1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Անհրաժեշտություն է, որ Թումանյանի Տուն-Թանգարանից, այցելուները մի կտոր հեքիաթ տանեն իրենց հետ».Արմեն Հովհաննիսյան

2017 թվականի օգոստոսի 5-ին, Թբիլիսիի Սոլոլակ թաղամասի Ամաղլեբա փողոցի թիվ 18 տան վերնահարկում՝ վերաբացվեց Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնը:
Թումանյանի ընտանիքը, Ամաղլեբա փողոցի թիվ 18 տան երրորդ հարկի բնակարան տեղափոխվել է 1909 թվականին: Այստեղ է ապրել Մեծ Բանաստեղծը՝ մինչև իր մահկանացուն կնքելը:

armenianchurch.ge էլեկտրոնային հարթակից տեղեկանում ենք, որ տունը կառուցել է Վրաստանի պետական խորհրդական, մշակութային գործիչ ու գրաքննիչ Հովսեփ Գրիգորի Շանշյանը, ում ազգանվան սկզբնատառերն այսօր էլ պահպանվում են շքամուտքի ծածկոցի վրա:
Վրաստանի խորհրդայնացումից հետո, Հովհաննես Թումանյանի ընտանիքը Վրաստանի Ռևկոմի կողմից մանդատ է ձեռք բերում առ այն, որ իրենց տունը ենթակա չէ բռնագրավման, և որևէ մեկի բնակեցումն այստեղ անթույլատրելի է: Սակայն 1932 թվականին տան մի հատվածում նոր բնակիչներ են բնակեցվում: 1953 թվականին տան արդեն տարհանված նոր բնակիչների զբաղեցրած հատվածում բացվում է Հովհ. Թումանյանի անվան թիվ 13 քաղաքային գրադարանը:

Պատմական այս տան ճակատագրով մտահոգված էր համայն հայությունը: 2012 թվականին ՀԳՄ նախագահ երջանկահիշատակ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ և Գյումրիի քաղաքապետ (այսօր՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր) Վարդան Ղուկասյանի աջակցությամբ գնվում է Վրաստանի անկախացումից հետո վաճառված բնակարանի գրադարանային հատվածը և փոխանցվում է Վիրահայոց թեմին՝ առ ի գործածություն վիրահայ համայնքի: Իբրև երախտիքի նշան մեծ մտավորականի հիշատակին, տան՝ հյուրերի համար նախատեսված հատվածն այսօր կրում է Լևոն Անանյանի անունը:
2015 թվականին IDeA հիմնադրամի կողմից գնվում է նաև տան՝ ժառանգներին մնացած մասը և նախօրոք ձեռք բերված հատվածի հետ միասին, ամբողջական տեսքով նվիրաբերվում է Վիրահայոց թեմին՝ որպես սեփականություն:

 

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ԱՆՈՒՆԸ ՆՎԻՐԱԿԱՆ Է ԲՈԼՈՐԻՍ ՀԱՄԱՐ

Տան վերանորոգման, հնաոճ իրերի ձեռքբերման, կահավորման աշխատանքներն իրականացվեցին թեմի միջոցներով և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի ու IDeA հիմնադրամի աջակցությամբ: 

Թումանյանի վերջին բնակարանի, այսօր արդեն՝ «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնի պատմության էջերը բացվել են Վիրահայոց թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, IDeA բարեգործական հիմնադրամի համահիմնադիր, ազգային բարերար Ռուբեն Վարդանյանի, Վարդան Ղուկասյանի, «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի պատասխանատուներ Էլիզա Մինասյանի և Արմեն Հակոբյանի շնորհիվ:

Կենտրոնի բացման աշխատանքներին օժանդակել են Թբիլիսիի քաղաքային իշխանությունները՝ Քաղաքապետարանը, Քաղաքային ժողովը, Մթածմինդայի շրջանային վարչությունը:
Թումանյանաշունչ այս տանը վերականգնվել են բանաստեղծի ժամանակների վառարանը, մեծ հնաոճ հայելին:
Վիրահայոց թեմը նպատակադրված է արդի պահանջներին համահունչ նոր շունչ տալ Թումանյանի տանը, «Վերնատան» օրինակով այստեղ ծավալել գրական զրույցներ, ընթերցումներ, ասուլիսներ, տպագրված և անտիպ երկերի քննարկումներ, ստեղծել ազգագրության ուսումնասիրության և զարգացման, հայ և վրաց արվեստի գործիչների մշակութային կապերի օջախ:

Իսկ որ ամեակարեւորն է, 2018 թ-ի փետրվարի 19-ին, Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, բացվում է նորաստեղծ տիկնիկային թատրոնի գեղեցիկ և շքեղ ձևավորված բեմի վարագույրը, որպես նվեր Թումանյանին՝ իր ծննդյան օրը, իր իսկ տանը:

«Թումանյանի անունը նվիրական է մեր ժողովրդի համար: Նա իր կյանքի ողջ ընթացքն ապրեց հայության հոգսերով եւ ուրախություններով, և անմնացորդ կերպով պայքարեց հայ ժողովրդի ու հայրենիքի բարօրության համար: Հովհաննես Թումանյանի այս տունը հարգանքի տուրք է հայ հանճարի լուսավոր հիշատակին»,-Fnews.am-ի հետ զրույզում ասաց Թումանյանի տուն-թանգարանի շնորհաշատ ստեղծագործող, տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, նկարիչ-տիկնիկագործ ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, հպարտությամբ նշելով, որ Հովհաննես Թումանյանի նկատմամբ հայ ժողովրդի սերն ու ակնածանքը երևում է նրան շնորհված Ամենայն հայոց բանաստեղծ պատկառելի տիտղոսով. «Թումանյանի հիշատակի հետ կապված անգամ չնչին մասնիկի պահպանումը կարևոր է, որպես հայեցի դաստիարակության հզոր գործոն: Թումանյանի օջախն իզուր չէ անվանվել շարունակական, հարատև տեսակցությունների վայր: Այս տունը կարելի է համարել ոչ միայն հայ-վրացական գրական կապերի, այլ երկու ժողովուրդների բարեկամության տուն»:

Եւ այսպես. 1909 թվականից մինչեւ 1923 թվականը, այս տանը ապրել է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը: Սա Թումանյանի կյանքի վերջին բնակարանն էր՝ Թբիլիսիում: Ինչպես գիտենք , մեծ բանաստեղծն այստեղ մշտապես ապրել է վարձակալական հիմունքներով, եւ սա իր վարձակալած՝թվով 10-րդ բնակարանն էր: 

Տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանը, մեզ հետ զրույցում պատմեց, որ առհասարակ  Թբիլիսիում, երբ բանաստեղծը բնակարան էր վարձակալում, հաշվի էր առնում, որ այն լինի վերջին հարկում, եւ ունենա լայն պատշգամբ, որը որ պարտադիր նայի բուսաբանական այգուն : Քանի որ այդկերպ նա ավելի մոտ էր երկնքին, աստղերին , ու Աստծուն: Եւ միայն այդ պայմաններում էր բանաստեղծը կարողանում հաճելիորեն ստեղծագործել:

Արմեն Հովհաննիսյանը տեղեկացրեց նաեւ .

-Այս բնակարանը պատկանել է թիֆլիսցի հայ մեծահարուստ Հովսեփ Գրիգորի Շանշյանին, ով քաղաքում նմանօրինակ շատ բնակարաններ ուներ: Սակայն այս վերջին հարկաբաժինը՝ Հովսեփ Գրիգորի Շանշյանը, որպես ակնածանքի եւ հարգանքի դրսեւորում, (դեպի մեծ բանաստեղծը) գրեթե անվճար հիմունքներով տրամադրել էր Թումանյանին, որպեսզի նա իր մեծ ընտանիքի հետ միասին ապրի այս տանը:
Ի դեպ նշեմ, որ Թումանյանի տուն-թանգարանի սրահներից մեկի պատերը զարդարում են Գևորգ Բաշինջաղյանի որմնանկարները, որը Թումանյանի տուն է բերվել Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցուց:

-Արմեն, ի՞նչ հետաքրքիր պատմություններ կան Թումանյանի՝ այս տանը ապրած տարիների հետ կապված: Կարո՞ղ ենք տեղափոխվել թումանյանական տարիներ:

-Սիրով: Նախ, ուզում եմ հատուկ շեշտել, որ Թումանյանը շատ հյուրասեր մարդ է եղել, եւ այս տանը, պատահական չէ, որ  իր ապրած տարիներին  հավաքվում էր ոչ միայն հայ, այլ նաեւ վրաց եւ ռուս մտավորականությունը: Մշտական անդամներից բացի, «Վերնատան» հանդիպումներին առիթից առիթ ներկա էին լինում նաեւ բազում այլ հայ գրողներ, արվեստագետներ, պատմաբաններ, լեզվաբաններ, եւ առհասարակ գրականասեր մարդիկ՝ Պերճ Պռոշյանը, Մուրացանը, Վրթանես Փափազյանը, Կոմիտասը, նկարիչներ՝ Գեւորգ Բաշինջաղյանը, Փանոս Թերլեմեզյանը եւ այլք:

Իսկ հավաքների ժամանակ, հյուրերին հիմնականում հյուրասիրում էին քիշմիշով ու լաբլաբինով, որոնց վերնահատիկ էին ասում: Սակայն, հյուրասիրությունը քիշմիշով ու լաբլաբինով չէր ավարտվում, քանի որ դրանից հետո արդեն անցնում էին գինեձոնի:
Թումանյանի այս տանը՝ վառարանի շուրջ,  Թումանյանի եւ նրա ընտանիքի անդամների հետ միասին, ջերմանում ու տաքանում էին մեր հայ ազգի ժամանակի դասականները: Այս տունը նաեւ «Ղոնաղատուն» էր, ուր գալիս էին տարբեր անկյուններից, ու կարեւորը գիտեին, որ «Ղոնաղատունը»՝ դա Թումանյանի տունն է:
Այս տան ամեն մի անկյունը պատմական է եղել:

 

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՏԱՆ ՊԱՏՇԳԱՄԲԻՑ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՈՒՂԵՐՁՆԵՐ ԷՐ ՀՆՉԵՑՆՈՒՄ ԱՆԴՐԱՆԻԿ ԶՈՐԱՎԱՐԸ

Հատուկ ուզում եմ նշել, որ պատմական է վարպետի տան ԴԵՊԻ ՓՈՂՈՑ ՆԱՅՈՂ ՊԱՏՇԳԱՄԲԸ, որտեղից ժամանակին ելույթ են ունեցել Անդրանիկ Զորավարն ու Հովհաննես Թումանյանը: Հայրենասեր ժողովուրդը, իմանալով որ Անդրանիկը Թումանյանի տանն է, հավաքվում էին Պատշգամբի հարեւանությամբ եւ սպասում... Նրանք գիտեին, որ  պատշգամբի  այդ հատվածից՝  ոգեկոչման ու հայրենասիրական բնույթի  կոչեր եւ ուղերձներ պետք է հնչեն...

-Կարո՞ղ ենք ասել, որ այդ տարիներին մտավորականությունը ձեւավորվել է Սոլոլակ թաղամասում, թե՞ այնուամենյանիվ Հավլաբարն էր համարվում հայության կենտրոնը:

-Ճիշտ է, մեր գիտակցության մեջ նստած է, որ Թբիլիսիում Հավլաբարն է եղել հայության կենտրոնը, բայց եւ պետք նշեմ, որ այն իրականում միջին դասակարգի կենտրոնն էր:
Հավլաբարում բնակվում էին կինտոներ, առեւտրականներ, գործարարներ, եւ տարբեր շերտերի այլ ներկայացուցիչներ:
Այնպես որ, մտավորականությունը ձեւավորվել է հենց այստեղից՝ Սոլոլակ թաղամասից:

Ի դեպ, ուզում եմ տեղեկացնել, որ մեծ բանաստեղծի հարեւանությամբ է ապրել Արմեն Տիգրանյանը, եւ հենց Տիգրանյան –Թումանյան (հարեւաններ-ընկերներ) հարաբերությունների արդյունքում էր, որ այս տանը որոշվեց «Անուշ» օպերայի ճակատագիրը: Այստեղ մեծ աշխատություններ կատարվեցին՝կոմպոզիտորի եւ բանաստեղծի կողմից:

Օրինակ, Նվարդ Թումանյանի հիշողություններում այս տունը նկարագրվում էր այսպես.այն բաժանվում էր երկու մասի.հյուսիսային եւ հարավային հատվածների: Տունը կիսված էր… Հյուսիսային հատվածում՝ (վառարանի մոտ) Թումանյանի աշխատասենյակն էր, եւ այս հատվածի հետ կապված իհարկե՝ շատ հիշողություններ կան: Դե Իսկ հարավային հատվածում՝(հատկապես պատշգամբում) ծնվել են մեկը-մյուսից չքնաղ, ու հոգեհունչ բանաստեղծություններ: Այս տանը, պատմություններ շատ են եղել, որոնց մասին կարող ես անվերջ խոսել:

-Կխնդրեի այդ պատմություններով կիսվեիք մեր ընթերցողների հետ:

-Քանի որ դրանք շատ են, հատկապես  այդ հիշողություններից արժե  մեջբերել այն հատվածը, երբ Թումանյանը վառարանից մի գրություն էր կախել՝ «Չծխել, եւ ինձնից գիրք չխնդրել» բովանդակությամբ, քանի որ նա չէր սիրում. երբ իր սենյակում ծխում էին, ու նաեւ չէր սիրում. երբ իր գրքերին էին դիպչում, ու իրենից գիրք  խնդրում:
Բայց եթե ընկերներից մեկը, այնուամենյանիվ համառում ու գիրք էր խնդրում նրանից , բանաստեղծը խոնարհաբար նվիրում էր:

Նվարդ Թումանյանը, հաճախ է հիշում նաեւ այն մասին, որ 1918 թվականից ի վեր, երբ մահանում է Թումանյանի որդիներից Արտիկը, անընդհատ տանից սկսում է ձայներ լսել…

Մտնելով սեղանատուն, տեսնում է, որ Թումանյանը սեղան է բացել ու սպասում է Արտիկին …Այսինքն, նա մինչեւ վերջ չէր հավատում, որ որդին չկա, այդ իսկ պատճառով մշտապես սեղան էր բացում , ինչ-որ բայաթիներ էր երգում, ու սպասում որդուն…
Հենց այս տանն են տեղի ունեցել այդ պատմությունները, եւ Արտիկի մահից հետո էլ, ցավոք սկսվել են Թումանյանի ընտանեկան ողբերգությունները:
Ի դեպ, Թումանյանի որդիներից Արտիկը, ով մասնագիտությամբ նկարիչ էր եւ Թումանյանը նրա մեջ էր տեսնում իր ապագան, Վանի ազատագրման ժամանակ անհետ կորում է :


ԻՆՉՊԵՍ ԵՒ ԻՆՉ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՎՃՌՎԵՑ «ԱՆՈՒՇ » ՕՊԵՐԱՅԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ, ԵՒ ԻՆՉՊԵՍ ԾՆՎԵՑ «ԱԼՄԱՍՏ» ՕՊԵՐԱՆ

 

-Թումանյանի տան հյուսիսային հատվածի մասին, կարծես թե խոսեցինք: Ձեր թույլտվությամբ տեղափոխվենք նաեւ տան հարավային հատված, ուր Թումանյանը, (ասում են) առավել բեղուն գործունեություն է ծավալել:

-Գիտեք, եթե հյուսիսային հատվածը, Թումանյանին հիշեցնում էր  քաղաքն իր անց ու դարձով, ու իր խառնիխուռն ներկապնակով, ապա հարավային հատվածը այն խորանն էր, ուր Թումանյանը երկխոսության մեջ էր մտնում բնության ու աստղերի հետ:

Կանգնելով հարավային կողմում գտնվող այս պատշգամբում , նայելով բուսաբանական այգու սարին, Թումանյանի սիրտը պայծառանում էր՝ հիշելով Լոռին: Քանի որ լինելով քաղաքական մարդ, քաղաքական գործիչ, ժամանակի մտածող ու ստեղծագործող՝ նրան ձգտում էր գեղջկական կյանքը, գյուղական միջավայրն ու հավաքույթները…Եւ այստեղ էր, որ Թումանյանը (խալաթով) իր ճոճաթոռին նստած՝ աստղերի հետ երկխոսության մեջ մտնելով, գրեց «Արուսյակ» եւ «Սիրուս» բանաստեղծությունները: Image result for Թումանյանի տուն թանգարան Վրաստան պատշգամբ


Այս հատվածում էր, որ ծնվեց «Անուշ» օպերան, եւ հենց այստեղ էր, որ վճռվեց «Ալմաստ» օպերայի ճակատագիրը:
Ալեքսանդր Սպենդիարյանը,  երբ գալիս է Թիֆլիս, Թումանյանի հետ միասին շրջում է հին թաղերով , հին քաղաքով, ուսումնասիրում է աշուղական կենցաղը, աշուղական կուլտուրան , եւ տուն վերադառնալուն պես՝ այս նույն հարավային հատվածի պատշգամբում, (թեյի սեղանի շուրջ) որոշում է, որ պետք է Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա օպերա գրի:

Այդ ժամանակ, Թումանյանը նրա համար կարդում է «Փարվանա»-ն, սակայն կոմպոզիտորի համար Փարվանայի տեսարանները լեցուն չեն թվում, տեսարանները կարճ էին օպերայի համար, եւ նա խնդրում է բանաստեղծին, ավելացնել եւս մի քանի տեսարան: Թումանյանը, նրա միտքը միանգամից հասկանում է, եւ կոմպոզիտորի համար կարդում է «Թմբկաբերդի առումը»:

Դա միանգամից գրավում է կոմպոզիտորին. աչքի առաջ տեղի է ունենում իշխանուհու դավաճանությունը, Թաթուլի երազը , եւ այս հատվածում` այսպես ասած հարավային պատշգամբում, ծնվում է օպերան: Սկզբի համար նախատեսված էր. օպերան կոչել Գոհար Իշխանուհու անունով, սակայան որոշ ձայնավորների պատճառով, օպերան կոչվում է «Ալմաստ»:

Ի դեպ, հենց այս տանն էր, որ Լեւոն Շանթը գրեց իր հայտնի դրաման՝ «Հին Աստվածներ»-ը, եւ ոգեշնչվելով Թումանյանի դստեր՝Սեդայի անունով, իր հերոսուհուն եւս կոչեց Սեդա:
Այս պատշգամբում, նույնիսկ հյուրընկալվել է նկարիչ Մարտիրոս Սարյանը, եւ ասում են, որ բուսաբանական այգու տեսարանը նրան այնքան է դուր եկել, որ այստեղից որոշ էտյուդներ է արել:

Թումանյանի տունն իսկապես մտավորականների հավաքատեղին էր, քանի որ Թումանյան մարդը  ոչ միայն լավ հայր էր, լավ փիլիսոփա,  ու լավ գրող, այլ նաեւ հեռատես քաղաքական գործիչ, ով զբաղվում էր ազգանվեր գործունեությամբ: Եւ պատահական չէր, որ այս տանը ծավալվում էին գրական ու քաղաքական հետաքրիքր զրույցներ:

Lurer Lurer-ի լուսանկարը:

-Այսօր, ի՞նչ տեսակ միջոցառումներ են իրականացվում Թումանյանի Տուն-Թանգարանում: 

-Թումանյանի տուն-թանգարանում, որը գործում է որպես գիտամշակութային կենտրոն, պետք է ուրախությամբ նշեմ, որ տեղի են ունենում տարբեր բնույթի մշակութային միջոցառումներ, գրական հանդիպումներ, հանդեսներ, եւ գեղեցիկ մշակութային երեկոներ:

 

Հավանաբար գիտեք, որ այլեւս գործում է Թումանյանի տիկնիկային թատրոնը, որն իր դռները հանդիսատեսի առաջ բացեց ամիսներ առաջ: Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը, փետրվարի 19-ին(2018թվական ) տեղի ունեցավ առաջին խաղը, իսկ մեկնարկը տրվեց «Շունն ու Կատուն» ներկայացմամբ, որից հետո այն սկսեց ապրել երկրորդ ներկայացումով՝ «Բարեկենդանով», որը նույնպես շատ սիրվեց հանդիսատեսի կողմից: Այստեղ երեխաները հաճախակի են գալիս. Հայաստանից եւ տարբեր վայրերից: Ու  գալիս են տեսնելու ոչ միայն բանաստեղծի տունը , այլ նաեւ տիկնիկների լեզվով ունկնդրելու՝  այն մեկը մյուսից զարմանազան հեքիաթները, որը որ ներկայացրել է Թումանյանը: Ուզում եմ  նաեւ հատուկ նշել, որ Թումանյանի Տիկնիկայի Թատրոնի  ստեղծման օրվանից ի վեր, թատրոնի կայացման գործում իր մեծ լուման ունի երիտասարդ ռեժիսոր, Թբիլիսիի հայկական թատրոնի դերասան՝ Աշոտ Սիմոնյանը, ով հրաշալի ռեժիսորական լուծումներով է բեմադրում ներկայացումները:

-Իսկ ի՞նչ նոր ծրագրեր կան՝ առաջիկայում:

-Այժմ նոր պիեսների վրա ենք աշխատում. նոր ձեւաչափով, ու նոր մոտեցմամբ:
Թումանյանի տանը՝ հեքիաթի ներկայությունը ոչ միայն անհրաժեշտ է, այլ նաեւ պարտադիր: Քանի որ Թումանյանը մեծ հեքաթագիր էր, մեծ բանաստեղծ եւ գրող , ով իր ստեղծագործություններով լցնում էր մարդկանց սրտերը: Եւ այսօր էլ, անհրաժեշտություն է, որ Թումանյանի տուն Թանգարանից մեր այցելուները մի կտոր հեքիաթ տանեն իրենց հետ :
Հեքիաթը պետք է միշտ արթուն լինի՝ Թումանյանի տանը:

Lurer Lurer-ի լուսանկարը:



Գայանե Զարգարյան 

Թբիլիսի-Երեւան

 

 

Դիտվել է 889 անգամ
Ինչու՞ սպանվեց սաուդացի լրագրողը և որքա՞ն արժ... Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հայ դիրք... Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը... Ադրբեջանին վստահել չարժե, բայց փորձել բանակցե... Նախկին պատգամավորների ինքնասպանության և սպանո... Արա Բաբլոյանը չեղարկել է ԱԺ գործուղումները Արա Գյուլերի մարմինը կամփոփվի Շիշլիի հայկական... Փաշինյանը բացատրել է՝ ինչու է Հունան Պողոսյան... Նիկոլ Փաշինյանը «գաղտնազերծել» է իր և ԱԱԾ պետ... Գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը՝ օրինակել... Երեւանում ոստիկանության գնդապետի 22-ամյա որդի... Էդուարդ Շարմազանովը դիմել է Նիկոլ Փաշինյանին Մազաթափության պատճառները, ախտանշաններն ու բու... Ավտոմեքենաների «հավաքածու», 200 000 դոլար, 62... ՀՀ վարչապետի ընտրության քվեարկության առաջին փ... ՀՀԿ-ն որոշել է՝ մասնակցելու է ընտրությունների... Մասիսի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության ... Ուշադրություն. Որոնվում է մանկապիղծը, որը Երև... Կալանավորվել է «օրենքով գող» «Օշականցի Գևորիկ... «Սիրով հրավիրում եմ բոլորիդ». Նիկոլ Փաշինյան «Կարևոր չի, որ վարչապետը մեզ անընդհատ հիշեցնի... «Ցմահ ազատազրկված անձ է պայմանական վաղաժամկետ... Հովիկ Աբրահամյանի եղբայրը 5 մլն դրամ գրավի դի... Արթիկում վիճաբանության ընթացքում 16-ամյա տղայ... Կերչի սպանդի հեղինակը՝18-ամյա Վլադիսլավ Ռոսլյ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Սոնա Շահգելդյանն առաջին անգամ խոսում է ամուսն... «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ...
Նախկին պատգամավորների ինքնասպանության և սպանության գործով կին է հարցաքննվել. նոր մանրամասներ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավորներ Հարություն Ղարագյոզյանի ինքնասպանության եւ Կարո Կարապետյանի սպանության գործով վկայի կարգավիճակով կին է հարցաքննվել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` օրերս ՀՀ քննչական կոմիտեի քննիչները գնացել են հիվանդանոց, որպեսզի հարցաքննեն Սարգիս Ավագյանին, սակայն նա խնդրել է մի փոքր սպասել, մինչեւ լավանա: Ավելին, հարցաքննվել է ն Արա Բաբլոյանը չեղարկել է ԱԺ գործուղումները «Ժամանակ»-ը գրում է. «ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը չեղյալ է համարել պատգամավորների նոյեմբեր ամսվա բոլոր գործուղումները: Բաբլոյանը հայտարարել է, որ լուծարված ԱԺ-ի դեպքում գործուղումների գնալը ոչ նպատակահարմար է, քանի որ պատգամավորները չեն կարող ասել, որ իրենք ներկայացնում են լուծարված խորհրդարանը: ԱԺ նախագահի այս դիրքորոշումը միանգամայն տրամաբանական է, բայց ոչ այն պատգամավորների համար, որոնք պետք է մեկնեին գ Ավտոմեքենաների «հավաքածու», 200 000 դոլար, 62 միլիոն դրամ...Փոխնախարարի ունեցվածքը «Փաստ» օրաթերթը (հեղինակ՝ Աննա Բադալյան) գրում է. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղկատ վ ա կան տեխնոլոգիաների փոխնախարար Բագրատ Բադալյանը հայտարարագրել է բնակարան, ան հ ա տ ա կան բնա կ ե լ ի 3 տուն, մեկ անավարտ շինություն, 2 հողամաս: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա հայտարարագրից, որը ներկայացրել է այս տարվա հուլիսին: Նա հայ տ ա ր ա րագ ր ե լ է &laq ՀՀԿ-ն որոշել է՝ մասնակցելու է ընտրություններին. Ովքեր են ցուցակի առաջին հինգ անդամները «Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ վերնախավը վերջնականապես որոշում է կայացրել մասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին՝ հույս ունենալով, որ կարող է գոնե լինել չորրորդ ուժը և ներկայացված լինել խորհրդարանում: Մոտավորապես հայտնի է նաև, թե ինչպիսի տեսք կունենա կուսակցության համամասնական ցուցակի առաջին հնգյակը: Ցուցակը կգլխավորի պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, հաջորդում են Արփինե Հովհաննիս Ի՞նչն իրականում եղել երբեմնի երկու ընկներների վիճաբանության պատճառը «Իրավունք» թերթը գրում է. «Կիրակի օրը՝ գործընկերոջ վրա հրազենային մահացու կրակոցներ արձակելուց հետո ինքնասպան եղած Հարություն Ղարագյոզյանի (Կարամելի Հարութ») ընտանիքը վստահ է, որ նա 4.000.000 ԱՄՆ դոլար պարտք չի եղել ո´չ Կարո Կարապետյանին (Յուվեցի Կա­րո), ո'չ էլ այլ անձի: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Հարություն Ղարագյոզյանի և նրա ընտանիքի անդամների շահերը ներկայացնող փաստաբան Ռաֆայել Ա
website by Sargssyan