1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. ճիվաղը դանակահարել է 54-ամյա հորը և նրա 20-ամյա որդուն. դեպքի վայր են ժամանել մարզի ոստիկանապետն ու քննչականի պետը

SHAMSHYAN.com տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ, ստեղծվել է քննչական խումբ՝ նույն քննչական վարչության Կոտայքի քննչական բաժնի ավագ քննիչ Վիգեն Մարգարյանի գլխավորությամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննչական խումբը ստեղծվել է Գառնի գյուղի բնակիչներ, 54-ամյա Աշոտ Աբելյանին և 20-ամյա Մանուել Աբելյանին ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու փաստով:

Երեկ՝ օգոստոսի 18-ի երեկոյան, «Գառնի» առողջության կենտրոնից Գառնիի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխել Ա. և Մ. Աբելյանններին:

Ա. Աբելյանը ստացել է «աջ ազդրի վերին երրորդականի կտրած արյունահոսող վերք», իսկ Մ. Աբելյանը «կրծքավանդակի, որովայնի և աջ բազկի ստորին երրորդականի կտրած վերք» վնասվածքներ:

«Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժիշկների ճիշտ և օպերատիվ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել վիրավորների կյանքը փրկել, ովքեր այս պահին գտնվում են նշված բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում՝ կայուն, ծանր ախտորոշմամբ:

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալ: 

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, Կոտայքի ոստիկաններն ու քննիչները՝ մարզի ոստիկանապես Ա. Հովհաննիսյանի և քննչական վարչության պետ Մ. Վարդանյանի գլխավորությամբ, հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական աշխատանքների արդյունքում պարզել են Ա. և Մ. Աբելյաններին դանակահարած անձի ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով, նա Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ, 37-ամյա Արտյոմ Ղազարյանն է, ով այս պահին որոնվում է իրավապահների կողմից:

Գ. Շամշյանի տեղեկություններով, վիրավորները հայր ու որդի են. Մանուելի եղբայրը աշխատում է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային Անվտանգության ծառայությունում՝ որպես օպերլիազոր: 

Գյուղում Աբելյանների ընտանիքը մեծ հարգանք է վայելում, միշտ սատար են կանգնել սոցիալապես անապահով ընտանիքներին, շատ դեպքերում էլ իրենց խանութում սոցիալապես անապահով բնակիչները գնումները կատարել են անվճար: 

Նրանց տատն էլ՝ տիկին Կիման, ՀՀ վաստակավոր բժիշկ է եղել ու բազմաթիվ կյանքեր է փրկել: Գյուղի բժշկական կենտրոնն էլ կրում է տիկին Կիմայի անունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Արթուր Աղաբեկյանի ուշագրավ գրառումը Դատախազությունը պարզաբանում է ներկայացրել Սամ... Լյովա Երանոսյանի գյուղում կրկին ծեծկռտուք է ե... «Հեղափոխության ընդդիմադիր դասերը». Արամ Կարապ... Նոստրադամուսի Կանխատեսումները 2019-Ի Վերաբերյ... Ոստիկանները հայտնաբերել են պոռնկությամբ զբաղվ... Արտակարգ դեպք Երևանում. գիշերը զինված մտել են... ԴԵՌ ՉՈՓ ՉԵՔ ԴՐԵԼ ԳԵՐԱՆ ԵՔ ՏԱՆՈՒՄ 2018թ. արձանագրվել է սպանության 36 դեպք. նվազ... Երևանում հարձակվել են բժշկական համալսարանի դո... Էջմիածնում 40-ամյա տղամարդը կնոջը մեղադրել է ... Վրաստանի ԱԳՆ-ն պատասխանել է Լավրովին Ես լրջագույն քաղաքական սխալ կհամարեմ ԱԱԾ-ին և... Դատարանն Արամ Հարությունյանին կալանավորելու ո... Լևոն Երանոսյանի հանձնարարությամբ` ոստիկանների... Բացահայտվել և կանխվել է կոռուպցիոն բնույթի հա... Քաղցկեղով հիվադ երեխեք են մեռնում ամեն օր, որ... Ազգությամբ եզդի զինծառայող Յուրիկ Բրոյանը շտ... Video.Բայց ոնց որ ձեն-ձուն չկա, հա՞, հարցնող ... «Մեր ցավը քիչ էր, հիմա էլ էս գործազուրկ ավազա... Ազգային ժողովի «իրանական» մոտիվները ՀՀ ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախ... Վանեցյանը՝ ԱԱԾ-ի՝ Կառավարությանը կամ ԱԺ-ին են... Հունվարի 17-ին անմահ հերոս Մերուժան Ստեփանյան... «Սկսվել է բարձրաստիճան պաշտոնյաների 2018թ. եկ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ԴՍՏԵՐ ՆԱՄԱԿԸ. Հորս ընկերներից մե... Շուրջ 150 աշխատակից, այսօր 50 հազար ավել են ս... Հանցաշխարհի հայեր. «օրենքով գող» արմեն մանուկ... Հանցաշխարհի կարկառուն ներկայացուցիչներ Արա եւ...
Մանվել Գրիգորյանը ցանկանում է մեկնել Ֆրանսիա՝ բուժման նպատակով. «Ժամանակ» «Ժամանակ»-ը գրում է. «Մանվել Գրիգորյանը ցանկանում է լքել Հայաստանը և բուժման համար մեկնել Ֆրանսիա: Այդ նպատակով տարբեր միջնորդների միջոցով նա դիմում է ներկայիս խորհրդարանի պատգամավորներին, որ վերջիններս ստորագրեն ՀՔԾ-ին ուղղված միջնորդության տակ, որպեսզի իր նկատմամբ կիրառվող խափանման միջոցը փոխվի, և ինքը կարողանա դուրս գալ Հայաստանից: Պատգամավորներն այնքան էլ հակված չեն ստորագրել նման միջնորդության տակ Ծառուկյանի անվան հետ կապվող գազալցակայաններում ՊԵԿ-ը «լուրջ» ակտեր է գրել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով` Ամանորի տոների շեմին ստուգումներ են կատարվել որոշ գազալցակայաններում, ու հատկապես ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անվան հետ կապվող կայաններում ՊԵԿ-ը բավականին «լուրջ» ակտեր է գրել, ինչն այժմ պատրաստվում են դատական կարգով վիճարկել: Խորհրդարանում այդ մասին հարց ուղղեցինք Գ. Ծառուկյանին։ Նա պատասխանեց․ «Ստուգումներ, բնականաբար, ընթանում են, ընթա Վանո Սիրադեղյանի նախկին վարորդ. Վահագն Հարությունյանը անձամբ ինքն է սկսել ինձ ծեծի ենթարկել. «Հայկակ... Մարտի 1-ի գործով 4 տարվա ազատազրկման դատապարտված, նախկին քաղբանտարկյալ Վարդան Ղավալբաբունցը չի դիմել իրավապահներին, որպեսզի վերաբացեն իր գործը: Նա կալանավորվել է 2008 թվականի մարտի 16-ին։ Ըստ մեղադրանքի՝ Ղավալբաբունցը, անմիջական մասնակցություն ունենալով 2008թ. մարտի 1-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին, նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, քաղաքապետարանի հարակից տարածքում ծառայություն իրականաց Լարսը փակ է. ռուսական կողմում կուտակված են 906 մարդատար, 109 բեռնատար ավտոմեքենաներ և 5 ավտոբուս ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 29-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, Քեթիի ոլորաններում, Լոռու մարզում, Մաստարա-Լանջիկ, Ապարան-Քուչակ, Ալագյազ-Արթիկ, Ապարան-Արագած, Գորիս-Կապան և Մեղրի-Քաջարան ավտոճանապարհներին տեղ-տե Փաշինյանը ՔՊ վերնախավին հորդորել է Ամանորի տոներն անցկացնել Հայաստանում. հետ են տվել տոմսերը «Իշխանական և «Քաղպայմանագրի» վերնախավին Նիկոլ Փաշինյանը հորդորել է ամանորյա տոներն անցկացնել Հայաստանում։ Սակայն նրանց մեջ եղել են մարդիկ, ովքեր արդեն տոմսեր են գնել, հյուրանոցներ ամրագրել և ստիպված են եղել հրաժարվել վաղօրոք նախատեսված ուղևորություններից։ Նրանք հետ են վերադարձրել տոմսերը, չեղարկել ամրագրումները, որոշ գումարներ կորցրել։ Փաշինյանը՝ ինքը, դեկտեմբերի 31-ին լինելու է Հանրապետության հրապարակո
website by Sargssyan