1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Փակ Դռներ՝ԶԼՄ-ների համար.Տեղեկատվության ազատության երաշխիքները պետք է ապահովվեն օրենքով.Video

Տեղեկատվության ազատության երաշխիքները պետք է ապահովվեն օրենքով

Նախկին կառավարությունը Սերժ Սարգսյանի վարչապետությանը պատրաստվելիս փետրվարի 1-ին հավանություն տվեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Լրատվամիջոցներին օրենսդրական փոփոխությունների միջոցով կաշկանդելու, նրանց ազատությունն անհիմն սահմանափակելու նախաձեռնությունը հաջողեց, և ԱԺ-ում մարտի 23-ին ընդունվեց։ Այսպիսով՝ ըստ օրենքի, կառավարության նիստերը պետք է լինեն դռնփակ, նախարարներին արգելվում է առանց վարչապետի թույլտվության տեղեկատվություն հրապարակել նիստերում ընդգրկված որեւէ հարցի մասին։
Մինչ օրենքի ընդունումը, կառավարությունում հավատարմագրված լրագրողները նիստերին հետևում էին շենքում հատկացված հատուկ սենյակից՝ ուղիղ հեռարձակմամբ, իսկ նիստից հետո հնարավորություն էին ունենում հարցեր ուղղել նախարարներին։ Օրենքի ընդունումով ԶԼՄ-ների ներկայացուցիչները զրկվեցին այդ հնարավորությունից։
Այն ժամանակվա Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, որն օրենքի ջատագովներից էր, իր հիմնավորումներն ուներ. «Կառավարությունն իր նիստերն անցկացնում է դռնփակ, ինչը հնարավորություն է տալիս ավելի անկեղծ, ավելի քննադատական հայացք ուղղել կառավարության մյուս անդամների առաջարկություններին»: Եվ այս հիմնավորմամբ նա պնդում էր, որ տվյալ մոտեցումը կապահովի ժողովրդավարություն գործադիր իշխանության ներսում։
«Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանը նշում է. «Ակնհայտ էր, որ սա արվում էր անձամբ Սերժ Սարգսյանի համար, անկախ Դավիթ Հարությունյանի հիմնավորումներից»:
Օրենքը, սակայն, գրեթե չծառայեց դրա հեղինակներին։ Փաստացի այն գործեց ընդամենը մեկ ամիս: Ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց ժողովրդական ալիքի ճնշման ներքո, իսկ նոր կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանն անմիջապես հայտարարեց նիստերը դռնբաց անցկացնելու մասին՝ օգտվելով նույն օրենքի այն դրույթից, որը վարչապետին նիստերը բաց անցկացնելու հնարավորություն է տալիս: Լրագրողներին սկզբում անգամ թույլատրվեց ներկա գտնվել նիստերի դահլիճում, ինչը, սակայն, երկար չտևեց: Օգոստոսի 9-ին լրագրողները կրկին փակ դռների հանդիպեցին։ Ըստ պաշտոնական մեկնաբանության՝ դա արվեց անվտանգության նկատառումներից ելնելով։
1in.am-ի լրագրող Սոնա Հարությունյանն անդրադառնում է լրագրողներին տրված կարճատև հնարավորությանը. «Օձն իր պորտով, հավքն իր թևով նախկինում չէր եղել նիստերի դահլիճում, այդ հնարավորությունը տրվեց։ Հետո խոստացան, որ կապահովեն պահանջված պաշտոնյային, բայց միայն մի օր դա կատարվեց»։
«Հրապարակ»-ի լրագրող Վահե Մակարյանն ընդունում է, որ լրագրողների մուտքը նիստերի դահլիճ հաճախ խոչընդոտում էր նիստի աշխատանքները. «Նիստի բնականոն ընթացքը խաթարվում էր իհարկե, նիստերի դահլիճ գրոհելը ճիշտ չէ, դրան այլընտանք՝ թող ապահովեն մաքսիմալ թափանցիկություն, հատկապես այն պաշտոնյաների, որոնք տվյալ պահին պահանջված են»։
«Հայկական ժամանակ»-ի թղթակից Նարեկ Կիրակոսյանը նկատում է. «Դրական առաջընթացն ակնհայտ է, բայց պաշտոնյաների հետ շփումը դարձյալ սահմանափակ է։ Նոր կառավարությունը նաև հարցումներին պատասխանելիս է թերանում»։
Իսկ ինչ երաշխիք, որ նույն կերպ էլ մի օր, օրենքի տառին համապատասխան, վարչապետը չի արգելի նիստերի լուսաբանումն ուղիղ հեռարձակմամբ։ Վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը մեզ հետ զրույցում շտապում է փարատել մտահոգությունները. «Որպես իրեն (վարչապետին- հեղ.) ճանաչող եւ իր քաղաքական հայացքները իմացող մարդ՝ դա բացառում եմ. որեւէ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ կառավարության նիստերը չեն կարող դառնալ դռնփակ»:
Փորձագիտական հանրության գնահատմամբ, նման օրենքով, սակայն, հնարավոր չէ ապահովել կառավարության հաշվետվողականություն ու գործունեության թափանցիկություն։ Լրագրող Սոնա Հարությունյանը հիշեցնում է, որ Կառավարությունն այն վայրն է, որտեղ լրագրողներն ամենամեծ հնարավորությունն ունեն հանդիպելու բոլոր նախարարներին ու հղել հետաքրքրող հարցերը։ Tert.am-ի լրագրող Լիանա Առաքելյանը հավելում է. «Պետք է հստակ օրենքում ամրագրված լինի, որ բաց են նիստերը, որովհետև չես կարող խոսել բաց ու թափանցիկ աշխատանքի մասին ու փակել դրանք»։
Այնուամենայնիվ, նոր իշխանությունը կարծում է, որ օրենսդրական փոփոխությունը ժամանակի հարց է, իսկ օրենքն ընդունած նախկին խորհրդարանական մեծամասնությունը դա սկզբունքային չի համարում։
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը խոստովանում է՝ չի մտածել օրենքի փոփոխության մասին. «Կարծում եմ՝ կառավարությունը ունի գերակայություն այս տեսակետից՝ հասկանալու, թե որն է իր համար նախընտրելի գործելաոճը: Եվ եթե մեր կառավարության օրոք որդեգրվել է մի ռազմավարություն, ապա նոր կառավարության օրոք կարող է որդեգրվել այլ ռազմավարություն: ... Այսինքն, նիստերի բաց կամ փակ լինելու հարցը, երբ բերում ես դետալների, այդքան ճակատագրական չի լինում։ Սա քաղաքական որոշման հարց է, նույն կերպ կան չքննարկվող հարցեր, որոնք ի վերջո չեն հրապարակայնացվում թե այս, թե այն կառավարության կողմից»:
ԱԺ «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի համոզմամբ՝ գործող կառավարությունը պատմության մեջ կմնա որպես ամենաթափանցիկն ու ամենահաշվետուն, բայց, այնուամենայնիվ, օրենքը փոփոխման կարիք ունի. «Միշտ պետք է հաշվի առնել, որ կառավարությունները կարող են փոխվել, և տեղեկատվության ազատության համար երաշխիքները պետք է ապահովված լինեն օրենքով՝ բոլոր ժամանակների համար։ Կարծում եմ՝ արդեն նոր խորհրդարանում այս հարցը կբարձրաձայնվի»։


ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ
ԽԱՊԿ փորձագետ

 

Դիտվել է 172 անգամ
Մասիսի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության ... Ուշադրություն. Որոնվում է մանկապիղծը, որը Երև... Կալանավորվել է «օրենքով գող» «Օշականցի Գևորիկ... «Սիրով հրավիրում եմ բոլորիդ». Նիկոլ Փաշինյան «Կարևոր չի, որ վարչապետը մեզ անընդհատ հիշեցնի... «Ցմահ ազատազրկված անձ է պայմանական վաղաժամկետ... Հովիկ Աբրահամյանի եղբայրը 5 մլն դրամ գրավի դի... Արթիկում վիճաբանության ընթացքում 16-ամյա տղայ... Կերչի սպանդի հեղինակը՝18-ամյա Վլադիսլավ Ռոսլյ... Պետք է մերժեք խուժանությունը, պետք է հաղթահար... Քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյը 20 մ... Արտակարգ դեպք Գյումրիում․ մանկատան պահակը բակ... Չինաստանում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանց... Կփակվի Երևան-Սևան-Իջևան միջպետական ճանապարհի ... ԱՄՆ-ի բյուջեի պակասուրդը հասել է 2012 թվականի... «Կհաջողվի՞՝ հիանալի, չի՞ հաջողվի՝ դրանից մոլո... «ԱՄՆ դեսպանն իր հարցազրույցում միայն մեկ բան ... Մենք չունենք գրավված տարածքներ հասկացություն.... ՀՀ վարչապետը հրաժարական տվեց Արտահերթ ընտրությունները կհանգեցնեն քաղաքական... Հունան Պողոսյանը նշանակվելու է Սյունիքի մարզպ... Այսօր Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի ներկայացն... Խնդրիները շրջանցելու աշխատաոճն այսուհետ պետք ... Գլենդելում կրակոցներ են հնչել «Արարատ» ռեստոր... Արա Պապյանի դամբանական խոսքը Արայիկ Խանդոյանի...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Սոնա Շահգելդյանն առաջին անգամ խոսում է ամուսն... «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ...
Ի՞նչն իրականում եղել երբեմնի երկու ընկներների վիճաբանության պատճառը «Իրավունք» թերթը գրում է. «Կիրակի օրը՝ գործընկերոջ վրա հրազենային մահացու կրակոցներ արձակելուց հետո ինքնասպան եղած Հարություն Ղարագյոզյանի (Կարամելի Հարութ») ընտանիքը վստահ է, որ նա 4.000.000 ԱՄՆ դոլար պարտք չի եղել ո´չ Կարո Կարապետյանին (Յուվեցի Կա­րո), ո'չ էլ այլ անձի: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Հարություն Ղարագյոզյանի և նրա ընտանիքի անդամների շահերը ներկայացնող փաստաբան Ռաֆայել Ա Ի՞նչ կապ ունի Աղվան Հովսեփյանը վերջին սպանությունների հետ «Ժամանակ» թերթը գրում է. «Կարո Կարապետյանի, Հարություն Ղարագյոզյանի սպանությունները կարող են ամիջական կապ ունենալ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ: Երբ խոսվում է, որ Կարապետյանի և Ղարագյոզյանի միջև գույքային վեճ է եղել, չի նշվում, թե ում գույքի մասին է խոսքը: Մինչդեռ հայտնի է, որ Հարություն Ղարագյոզյանը Աղվան Հովսեփյանի գույքային միջոցների ստվերային կառավարիչներից մեկն էր: Նա թերևս հատուցել է Ի՞նչ է ասել Սերժ Սարգսյանը Գևորգ Կոստանյանին. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. «Երեկ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը՝ գաղտնալսման հետ կապված, չի կայացել, ու հանձնաժողովականներից շատերը չգիտեին, թե ինչու։ Արդյոք դա պայմանավորվա՞ծ է հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանի օրերս արած հայտարարությամբ ու հոգեվիճակով։ Ի դեպ, մեր տեղեկություններով, նա բավականին խուճապահար վիճակում է։ Մենք գրել էինք, որ իր աղմկահարույց հայտարարություններից հետո, երբ սկսվեց ՀՀԿ-ի փլուզման ե Ողբերգական միջադեպից առաջ, նույն օրը Հ. Ղարագյոզյանին Կ. Կարապետյանի թիմակիցները ծեծել են «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել նախկին պատգամավորներ Կարո Կարապետյանի և Հարություն Ղարագյոզյանի ողբերգական միջադեպից: Պարզվում է՝ Ղարագյոզյանն իր նախկին գործընկերոջ հետ հանդիպմանը զենքով է գնացել ոչ պատահական: Նրանց հաշտեցնելու նպատակով հանդիպումը կազմակերպել էր մեկ այլ նախկին պատգամավոր՝ Աբրահամ Մանուկյանը: Ու մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ Աբրահամ Մանուկյանն իր ծան Կառավարությունը Վենետիկի հանձնաժողովին և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին խնդրել է արագացնել Ընտրական օրենսգրքի շուրջ կ... «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողովին եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարությունը նախագծերն ուղարկելիս նաեւ խնդրել է` որքան հնարավոր է արագ ներկայացնել մասնագիտական կարծիքը փաստաթուղթն ամբողջացնելու եւ ԸՕ-ն արագ ԱԺ քննարկմանն ու հաստատմանը ներկայացնելու համար: Մասնավորապես նախատեսվում է ԸՕ նախագիծը ներառե
website by Sargssyan