1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Փաստաբանների պալատն առաջարկում է քրեականացնել հայհոյանքը

ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմը մշակել է Հայաստանի Հանրապետության քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր, որոնցով առաջարկում է քրեականացնել հայհոյանքը, հայտնում է պալատի մամուլի ծառայությունը:

 Նախագծով առաջարկվում է քրեականացնել հայհոյանքը՝ խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ եղանակով հանրորեն հայտնի անպարկեշտ բառերի և հասկացությունների հրապարակային արտահայտումը համացանցում կամ զանգվածային լրատվության միջոցներով:

Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է զանգվածային լրատվության միջոցներով, սոցիալական ցանցերով այլ անձանց (այդ թվում՝ փաստաբանի) պատիվն ու արժանապատվությունը նսեմացնելու նպատակ հետապնդող հայհոյանքների կատարման դեպքերի կանխարգելման և իրավական հետապնդման արդյունավետ միջոցների ներդրման անհրաժեշտությամբ:

Նշվում է, որ իրավական պետության անքակտելի հատկանիշներից մեկը հանդիսացող արտահայտման ազատությունը պետք է իրացվի այնպես և այնպիսի սահմաններում, որպեսզի չխախտվեն այլոց իրավունքները և, մասնավորապես, պատվի և արժանապատվության անձեռնմխելիության իրավունքը, այլապես առկա կլինի արտահայտման ազատության չարաշահում: Խոսքի և արտահայտման ազատության չարաշահման հանրային վտանգավորություն ներկայացնող դրսևորում է հայհոյանքը, որը կատարվում է հասարակության հայտնի և միջանձնային հարաբերություններով շրջանառվող ոչ ցենզուրային անպարկեշտ բառերի և արտահայտությունների միջոցով, որոնք կարող են ունենալ ինչպես խոսքային, այնպես էլ պատկերային, ձայնային և այլ դրսևորումներ: Սույն արարքի իրավական կազմի օբյեկտիվ կողմի հատկանիշ է հայհոյանքի հրապարակային բնույթն՝ առնվազն որևէ երրորդ անձի համար հայհոյանքի կատարման փաստի մասին տեղեկատվության հասանելիությունը: Սույն հանգամանքն ազդեցություն է ունենում նաև արարքի սուբյեկտիվ կողմի՝ մեղքի բնույթի և աստիճանի վրա. հրապարակային հայհոյանքը հիմնականում կատարվում է չարամտորեն՝ ուրիշի պատիվն ու արժանապատվությունը նսեմացնելու և այդ փաստն այլ անձանց հասանելի դարձնելու ուղղակի կամ անուղղակի դիտավորությամբ:

«Հայհոյանքի բովանդակությունը և դրա հրապարակային բնույթը կրկնակի վնաս են պատճառում վերջինիս հասցեատիրոջ պատվին և արժանապատվությանը, ինչպես նաև գործարար համբավին: Ավելին` հայհոյանքն իր մեջ կարող է պարունակել դրա «զոհի» նկատմամբ շանտաժի և այլ հակաիրավական գործողությունների տարրեր: Արդյունքում իրավախախտի կողմից խոսքի ազատության իրացման չարաշահման հետևանքով այլ անձ ենթարկվում է բարոյական և հոգեբանական նսեմացման, որը կարող է ամենատարբեր անբարենպաստ հետևանքներ առաջացնել հայհոյանքի զոհի համար՝ ընդհուպ մինչև հոգեբանական խնդիրներ և ինքնավնասման դեպքեր: Միաժամանակ հաշվի առնելով նկարագրված արարքի խիստ անձնական բնույթը փաստաբանների պալատը գտնում է, որ պետք է լրացում կատարել նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, նախատեսելով, որ հայհոյանքի փաստով քրեական հետապնդումը իրականացվում է մասնավոր կարգով», - նշում է պալատը:

Դիտվել է 449 անգամ
Ադրբեջանցի հարբած պաշտոնյաները սկանդալ են սար... «Դա պայքար է լրատվական կայքերի դեմ». Հակոբ Բա... Տարոն Մարգարյանը փախել է Հայաստանից.mamul.am ՊԵԿ-ը կանխել է «ափիոն» և «մարիխուանա» տեսակի ... Մալաթիայում թեժ պայքար է սպասվում ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի հույսը գյուղապետերն են. «Ժաման... Ինչո՞ւ է Ծառուկյանը որոշել Պետրոս Ղազարյանին ... «Արագաչափերի քանակը զգալիորեն կկրճատվի». ՀՀ փ... «Այդ երևույթը պետք է իսպառ բացառել». Նիկոլ Փա... Մայրապետյանին թույլ կտան տեսակցել ընտանիքի ան... ԱԺ-ն նոյեմբերի 21-ին կգումարի արտահերթ նիստ Ինչո՞ւ ընտանեկան բռնության զոհ դարձած կնոջ ամ... Վրաստանից Հայաստան ապրանքների ներմուծման գործ... Գլխավոր դատախազությունը՝ Հովիկ Աբրահամյանի ապ... Ածիկյան ազգանունով ինչ-որ մեկը հայտնվել է իրա... Մի վաճառեք ձեր ձայները, այս ընտրությունները թ... «Դիտարկում ենք նախարարությունների թիվը 9-11 դ... Մտածեցի ցնդելու շեմին եմ․ Վանո Սիրադեղյանի դս... Պաշտոնյաներ կան՝ 1 մլն դրամից ավել կենսաթոշակ... ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացրել «Գազպրոմ Արմե... Ինչպե՞ս խրախուսել աշխատանքը, երբ գյուղում երի... Վահրամ Բաղդասարյանը հանդիպել է Փաշինյանին. ին... Արտակարգ դեպք Երևանում. կրակոցներ են արձակել ... ԱԺ արտահերթ ընտրություններին արտերկրից կքվեար... Ինքնակամ կառույցը կարող է ճանաչվել օրինական մ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ...
Մալաթիայում թեժ պայքար է սպասվում «Հրապարակ» օրաթերթը գրում է. Նախընտրական գործընթացների գլխին «ՔՊ»-ում հիմնականում կանգնած է Արարատ Միրզոյանը, թաղերում, տեղերում «ՔՊ» ռեյտինգայինների «տասովկաները» հիմնականում նա է իրականացնում։ Միրզոյանը, որն առաջադրվելու է Հարավ-արեւմտյան-Շենգավիթ ընտրատարածքում, իր վրա շատ վստահ է։ «Յոնջալախում, օրինակ, անցած ընտրություններին ինքը կրեց Ալեքսանյան Սամվելին»,- ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի հույսը գյուղապետերն են. «Ժամանակ» «Ժամանակ»-ը գրում է. «ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի հույսը հին համակարգից ժառանգություն մնացած գյուղապետերն են: Այս կուսակցությունների ներկայացուցիչները մտածում են, որ եթե իրենք գյուղապետերին որոշակի գումար վճարեն, ապա նրանք կկարողանան իրենց համար ձայներ ապահովել: Գյուղապետը ստացած գումարը ոչ թե ընտրակաշառք պետք է բաժանի, այլ ֆինանսապես մոտիվացված լինելով՝ պետք է իր ազդեցության տակ գտնվող համագյուղացիներին ուղղորդի այ Ինչո՞ւ է Ծառուկյանը որոշել Պետրոս Ղազարյանին ազատել աշխատանքից. «Ժամանակ» Ժամանակ»-ը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի վարող Պետրոս Ղազարյանն առաջիկայում կազատվի աշխատանքից: Համենայնդեպս, «Կենտրոնի» սեփականատեր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նման հրահանգ է իջեցրել: Պատճառն օրերս առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հարցազրույցն է, որտեղ հնչել են անուններ, որոնք Ծառուկյա Վահրամ Բաղդասարյանը հանդիպել է Փաշինյանին. ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել «Հրապարակ» թերթը գրում է. «Տեղեկություն ունենք, որ օրերս հանդիպել եք Նիկոլ Փաշինյանի հետ, ՀՀԿ ղեկավարության անունից փոխանցել, որ եթե իշխանությունը չի ցանկանում, որ ՀՀԿ-ն մասնակցի ընտրություններին, եւ նորեն սկսելու է ԱԱԾ-ոստիկանություն «բռնոցի-փակոցի» օպերացիաները ձեր թիմի նկատմամբ, դուք չեք ցանկանա մասնակցել ընտրություններին, ձեր թիմակիցներին դնել հարվածի տակ։         ՀՀԿ-ն գտել է ռեյտինգային թեկնածուների Ընտրական օրենսգրքի տապալումից հետո ՀՀԿ-ն այս օրերին զբաղված է ընտրական ցուցակներ կազմելով: Ռեյտինգային համակարգով ընտրություններին գնալու տարբերակը, կարծես թե, հույս է ներշնչել ՀՀԿ-ականներին, թե ամեն ինչ ավարտված չէ: Արդեն նույնիսկ կան հստակություններ, թե ովքեր կարող են առաջադրվել այս կամ այն ընտրատարածքում: Մասնավորապես, ՀՀԿ վերնախավը մեծ հույսեր է կապում Մուրադ Մուրադյանի հետ, ով պետք է առաջադրվի Արարատի մարզում եւ Գալո
website by Sargssyan