Իմ քայլը դաշինքի ջախջախիչ հաղթանակը. ԲՀԿ-ի լիակատար ձախողումը

lragir.am-ը գրում է.Իմ քայլը դաշինքի օգտին քվեարկելով, դուք քվեարկելու եք ներկայիս խորհրդարանը լուծարելու եւ արտահերթ ընտրությունների օգտին: Երեւանի ավագանու ընտրության քաղաքական կոնտեքստը հենց դա է՝ իրեն երեւանցիների հզոր մանդատն անհրաժեշտ է արտահերթ ընտրության շուրջ քաղաքական ուժերի, խորհրդարանի ներկայացուցիչների հետ բանակցելու համար, օգոստոսի 20-ին դաշինքի հանրահավաքում հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:
Ավելի վաղմ կրկին դաշինքի հանրագավաքում Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Իմ քայլը դաշինքին անհրաժեշտ է ոչ թե պարզապես հաղթանակ, այլ անվերապահ, բացառիկ հաղթանակ, այդ մանդատը ստանալու համար:
Երեւանի ավագանու ընտրության քվեարկության առաջին տվյալներից արդեն պարզ է, որ Իմ քայլը դաշինքը ստանում է այդ բացառիկ, բացարձակ մեծամասնությունը: Այդ տվյալներով, Իմ քայլը դաշինքի վստահության քվեն հասնում է 80 տոկոսի:
Սա առաջին ընտրությունն է թավշյա հեղափոխությունից հետո, եւ նոր իշխանությունը, որն ուներ հանրային բացառիկ լեգիտիմություն, խորհրդարանի արտահերթ ընտրությունից առաջ օժտվում է նաեւ «պետական» լեգիտիմությամբ, ինչում նրան մեղադրում էին ընդդիմախոսները: Երեւանի այս մանդատն անկասկած Նիկոլ Փաշինյանին հնարավորություն կտա առավել ուժեղ դիրքերից բանակցել խորհրդարանական ուժերի հետ՝ արտահերթ ընտրության հարցով:
Ընտրարշավն անցավ հենց այս տրամաբանությամբ, Երեւանի ընտրության մակարդակը բարձրացվեց ընդհուպ համապետական խնդրի: Նիկոլ Փաշինյանը օրեցօր սրում էր հռետորաբանությունը, ի վերջո ընտրությունը հանգեցնելով սեւերի ու սպիտակների, հեղափոխության ու հակահեղափոխության միջեւ պայքարի: Ավագանու ընտրության մասնակիցներն այս պարագայում ոչինչ չունեին հակադրելու: Իսկ Բարգավաճ Հայաստանն ու Լույս դաշինքի կուսակցությունները բանավեճի մեջ մտան իշխանության հետ, ակամա իրենց նույնացնելով սեւերի հետ:
Այս պարագայում հետաքրքիր էր, թե ինչ ազդեցություն է ունենալու այս բաժանումը ընտրողների քվեարկության վրա: Նախնական տվյալները վկայում են, որ իշխանության այս տեխնոլոգիան եւ դրված թեզերն աշխատել են անվրեպ:
մանրամասն՝այստեղ: