ կստեղծի:          &n Այսօր Հ1-ում թեժ է լինելու. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. «Այսօր տեղի կունենա հայտնի դեբատը՝ ընտրություններին մասնակցող լիդերների միջեւ։ «Բոլոր 11-ն էլ այս պահի դրությամբ նամակով իրենց համաձայնությունը հայտնել են․ որևէ կուսակցություն կամ դաշինք այլ դիտարկում, նկատառում չի հայտնել»,- ասաց Հ1-ի տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը։ Ըստ որի՝ նախատեսվել է, որ դեբատը կտևի 2,5-3 ժամ, կսկսվի երեկոյան հիմնական լուրերի թողարկումից հետո։ Դեբատի
website by Sargssyan