fnews.am | Լուրեր հայաստանից և աշխարհից
1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ոստիկանությունը՝ Սուրիկ Խաչատրյանի որդիների պարտադիր ժամկետային զինծառայությունից խուսափելու վերաբերյալ

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի բնակիչներ Տիգրան և Տրդատ Խաչատրյանները, չտառապելով ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար հիմք հանդիսացող հիվանդությամբ, ձեռք են բերել փաստաթղթեր, որոնք օգտագործելով ազատվել են ժամկետային զինվորական ծառայությունից:


Ստացված տեղեկություններն իրացնելիս, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր և Սյունիքի մարզային վարչությունների, Գորիսի բաժնի ծառայողների համատեղ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդիներ Տիգրան և Տրդատ Խաչատրյանները 16 տարեկան հասակում անցել են համապատասխան կցագրում և ժամկետային զինծառայության համար ճանաչվել պիտանի, որից հետո նրանց առողջական վիճակի հետազոտման ակտերով ճանաչվել են հիվանդներ, ինչի արդյունքում ստացել են տարկետումներ և ՀՀ զինապարտության մասին օրենքի 15-2 կետով հաշվառվել են պահեստազորում:


Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Տիգրան և Տրդատ Խաչատրյաններն ինչպես դպրոցում, այնպես էլ հետագայում վարժարանում սովորելու տարիներին իրենց վերագրվող հիվանդության ախտանիշներով աչքի չեն ընկել:
Բացի այդ պարզվել է, որ Տիգրան և Տրդատ Խաչատրյանները չտառապելով ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար հիմք հանդիսացող հիվանդությամբ, ձեռք են բերել փաստաթղթեր, որոնք օգտագործելով ազատվել են ժամկետային զինվորական ծառայությունից:
Պարզվել է նաև, որ Տիգրան Խաչատրյանը, սովորելով Գորիսի թիվ 1 ավագ դպրոցում, 2007թ. տեղափոխվել է Գորիսի վարժարան՝ ուսումը շարունակելու /ներկայիս թիվ 4 ավագ դպրոց/, իսկ Տրդատ Խաչատրյանն այնտեղից նույն վարժարան է տեղափոխվել 2008թ.: Տրդատ Խաչատրյանը 2009թ. կրկին վերադարձել և ուսումը շարունակել է Գորիսի թիվ 1 ավագ դպրոցում, սակայն 19.03.2012թ. 10-րդ դասարանից տեղափոխվել է Սոչի՝ հետագա ուսում ստանալու նպատակով, իսկ Տիգրան Խաչատրյանը վարժարանից ազատվել է 10.09.2010թ.:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված փաստաթղթերով հիմնավորվել է, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցի նախկին տնօրենը, հանդիսանալով պաշտոնատար անձ, 2010թ. սեպտեմբեր ամսին, Սյունիքի մարզի նախկին մարզպետ` Սուրիկ Խաչատրյանի հանձնարարությամբ, պաշտոնեական կեղծիք կատարելով, վերջինիս որդուն` Տիգրան Խաչատրյանին 2010թ. ընդունել է նույն դպրոցի 11-րդ դասարան, որից հետո նույն ուսումնական տարում նրան տվել է ատեստատ, ինչը նպատակ է հետապնդել սահմանված ժամկետից շուտ միջնակարգ կրթությունն ավարտելուն և ատեստատ ձեռք բերելուն, այն դեպքում, երբ մինչև 2010թ. սեպտեմբերի 10-ը Տ.Խաչատրյանը սովորելիս է եղել Գորիս քաղաքի թիվ 4 ավագ դպրոցի 10-րդ դասարանում:

Տ.Խաչատրյանի անվամբ տրված ատեստատը վերջինս օգտագործելով, 2010թ. նոյեմբերի 8-ին ընդունվել է Գորիսի պետական համալսարանի պատմաիրավագիտական ֆակուլտետի հեռակա, այնուհետև իր դիմումի համաձայն, 2011թ. տեղափոխվել է առկա ուսուցման համակարգ և 2012թ. մարտի 1-ին ընտրվել է նույն համալսարանի ուսխորհրդի նախագահ, իսկ 16.12.2013թ., իր դիմումի համաձայն, ազատվել համալսարանից: 2016թ. սեպտեմբերի 13-ին կրկին Տ.Խաչատրյանն իր դիմումի համաձայն վերականգնվել է նույն համալսարանի 4-րդ կուրսում, ինչի համար, սահմանված կարգի համաձայն, հիմք է հանդիսացել նաև նրա կողմից ներկայացված ատեստատը:
Նախապատրաստված նյութերը 18.07.2018թ. ուղարկվել են ՀՀ զինվորական կենտրոնական դատախազություն, որտեղ նույն օրը, նշված փաստերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին, 325-րդ հոդվածի 1-ին, 327-րդ հոդվածի 2-րդ, 32-րդ հոդվածի 2-րդ, 315-րդ հոդվածի 1-ին և 315-րդ հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ներկայումս քրեական գործը քննվում է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում:

Դիտվել է 1032 անգամ
Օսիպյանը՝ Նարեկ Սարգսյանի նկատմամբ միջազգային... Գրիգորյանի ընտանիքին պատկանող համալսարանից զա... Օսիպյանը կատակել է Մանվել Գրիգորյանի լուսանկա... Ուշագրավ գրություն է ուղարկվել լոմբարդներին՝ ... Հովիկ Աբրահամյանի փեսան ազատվել է պաշտոնից Բելլա Քոչարյանը զանգել է Գագիկ Ծառուկյանին ... «Բայց արդյո՞ք ինքն է». Օսիպյանը՝ Մանվել Գրիգո... «Դատապարտելի է, երբ դատապարտյալին լուսանկարու... Չարբախում կատարված դանակահարությունը բացահայտ... Հովիկ Աբրահամյանի վարորդի եղբորը մեղադրանք է ... ՀՔԾ-ի պարզաբանումը՝ Ռոբերտ Քոչարյանի առանձնատ... «Մարզպետարանում համակարգչի շարիկ գլորող վարչո... Ի՞նչ կադրեր ու լուսանկարներ է հրապարակել ՊՆ մ... ԱՄՆ-ն չի կարող միակողմանիորեն չեղարկել F-35 կ... Հակառակորդի կողմից ընդգծված ակտիվություն է նկ... Թբիլիսիում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տ... Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. ճիվաղը դանակահ... Խոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզո... Սերժ Սարգսյանը քեֆ է անում Դեդ Հասանի և Ճակոյ... Բարերար Հրաչյա Պողոսյանի մեծ նվիրումի շնորհ... ՀԱԿ-ը Երևանի Ավագանու առաջիկա ընտրությունների... Video. Արթուր Գևորգյանը՝ Քոչարյանին ազատ արձա... Ոստիկանության զորքերի առաջին հերթափոխը պատրաս... Լուկաշենկոն փոխել է կառավարության կազմն ու Բե... Օֆշորում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների ունեցած...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Ի՞նչ մեթոդներ է կիրառում պայծառատես Անի Գրիգո... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Սոնա Շահգելդյանն առաջին անգամ խոսում է ամուսն... «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ
Գրիգորյանի ընտանիքին պատկանող համալսարանից զանգվածային արտագաղթ է սկսվել.«Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող՝ Էջմիածնում գործող «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանից, որտեղ նաեւ քոլեջ է գործում, նոր ուսումնական տարվան ընդառաջ զանգվածային «արտագաղթ» է սկսվել: Էջմիածնի բնակիչներից տեղեկացանք, որ մարդիկ գեներալի հետ կատարվածից հետո որոշել են նրան պատկանող կրթահամալիրից, հատկապես քոլեջից, հանել նաեւ իրենց երեխաներին, մինչդեռ, որոշ տեղեկությունն Ուշագրավ գրություն է ուղարկվել լոմբարդներին՝ Քոչարյանի, Հարությունյանի ու Խաչատուրովի վերաբերյալ «Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ 10 օր առաջ ՀՀ Կենտրոնական բանկից՝ ֆինանսական վերահսկողության վարչության պետ Հրանտ Սուվարյանի ստորագրությամբ, ուշագրավ գրություն է ուղարկվել «ՀՀ տարածքում գործող գրավատներին»՝ լոմբարդներին։ Առաջարկվել է «իրավապահ մարմիններին տրամադրելու նպատակով» 2-օրյա ժամկետում տրամադրել Միքայել Հարությունի Հարությունյանի, Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի եւ Յուրի Գրիգորի Խ Հովիկ Աբրահամյանի փեսան ազատվել է պաշտոնից «ՊԵԿ-ում տեղի ունեցող լայ­նածավալ փոփոխությունների արդյունքում աշխատանքից ազատվել է նախկին վարչապետ Հ. Աբրահամյանի մեծահարուստ փեսան՝ Վլադիմիր Թամրազյանը: Ավելի վաղ նրա տանը տեղի էր ունեցել խուզարկություն, որը կապվում էր Աբրահամյանի հետ, սակայն ավելի հավանական է Թամրազյանի գործոնը: Նրա փո­խարեն Արևմտյան մաքսատան վարչության պետ է նշանակվել Մելքոն Աղաջանյանը, ով ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղ Բելլա Քոչարյանը զանգել է Գագիկ Ծառուկյանին «Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի բոլոր անդամները լծվել են թիմ հավաքագրելու գործընթացին: Մեզ պատմեցին, որ դեռեւս Քոչարյանի կալանավորման օրերին էքս նախագահի տիկինն անձամբ է կապվել ամուսնու նախկին դաշնակիցների հետ ու գրեթե պարտադրել աջակցություն ցուցաբերել:  Այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի հետ է զրուցել, սակայն, որոշ տեղեկություններով, վերջինս ա Քոչարյանն ազատ է իր տեղաշարժի մեջ և կարող է մեկնել Լոնդոն «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ այս պահին որեւէ խափանման միջոց ընտրված չէ, եւ նա, ըստ էության, ազատ է իր գործողություններում: Այս համատեքստում երեկ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը նշել է, որ եթե Քոչարյանը փորձ անի լքել երկիրը, դա կգնահատվի որպես նախաքննությանը խոչընդոտելու, վարույթ իրականացնող մարմնից թաքնվելու փորձ, եւ կկիրառվի խափանման միջոց: «Ժողովուրդ»
website by Sargssyan