1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ահեղ էներգետիկ Կարեն Համբարձումյանը, Դերոներին «պրիզնատ գալով»` փոշիացնում է թավշյա հեղափոխության գինն ու արժեքը…

Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Սյունիքի մարզում մեծ էկրան է բարձրանալու «Օպերացիա «Ы» և Շուրիկի» . օ՜յ ներեցեք, «Սյունյաց մարզպետ Կարեն Համբարձումյանի արկածները» նոր կատակերգական ֆիլմը, որի խայտառակ սաունդրեքը՝ կարծես թե պատրաստ է…

Եւ այսպես. մի քանի օր է, ինչ լուրջ քննարկման թեմա է դարձել Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանի «պատմական այցը» Գորիս, երբ Գորիսի նախկին գործկոմի շենքում գտնվող Սուրիկ Խաչատրյանի աշխատասենյակում, նա իբր հանդիպել է Սուրիկ Խաչատրյանի վարորդի որդու՝ Դերենիկ Ղևոնդյանի հետ, ում անունը կապված է մի շարք աղմկահարույց պատմությունների հետ, այդ թվում՝ Սըդղի գյոլի պատմության:
Որի ժամանակ ծեծի էին ենթարկվել Զաքարյան եղբայրները եւ արդյունքում նրանցից մեկը կորցրել էր աչքը։
Եւ ահա թե այդ դարակազմիկ հանդիպման հետ կապված՝ ինչպիսիսն է եղել Կարեն Համբարձումյանի «սրտաճմլիկ մեղայականը».
«Հարգելի՛ սյունեցիներ, Տեղեկացնում եմ, որ այցի նպատակը միայն մեկն էր՝ վերականգնել գորիսեցիների ու Սյունիքի մարզպետարանի միջև խախտված կապը, և այսուհետ Գորիսում ունենալու եմ նստավայր ու առավել հասանելի եմ լինելու տեղացիների համար: Այդ գրասենյակում կունենամ նաև մշտական ներկայացուցիչ, և նա կընդունի բնակիչներին, նրանց դիմումները, բողոքները, առաջարկությունները, կապահովի հնարավորինս սերտ կապը մարզպետարանի հետ: Գորիս այցելելիս՝ այդ գրասենյակում ինքս կկատարեմ քաղաքացիների ընդունելություն»,-նշված է արձագանքի մեջ:


Ինչպես կասեր դասականը՝ «դե եկ վարդապետ ու մի խենթացիր»….


Բա չեք ասի . Կարեն Համբարձումյանը՝ նույն ինքը Սյունյաց մարզի նորաթուխ «կոմբինատորը», այսուհետ տնօրինելու է Սուրիկ Խաչատրյանի աշխատասենյակն ու Գորիսում ներկայացուցիչ է ունենալու: Եւ գիտե՞ք ինչու. որ մին զարկի՝ ջարդի (ձայներ) հազար … Եթե իհարկե, հպարտ ու արժանապատիվ գորիսեցին, առհասարակ սյունեցին՝ ականջ դնի նրա ոչինչ չասող ու դատարկ խոսքերին:


Եւ այսպես, բանից պարզվում է՝ մարզային իշխանության աթոռը «բանտիկով» ստացած Կարեն Համբարձումյանը , այսքան ժամանակ չի կարողացել իրարից տարբերել սեփական եւ պետական բուրդը: Եւ հարցերը օրինական դաշտում կարգավորելու փոխարեն, այնուամենյանիվ նախընտրել է «քուչի» մակարդակով հարցեր լուծելու եղանակը:
Այս իրողությունը մեծագույն ամոթ, եւ լուրջ ապտակ է նախ եւ առաջ ՀՀ Տարածքային նախարարությանը, ՀՀ կառավարությանը, երբ էներգետիկ ոլորտի «ծաղիկ» Կարեն Համբարձումյանը չի գիտակցում, որ ինքը այլեւս մարզի ղեկավար է, եւ որ անցել են «նիվիստների» հետ բանակցելու ժամանակները:

Խայատառակություն է, որ մարզի ղեկավար հռչակված անձ մը՝ տեղյակ չէ, որ Սուրիկ Խաչատրյանի նախկին գրասենյակը Գորիս համայնքի ենթակայության տարածք է, և ոչ թե «պապական կտակ», կամ «գրեֆ» ՝ (նախկին իշխանություններից ), որին տիրանալու համար պարոն գուբերնատորը պետք է չոքեր ՀՀԿ-ական նախկին իշխանավորի շոֆեռի «տեղակալի» դռանը…

Օրենք, իրավունք արժանապատվություն բարձրագոչ հայտարարությունների «տակ» մնացած մարզպետը, ով իր պաշտոնավարման առաջին իսկ օրվանից գոռում, գոչում էր որ եկել է մարզը փրկելու ահեղ ասպատակություններից, հանկարծ ծնկի է գալիս «շոֆեռ Դերոների» ու նրանց հրոսակ որդիների մոտ՝ փոշիացնելով ներկա իրողություններն ու թավշյա հեղափոխության այն շունչը, որ թեւածում է ամենուր:
Եւս մեկ անգամ  չէր խանգարի, որ մարզպետ Կարենը «իր ականջին օղ աներ, որ Սյունիքի մարզում՝ հատկապես Գորիս քաղաքում, տրամադրությունների էներգետիկան վաղուց է փոխվել: Եւ սյունեցին տեւական ժամանակ է, ինչ ազատվել է նախորդների լծից ու ահաբեկման մթնոլորտից՝ վայելելով ազատության շունչը: Գաղտնիք չէ, որ այդ գործում իր մեծ լուման է ունեցել Սյունյաց նախկին մարզպետ Վահե Հակոբյանը:

Եւ հիմա էլի սխալվել եք. պարո'ն էներգետիկ, որ Նոր Հայաստանում որոշել եք օրենքով նախատեսված հարցերը, լուծել ՀՀԿ-ական«մինի բուֆերների»՝ Դերոների, դերոների կոֆե դնողների, քավոր-սանիկների, եւ կամ փողոցում «պպզողների» հետ, որոնց «երգը՝ վաղուց երգվել է» :


Էլ ի՞նչ մարզի ղեկավար ու պաշտոնյա, որ այսքան ժամանակ չի իմացել մի տարրրական բան .այն է, որ իր աղերսած ներկայիս տարածքը՝ համայնքային սեփականություն է, եւ որ բացառապես համայնքի ղեկավարի առաջարկով, ու ավագանու անդամների որոշմամբ է կայացվում այդ տարածքի հետագա տնօրինման հարցը:


Ինչ է. չգիտե՞ք, որ որևէ պաշտոնյա, օրենքի խախտմամբ, ինքնուրույն չի կարող որոշել, թե ինչպես պետք է օգտագործվի համայնքային նշանակության սեփականությունը՝ առանց տեղական ինքնակառավարման մարմինների հետ համաձայնեցնելու։
Եթե չգիտեք՝ ցավալի է, իսկ եթե գիտեք, բայց ընտրում եք «Դերոյին»՝ դա արդեն լուրջ մտորումների տեղիք է տալիս՝ հատկապես քաղաքական առաջիկա մրցավազքում…
Համենայնդեպս, սյունեցին գիտի , որ անօրինակությունների ու կամայականությունների էջը այլեւս փակված է, ինչպես որ ավարտված է ՀՀԿ-ի «մատոռով» «բեսպրեդելշչիկների» առաքելությունը Սյունյաց մարզում:
Սյունեցին իր ազատության համար չի պայքարել, որ Ձեզ պես մարզային բդեշխը գա, ու ոչնչացնի այն ամենը, ինչ ձեռք է բերվել կյանքի ու «արյան» գնով…
Ի՞նչ է. Կարեն Համբարձումյանի կնքահայրը Սդղի Գյոլի գործով անցնող քյալլագյոզ Դերոն է՞ր, որ մի գրասենյակի համար պիտի անցնեիք նրա «թրի» տակով…

Պարոն մարզային իշխանի'կ. եթե անձնական վախեր ունեք՝որից այդպես էլ չեք կարողանում ձերբազատվել, դա մի վերագրեք սյունեցիներին, եւ «Ձեր արշինով որեւէ մեկին մի չափեք»…
Հետո էլ սյունեցուն ասում եք՝ ով վախենա թող գա ինձ մոտ: Երեւի վախենալուց դուք Դերոյի մոտ եք գնում, սյունեցուն էլ Ձեզ մոտ ե՞ք կանչում. Սա պարզապես նոնսենս է…
Ասեմ ՝լավ էլ դուխով եք. Սյունիքի նախկին մարզպետի շոֆեռի տղու մոտ արդեն կարում եք՝ անձամբ ներկայանալ. ահակին առաջխաղացում ա… . հիմա դուք ասեք. Սյունիքի մարզում դուք ո՞վ եք. «վախ բռնող, թե Ձեր վախերի դեմ պայքարող», կողմնորոշվեք. ինչ եք աշխատում, եւ ում մոտ…

Եւ հետո, երբ ասում եք ամրապնդում եք գորիսեցիները կապը՝ մարզպետարանի հետ: Իսկ Ձեզ ո՞վ է խաբել, որ գորիսեցիների կապը մարզպետարանի հետ խախտված է եղել։ Գորիսեցին միշտ էլ, սերտորեն համագործակցել է մարզային իշխանությունների հետ, հանուն մարզի ու քաղաքի բարօրության, այլ ոչ թե Դերոներին «պրիզնատ» գալու ու մարզային ղեկավարի ինստիտուտը փոշիացնելու համար:

Դուք չկարողացաք անգամ մարզկենտրոն Կապանում պատշաճ հանդիպում կազմակերպել, ժողովրդի կողմից ընդունված իշխանություններին ու ՀՀ վարչապետին դիմավորելիս, հիմի դրել՝ «կիկոսի մահն եք պատմում»…
Ինչեւէ, բորդյուրներին նստելու ցանկություն հայտնող , Դերոներին «աչոտ» տվող Կարեն Համբարձումյանը, այս քայլով եւս մեկ անգամ ապացուցեց, որ ինքը «իգրոկ» լինել չի կարող, քանի որ քաղաքականության մեջ կարճահասակությունը դատապարտված է անհաջողության: Անկախ նրանից՝ թե «վախտ ով կբռնի»` Դերոն, Պողոսը, թե հարեւան Պետրոսը: «Վախ բռնել չէ, ուզում ա մոմ թափեն, վախը նեց բան ա, որ»…
Հիմա որ. Դերոն,Էդոն, Զարզանդը, Աղալարը, Նանին. Զանին գան Կապան ՝ տենց ե՞ս դիմավորելու, տո ա'յ, «գերմանու աղվես»:

Հ. Գ

Նոր Հայաստանում եւս, «ֆուտլյարների» հաշվով հույս փայփայելն անհույս զբաղմունք է, քանի որ
դիմազուրկ և ոչինչ չասող պերսոնաները, ոչ ճառ ասող են, ոչ էլ զանգ կախող:
Իսկ թե ի՞նչ նկատառումներից ելնելով է նման դրածոներին հանդուժողականություն ցուցաբերվում, կարող ենք ընդամենը ենթադրություններ անել, որոնցից շատերը գուցե առավել վտանգավոր իրողություններ կարող են պարունակել…
Ի տարբերություն Ձեզ. Կարե՛ն, Սյունեցին երբեք էլ՝ ոչ մեկի առաջ ծնկի չի եկել, եւ չի ընկրկել:
Իսկ դուք ճիշտ կանեք՝ Դերոների «գիրկն ընկնելու» փոխարեն, գնահատել թավշյա հեղափոխության գինն ու արժեքը՝ միեւնույն ժամանակ կասկածի տակ չդնելով սյունեցու արժանապատվությունն ու հզորությունը:

Առայժմ՝այսքանը:

 

Գայանե   Զարգարյան

 

 

Դիտվել է 3261 անգամ
Կալանավորվել է «օրենքով գող» «Օշականցի Գևորիկ... «Սիրով հրավիրում եմ բոլորիդ». Նիկոլ Փաշինյան «Կարևոր չի, որ վարչապետը մեզ անընդհատ հիշեցնի... «Ցմահ ազատազրկված անձ է պայմանական վաղաժամկետ... Հովիկ Աբրահամյանի եղբայրը 5 մլն դրամ գրավի դի... Արթիկում վիճաբանության ընթացքում 16-ամյա տղայ... Կերչի սպանդի հեղինակը՝18-ամյա Վլադիսլավ Ռոսլյ... Պետք է մերժեք խուժանությունը, պետք է հաղթահար... Քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյը 20 մ... Արտակարգ դեպք Գյումրիում․ մանկատան պահակը բակ... Չինաստանում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանց... Կփակվի Երևան-Սևան-Իջևան միջպետական ճանապարհի ... ԱՄՆ-ի բյուջեի պակասուրդը հասել է 2012 թվականի... «Կհաջողվի՞՝ հիանալի, չի՞ հաջողվի՝ դրանից մոլո... «ԱՄՆ դեսպանն իր հարցազրույցում միայն մեկ բան ... Մենք չունենք գրավված տարածքներ հասկացություն.... ՀՀ վարչապետը հրաժարական տվեց Արտահերթ ընտրությունները կհանգեցնեն քաղաքական... Հունան Պողոսյանը նշանակվելու է Սյունիքի մարզպ... Այսօր Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի ներկայացն... Խնդրիները շրջանցելու աշխատաոճն այսուհետ պետք ... Գլենդելում կրակոցներ են հնչել «Արարատ» ռեստոր... Արա Պապյանի դամբանական խոսքը Արայիկ Խանդոյանի... Եգիպտոսի ԱԳ նախարարը նշել է Պուտինի եւ աս-Սիս... Թբիլիսիում հայ եկեղեցականները բողոքի ակցիա են...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Սոնա Շահգելդյանն առաջին անգամ խոսում է ամուսն... «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ...
Ի՞նչն իրականում եղել երբեմնի երկու ընկներների վիճաբանության պատճառը «Իրավունք» թերթը գրում է. «Կիրակի օրը՝ գործընկերոջ վրա հրազենային մահացու կրակոցներ արձակելուց հետո ինքնասպան եղած Հարություն Ղարագյոզյանի (Կարամելի Հարութ») ընտանիքը վստահ է, որ նա 4.000.000 ԱՄՆ դոլար պարտք չի եղել ո´չ Կարո Կարապետյանին (Յուվեցի Կա­րո), ո'չ էլ այլ անձի: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Հարություն Ղարագյոզյանի և նրա ընտանիքի անդամների շահերը ներկայացնող փաստաբան Ռաֆայել Ա Ի՞նչ կապ ունի Աղվան Հովսեփյանը վերջին սպանությունների հետ «Ժամանակ» թերթը գրում է. «Կարո Կարապետյանի, Հարություն Ղարագյոզյանի սպանությունները կարող են ամիջական կապ ունենալ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ: Երբ խոսվում է, որ Կարապետյանի և Ղարագյոզյանի միջև գույքային վեճ է եղել, չի նշվում, թե ում գույքի մասին է խոսքը: Մինչդեռ հայտնի է, որ Հարություն Ղարագյոզյանը Աղվան Հովսեփյանի գույքային միջոցների ստվերային կառավարիչներից մեկն էր: Նա թերևս հատուցել է Ի՞նչ է ասել Սերժ Սարգսյանը Գևորգ Կոստանյանին. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. «Երեկ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը՝ գաղտնալսման հետ կապված, չի կայացել, ու հանձնաժողովականներից շատերը չգիտեին, թե ինչու։ Արդյոք դա պայմանավորվա՞ծ է հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանի օրերս արած հայտարարությամբ ու հոգեվիճակով։ Ի դեպ, մեր տեղեկություններով, նա բավականին խուճապահար վիճակում է։ Մենք գրել էինք, որ իր աղմկահարույց հայտարարություններից հետո, երբ սկսվեց ՀՀԿ-ի փլուզման ե Ողբերգական միջադեպից առաջ, նույն օրը Հ. Ղարագյոզյանին Կ. Կարապետյանի թիմակիցները ծեծել են «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել նախկին պատգամավորներ Կարո Կարապետյանի և Հարություն Ղարագյոզյանի ողբերգական միջադեպից: Պարզվում է՝ Ղարագյոզյանն իր նախկին գործընկերոջ հետ հանդիպմանը զենքով է գնացել ոչ պատահական: Նրանց հաշտեցնելու նպատակով հանդիպումը կազմակերպել էր մեկ այլ նախկին պատգամավոր՝ Աբրահամ Մանուկյանը: Ու մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ Աբրահամ Մանուկյանն իր ծան Կառավարությունը Վենետիկի հանձնաժողովին և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին խնդրել է արագացնել Ընտրական օրենսգրքի շուրջ կ... «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողովին եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարությունը նախագծերն ուղարկելիս նաեւ խնդրել է` որքան հնարավոր է արագ ներկայացնել մասնագիտական կարծիքը փաստաթուղթն ամբողջացնելու եւ ԸՕ-ն արագ ԱԺ քննարկմանն ու հաստատմանը ներկայացնելու համար: Մասնավորապես նախատեսվում է ԸՕ նախագիծը ներառե
website by Sargssyan