1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հովիկ Աբրահամյանն ու Ալիկ Սարգսյանը խլել են ընդդիմադիր գործարարի ավազի հանքը. Գործով զբաղվում է 6-րդ վարչությունը

Հայ ազգային կոնգրեսի անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գևորգ Գևորգյանը դիմել է Ազգային անվտանգության ծառայությանը ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, նրա եղբայր Ջոնիկ Աբրահամյանի և ՀՀ նախկին Ոստիկանապետ, ներկայումս Ազգային ժողովի պատգամավոր Ալիկ Սարգսյանի կողմից իրեն ունեզրկելու վերաբերյալ։ ԱԱԾ-ն նյութերն ուղարկել է Ոստիկանության 6-րդ վարչություն, որտեղ ներկայումս նյութեր են նախապատրաստվում։


Գևորգ Գևորգյանը 2000 թվականին հիմնադրել է «Ավազահատիկ» ՍՊԸ-ն և Արարատի մարզի Նորամարգ համայնքում վարձակալած տարածքում հանքարդյունաբերությամբ զբաղվել: 2000-2006 թվականների աշխատանքի արդյունքում, ներգրավելով նաև վարկային միջոցներ, կատարվել են շուրջ 80 հազար ԱՄՆ դոլարի կապիտալ ներդրումներ՝ ձեռք բերելով ավազի լվացման և մաղման հոսքագծեր: Բիզնեսի ընդլայնմանը զուգահեռ, սակայն, սկսվել են խնդիրները։ Գևորգյանի խոսքով՝ «Ավազահատիկ» ՍՊԸ-ի գործունեությանը խոչընդոտելու հարցում շահագրգիռ էին այն ժամանակ դեռ փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանն ու նրա եղբայրը՝ Ջոնիկ Աբրահամյանը: Նրանց իր աջակցությունն էր ցուցաբերում նաև այն ժամանակ Արարատի մարզպետ, այժմ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը:

«Բանն այն է, որ «Ավազահատիկ» ՍՊԸ-ի գործունեությունն իրականացվում էր սահմանային 3-րդ ուղեկալում, իսկ Աբրահամյանների ընտանիքին պատկանող և դարձյալ հանքարդյունաբերությամբ զբաղվող «Հովհան» ՍՊԸ-ն տեղակայված էր հարևան 4-րդ ուղեկալում: Աբրահամյանները նպատակ ունեին միավորել երկու հանքերը՝ իբրև իրենց սեփականություն:

2006-ի դեկտեմբեր ամսից «Ավազահատիկ» ՍՊԸ-ի աշխատանքների համար հարուցվեցին արհեստական խոչընդոտներ՝ նպատակ ունենալով ի վերջո կասեցնել ՍՊԸ-ի գործունեությունը։ Արարատի մարզպետի համապատասխան գրության հիման վրա սահմանային ուղեկալի կողմից արգելվեց ՍՊԸ-ի աշխատակիցների մուտքը ավազահանքի տարածք։ Չնայած սահմանապահ ուղեկալի հարուցած արգելքը հետագայում վարչապետ Անդրանիկ Մարգարյանի միջամտությամբ վերացվեց, սակայն երբ 2007 թվականի աշնանը առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց 2008-ի նախագահական ընտրություններում իր առաջադրման մասին, առաջ եկան նաև ՍՊԸ-ի գործունեության կասեցման քաղաքական դրդապատճառներ: Ես այն ժամանակ հանդիսանում էի նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի Մասիսի նախընտրական շտաբի ղեկավարը, իսկ եղբայրս՝ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Գևորգյանը, Գեղարքունիքի մարզի համակարգողը:

2007-ի նոյեմբերի 1-ին Արարատի մարզի հարկայինի օպերատիվ աշխատակիցները ներխուժեցին ՍՊԸ-ի տարածք և ստուգումներ իրականացրին: Նշանակվեց երկու միլիոն դրամի չափով տուգանք, որը վճարվեց: Նոյեմբերի 10-ին հարկային տեսուչների ավելի մեծ խումբ «հյուր եկավ», որից հետո ՍՊԸ-ի նկատմամբ քրեական գործ հարուցվեց: Նորամարգ համայնքի ղեկավարությունն առանց որևէ հիմքի «Ավազահատիկ» ՍՊԸ-ի հետ ունեցած պայմանագիրը կասեցնելու որոշում կայացրեց: Ավելի ուշ մարզպետարանի կողմից համայնքի ղեկավարությանը հրահանգ իջեցվեց՝ դատական կարգով չեղյալ համարել վարձակալության պայմանագիրը: ՍՊԸ-ի ղեկավարությունը իր հերթին դիմեց վարչական դատարան և շահեց դատը: Սակայն ՍՊԸ-ի բնականոն գործունեության վերականգնմանը դա էլ չօգնեց»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գևորգյանը։

Նրա խոսքով՝ հենց այդ ժամանակահատվածում իրեն է զանգում Հովիկ Աբրահամյանի վարորդը՝ հայտնի Գոքորը, և ասում, որ Հովիկ Աբրահամյանը ուզում է տեսնել իրեն։ Բաղրամյան 26-ում Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ վերջինս առաջարկում է խնդիրը լուծել իր առաջարկած տարբերակով՝ «Ավազահատիկ» ՍՊԸ-ի բաժնեմասի 30 տոկոսն իրեն տրամադրել, 30-ը՝ Ալիկ Սարգսյանին, 40-նն էլ թողնել սեփականատիրոջը՝ Գևորգյանին:

«Ալիկը փորձում է ջրից չոր դուրս գալ, բայց մեկ... Անձնական վիրավորանք են հասցնում ինձ. Լիանա Վա... Գագիկ Ծառուկյանը մի քանի օրով կլքի Հայաստանը.... «Վազգենն ասաց՝ էս ի՞նչ արինք. էս Քոչարյանը հա... Հակառակորդին թերագնահատել պետք չէ. սաբոտաժի հ... Հակոբ Ճաղարյանը նշանակվել է վարչապետի խորհրդա... Վլադիմիր Պուտինը հայտնել է, թե ինչից է սկսել ... Ինչպե՞ս են ոստիկանները Երևանում բերման ենթարկ... Արման Օսիկյանը նշանակվել է Կադաստրի «գրասենյա... Դիմակավորված անձը մտել է բնակարան, կպչուն ժապ... Գլխատեք, մորթեք, սպանեք, կալանավորեք, 35 ուսո... Մարմաշեն համայնքի ղեկավարը յուրացրել է ազատամ... Եթե այդ սրճարաններից որևէ մեկն իմ հարազատ եղբ... Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը՝ Մա... ԱԱԾ-ի տրամադրած տեղեկություններով բացահայտվել... Հիմի ոստիկանը մերն ա՞, թե՞ այնուամենայնիվ հա... Դավիթ Տոնոյանը Կարմիր խաչի պատվիրակության ղեկ... Լարված իրավիճակ Արաբկիր բժշկական կենտրոնում. ... Սպառնացել էր տարածել լուսանկարները, եթե իր հե... Ոստիկանության զորքերի ծառայողը սահմանին զիծառ... Թրամփը քննադատել է Fox News-ին՝ իր սիրելի աշխ... Նոր Զելանդիայից Անկարային ուղղված և ընկալված ... Ապարան-Քուչակ ավտոճանապարհին մեքենան դուրս է ... Աննա Հակոբյանը Սորոսի հիմնադրամից դրամաշնորհ ... ԱԱԾ-ն՝ «Յունիսերվ»-ի վերաբերյալ ենթադրյալ քրգ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ԴՍՏԵՐ ՆԱՄԱԿԸ. Հորս ընկերներից մե... Շուրջ 150 աշխատակից, այսօր 50 հազար ավել են ս... Հանցաշխարհի հայեր. «օրենքով գող» արմեն մանուկ... Հանցաշխարհի կարկառուն ներկայացուցիչներ Արա եւ...
Գագիկ Ծառուկյանը մի քանի օրով կլքի Հայաստանը. որդու տարեդարձն է նշում արտերկրում. «Ժամանակ» «Ժամանակ»-ը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մի քանի օրով կլքի Հայաստանը, որպեսզի մարտի 20-ին արտերկրում նշի որդու ծննդյան տարեդարձը: Ծառուկյանն իր ծննդյան տարեդարձները ևս նշում է Հայաստանից հեռու և հիմա նույնն անում է որդիների դեպքում՝ դրանով նրանց հասկացնելով, որ չի կարող ուրախություն և տոն լինել, եթե Հայաստանում ես»: Մանրամասները՝ թերթի համարում: Հակառակորդին թերագնահատել պետք չէ. սաբոտաժի հնարավորությունները սպառված չեն. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսը բավականին երկար տևեց՝ ավելի քան 4 ժամ: Հարցերը վերաբերում էին ամենատարբեր ոլորտների՝ ներքաղաքական, արտաքին քաղաքական, տնտեսական, նաև անձնական՝ իր ու ընտանիքի անդամների հետ կապված: Փաշինյանը չշրջանցեց նաև նախկին իշխանությունների թեման. «Նախկին իշխանության ներկայացուցիչները չեն կարող ժողովրդին ոտքի հանել։ Եթե փորձեն հանել, ժողովո ՍԴ-ն մերժել է դատավորներին. Համաներումն օրինական է «Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է տեղեկացնելու, որ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորները ՍԴ-ում վիճարկել են «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականությունը: Այդ դրույթը վերաբերում ՀՀԿ-ն հետ է վերցրել երիտասարդական հիմնադրամին անվարձահատույց տված տարածքը   «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» հետագա գործունեության ճակատագիրը դեռեւս անորոշ է. հոգաբարձուների խորհրդի նիստը տեւական ժամանակ է` չի կայանում: Ու հիմա մարզային գրասենյակները սպասողական վիճակում են: Ավելին, պարզվում է՝ այս հիմնադրամի` Շիրակի մարզային կենտրոնը, որ նախկինում տեղակայված էր ՀՀԿ մարզային գրասենյակում, հայտնվել է դրսում: ՀՀԿ-ն հետ է վերցր Սերժ Սարգսյանը դեռ Արցախում է. Սպասում էր ԱԽ արտագնա նիստին՝ իր անելիքները որոշելու համար. «Ժամանակ» «Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, ով Արցախ էր մեկնել դեռևս մարտի առաջին օրերին, շարունակում է մնալ Արցախում: Սարգսյանը սպասում էր երեկ կայացած ԱԽ արտագնա նիստին, որ ըստ դրա որոշի իր հետագա անելիքները: Սարգսյանը այս ընթացքում շարունակել է ակտիվ շփումները ԱՀ վերնախավի ներկայացուցիչների հետ»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
website by Sargssyan