1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Պատասխանը եղել .է սպառնալիքը, որ եթե շարունակեմ հետ պահանջել այդ գումարները, կսպանի ինձ.Վարդգես Հովակիմյանը՝Ալիկ Սարգսյանի մասին

Հարգելի նախագահ, 2010թ. հուլիսի 14-ից հետո, երբ ինձ առաջարկվեց մարզպետի պաշտոնից ազատվելու դիմում գրել, Ձեր կողմից եղավ խոստում ինձ նոր աշխատանքով ապահովելու մասին (որը մինչև օրս չի կատարվել): Ահա այդ օրվանից 8 տարի շարունակ փորձում եմ արժանանալ Ձեր ընդունելությանը, բայց ապարդյուն: Իմ նկատմամբ դրսևորված անարդարության պատճառը այդ ժամանակ ՀՀ ոստիկանապետի պաշտոնը թյուրիմացաբար զբաղեցնող Ալիկ Սարգսյանն էր: Այդ կաշառակեր, ոստիկանի անունը արատավորող անձը իմ նկատմամբ շինծու մեղադրանք ներկայացրեց և քրեական գործ հարուցեց բացառապես իմ ունեցվածքին տիրանալու նպատակով, ինչը նրա համար սովորական վարքագիծ է: Հետագայում կարողացա դատարանում ապացուցել իմ անմեղությունը և վերականգնել բարի համբավը, բայց այդ ստահակը մինչև օրս չի արժանացել համարժեք պատժի: Ուզում եմ, որ իմանաք՝ 2011թ. հոկտեմբերի 19-ից մինչև 2013թ. մայիսի 3-ը ձգվող դատավարության ընթացքում մասնակցել եմ 54 դատական նիստերի, որը հոգեբանական և բարոյական մեծ ողբերգություն էր իմ և ընտանիքիս անդամների համար: Մինչդեռ այդ ընթացքում Ալիկ Սարգսյանը զբաղեցնում էր ՀՀ Ոստիկանապետի պաշտոնը, այնուհետև նա հայտնվեց ԱԺ-ում՝ ղեկավարելով ՀՀԿ Արարատի մարզային կառույցը, խայտառակելով ինչպես օրինականության ապահովմանը կոչված ոստիկանությունը, այժմ էլ երկրի օրենսդիր իշխանությունը:

Պարոն նախագահ, ես Ալիկ Սարգսյանին խոստացել եմ, որ չեմ ներելու նրա կողմից ինձ պատճառած ոչ միայն բարոյական, այլ նաև նյութական վնասի համար, և պարտադրելու եմ, որ նա վերադարձնի այն, ինչ արդարացիորեն պատկանում է ինձ: Պարզաբանեմ, թե ինչի մասին է խոսքը: Որոշ անձինք տեղյակ լինելով իմ և Ալիկ Սարգսյանի մտերիմ հարաբերությունների մասին՝ դիմել էին ինձ, որ միջնորդեմ իրենց ոստիկանական համակարգում աշխատանքի տեղավորման համար: Երկու դեպքում ես ընդառաջել եմ այդ խնդրանքներին: Քանի որ Ալիկ Սարգսյանը աշխատանքի տեղավորման որևէ գործ չէր անում առանց կաշառքի, ևս նրան եմ փոխանցել այն գումարները, որոնք նա պահանջել է աշխատանքի խնդրատուներից: Ավելին, կաշառքի չափը նշելիս նա հստակեցնում էր, թե գումարի որ մասն է տալու Ձեզ՝ որպես նախագահի բաժին, և որն է պահելու իրեն: Ի դեպ, եթե հավատալու լինենք այս թալանչի ոստիկանապետին, գումարի մեծ մասը նա հանձնում էր Ձեզ: Մի դեպքում էլ նա ինձանից գումար խնդրեց Ձեզ նվեր անելու համար: Նրա վարորդը եկել է իմ տուն և տարել գումարը: Պարոն նախագահ, անձնական զրույցի ժամանակ պատրաստ եմ նշել այն մարդկանց անունները, ում համար միջնորդել եմ Ալիկ Սարգսյանին, և այն գումարների չափը, որ նրանց կողմից փոխանցել եմ Ալիկ Սարգսյանին:

Լինելով էությամբ ստահակ և պատվազուրկ՝ Ալիկ Սարգսյանը նույնիսկ գումարը վերցնելուց հետո չէր կատարում իր ստանձնած պարտավորությունները: Նա մեկ խոստանում էր աշխատանքի տեղավորման հրամանը տալ երկու օրից, սպասել ևս մեկ շաբաթ, և այդպես՝ մինչև նրան արդարացիորեն ազատեցիք զբաղեցրած պաշտոնից: Դրանից հետո գումար տվողները որպես միջնորդ սկսեցին անհանգստացնել ինձ, և ես, որպես արժանապատիվ մարդ, վերադարձրի այն գումարները, որոնք փոխանցել էի Ալիկ Սարգսյանին: Տարբեր մարդկանց միջոցով և նրան ուղղված նամակներով պահանջել եմ, որ վերադարձնի այդ գումարները, և միակ պատասխանը եղել է սպառնալիքը, որ եթե շարունակեմ հետ պահանջել այդ գումարները, կսպանի ինձ: Չնայած գումարը չի վերադարձրել, սակայն վերադարձրել է ինձնից ստացած նվերները և Արարատի մարզպետի ոսկե մեդալը: Մի քանի անգամ փորձել եմ անձամբ հանդիպել Ալիկ Սարգսյանի հետ: Զանգահարել եմ, sms-ներ եմ գրել, տարբեր մարդկանց միջոցով լուրեր եմ ուղարկել, առաջարկելով՝ արի նստենք դեմ առ դեմ, իրար աչքերի նայելով խոսենք, սակայն մերժում եմ ստացել: Միայն վերջերս նրա ազգականներից մեկը առաջարկում էր փոքր գումար վճարել՝ պայմանով, որ ես մոռանամ Ալիկ Սարգսյանի չարագործությունների մասին: Իմ պատասխանը եղել է շատ հստակ. ինքը պետք է վերադարձնի այն գումարը, որը ստացել է ինձանից:

Պարոն նախագահ, Ալիկ Սարգսյանը ոստիկանության համակարգում երբևէ աշխատած ամենակոռումպացված պաշտոնյան է, Արարատի մարզի ամենահարուստ մարդը: Նրա կուտակած հարստության և կարողության համեմատության մեջ ոչինչ է անգամ Հովիկ Աբրահամյանի ունեցվածքը: Դժվար է գտնել մեկ այլ մարդու, ով այդքան սեփականության վկայական ունենա՝ շենքեր, շինություններ, գյուղնշանակության հողեր, ավազի, տրավերտինի և այլ հանքավայրեր, խանութներ ու հասարակական սննդի օբյեկտներ: Ալիկ Սարգսյանին է պատկանում Երևան-Երասխ ավտոճանապարհի տարբեր հատվածներում գտնվող 77 հեկտար հողատարածք, Ալիկ Սարգսյանին է պատկանում Արտաշատի շուկան, Ալիկ Սարգսյանին է պատկանում «Նոր Արտաշատ» ռեստորանը, Ալիկ Սարգսյանին է պատկանում «Արաքս» հանրախանութը, Ալիկ Սարգսյանին է պատկանում 11 գազալցակայան, որոնցից 7-ը՝ ամբողջությամբ, ևս 4-ը՝ մասնակի, Ալիկ Սարգսյանին են պատկանում Երևանի կենտրոնում գտնվող Այգեստան 3-րդ փողոց 8/2 շենքի 6-րդ և 9-րդ հասցեներում գտնվող բնակարանները: Այս բնակարանները Սարգսյանը բաժանել է երկու մասի՝ քիչ գույքահարկ վճարելու համար: Այդ բնակարանները Սարգսյանը ձեռք է բերել «ՄակրոԵրևան» հայ-ռուսական համատեղ ձեռնարկությունից. 6-րդ բնակարանը նա ձեռք է բերել Արմեն Վլադիմիրի Հայրապետյանից, ով այդ ժամանակ «ՄակրոԵրևան»-ի տնօրենն էր, իսկ 9 հասցեի բնակարանը՝ տնօրենի պաշտոնում Հայրապետյանին փոխարինած իր վարորդ Ազատ Լյուդվիգի Մայիլյանից:

«ՄակրոԵրևան» հայ-ռուսական համատեղ ձեռնարկությունը, որը գրանցվել է 23.04.1997թ., ստեղծվել է Ուրուգվայի դեսպանատուն կառուցելու համար: Իր ստեղծման ամբողջ ընթացքում զբաղվել է կեղծիքներով: 22.10.2014թ.-ից ընկերության տնօրեն է դարձել Սարգսյանի վարորդ Ազատ Մայիլյանը՝ պետությանը և Երևանի քաղաքապետարանին չվճարելով հսկայական գումարներ: Ալիկ Սարգսյանին է պատկանում ք. Երևան կենտրոնում Թումանյան փողոց 9 շենք 23 բնակարանը, որը նա անվանում է բունկեր: Ալիկ Սարգսյանին է պատկանում առանձնատուն Ծաղկաձորում, որը նա կառուցել է ոստիկանապետ աշխատած տարիներին, Ալիկ Սարգսյանին է պատկանում Գեղարքունիքի մարզի Ծովազարդ համայնքի առանձնատունը՝ իր երեք մասնաշենքերով, որը ևս կառուցվել է ոստիկանապետ աշխատելու ընթացքում: Ալիկ Սարգսյանին է պատկանում Կանաչուտ գյուղի երկհարկանի առանձնատունը, Ալիկ Սարգսյանին է պատկանում Կանաչուտ գյուղի գյուղնշանակության հողերի 27 տոկոսը, Ալիկ Սարգսյանին է պատկանում Ամիրյան 9 հասցեում գտնվող «Սամսունգ» ֆիրմային խանութը, Ալիկ Սարգսյանին է պատկանում Այգեստան 3 հասցեի «Նոնա» խանութը, Ալիկ Սարգսյանը Երևանի Հանրապետական ծննդատան համասեփականատերն է, Ալիկ Սարգսյանին է պատկանում Բագրատունյաց փողոցի «Նոնա» խանութը, Ալիկ Սարգսյանին է պատկանում ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում գտնվող ռեստորանային համալիր, որը աշխատեցնում է իր մտերիմ ընկեր Ժորիկը, Ալիկ Սարգսյանին է պատկանում Մասիսի տարածաշրջանում գտնվող ձկնաբուծարանը՝ 15 հա տարածքով: Արաքս գետի ափին գտնվող Ալիկ Սարգսյանին պատկանող ավազի հանքավայրի սխալ շահագործման արդյունքում խախտվել է հայ-թուրքական սահմանը, ինչի արդյունքում Հայաստանը ունեցել է տարածքային կորուստներ, քանի որ սահմանը անցնում է գետի մեջտեղով (Հայաստանի տարածքից ավազը արդյունահանելով՝ հետի հունը տեղափոխվում է դեպի տարածք): Քանի որ ժամանակին եղել եմ կադաստրի աշխատակից, իմ տրամադրության տակ է գտնվում Ալիկ Սարգսյանին փաստացի պատկանող 173 սեփականության վկայական:

Պարոն նախագահ, Ալիկ Սարգսյանի մարզպետ աշխատած ժամանակ պետբյուջեից 400 մլն դրամ գումար է հատկացվել Արարատի մարզպետարանի շենքի հիմնանորոգման համար, սակայն այդ գումարից շենքի վրա փաստացի ծախսվել է 15 մլն-ը: Մնացած գումարով նա կառուցել է «Նոր Արտաշատ» ռեստորանը: Մարզպետարանում վերանորոգման աշխատանքներ են կատարվել իմ մարզպետ աշխատած ժամանակ, երբ կապիտալ վերանորոգվել են շենքի առաջին և երկրորդ հարկերը, ինչպես նաև բոլոր հինգ հարկերի սանհանգույցները: Մարզպետ Էդիկ Բարսեղյանի շնորհիվ փոխվել են շենքի պատուհաններն ու ջեռուցման համակարգը, իսկ մարզպետ Արամայիս Գրիգորյանը մուտքի մոտ տեղադրել է արգելափակիչ:

Պարոն նախագահ, կրկին խնդրում եմ անձնական հանդիպում, որի ընթացքում պատրաստ եմ ներկայացնել Ալիկ Սարգսյանի հանցավոր կերպարը ամբողջացնող ավելի ընդգրկուն փաստեր:

Հ.Գ. ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում Ալիկ Սարգսյանին որպես նվեր հանձնեց 888ii88 պետհամարանիշները: Այսպես կոչված՝ գոլդ համարանիշները վաճառվում են, և դրանց վաճառքից գոյացած գումարը փոխանցվում է պետբյուջե: Նշված պետհամարանիշի արժեքը 8 մլն դրամ է: Ո՞ւմ որոշմամբ է պետությանը նման խոշոր չափի վնաս պատճառվել, կամ այդ ո՞ր ծառայությունների համար է նրան նման արժողության նվեր մատուցվել:

 

25.06.2018թ., հարգանքներով՝ Վարդգես Հովակիմյան

Դիտվել է 3271 անգամ
Արտակարգ դեպք Երևանում. Սուրբ Գրիգոր Լուսավոր... Բելգիայի օդուժը կվերազինեն F-35 կործանիչներով Սոֆյա Պողոսյանի եւ Աշոտ Տեր-Մաթեւոսյանի սիրառ... «Մինչև ե՞րբ եք անտեսելու». Երվանդ Վարոսյան «Էլի թաղի տղերքի, մեծ փողեր ունեցողի, ոչ գաղա... «ԸՕ֊ի առաջարկված փոփոխությունները շահավետ էին... Օսիպյանը հանձնարարեց ներողամտություն չցուցաբե... 3-1` հօգուտ Փաշինյանի Կաշառք ստանալու կասկածանքով բերման են ենթարկվ... «Ժառանգատուի պարտատերն իրավունք ունի ժառանգու... «2 ամիս ամեն օր տղայիս ծեծել են… Էնքան էր նիհ... Եթե անարդար է, կշտկենք. Փաշինյանը՝ «Վերածնուն... «Փաշինյանի թիմն այս գիշեր պետք է այդ քաղաքում... «ՀՀԿ-ական և ՀՀԿ-ամերձ օրենսդիրները գիտեին, թե... Երևանի գլխավոր ճարտարապետ է նշանակվել Արթուր ... Հայաստանում կանցկացվի դիպուկահարների հրաձգութ... Մենք չպետք է անենք քայլեր, որոնք մեզ կնույնաց... Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա ... Կայացած ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանա... Թալանել են «Բանանց» ակումբի ավագ մենեջերի բնա... Շիրակի ոստիկանապետը՝ Aravot.am-ի հետքերով․Գյո... Հայաստանի,Վրաստանի,Իտալիայի և Իսպանիայի երիտա... Հրապարակվել է Կերչի սպանդի տեսանյութը ՀՀ վարչապետի պաշտոնակատարը Լիբանանի հայ ավանդ... Նույնիսկ ամենամեծ վստահություն ունեցող իշխանո...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Սոնա Շահգելդյանն առաջին անգամ խոսում է ամուսն... «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ...
Նախկին պատգամավորների ինքնասպանության և սպանության գործով կին է հարցաքննվել. նոր մանրամասներ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավորներ Հարություն Ղարագյոզյանի ինքնասպանության եւ Կարո Կարապետյանի սպանության գործով վկայի կարգավիճակով կին է հարցաքննվել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` օրերս ՀՀ քննչական կոմիտեի քննիչները գնացել են հիվանդանոց, որպեսզի հարցաքննեն Սարգիս Ավագյանին, սակայն նա խնդրել է մի փոքր սպասել, մինչեւ լավանա: Ավելին, հարցաքննվել է ն Արա Բաբլոյանը չեղարկել է ԱԺ գործուղումները «Ժամանակ»-ը գրում է. «ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը չեղյալ է համարել պատգամավորների նոյեմբեր ամսվա բոլոր գործուղումները: Բաբլոյանը հայտարարել է, որ լուծարված ԱԺ-ի դեպքում գործուղումների գնալը ոչ նպատակահարմար է, քանի որ պատգամավորները չեն կարող ասել, որ իրենք ներկայացնում են լուծարված խորհրդարանը: ԱԺ նախագահի այս դիրքորոշումը միանգամայն տրամաբանական է, բայց ոչ այն պատգամավորների համար, որոնք պետք է մեկնեին գ Ավտոմեքենաների «հավաքածու», 200 000 դոլար, 62 միլիոն դրամ...Փոխնախարարի ունեցվածքը «Փաստ» օրաթերթը (հեղինակ՝ Աննա Բադալյան) գրում է. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղկատ վ ա կան տեխնոլոգիաների փոխնախարար Բագրատ Բադալյանը հայտարարագրել է բնակարան, ան հ ա տ ա կան բնա կ ե լ ի 3 տուն, մեկ անավարտ շինություն, 2 հողամաս: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա հայտարարագրից, որը ներկայացրել է այս տարվա հուլիսին: Նա հայ տ ա ր ա րագ ր ե լ է &laq ՀՀԿ-ն որոշել է՝ մասնակցելու է ընտրություններին. Ովքեր են ցուցակի առաջին հինգ անդամները «Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ վերնախավը վերջնականապես որոշում է կայացրել մասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին՝ հույս ունենալով, որ կարող է գոնե լինել չորրորդ ուժը և ներկայացված լինել խորհրդարանում: Մոտավորապես հայտնի է նաև, թե ինչպիսի տեսք կունենա կուսակցության համամասնական ցուցակի առաջին հնգյակը: Ցուցակը կգլխավորի պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, հաջորդում են Արփինե Հովհաննիս Ի՞նչն իրականում եղել երբեմնի երկու ընկներների վիճաբանության պատճառը «Իրավունք» թերթը գրում է. «Կիրակի օրը՝ գործընկերոջ վրա հրազենային մահացու կրակոցներ արձակելուց հետո ինքնասպան եղած Հարություն Ղարագյոզյանի (Կարամելի Հարութ») ընտանիքը վստահ է, որ նա 4.000.000 ԱՄՆ դոլար պարտք չի եղել ո´չ Կարո Կարապետյանին (Յուվեցի Կա­րո), ո'չ էլ այլ անձի: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Հարություն Ղարագյոզյանի և նրա ընտանիքի անդամների շահերը ներկայացնող փաստաբան Ռաֆայել Ա
website by Sargssyan