1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ես հանկարծ հասկացա, որ քաջությունը ոչ թե վախի բացակայությունն է, այլ հաղթանակը նրա նկատմամբ. Փաշինյանի ելույթը՝ ՄԱԿ-ում (տեսանյութ)

«Երբ Երևանի փողոցներում ծավալվում էին բախտորոշ իրադարձություններ, ինձ հարցրեցին, թե արդյոք ես ունեի առաջնորդի իմ տեսլականը, որը ոգեշնչում էր ինձ իմ ժողովրդին ժողովրդավարություն և սոցիալական արդարություն բերելու ջանքերում, ես պատասխանեցի՝ այո, կա այդպիսի առաջնորդ։ Այդ առաջնորդը Նելսոն Մանդելան է»․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում՝ Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթնաժողովին

Ելույթն ամբողջությամբ՝ ստորև։

«Ինձ համար մեծ պատիվ է ողջույնի խոսքով դիմել Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովին, որը ոգեկոչում է այդ սրբադաս քաղաքական առաջնորդի հարյուրերորդ տարեդարձը: Մանդելայի կերպարը խորհրդանշում է խաղաղություն և մարդկային արժանապատվություն, միաժամանակ մարմնավորելով աննկուն պայքար և կարեկցանք:

Նրա անունը խորապես արմատավորված է մեր հավաքական հիշողության մեջ որպես ռասիզմի և խտրականության դեմ պայքարի առաջամարտիկ, արդարության և հավասարության ջատագով:

Տոգորված Մանդելայի իդեալների ճշմարիտ ոգով՝ մեր շարժումն աշխարհին հայտնի դարձավ որպես «Հայկական սիրո և համերաշխության ոչ բռնի թավշյա հեղափոխություն»: Եվ հիմա, մեր ժողովրդի հաջողություններից մի քանի ամիս անց, ես այս գագաթաժողովի բարձր ամբիոնում կանգնած եմ որպես ժամանակակից Հայաստանի կառավարության ղեկավար` արժևորելու այդ մեծ մարդու ժառանգությունը, ում քաջությունը և վճռականությունը օրինակ են ծառայում բովանդակ մարդկությանը:

Տիկնայք և պարոնայք, ընդամենը կես տարի առաջ Հայաստանի ժողովուրդը մերժեց վախը, ընդվզեց անարդարության դեմ և դուրս եկավ փողոց՝ պահանջելու իր հիմնարար իրավունքները, ազատությունն ու արժանապատվությունը: Երբ Երևանի փողոցներում ծավալվում էին բախտորոշ իրադարձություններ, ինձ հարցրեցին, թե արդյոք ես ունեի առաջնորդի իմ տեսլականը, որը ոգեշնչում էր ինձ իմ ժողովրդին ժողովրդավարություն և սոցիալական արդարություն բերելու ջանքերում, ես պատասխանեցի՝ այո, կա այդպիսի առաջնորդ:

Իսկ այդ առաջնորդը Նելսոն Մանդելան է: Լինելով նախկին քաղաքական բանտարկյալ՝ ես մտովի վերարծարծում և վերապրում էի այդ նշանավոր քաղբանտարկյալի քաղաքական ուղին և կյանքի պատմությունը, որը պիտի փոխեր իր երկիրը և իհարկե իրագործեր միլիոնավոր մարդկանց ձգտումները: Ինչպես Մանդելան մի առիթով ասել է. «Ես հանկարծ հասկացա, որ քաջությունը ոչ թե վախի բացակայությունն է, այլ հաղթանակը նրա նկատմամբ: Քաջ մարդը ոչ թե նա է, ով չի վախենում, այլ նա, ով հաղթահարում է այդ վախը»: Այս խոսքերը, որ մեծապես ազդել են իմ գիտակցության վրա, նպաստել իմ քաղաքական ինքնության և տեսլականի ձևավորմանը, ինձ ոգեշնչում էին սկսելու իմ սեփական «քայլարշավը հանուն ազատության» իմ երկրի քաղաքներում և այլ բնակավայրերում:

Տոգորված Մանդելայի իդեալների ճշմարիտ ոգով՝ մեր շարժումն աշխարհին հայտնի դարձավ որպես «Հայկական սիրո և համերաշխության ոչ բռնի թավշյա հեղափոխություն»: Եվ հիմա, մեր ժողովրդի հաջողություններից մի քանի ամիս անց, ես այս գագաթաժողովի բարձր ամբիոնում կանգնած եմ որպես ժամանակակից Հայաստանի կառավարության ղեկավար` արժևորելու այդ մեծ մարդու ժառանգությունը, ում քաջությունը և վճռականությունը օրինակ են ծառայում բովանդակ մարդկությանը:

Տիկնայք և պարոնայք,
Ես գալիս եմ մի տարածաշրջանից, որտեղ, ցավոք սրտի, արյունոտ հակամարտությունները, կոռումպացված կառավարման համակարգը և մարդկանց միջև թշնամանքը հաճախ ստվերում են սիրո իմաստությունն ու խաղաղ գոյակցության անհրաժեշտությունը: Ասում են, թե ժողովրդավար ազգերը միմյանց դեմ չեն պատերազմում: Հույս ունեմ, որ մի օր մեր տարածաշրջանի ժողովրդավարական զարգացումը բացառելու է ռազմական գործողությունները, պատերազմների և ատելության ռիսկերը: Հայաստանը հաստատապես ընթանում է այս ճանապարհով և անվերապահորեն կողմ է տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը և հաշտեցմանը:

Տիկնայք և պարոնայք,
Այս տարի մենք նշելու ենք Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դատապարտման ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման յոթանասուներորդ տարեդարձը:

Սա մեզ ևս մեկ հնարավորություն է ընձեռում խորհելու այն մասին, թե ինչու առայսօր մարդկությունը պաշտպանված չէ խտրականությունից, անհանդուրժողականությունից, այլատյացությունից, հալածանքից և մարդկության դեմ ուղղված այլ հանցագործություններից:

Նելսոն Մանդելայի կյանքն ու պայքարը մեզ հուշում են, թե ինչ քայլեր են անհրաժեշտ և ինչ կարելի է անել, քանզի նա քարոզում էր, որ «ոչ ոք չի ծնվում ուրիշին ատելու համար ..., և եթե մարդիկ կարող են սովորել ատել, ուրեմն նրանց կարելի է նաև սովորեցնել սիրել միմյանց:

Շնորհակալություն»:

Ոստիկանները հայտնաբերել են բռնաբարության մեղա... «Սիրտս՝ ձեռքերիս մեջ». Քրիստինե Պեպելյանը՝ որ... «Դեբեդի ջրով ինքնահոս ոռոգումը Հայաստանում 4 ... Արմավիրի մարզում վնասել ու կոտրել են գեներալ ... Հարուցվել է քրեական գործ՝ «Նուբարաշեն» ՔԿ հիմ... ԱԱԾ-ի նոր բացահայտումը «Տպավորություն է, որ ՀՀ հանքերի մեծ մասը կառա... Դատապարտյալին տեսակցության եկած կնոջ ներքնազգ... Իսրայելը նոր մահապարտ ԱԹՍ է ներկայացրել, որը ... «Մարտի 1-ին երթ ենք անում. ուղերձով կդիմեմ ժո... Արտաշատ-Երևան ավտոճանապարհին բախված ավտոմեքեն... Լարսի ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար.... ՀՀ պետական վերահսկողական ծառայության հայտար... Վերականգնվել է պետությանը պատճառված 27,8 մլրդ... «Սա օրենքի պահանջ է». Արման Մելիքյան «Շարժման գործը կիսատ մնաց․ մենք ա՛յն չսարքեցի... Տավուշի, Լոռու և Գեղարքունիքի մարզպետերի տեղա... Սկանդալ վրացական գազի շուկայում.Սաակաշվիլին պ... Կեղծ լուրերի տարածումը սպառնում է ազգային անվ... Որպես անհետ կորած որոնվող 12-ամյա Հրաչյա Բադա... 22 տարի հետախուզվող տղամարդը հայտնաբերվեց Երև... 34-ամյա տղամարդուն դանակահարել է 21-ամյա ծանո... Թալանել են «Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր ... Մի օր էլ հանդիպենք ՝ ինձ մոտո քշել կսովորեցնե... «Հուսով եմ, որ նա 18,5 մլն դոլար նվիրելով չի ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ԴՍՏԵՐ ՆԱՄԱԿԸ. Հորս ընկերներից մե... Շուրջ 150 աշխատակից, այսօր 50 հազար ավել են ս... Հանցաշխարհի հայեր. «օրենքով գող» արմեն մանուկ... Հանցաշխարհի կարկառուն ներկայացուցիչներ Արա եւ...
Թեժ պայքար. ո՞վ կդառնա Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար «Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով, թեժ պայքար է ընթանում ապագայում ստեղծվելիք սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնի համար։ Առաջամարտիկը սփյուռքի փոխնախարար Բաբկեն Տեր-Գրիգորյանն է։ «Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին» նախագծով առաջիկայում սփյուռքի նախարարությունը կվերակազմակերպվի՝ միանալով վարչապետի աշխատակազմին և աշխատակազմում ստեղծելով Սփյուռքի գործերի գլխա Նախկինները ակտիվանում են. Կարեն Կարապետյանը Գագիկ Ծառուկյանի խնամու դաչայում հավաք է կազմակերպել. «Ժ... «Ժամանակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ԱԺ նախկին պատգամավոր և Գագիկ Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյանի դաչայում կազմակերպել է նախկին իշխանական վերնախավի ներկայացուցիչների հավաք, որին ներկա են եղել նաև նախկին նախարարներ և մարզպետներ: Հավաքի ընթացքում քննարկել են ստեղծված իրավիճակում գործելու հնարավորությունները, այդ թվում՝ միասնական թիմով հանդես գալու միջոցով»: & Կոստանյանը՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ «Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը առաջիկա օրերին կարող է նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ: Իշխանության տարբեր ներկայացուցիչներ արդեն հասցրել են դրականորեն արտահայտվել Կոստանյանի մասնագիտական կարողությունների մասին՝ դրանով դրական ֆոն ապահովելով նրան Հին Հայաստանից Նոր Հայաստանի իշխանական համակարգ տեղափոխելու համար»: Առավել մանրամասն Ումի՞ց են սկսել կրճատումները «Ժողովուրդ» թերթը գրում է.   «Մարզպետարաններում պատրաստվում են լայնածավալ օպիտիմալացման` աշխատակազմի մինչեւ 30 տոկոսի կրճատմամբ: «Ժողովուրդ» օրաթերթը, սակայն, տեղեկացավ, որ աշխատանքային ֆոնդը մնալու է անփոփոխ: Փաստորեն ստացվում է` մարզպետարանների աշխատողների աշխատավարձերը բարձրանալու են: Մարզպետարաններում կրճատումները սկսվել են հայեցակարգային պաշտոններից:     Ըստ մեր տեղեկ Սերժ Սարգսյան-Սեյրան Օհանյան առերեսում է տեղի է ունեցել «Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով` Սերժ Սարգսյանի հարցաքննություններից մեկի ժամանակ տեղի է ունեցել առերեսում Սեյրան Օհանյանի հետ։ «Լուրերը, թե Ս. Օհանյանը ցուցմունք է տվել Սերժ Սարգսյանի դեմ, չեն համապատասխանում իրականությանը, ավելին` տեղյակ ենք, որ Օհանյանն ասել է` Սերժ Սարգսյանը եղել է իմ գերագույն հրամանատարը։ Մի խոսքով` Սեյրանն իրեն ճիշտ է պահել»,- ասաց Ս. Սարգսյանին մոտ կանգնա
website by Sargssyan