1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Զաստավիտով չի կարելի նվեր տալ դատավորին...Նիկոլ Փաշինյան

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 2-ի նիստում քննարկեց դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերը Հայաստանի Հանրապետությանը հանձնելու կարգը սահմանելու մասին նախագիծը, ըստ որի` դատավորի կողմից օրենքներով թույլատրելի չհամարվող նվեր ստանալու դեպքում նա պարտավոր է այն վերադարձնել կամ համարժեք հատուցում վճարել նվեր ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում:

Հարցը ներկայացրեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ով նշեց, որ եթե սահմանված ժամկետում դատավորի կողմից նվերը հետ չի վերադարձվում կամ համարժեք չի հատուցվում, ապա դատավորը պարտավոր է նվերը ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում այն հանձնել կառավարության կողմից սահմանած կարգով` ՀՀ-ին, մասնավորապես` պետական գույքի կառավարման համապատասխան մարմնին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տվյալ դեպքում թույլատրելի չհամարվող նվեր ասվածը ենթադրում է գույքային առավելությունը, որը ողջամտորեն չէր տրամադրվի դատավոր չհանդիսացող այլ անձի: Եվ հակառակը` թույլատրելի նվեր է համարվում այն նվերը, որը սովորաբար կարող է տրամադրվել, եթե չլիներ դատավոր լինելու հանգամանքը:

Մեկ անգամ տրվող նվերը չի կարող գերազանցել 100 հազար դրամը: Տարվա կտրվածքով ստացվող նվերները չեն կարող գերազանցել 400 հազար դրամը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչու են դատավորի եւ նախարարի համար երկու տարբեր կարգավորումներ սահմանվում: Զեյնալյանը նշեց, որ դրանք նախատեսված են կոնկրետ օրենքներով, եւ Կառավարության՝ օրենքից բխող որոշում պետք  է լինի. «Մենք չենք կարող տարբեր օրենքներով նախատեսված իրավակարգավորումները հիմնավորել նույն օրենքով»:

Իսկ թե բարձրաստիճան պաշտոնյաները ինչ նվերներ կարող են ստանալ, եւ ինչը թույլատրելի չէ, Արտակ Զեյնալյանն ասաց, որ այդ եզրույթը հստակ սահմանված է: «Նվեր հասկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, որը ողջամտորեն չէր տրամադրվի դատավոր չհանդիսացող այլ անձի: Իսկ թույլատրելի է համարվում այն նվերը, որը սովորաբար կարող էր նվիրել, եթե չլիներ դատավոր լինելու հանգամանքը»,- ասաց Զեյնալյանը՝ հավելելով, որ 100 000 դրամից ավելի չի կարող արժենալ նվերը միանգամյա եւ 400 000-ից ավելի՝ տարվա կտրվածքով:

 

 

 

 

 

 

 

 

«Եթե գերազանցում է այդ գումարը՝ պետք  է վերադարձվի, եթե հնարավոր չէ վերադարձնել՝ պետք է նվիրի պետական գույքի կոմիտեին»,- ասաց նա:

Փաշինյանը նկատեց, որ այս հարցերի վերաբերյալ իրազեկման քայլեր պետք է արվեն, որ հասարակությունն էլ իմանա, որ նման օրենքներ կան եւ որ դատավորին նման նվերներ չի կարելի տալ:

Դիտվել է 872 անգամ
Արտակարգ դեպք Երևանում. Սուրբ Գրիգոր Լուսավոր... Բելգիայի օդուժը կվերազինեն F-35 կործանիչներով Սոֆյա Պողոսյանի եւ Աշոտ Տեր-Մաթեւոսյանի սիրառ... «Մինչև ե՞րբ եք անտեսելու». Երվանդ Վարոսյան «Էլի թաղի տղերքի, մեծ փողեր ունեցողի, ոչ գաղա... «ԸՕ֊ի առաջարկված փոփոխությունները շահավետ էին... Օսիպյանը հանձնարարեց ներողամտություն չցուցաբե... 3-1` հօգուտ Փաշինյանի Կաշառք ստանալու կասկածանքով բերման են ենթարկվ... «Ժառանգատուի պարտատերն իրավունք ունի ժառանգու... «2 ամիս ամեն օր տղայիս ծեծել են… Էնքան էր նիհ... Եթե անարդար է, կշտկենք. Փաշինյանը՝ «Վերածնուն... «Փաշինյանի թիմն այս գիշեր պետք է այդ քաղաքում... «ՀՀԿ-ական և ՀՀԿ-ամերձ օրենսդիրները գիտեին, թե... Երևանի գլխավոր ճարտարապետ է նշանակվել Արթուր ... Հայաստանում կանցկացվի դիպուկահարների հրաձգութ... Մենք չպետք է անենք քայլեր, որոնք մեզ կնույնաց... Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա ... Կայացած ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանա... Թալանել են «Բանանց» ակումբի ավագ մենեջերի բնա... Շիրակի ոստիկանապետը՝ Aravot.am-ի հետքերով․Գյո... Հայաստանի,Վրաստանի,Իտալիայի և Իսպանիայի երիտա... Հրապարակվել է Կերչի սպանդի տեսանյութը ՀՀ վարչապետի պաշտոնակատարը Լիբանանի հայ ավանդ... Նույնիսկ ամենամեծ վստահություն ունեցող իշխանո...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Սոնա Շահգելդյանն առաջին անգամ խոսում է ամուսն... «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ...
Նախկին պատգամավորների ինքնասպանության և սպանության գործով կին է հարցաքննվել. նոր մանրամասներ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավորներ Հարություն Ղարագյոզյանի ինքնասպանության եւ Կարո Կարապետյանի սպանության գործով վկայի կարգավիճակով կին է հարցաքննվել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` օրերս ՀՀ քննչական կոմիտեի քննիչները գնացել են հիվանդանոց, որպեսզի հարցաքննեն Սարգիս Ավագյանին, սակայն նա խնդրել է մի փոքր սպասել, մինչեւ լավանա: Ավելին, հարցաքննվել է ն Արա Բաբլոյանը չեղարկել է ԱԺ գործուղումները «Ժամանակ»-ը գրում է. «ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը չեղյալ է համարել պատգամավորների նոյեմբեր ամսվա բոլոր գործուղումները: Բաբլոյանը հայտարարել է, որ լուծարված ԱԺ-ի դեպքում գործուղումների գնալը ոչ նպատակահարմար է, քանի որ պատգամավորները չեն կարող ասել, որ իրենք ներկայացնում են լուծարված խորհրդարանը: ԱԺ նախագահի այս դիրքորոշումը միանգամայն տրամաբանական է, բայց ոչ այն պատգամավորների համար, որոնք պետք է մեկնեին գ Ավտոմեքենաների «հավաքածու», 200 000 դոլար, 62 միլիոն դրամ...Փոխնախարարի ունեցվածքը «Փաստ» օրաթերթը (հեղինակ՝ Աննա Բադալյան) գրում է. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղկատ վ ա կան տեխնոլոգիաների փոխնախարար Բագրատ Բադալյանը հայտարարագրել է բնակարան, ան հ ա տ ա կան բնա կ ե լ ի 3 տուն, մեկ անավարտ շինություն, 2 հողամաս: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա հայտարարագրից, որը ներկայացրել է այս տարվա հուլիսին: Նա հայ տ ա ր ա րագ ր ե լ է &laq ՀՀԿ-ն որոշել է՝ մասնակցելու է ընտրություններին. Ովքեր են ցուցակի առաջին հինգ անդամները «Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ վերնախավը վերջնականապես որոշում է կայացրել մասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին՝ հույս ունենալով, որ կարող է գոնե լինել չորրորդ ուժը և ներկայացված լինել խորհրդարանում: Մոտավորապես հայտնի է նաև, թե ինչպիսի տեսք կունենա կուսակցության համամասնական ցուցակի առաջին հնգյակը: Ցուցակը կգլխավորի պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, հաջորդում են Արփինե Հովհաննիս Ի՞նչն իրականում եղել երբեմնի երկու ընկներների վիճաբանության պատճառը «Իրավունք» թերթը գրում է. «Կիրակի օրը՝ գործընկերոջ վրա հրազենային մահացու կրակոցներ արձակելուց հետո ինքնասպան եղած Հարություն Ղարագյոզյանի (Կարամելի Հարութ») ընտանիքը վստահ է, որ նա 4.000.000 ԱՄՆ դոլար պարտք չի եղել ո´չ Կարո Կարապետյանին (Յուվեցի Կա­րո), ո'չ էլ այլ անձի: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Հարություն Ղարագյոզյանի և նրա ընտանիքի անդամների շահերը ներկայացնող փաստաբան Ռաֆայել Ա
website by Sargssyan