1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Մուլտիկ են սարքել, ու դրել գործի հիմքում.ինչո՞վ կավարտվի հինգ տարի շարունակ ձգձգվող դատական գործը

ԵԿԴ /0104/02/14 քաղաքացիական գործով հայցվոր՝ Իսկուհի Սողոյանի գործը, ընդդեմ ‹‹Ռեդինետ›› փակ բաժնետիրական ընկերության, դատական անհասկանալի ու անվերջանալի քաշքշուկներից հետո, նորից հասել է առաջին ատյանի դատարան:
Այն որ այս գործը ակամայից դատական «կարուսել»-ի է վերածվել, այդ մասին վկայում են գործին առնչվող բազում հանգամանքներ, որոնց մասին կխոսենք հերթով:
Եւ մինչ գործի բուն էությանը անդրադառնալը, ցավով պիտի նշենք, որ առհասարակ մեր փառապանծ դատական իշխանության շնորհիվ, շարքային քաղաքացին, ով ակնկալում է իր պետության աջակցությունն ու իր իրավունքների պաշտպանությունը՝ այս կամ այն խնդրի բախվելիս, բանից պարզվում է՝ հայրենի դատարանների պարագայում, բառիս բուն իմաստով գլխացավանքի ու քաոսի մեջ է հայտնվում, որի ո՛չ սկիզբն է երեւում, եւ ո՛չ էլ վերջը:
Եւ ասյպես. առավել առարկայական խոսենք՝ ԵԿԴ /0104/02/14 քաղաքացիական գործի մասին:
2013 թվականի օգոստոսի 15-ին, ժամը 14:00-ի սահմաններում Երեւան-Սրան-Իջեւան ավտոճանապրահի 98 կմ հատվածում, իրար են բախվել Էդգար Ավետիսյանի՝«ԲՄՎ X5» մակնիշի 70 DQ 777 հ/հ եւ Կարեն Խաչատրյանի՝«ՈՒԱԶ 390902» մակնիշի 280US 65 հ/հ ավտոմեքնենաերը, ինչի հետեւանքով վնասվել է նաեւ «Ջիպ-Գրանդ-Շերոկի» մակնիշի 57 LT 505 հ/հ ավտոմեքենան:

Վթարի փաստի առթիվ նախապատրաստված նյութերով՝դեպքի վայրի սխեմայով, վարորդների բացատրություններով, դատավտոտեխնիկական փորձագետի թիվ 156 Ա եզրակացությամբ հիմնավորվել է , որ ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ձախ շրջադարձի կատարումը սկսելուց առաջ , երթեւեկության անվտանգությունն ապահովելու, վթարային իրադրություն չստեղծելու, եւ տվյալ պատահարի առաջացումը բացառելու համար, մինչեւ շարժման ուղղության փոփոխումը սկսելը, պետք է ոչ միայն նախօրոք միացներ ձախ շրջադարձի լուսային ցուցիչները, այլեւ հետեւելով ողջ ճանապարհատրանսպորտային իրադրության զարգացմանը , պետք է ճանապարհ զիջեր իր վարած մեքենայի ընթացքի ուղղության ձախ կողմով, հանդիպակաց ուղղության երթեւեկելի ուղեմաս դուրս եկած վիճակում իր վարած մեքենայի նկատմամբ արդեն իսկ վազանցի կատարումը սկսած ԲՄՎ մակնիշի ավտոմեքենային եւ, դրանից հետո միայն, վերստին համոզվելով երթեւեկության անվտանգության մեջ, սկսեր ձախ շրջադարձի կատարումը , ինչի տեխնիկակական հնարավորությունը ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայի վարորդը ունեցել է եւ, ինչը կատարելով նա կխուսափեր տվյալ պատահարի առաջացումից:

Քննարկման ենթակա պայմաններում, ԲՄՎ մակնիշի ավտոմեքենայի վարորդը տվյալ պատահարը կանխելու տեխնիկակական հնարավորություն չի ունեցել, որպիսիք տեխնիկակական տեսակետից հակասեին ՃԵԿ-ի պահանջներին եւ պայմանավորված լինեին տվյալ ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացումը՝չեն դիտվել:
Նկատենք, որ սույն քաղաքացիական գործի քննության ընթացքում, նշանակվել են դատավտոտեխնիկական փորձաքնություններ:

Թիվ 49321408 դատավտոտեխնիկակական, եւ թիվ 14-0401Դ կրկնակի դատավտոտեխնիկական փորձաքննությունների եզրակացություններով եւս հիմնավորվել է , որ վթարի առաջացումը պայմանավորված է եղել ՈԻԱԶ մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից թույլ տրված ՃԵԿ-ի 36 եւ 75 կետերի եւ
եւ «ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին»
ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ մասի պահանջներին հակասող գործողություններով:
Նշենք նաեւ, որ համաձայն ապրանքագիտական փորձագետի թիվ SG/A13-17669/1 եզրակացության, «ԲՄՎ X5» մակնիշի 70 DQ 777 հ/հ ավտոմեքենայի վնասի չափը (վթարի հետեւանքով) կազմել է՝ 5.738.000 ՀՀ դրամ:

Նշենք նաեւ, որ ԲՄՎ եւ ՈՒԱԶ մակնիշների ավտոմեքենաները՝ վթարի օրվա դրությամբ, ապահովագրված են եղել «Ռոսգոստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ի կողմից:
Իսկ ահա, այդ վթարից հետո, «Մուլտի Տրանս» ՍՊԸ-ի եւ Իսկուհի Սողոյանի միջեւ կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագրեր, (2013, եւ 2014 թթ-ին), համաձայն որի ընկերությունը պարտավորվել է հայցվորին տրամադրել մարդատար ավտոմեքենա՝ իր վարորդի հետ միասին:
Արդյունքում, պատասխանող կողմը ըստ ընդհանուր հաշվարկների, պարտավոր էր հայցվորին հատուցել իրական վնասը, որը կազմում է 4.775.900 ՀՀ դրամ:

Սակայն պատասխանողը, մինչ օրս անհիմն կերպով հրաժարվում է հայցվորին պատճառած վնասները հատուցելուց, ինչի հետեւանքով վնասներն օր-օրի ավելանում են: Մինչ օրս Իսկուհի Սողոյանին պատկանող ԲՄՎ մակնիշի ավռոմեքենան գտնվում է վթարված վիճակում, որի հետեւանքով հայցվորը զրկված է իր ավտոմեքենան անձնական եւ այլ նպատակներով շահագործելու իրավունքից:

Եւ քանի որ դատական քննության փուլում, պատասխանողի կողմից ՈՒԱԶ ավտոմեքենայի ակնհայտ մեղավորությունը շարունակաբար վիճարկելվել է , այդ թվում նաեւ պատասխանող կողմը հրաժարվել է հատուցել պատճառված վնասները, հայցվորի համար դրանք առաջ են բերել լրացուցիչ ծախսեր, որով էլ, որ պայմանավորված է՝ հայցվորի կողմից շարունակաբար «Մուլտի Տրանս» ՍՊԸ-ի հետ ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքելը, որի արդյունքում պատասխանողը պարտավոր է հատուցել հայցվորի անհրաժեշտ ծախսերը: Այն կազմում է՝ 2.306. 250 ՀՀ դրամ: Արդյունքում՝ պատասխանող «Ռեդինետ ՓԲԸ»-ից հօգուտ Իսկուհի Սողոյանի պետք է բռնագանձել 7.082.150 յոթ միլիոն ութսուներկու հազար հարյուր հիսուն ՀՀ դրամ՝վթարի հետեւանքով պատճառված նյութական վնասի եւ հայցվորի անհրաժեշտ ծախսերի հատուցման համար:

Սակայն, այս ամենով հանդերձ, հայցվոր Իսկուհի Սողոյանի փաստաբան Ռուբեն Բալոյանը, այս գործի վերջը կարծես թե չի տեսնում, քանի որ ըստ նրա կարծես թե ինչ-որ մութ ուժեր կան, որոնք որ խառնված են այս գործին:

Image result for Ռուբեն Բալոյան

Փաստաբան Բալոյանը, մեզ հետ զրույցում անկեղծացավ, որ սովորաբար այստեսակ գործերի ավարտը տեսել է, սակայն այս մեկը՝ լի է տարօրինակ էպիզոդներով:
Փաստաբան Բալոյանից տեղեկացանք նաեւ, որ կոնկրետ այս վթարի հետ կապված՝ կատարվել են դատաավտոտեխնիկական փորձաքննություններ՝ երեք կարեւոր կենտրոնների՝ ՀՀ ազգային բյուրոյի, ՀՀ Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության, եւ ՀՀ փորձագիտական կենտրոնի կողմից, որոնց կողմից տրված դատավտոտեխնիկական փորձագետների եզրակացության համաձայն հիմնավորվել է, որ վթարի առաջացումը պայմանավորված է եղել ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից թույլ տրված ՃԵԿ-ի 36 եւ 75 կետերի եւ «ճանապարհային երթեւեկության» անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ մասի պահանջներին հակասող գործողություններով: Ընդ որում տեղի է ունեցել կրկնակի դատաավտոտեխնիկական փորձաքննություն, որով եւս մեկ անգամ հիմնավորվել է, որ տեղի ունեցած ՃՏՊ-ի մեղավորը՝ ՈՒԱԶ մակնիշի մեքենայի վարորդն է, որի մեղավորությունն էլ, պարբերաբար վիճարկվէլ է «Ռեդինետ ՓԲԸ»-ի կողմից:

Այս պատմության մեջ, ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ «Ռեդինետ ՓԲԸ»-ն սկզբից եւեթ ապավինել է «լավագույն պաշտպանությունը՝ հարձակումն է» ավանդույթին, եւ հենց առաջինը՝ ինքն է հայց ներկայացրել ԲՄՎ մակնիշի ավտոմեքենայի սեփականտիրոջ՝Իսկուհի Սողոյանի դեմ:

Այս առթիվ էլ, փաստաբան Բալոյանը նկատում է. «Դա պարզապես տակտիկական հնարք է եղել, որպեսզի արդարադատության համակարգի ներկայացուցիչների մոտ տպավորություն ստեղծվի, որ իբրեւ թե իրենք են տուժողը, եւ հիմա էլ, ըստ էության պատահական չէ, որ նրանք անընդհատ գնում են՝ գործը վիճարկելու ճաապարհով:

Այն դեպքում, երբ «Ռեդինետ ՓԲԸ»-ին պատկանող Ուազ մակնիշի մեքենան առանձնապես վնաս չի կրել, այն ընդամենը կողաշրջվել է:
Այս երկար ու ձիգ 5 տարիների ընթացքում, փորձագիտական կենտրոնները տվել են եզրակացություններ, համաձայն, որի ԲՄՎ ավտոմքենայի վարորդը ճանապարհային երթեւեեկության կանոններ՝ այդ վթարով չի կատարել, եւ որ վթարի միակ մեղավորը ՝ նշված ՓԲԸ-ի Ուազ մակնիշի ավտոմեքենայի վարորդն է:
Դրանից հետո սակայն, նրանք նորից են վիճարկում դատավարությունը, որից հետո նշանակվում է չորրորդ փորձագիտական քննությունը՝ ՀՀ փորձագիտական կենտրոնում, որի կողմից տրված՝ դատաավտոտեխնիկական փորձաքննության արդյունքներուվ, եւս մեկ անգամ հաստատվում է, որ այս գործով վթարի մեղավորը՝ Ուազ մակնիշի ավտոմեքենայի վարորդն է: Ի դեպ ունեցել ենք նաեւ վճիռ՝ վնասը հատուցելու մասին:


Սակայն, այս իրողությունները ամրագրելուց հետո.հանկարծ, այս գործի մեջ ի հայտ են գալիս Պոլիտեխնիկ ինստիտուտի երկու դասախոսի կարծիքներ, ովքեր ինչ-որ հաշվարկներ էին կատարել՝փորձելով այդկերպ ինչ-որ նոր ճանապարհ ստեղծել պատասխանող կողմի համար, ինչը նորից լավ առիթ էր գործը ձգձգելու եւ գուցե ժամանակ շահելու համար: Էդպես որ լինի՝ մի օր էլ կարող են գնալ Պոլիտեխնիկից, Գյուղ նախարարությունից ու Թանգարաններից գրություն բերել, է՜ հետո:
Թեեւ իմ ներկայացրած առարկություններով ես հերքել եմ այդ երկու դասախոսների կարծիքը, ու եթե նրանք կարող էին, խնդրեմ՝ թող հերքեին իմ ներկայացրածը:

Ես դատարանին, մեկ առ մեկ ներկայացրել եմ, թե ինչու համակարծիք չեմ այդ երկու դասախոսների կարծիքների հետ: Այս ամենը իհարկե տեղի է ունեցել առաջին ատյանի դատարանում: Ես հերքեցի նրանց կարծիքը, եւ դատարանն էլ ըստ էության, իր կայացրած վճռով համակարծիք եղավ նրանում, որ այս դասախոսների գրածը՝պարզապես անհիմն են: Դրանից հետո վճիռը հրապարակվեց, մեր հակընդդեմ հայցը բավարարվեց, իրենց հայցը մերժվեց , եւ գործը գնաց վերաքննիչ դատարան:
Սակայն, վերաքննիչ դատարանը՝ նախագահող դատավոր Միքայելյանի գլխավորությամբ, նորից շուռ եկավ դասախոսների մասնագիտական կարծիքին, եւ որոշում է կայացրեց նորից փորձաքննություն նշանակել՝ եվրոպական փորձագիտական ինստիտուտի կողմից, որի պատասխանն էլ, շուրջ 6 ամիս է՝ այդպես էլ չկա:
Ձայն բարբառո հանապատի…Որեւէ պատասխան առայժմ չենք ստացել»:

Հարցին, թե փորձե՞լ է ինչ-որ կերպ փաստաբան Բալոյանը պարզել, թե ի՞նչ եզրահանգման է եկել վերը նշված եվրոպական փորձագիտական ինստիտուտը, փաստաբանը փոխանցեց, որ մասնագետներից է փորձել ճշտել, թե ինչն է պատճառը որ այդ փորձաքննության արդյունքերը 6 ամիս է «ջրի երես դուրս չեն գալիս», վերջինիս պատասախանել են, որ դրանք արդեն ուղարկվել են դատարան:


Ի դեպ, փաստաբանը, երբ փորձել է ինստիտուտի մասնագետից հետաքրքրվել, թե այնուամենայնիվ ինչ եզրահանգման են եկել իրենց փորձաքննության արդյունքներով, նրան պատասխանել են, որ մուլտիկ են սարքել, եւ գործի հիմքում էլ այդ մուլտիկը դնելով, եկել են այն եզրահանգման՝ որ երկու վարորդներն էլ մեղավորություն են ունեցել:


Այս «մուլտիպլիկացիոն» գործողություններից հետո էլ, փաստաբան Բալոյանը գրություն է ուղարկել առաջին ատյանի դատավոր Կարինե Պետրոսյանին՝ խնդրելով իրենց ծանոթացնել փորձագիտական քննության եզրակացությանը, սակայն մինչ օրս որեւէ պատասխան այդպես էլ չի ստացվել:

Թե ինչու եւ ինչպես՝ այդ մասին կխոսենք հաջորդ հրապարակման շրջանակներում…


Հ. Գ


Իսկ մինչ այդ նշենք, որ նոր Հայասատանում ՀՀ արժանապատիվ քաղաքացին մեր ամենակարող դատական համակարգի շնորհիվ կշարունակի կռիվ տալ արդարության վերականգնման ու իր իրավունքների պաշտպանության համար՝ կորցնելով իր նյարդերն ու վերջին հույսը՝որ կապում էր նոր Հայաստանի գծած ազատ ու արդար խաղի կանոնների հետ: Եթե իհարկե՝ իրավիճակի առումով կտրուկ շրջադարձեր ու զգալի տեղաշարժեր այդպես էլ չգրանցվեն:

 

Դիտվել է 1568 անգամ
Շիրակի պետհամալսարանը 2018-2019 ուստարին դիմա... Photo,Video.Համացանց նետված այդ լուրերը՝ ապատ... Հակառակորդը կրակել է Իջևան-Նոյեմբերյան ճանապա... Ողբերգական ավտովթար Սևանում. ոստիկանության 32... Տեսանյութ. Ալավերդու պղնձաձուլական գործարանի ... Բաքուն կրկին խավարի մեջ է 9 մլն դրամի յուրացումներ` Վարդենիսի սոցիալակա... ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հ... «Գանձասար-Կապան» ակումբը ևս ՀՖՖ նախագահի պաշտ... Վաչագան Ղազարյանն ազատ կարձակվի 1 միլիարդ դրա... Անհիմն չէ կարծիքը, թե սոցցանցերի «փոթորիկները... ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը.Video Առանցք ընկերությանը շնորհել է հավաստագիր,որպե... Արարատի նախկին մարզպետը հաղորդել է, որ կաշառք... Կվերադառնանք՝հուլիսի 22-ին Հասարակական գործիչ եւ բարերար Հրաչյա Պողոսյան... Աշխարհի մեծ բեմերը նվաճես. Ալինա Մարտիրոսյանի... Գեղարքունիքի Գեղամավան գյուղում սպանության գո... Նիկոլայ Գաբրիելյանի մահվան դեպքի առթիվ հարուց... Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը հ... Քոչարյանը կպատասխանի ՀՔԾ հարցերին` Երևան վերա... «Իմ տղայի՜ն, իմ հպարտությա՛նը և մեր բոլոր զին... Նիկոլ Փաշինյանի որդին այսօր մեկնում է ծառայու... Հանրությանը հայտնի «Գազի Կոլյան» ինքնասպան է ... Ալիկ Սարգսյանը հանցագործության մասին հայտնել ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Ի՞նչ մեթոդներ է կիրառում պայծառատես Անի Գրիգո... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Սոնա Շահգելդյանն առաջին անգամ խոսում է ամուսն... «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ
Չոր գողական.Վաչոն հրաժարվում է ցուցմունք տալ «Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` ԱԱԾ-ի կողմից նախօրեին բերման ենթարկված և այնտեղ գտնվող Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանը` Սերժի Վաչոն, հրաժարվում է ցուցմունք տալ: Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունն իր կադրային ռեզերվում գտնվող գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանին բերման էր ենթարկել Չարենցի փողոցի 12 հասցեում գտնվող «Յունիբանկ& Ո՞ր խցում է պահվում Մանվել Գրիգորյանը. նրան , մեղմ ասած, լավ չեն դիմավորել «Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ապօրինի զենք-զինամթերք պահելու, նաև յուրացումների մեջ մեղադրվող ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանը, որ գտնվում է կալանքի տակ, պահվում է Երևան կենտրոն ՔԿՀ-ում՝ «ԿԳԲ-ի պադվալում»: Նրան, մեզ հասած լուրերի համաձայն, պահում են նույն այն 315 խցում, որտեղ ավելի քան մեկ տարի անցկացրեց ԼՂՀ ՊԲ նախկին Մանվել Գրիգորյանի շրջապա­տի մարդիկ ավտոմեքենաների պետհամարանիշները փոխել են, որ իրենց վրա հարձակումն... «Հրապարակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզի Էջմիածին քաղա­քում և Մանվել Գրիգորյանի հայրենի Արշալույս գյուղում լարված իրավիճա­կը շարունակվում է: Բանն այն է, որ Մանվել Գրիգորյանի շուրջ բացահայ­տումներից հետո նրա հետ փոխկա­պակցված մարդիկ վախենում են ան­գամ տանից դուրս գալ, իսկ նրան պատ­կանող բիզնեսներն էլ մի քանի օր շարունակ չեն աշխատում: Պատճառը հն­չող սպառնալիքները, հնարավոր վենդ Արմավիրի ՀՀԿ-ական քաղաքապետի թիմը հեռանում է. ազատման դիմում է ներկայացրել նաև նրա որդին «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արմավիրի ՀՀԿ-ական քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հրաժարականից հետո աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նաեւ նրա որդին` Հայկ Խլղաթյանը: Նշենք, որ կրտսեր Խլղաթյանը աշխատում է Արմավիրի քաղաքապետարանի իրավաբանական վարչությունում որպես 2-րդ կարգի մասնագետ: Բացի այս, այս ընթացքում քաղաքապետարանից իրար հետեւից աշխատանքից ազատման դիմումներ կներկայացնեն Խլղաթյաններին մտերիմ մարդիկ: Դոն Պիպոյի կողմնակիցները Մանվելական գյուղապետերին հորդորում են ինքնակամ հեռանալ «Հրապարակ» թերթը գրում է. Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, թեեւ ձերբակալված է, սակայն նրա կողմնակիցներն ակտիվ աշխատում են՝ մանվելական գյուղապետերին հորդորում են ինքնակամ հեռանալ։ Արտակ Սերգոյանը, ով «Եվրոպահայերը՝ հանուն Հայաստանի զարգացման» ՀԿ նախագահն է ու անցած շաբաթ Էջմիածնում համակարգում էր բողոքի ակցիաները, վերջին օրերին Էջմիածնի քաղաքապետարանից դուրս չի գալիս։   Քաղաքապետարանի աշխատակիցն
website by Sargssyan