1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Բերման է ենթարկվել «Ֆլեշ Մոտորս» ՍՊԸ բազայի տնօրենը

Բերման է ենթարկվել «Ֆլեշ Մոտորս» ՍՊԸ բազայի տնօրենը. նա կասկածվում է  առերևույթ բռնություն գործադրելով, բռնության սպառնալիքով ինքնիրավչություն կատարելու մեջ.

 

Image result for դատախազ

 

2018թ. փետրվարի 2-ին ոստիկանության Կենտրոնական բաժին ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով «Ֆլեշ Մոտորս» ընկերության բազայի տնօրեի կողմից նույն ընկերության կոմերցիան տնօրենի նկատմամբ բռնություն գործադրելու և բռնության սպառնալիքների ներքո բնակարանը բանկում գրավադրելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննություն կատարելու համար այն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

 

 

 

 

 

 

 

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական այլ ծավալուն գործողությունների արդյունքում ձեռք են բերվել բավարար տվյալներ այն մասին, որ նշված ընկերության սեփականատերը, նրա հայրը և ընկերության այլ պաշտոնատար անձինք ընկերությունում դեռևս 2016թ. տեղի ունեցած չարաշահումների մեջ մեղադրել են նաև այդ շրջանում ընկերությունում որպես կոմերցիոն տնօրեն աշխատող անձին և պահանջել, որպեսզի դրա դիմաց վերջինս բնակարանն անվանափոխվի իրենցից որևէ մեկի անվամբ:

Image result for գլխավոր դատախազու

 

 

 

 

 

 

 

 

 

 

2016թ. մարտի 28-ին ընկերության բազայի տնօրենը, սեփականատիրոջ հոր և եղբոր, խորհրդականի, ընկերության տնօրենի և փոխտնօրենի ներկայությամբ ընկերությունում սպառնացել է տվյալ անձին, նրա նկատմամբ բռնություն գործադրել, ապա մեկ այլ անձի հետ նրան ստիպողաբար նստեցնելով ավտոմեքենան, հեռացրել տարածքից: Բացի այդ, ինչպես ընկերության սեփականատիրոջ հոր, այնպես էլ բազայի տնօրենի կողմից տվյալ անձի նկատմամբ հնչել են հաշվեհարդար տեսնելու նոր սպառնալիքներ, որից հետո նրա առջև պայման է դրվել՝ կամ բնակարանն անվանափոխել «Ֆլեշ Մոտորս» ընկերության սեփականատիրոջ անվամբ, կամ գրավադրել բանկում և ստացված վարկային գումարները փոխանցել իրենց: Վախենալով իր անվտանության և կյանքի համար՝ աշխատակիցը համաձայնել է կատարել ներկայացված պահանջները, և բռնության և սպառնալիքի ազդեցության ներքո ստորագրելով անհաժեշտ փաստաթղթերը՝ բնակարանը գրավադրել է բանկում, սակայն ստացված վարկի գումարները հասցվել են ընկերություն:

 

 

 

 

 

 

 

 

Հաշվի առնելով, որ քրեական գործի նախաքննությամբ ձեռք են բերվել մի շարք ապացույցներ նշված ընկերության բազայի տնօրեի կողմից առերևույթ բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով ինքնիրավչություն կատարելու վերաբերյալ, և առկա են նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելու բավարար հիմքեր՝ մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից ցուցում է տրվել անհապաղ այդ անձի նկատմամբ ընտրել խափանման միջոց և նրան հարցաքննել որպես կասկածյալ, անհետաձգելի քննչական գործողություններ կատարելուց հետո լուծել նրան որպես մեղադրյալ ներգրավելու և մեղադրանք առաջադրելու հարցը։

 

 

 

 

 

 

 

 

 Հունիսի 26-ին ընկերության բազայի տնօրենը բերման է ենթարկվել Ոստիկանության բաժին: Նախաքննությունն իրականացնող մարմնի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

 Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

   
     ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին

Երեկ մեկ այսօր երկու` մեր քրտինքի հաշվին ստեղ... Կոկորդիլոսաբույծ մարզպետն էլ իր ախորժակը բավա... Զինծառայողը զորակոչվելուց 1.5 տարի անց զինծ... Աշոտյանն ուղում է Եղոյանին Ատելության քարոզի աճը շատ է անհանգստացնում,ՀՀ... 2019Թ․-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԱՌՆԱԼՈՒ Է ՄԱՄՈՒԼԻ ՆԿԱՏՄ... Որպես հայ մարդ խնդրում եմ տասը րոպե ժամանակ գ... Սկանդալային ձերբակալություն. մանկապարտեզի երե... Լարսի ռուսական կողմում կա կուտակված 267 բեռնա... Քրիստինե Պեպելյանը հրապարակել է որդու մկրտութ... Անհամբերությամբ սպասում ենք քո վերադարձին. «Ա... «Նաիրի Ինշուրանս» ապահովագրականը պետությանը պ... Փողոցային, հոռի վարքը դեռեւս շարունակում է նե... Երեւան-Թբիլիսի երթուղու մրցույթում շահած տնտե... «Էս պարգևատժիկների մեջ քանի՞ կոպեկ արժեր էժան... Շիրակի պետհամալսարանի «ռեկտորի» պաշտոնի ոդիսա... Երևանում թալանել են Ալիկ Սարգսյանի դեմ ցուցմ... Ավանում մայր և որդի ծեր սփյուռքահային սպանել ... Բրեյգելի Բաբելոնյան աշտարակի ծածկագիրը. կայսր... Մարզպետը Դիլիջանում բենզասղոցով ծառեր է հատել... ՀՀ-ում քրեածին իրավիճակը մտահոգիչ է, եւ «կանտ... Մի խումբ երիտասարդներ հարձակվել են «Mercedes»... Ադրբեջանում վերջին տարիների ամենախոշոր հանրահ... «Մենք կստեղծենք այն խաղաղությունն ու եղբայրու... Երևանյան բակերից մեկում ծեծկռտուքի մասնակիցնե...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ԴՍՏԵՐ ՆԱՄԱԿԸ. Հորս ընկերներից մե... Շուրջ 150 աշխատակից, այսօր 50 հազար ավել են ս... Հանցաշխարհի հայեր. «օրենքով գող» արմեն մանուկ... Հանցաշխարհի կարկառուն ներկայացուցիչներ Արա եւ...
Մանվել Գրիգորյանը ցանկանում է մեկնել Ֆրանսիա՝ բուժման նպատակով. «Ժամանակ» «Ժամանակ»-ը գրում է. «Մանվել Գրիգորյանը ցանկանում է լքել Հայաստանը և բուժման համար մեկնել Ֆրանսիա: Այդ նպատակով տարբեր միջնորդների միջոցով նա դիմում է ներկայիս խորհրդարանի պատգամավորներին, որ վերջիններս ստորագրեն ՀՔԾ-ին ուղղված միջնորդության տակ, որպեսզի իր նկատմամբ կիրառվող խափանման միջոցը փոխվի, և ինքը կարողանա դուրս գալ Հայաստանից: Պատգամավորներն այնքան էլ հակված չեն ստորագրել նման միջնորդության տակ Ծառուկյանի անվան հետ կապվող գազալցակայաններում ՊԵԿ-ը «լուրջ» ակտեր է գրել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով` Ամանորի տոների շեմին ստուգումներ են կատարվել որոշ գազալցակայաններում, ու հատկապես ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անվան հետ կապվող կայաններում ՊԵԿ-ը բավականին «լուրջ» ակտեր է գրել, ինչն այժմ պատրաստվում են դատական կարգով վիճարկել: Խորհրդարանում այդ մասին հարց ուղղեցինք Գ. Ծառուկյանին։ Նա պատասխանեց․ «Ստուգումներ, բնականաբար, ընթանում են, ընթա Վանո Սիրադեղյանի նախկին վարորդ. Վահագն Հարությունյանը անձամբ ինքն է սկսել ինձ ծեծի ենթարկել. «Հայկակ... Մարտի 1-ի գործով 4 տարվա ազատազրկման դատապարտված, նախկին քաղբանտարկյալ Վարդան Ղավալբաբունցը չի դիմել իրավապահներին, որպեսզի վերաբացեն իր գործը: Նա կալանավորվել է 2008 թվականի մարտի 16-ին։ Ըստ մեղադրանքի՝ Ղավալբաբունցը, անմիջական մասնակցություն ունենալով 2008թ. մարտի 1-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին, նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, քաղաքապետարանի հարակից տարածքում ծառայություն իրականաց Լարսը փակ է. ռուսական կողմում կուտակված են 906 մարդատար, 109 բեռնատար ավտոմեքենաներ և 5 ավտոբուս ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 29-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, Քեթիի ոլորաններում, Լոռու մարզում, Մաստարա-Լանջիկ, Ապարան-Քուչակ, Ալագյազ-Արթիկ, Ապարան-Արագած, Գորիս-Կապան և Մեղրի-Քաջարան ավտոճանապարհներին տեղ-տե Փաշինյանը ՔՊ վերնախավին հորդորել է Ամանորի տոներն անցկացնել Հայաստանում. հետ են տվել տոմսերը «Իշխանական և «Քաղպայմանագրի» վերնախավին Նիկոլ Փաշինյանը հորդորել է ամանորյա տոներն անցկացնել Հայաստանում։ Սակայն նրանց մեջ եղել են մարդիկ, ովքեր արդեն տոմսեր են գնել, հյուրանոցներ ամրագրել և ստիպված են եղել հրաժարվել վաղօրոք նախատեսված ուղևորություններից։ Նրանք հետ են վերադարձրել տոմսերը, չեղարկել ամրագրումները, որոշ գումարներ կորցրել։ Փաշինյանը՝ ինքը, դեկտեմբերի 31-ին լինելու է Հանրապետության հրապարակո
website by Sargssyan