Այսօր՝ օգոստոսի 7-ին վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը մամլո ասուլիս է հրավիրել։ Մամլո ասուլիսի հիմնական պատճառը «Լույս» հիմնադրամի աջակցությամբ ԲՈՒՀ-եր ընդունված և հիմնադրամի լուծարման արդյունքում աջակցությունից զրկված ուսանողներին վերաբերող հարցերն են։ Աննա Հակոբյանն ասուլիսի սկզբում ասաց, որ իրենք «Լույս» հիմնադրամի շահառուներից 18 հոգու ուսման հարցը լուծել են «Իմ քայլը» հիմնադրամի միջոցներով։ Ի դեպ միջոցները հավաքվել են բարերարների նվիրատվությունների շնորհիվ։
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուներն են Արսինե Խանջյանն ու Սերժ Թանկյանը։