1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

ՊԵԿ-ը 3 դեպքով բացահայտել է 76 չգրանցված աշխատող

«Պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունը չգրանցված աշխատողներ է բացահայտել հանրային սննդի ոլորտում գործող տնտեսվարողների մոտ: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից: «ՆԻԿՎԻՆ» ՍՊԸ-ն Կոտայքի մարզի Արամուս գյուղի մերձակայքում իրականացնում է միաժամանակ 2 գործունեություն` հանրային սննդի և տաքսի ծառայության մատուցում: Արտոնագրային հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարությունում ընկերությունը նշել է 215 մ2 մակերեսով սպասարկման տարածք և 8-9 մեքենա, սակայն 2018թ. մայիսին հայտարարագրել է վարձու աշխատողների ակնհայտ քիչ թվաքանակ` ընդամենը 23 հոգի: «Տնտեսվարողը 17 վարձու աշխատողի հետ չի կնքել պայմանագիր և հարկային մարմին նախապես չի ներկայացրել գրանցման հայտ, ինչը նախատեսված է ՀՀ հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 2-րդ կետով»,-նշել է ՊԵԿ փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների 5-րդ բաժնի պետ Գեղամ Սարմազյանը` հավելելով, որ ռիսկերի վերլուծության համակարգով վերհանված տվյալների հավաստիության հաստատումից հետո տնտեսվարողի մոտ իրականացվել է թեմատիկ ստուգում և առաջադրվել տուգանք` 10 մլն 200 հազար դրամ: Չգրանցված վարձու աշխատողների առկայության ռիսկը հիմնավորվել է նաև Երևանի Աբովյան 8 հասցեում հանրային սննդի գործունեությամբ զբաղվող «ԷՓՐԻՔՈԹ ՓՐՈՋԵՔԹ» ՍՊԸ-ի պարագայում:

Ընկերությանը պատկանող «Ոստան» ռեստորանային համալիրում ստուգումների 15-րդ բաժնի իրականացրած ստուգման ժամանակ կազմակերպությունում փաստացի աշխատում էին 36 վարձու աշխատակից, սակայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով` հայտեր ներկայացված էին ընդամենը 8 հոգու համար, 28-ի պարագայում հայտերը բացակայում էին: Այսպիսով` ընկերությանը լրացուցիչ պետական բյուջե վճարման ենթակա գումար է առաջադրվել 16 միլիոն 800 հազար դրամ»,-հայտնել է ՊԵԿ փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների 15-րդ բաժնի պետ Ռուբեն Սարգիսյանը: Փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների 9-րդ բաժինը Արարատի մարզի Դիտակ համայնքում հանրային սննդի օբյեկտ հանդիսացող «Հրաշք այգի» ՍՊԸ-ում իրականացրած ստուգման արդյունքում հայտնաբերել և արձանագրել է 31 չգրանցված վարձու աշխատող:

«Դա նախատեսում է տուգանք 18 միլիոն 600 հազար դրամի չափով, իսկ արձանագրված ՀԴՄ շահագործման կանոնների խախտումը նախատեսում է տուգանք` 150 հազար դրամի չափով: Ընդհանուր տուգանքը կկազմի 18 մլն 750 հազար դրամ»,-տեղեկացրել է ՊԵԿ փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների 9-րդ բաժնի պետ Հովհաննես Առաքելյանը: Ստուգումները դեռ շարունակվում են. վերջնական արդյունքները կամփոփվեն ստուգման ավարտից հետո ստուգման ակտում: 

Դիտվել է 957 անգամ
Ածիկյան ազգանունով ինչ-որ մեկը հայտնվել է իրա... Մի վաճառեք ձեր ձայները, այս ընտրությունները թ... «Դիտարկում ենք նախարարությունների թիվը 9-11 դ... Մտածեցի ցնդելու շեմին եմ․ Վանո Սիրադեղյանի դս... Պաշտոնյաներ կան՝ 1 մլն դրամից ավել կենսաթոշակ... ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացրել «Գազպրոմ Արմե... Ինչպե՞ս խրախուսել աշխատանքը, երբ գյուղում երի... Վահրամ Բաղդասարյանը հանդիպել է Փաշինյանին. ին... Արտակարգ դեպք Երևանում. կրակոցներ են արձակել ... ԱԺ արտահերթ ընտրություններին արտերկրից կքվեար... Ինքնակամ կառույցը կարող է ճանաչվել օրինական մ... Հայաստանի "նախիջևանյան" գլխացավանքը Սոչիի հայ համայնքը`ակտիվ է բոլոր ժամանակներու... Ի՞նչ է հայտնաբերվել «Օշականցի Գեւորիկի» եղբոր... Ներդրողներն ուսումնասիրում են Հայաստանում պղն... «Ի սկզբանե հստակ էր, որ Ադրբեջանի իշխանությու... Video. Մենք աբիժնիկ չենք Կործանիչ ավիացիան մեր ռազմական թատերաբեմում ա... ԱԺ ընտրություններին «Սասնա ծռեր» կուսակցությա... «Հայերը գրավել են ռուսաստանյան հեռուստաեթերը»... «Прогресс» сегодня занимает важную нишу в стр... «Հասկանալի է, որ ամեն երկիր իր շահն է ներկայա... Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը կարող է տեղ... Հայտնի հեղինակություն Արթուր Ղազարյանի քույրը... Տարոն Մարգարյանը ՀՀԿ ցուցակում չկա
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ...
Վահրամ Բաղդասարյանը հանդիպել է Փաշինյանին. ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել «Հրապարակ» թերթը գրում է. «Տեղեկություն ունենք, որ օրերս հանդիպել եք Նիկոլ Փաշինյանի հետ, ՀՀԿ ղեկավարության անունից փոխանցել, որ եթե իշխանությունը չի ցանկանում, որ ՀՀԿ-ն մասնակցի ընտրություններին, եւ նորեն սկսելու է ԱԱԾ-ոստիկանություն «բռնոցի-փակոցի» օպերացիաները ձեր թիմի նկատմամբ, դուք չեք ցանկանա մասնակցել ընտրություններին, ձեր թիմակիցներին դնել հարվածի տակ։         ՀՀԿ-ն գտել է ռեյտինգային թեկնածուների Ընտրական օրենսգրքի տապալումից հետո ՀՀԿ-ն այս օրերին զբաղված է ընտրական ցուցակներ կազմելով: Ռեյտինգային համակարգով ընտրություններին գնալու տարբերակը, կարծես թե, հույս է ներշնչել ՀՀԿ-ականներին, թե ամեն ինչ ավարտված չէ: Արդեն նույնիսկ կան հստակություններ, թե ովքեր կարող են առաջադրվել այս կամ այն ընտրատարածքում: Մասնավորապես, ՀՀԿ վերնախավը մեծ հույսեր է կապում Մուրադ Մուրադյանի հետ, ով պետք է առաջադրվի Արարատի մարզում եւ Գալո Քննիչ հանձնաժողով կհրավիրեն ՀՔԾ եւ ԱԱԾ պետերին, գլխավոր դատախազին «Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկա երեքշաբթի լրանում է գաղտնալսման գործով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի ժամկետը: Եվ հանձնաժողովը փորձելու է այս շաբաթ հրավիրել բոլորին՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքի միջնորդությունը ներկայացրած քննիչին, քննչական խմբի ղեկավարին, ՀՔԾ եւ ԱԱԾ պետերին, գլխավոր դատախազին։ Կհասցնե՞ք մեկ շաբաթվա ընթացքում այդքանն անել՝ հարցրինք հանձնաժողովի ղեկավար Գեւորգ Կոստանյանին։ «Լրջորեն Արթուր Գևորգյանը ՔՊ-ի՞ց կառաջադրվի. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. «ՀՀԿ-ից դուրս եկած ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանին հարցրինք՝ կառաջադրվի՞: Ռեյտինգայինով թերևս՝ այո։ «ՔՊ»-ի՞ց։ «Կորոշենք»։ Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որը կողմ է քվեարկել Ընտրական օրենսգրքին, առաջ գտնում էր, որ դժվար թե առաջադրվի, հիմա ասում է՝ «օրը գա՝ բարին հետը»։ Քրգործ կար Ձեր նկատմամբ, դրա համա՞ր չեք առաջադրվի։ «Իմ նկատմամբ չի կ ՀԱԿ-ը չի մասնակցի ընտրություններին՝ չունեն ռեյտինգային թեկնածու և ֆինանսական աղբյուր. «Ժամանակ» «Ժամանակ»-ը գրում է. «Հայ ազգային կոնգրեսի վերնախավը որոշում է ընդունել չմասնակցել դեկտեմբերի 9-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններին, չնայած դեռ մեկ շաբաթ առաջ կայացած վարչության նիստում քվեարկությամբ որոշում էր ընդունվել հօգուտ մասնակցության: ՀԱԿ ներկայացուցիչներն ասում են, որ այդ որոշումը կայացնելու ժամանակ իրենք վստահ էին, որ ԸՕ փոփոխությունները խորհրդարանի կողմից կընդունվեն և ընտրու
website by Sargssyan