fnews.am | Լուրեր հայաստանից և աշխարհից
1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Իմ քայլը» հիմնադրամի և բարերարների աջակցությամբ «Լույս»-ի 18 շահառու կսովորի արտերկրում

Արտասահմանյան առաջատար բուհեր ընդունված ուսանողները, ովքեր դիմել էին «Լույս» հիմնադրամի 2018-2019 թթ. կրթաթոշակի ծրագրին, առաջին տարվա ուսման վարձավճարի փոխհատուցում կստանան «Իմ քայլը» հիմնադրամի կողմից:

Օգոստոսի 7-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ով «Իմ քայլը» հիմնադրամի ստեղծողն է: Վարչապետի տիկնոջ խոսքով՝ «Լույս» հիմնադրամի հույսով տարբեր առաջատար համալսարաններ ընդունված դիմորդները, որոնց թոշակների խնդիրը հիմնադրամի գործունեության դադարի պատճառով մնացել էին օդում կախված, ֆինանսավորում կստանան իրենց կողմից գտնված բարերարների աջակցությամբ: «Մոտ երկու-երեք շաբաթ առաջ բաց նամակ ստացանք Մարիամի (արտասահմանյան համալսարան ընդունված ուսանողներից մեկը.- հեղ) գլխավորությամբ, դիմում էին «Իմ քայլը» հիմնադրամին, որ կարողանանք իրենց աջակցել կրթաթոշակի հայթայթման հարցով: Փորձեցինք կամուրջ դառնալ, ուսումնասիրություններ կատարեցինք ու գտանք նաև գործընկերների, ովքեր սիրով մեզ հետ համագործակցեցին, և արդյունքում «Լույս» հիմնադրամի շահառուներից 18-ին կարողացանք ապահովել պակասող կրթաթոշակով: Այս սեպտեմբեր-հոկտեմբերից նրանք հաջողությամբ կգնան իրենց դասերին»,- ասաց Աննա Հակոբյանը:

Նա նշեց բարերարների անունները՝ արտահայտելով իր երախտագիտությունը կատարված նվիրատվության համար: Այսպիսով՝ «Վիտալի Գրիգորյանց» հիմնադրամից կատարվել է 222 հազար դոլար նվիրատվություն, Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունից՝ 200 հազար դոլար, Վան Լափոյան կանադահայ գործարարը տրամադրել է 70 հազար դոլար, անանուն բարերարը՝ 20 հազար դոլարի չափով: Արդյունքում հավաքագրվել է 517 հազար դոլար: Աննա Հակոբյանը շնորհակալություն հայտնեց իր թիմի անդամներին, ովքեր փոքրաթիվ ուժերով ահռելի աշխատանք են կատարել սեղմ ժամկետներում, ինչպես նաև «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուներ Արսինե Խանջյանին ու Սերժ Թանկյանին, ովքեր մեծ դեր են ունեցել բարերարներ գտնելու հարցում:

Աննա Հակոբյանի տեղեկացմամբ՝ իրենք փորձել են կապ հաստատել «Լույս»-ին Հայաստանից դիմած 24 երիտասարդների հետ, նրանից 4-ն այդպես էլ չեն արձագանքել, 20-ի հետ կապի մեջ են եղել, նրանցից մեկը տարկետում է վերցրել, մեկ ուրիշն էլ հրաժարվել է առաջարկվող օգնությունից, այսպիսով՝ հնարավորությունից օգտվել է 18 ուսանող: «Իմ քայլը» հիմնադրամը հավաքված միջոցներով նաև աջակցություն է ցուցաբերելու արտասահմանյան բուհ ընդունված 4 այլ ուսանողի, ևս 5-ի հարցն այս պահին քննարկվում է: Վարչապետի տիկինը նկատեց, որ իրենք փորձել են գտնել իրավիճակային լուծում, առաջիկայում շահագրգիռ տարբեր կողմերի հետ քննարկելու են այս հարցին հիմնավոր լուծում տալու ուղիները: Եվ չնայած այս պահին փոխհատուցվել է այս տարվա ուսանողների մեկ տարվա վարձավճարը, իրենք ամեն ինչ կանեն, որ այս ուսանողները հաջողությամբ ավարտեն իրենց ուսումը:

Այսօր երկու կրթաթոշակառուի և հիմնադրամի միջև կնքվեցին խորհրդանշական պայմանագրեր, մյուս շահառուների հետ ևս նույն գործընթացը կիրականացվի: Աննա Հակոբյանը, սակայն, լիահույս է, որ անկախ պայմանագրի առկայությունից, արտերկիր մեկնող ուսանողների կապը հայրենիքի հետ այնքան սերտ ու ամուր է, որ նրանք ուսում ստանալուց հետո մեծ գիտելիքներով վերազինված կվերադառնան ու այն կծառայեցնեն իրենց երկրին ու ժողովրդին:

Դիտվել է 394 անգամ
ՀԱԿ-ը Երևանի Ավագանու առաջիկա ընտրությունների... Video. Արթուր Գևորգյանը՝ Քոչարյանին ազատ արձա... Ոստիկանության զորքերի առաջին հերթափոխը պատրաս... Լուկաշենկոն փոխել է կառավարության կազմն ու Բե... Բարերար Հրաչյա Պողոսյանի մեծ նվիրումի շնորհ... Օֆշորում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների ունեցած... «Չպետք է լինի 17 նախարարություն». Նիկոլ Փաշին... Ուղիղ. Հանրապետության հրապարակում մեկնարկել է... Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. նախկին մաքսայի... ԱԱԾ-ն տեսանյութ է տարածել նոր բացահայտման մաս... Ավելի քան 1000 մարդ Արցախից գալիս է Երևան՝ մա... ՀՀ պետական մարմինները գործողությունները չսկսե... Կարգը գրողներն ունե՞ն անվտանգության մարմիններ... Մենք գիտենք հակառակորդի նենգության և ատելությ... Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփել է աշխատանքայ... Քոչարյանն ազատ է իր տեղաշարժի մեջ և կարող է մ... Չի բա­ցառվում՝ «Դաշնակցությունը» հաջորդ Ազգայ... Հանրահավաքը «հարամել» չի ստացվի. արգելքները հ... Թուրքիայում արգելվել է iPhone-ի վաճառքը «Մինչև վերջ էլ մնացիր ալբանացի, հրեշ...». Արտ... Առեղծվածային դեպք Արմավիրի մարզում. հայտնաբեր... Հայկ Մարությանը՝ այսօրվա հանրահավաքի մասին «Ժամկետային զինծառայողներն արդեն ունեն բջջայի... Առեղծվածային դեպք Երևանում․ Ոստիկանության զոր... Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ ամբողջությամբ....
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Ի՞նչ մեթոդներ է կիրառում պայծառատես Անի Գրիգո... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Սոնա Շահգելդյանն առաջին անգամ խոսում է ամուսն... «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ
Քոչարյանն ազատ է իր տեղաշարժի մեջ և կարող է մեկնել Լոնդոն «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ այս պահին որեւէ խափանման միջոց ընտրված չէ, եւ նա, ըստ էության, ազատ է իր գործողություններում: Այս համատեքստում երեկ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը նշել է, որ եթե Քոչարյանը փորձ անի լքել երկիրը, դա կգնահատվի որպես նախաքննությանը խոչընդոտելու, վարույթ իրականացնող մարմնից թաքնվելու փորձ, եւ կկիրառվի խափանման միջոց: «Ժողովուրդ» Չի բա­ցառվում՝ «Դաշնակցությունը» հաջորդ Ազգային ժողովում ուղղակի չլինի ներկայացված. Ալեն Սիմոնյան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում կո­ալիցիոն իրենց գործընկեր ՀՅԴ-ի հասցեին բավական կտրուկ արտահայտություններ է արել:«Չի բա­ցառվում՝ «Դաշնակցությունը» հաջորդ Ազգային ժողովում ուղղակի չլինի ներկայացված, որովհետև իրենց գործելաոճը բացասական ազդեցություն Հանրահավաքը «հարամել» չի ստացվի. արգելքները հասել են «Արմենիա Մարիոթ» հյուրանոց «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ դրոններով՝ թռչող սարքերով տեսանկարահանումներն այսօրվա հանրահավաքի ժամանակ արգելվում են։ Պաշտոնական բացատրությունը․ «Օգոստոսի 17-ին տեղի ունենալիք հանրահավաքի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նկատառումներից ելնելով․․․ նման փորձերը կասեցվելու են։ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին խնդրում ենք ձեռնպահ մնալ տեսանկար ԱԱԾ-ն Հովիկ Աբրահամյանի՝ Մխչյանում գտնվող տանն է.hraparak.am Hraparak-am-ը տեղեկացել է, որ ԱԱԾ-ն երեկ գործողություն է կատարել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի տանը։ ԱԱԾ աշխատակիցները մուտք են գործել Հովիկ Աբրահամյանի Մխչյան գյուղում գտնվող տուն և խուզարկություն են իրականացրել։   Թե ի՞նչ հիմքով և ի՞նչ են փնտրել Մխչյանում, կայքին հայտնի չէ։ Առաջիկա ժամերի ընթացքում ԱԱԾ-ն տեսանյութով կտեղեկացնի։ Յուրի Խաչատուրով. «Ես ասել եմ` ես մեղավոր չեմ» 2008թ. մարտի 1-ի գործի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար: Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է, Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ ահա Յուրի Խաչատուր
website by Sargssyan