1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

ՀՀԿ-ն որևէ համաձայնություն կամ խոստում վարչապետին չի տվել. ՀՀկ խմբակցությունը հայտարարություն է տարածել

Հայաստանի Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցությունը հայտարարությամբ է հանդես եկել։

«2018 թվականի հոկտեմբերի 2-ին ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը մեկ նպատակ է հետապնդում, այն է՝ ապահովել Ազգային ժողովի բնականոն գործունեությունը, երբ արտակարգ իրավիճակների կամ պատգամավորների համար ստեղծված արհեստական խոչընդոտների պատճառով հնարավոր չի լինում ապահովել ԱԺ նիստի բնականոն ընթացքը կամ նիստի գումարման համար անհրաժեշտ քվորումը։


Օրենքով առաջարկվող կարգավորումները կատարված են ՀՀ Սահմանադրության դրույթների խիստ հաշվառմամբ և ուղղված են Ազգային ժողովի բոլոր նիստերի, այդ թվում՝ վարչապետի ընտրության նիստի բնականոն ընթացքի ապահովմանը։ Առաջարկվող ընթացակարգը շատ պարզ է. Ազգային ժողովի նիստը ընդհատվում է, մինչեւ վերականգնվում են նիստի բնականոն ընթացքի նախադրյալները։ Նախագծի՝ իբր հակասահմանադրական լինելու վերաբերյալ շահարկումները մանիպուլյացիա են, քանի որ նախագիծը որեւէ կերպ չի ընդհատում, չի վերացնում, չի փոփոխում որեւէ սահմանադրական ժամկետ, այլ ընդամենը սահմանվում է Ազգային ժողովի գործունեությանը վերաբերող ընթացակարգային դրույթ։ Նման դրույթները միայն մեզ չէ, որ բնորոշ են։ Բավական է ուսումնասիրել տարբեր երկրների խորհրդարանների նիստերի ընդահատման, ընդհանարապես Ազգային ժողովի եւ առանձին պատգամավորների գործունեության խոչընդոտման վերաբերյալ կարգավորումները։

Թեեւ նման օրենքը հարիր է ցանկացած ժողորդավարական հասարակության եւ, չնայած շահարկումներին, ամբողջովին համապատասխանում է Սահմանադրությանը, այնուամենայնիվ վարչապետի հորդորով երեկ առավոտյան դրա քվեարկությունը հետաձգվեց, որպեսզի չխաթարվեն բանակցությունները։ Քվեարկությունը հետաձգվելուց հետո վարչապետը, խախտելով բանակցությունների մասին պայմանավորվածությունը, անսպասելիորեն հայտարարեց դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին, ինչը ստիպեց մեզ հրավիրել արտահերթ նիստ եւ քվեարկել նշված օրենքի նախագիծը։


Քվեարկությունից հետո վարչապետ Փաշինյանն այդ նախագծի ընդունմանը անմիջապես արձագանքեց Ազգային ժողովի պահպանվող տարածքում զանգվածային ցույց կազմակերպելով, իսկ փաստացի՝ պաշարելով Ազգային ժողովը։ Չնայած վարչապետի հայտարարություններին, որ երաշխավորված է պատգամավորների ազատ ելումուտը, այդ պայմանները իսպառ բացակայում էին։

Ինչ վերաբերում է երեկ գիշերը վարչապետի հետ կայացած հանդիպմանը, ապա դրանից պարզ դարձավ.

• Վարչապետի կողմից արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետը դետեմբերին սահմանելը պայմանավորված էր ոչ թե օրենքի նախագծով, այլ արդեն իսկ վաղօրոք որոշված էր նրա կողմից։ Դրա պարզ վկայությունն է նաեւ այն, որ հանդիպման ընթացքում մեր կողմից առաջարկվեցին օրենքի հետագա ընթացքը կասեցնելու տարբերակներ, որոնք սակայն մերժվեցին։

• Թեեւ վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքը մուտք է գործում Ազգային ժողովի շենք՝ խորհրդարանական ուժերի հետ բանակցելու համար, սակայն նա Աժ շենք մուտք գործեց վերջնագիր ներկայացնելու, իր՝ արդեն վաղօորոք կայացրած որոշման մասին ընդամենը իրազեկելու համար, բացառելով որեւէ երկխոսության հնարավորությունը։

Այդ պայմաններում ՀՀԿ խմբակցությունը որեւէ համաձայնություն կամ խոստում վարչապետին չի տվել։

ՀՀԿ խմբակցությունը շարունակում է համարել, որ պետք է կյանքի կոչվի կառավարության ծրագրում եւ վարչապետի նախկին հայտարարություններում հնչեցված ծրագիրը՝ բարելավելով ընտրական օրենսդրությունը եւ ողջամիտ ժամկետ տալով քաղաքական ուժերին առաջիկա խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու համար, ինչն ենթադրում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը 2019 թվականի մայիս-հունիս ամիսներին։

Այս գործընթացներին զուգահեռ կարևորում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների շրջանակներում Ազգային ժողովի բնականոն և անխափան գործունեությունը և իշխանությունների տարանջատման և հավասարակշռման սկզբունքի անվերապահ պահպանումը:

Անթույլատրելի ենք համարում Ազգային ժողովի նկատմամբ որևէ ճնշում՝ միաժամանակ ընդգծելով ստեղծված իրավիճակի հանգուցալուծման անհրաժեշտությունը եւ հնարավորությունը՝ քաղաքական եղանակով», – ասված է ՀՀԿ հայտարարությունում։

«Հուսով եմ, որ նա 18,5 մլն դոլար նվիրելով չի ... «Փարոս»-ում կոռուպցիան շարունակվում է, ինչու՞... Մեղադրանք է առաջադրվել Մասիսի քաղաքապետին, տե... Մարդ ով օժտված է մարդկային վեհ և դրական կողմե... Իրադան իմ ընկերուհին է. Մարգարիտա Սիմոնյանը՝ ... Լավրովը փոխանցել է Կրեմլի զայրույթն ու տարակո... Թեժ պայքար. ո՞վ կդառնա Սփյուռքի գործերի գլխ... Նախկինները ակտիվանում են. Կարեն Կարապետյանը Գ... ԴԵՊԻ ԱՆՀՈՒՆԸ.. ԱՄՆ-ն արգելափակել է Հյուսիսային Կորեայում քաղ... ԱԱԾ-ն արձագանքել է Սեդրակ Քոչարյանին մեղադրան... Մահվան ելքով վրաերթ Արարատի մարզում. Mercedes... Չնայած թշնամանքին Քեյթ Միդլթոնի այգում Մեգան ... Լույս է տեսել անվանումով գիրքը . շնորհանդեսը ... Տանիքը՝Ահարոնյա՞նն է... Նվեր Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանի պարզ... Էջմիածին քաղաքում, մեծ հանդիսավորությամբ վե... Սեդրակ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել Չհայտարարված այց «Նուբարաշեն» ՔԿՀ․ առանձնազրո... «Քննչական մարմինը պետք է անպայման տեղեկությու... «Իմ տան հոսանքի ծախսը նախորդ ամսվա համար տասն... Չեն հանգստանում անգամ այն ժամանակ, երբ ներման... Գյումրիի տնակներից մեկում սիրուհու հետ հյուրը... Սպանվածի քույրը բաց նամակով դիմել է Գագիկ Ծառ... ՀՀ 24 համայնքում կայացած ՏԻՄ ընտրություններին...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ԴՍՏԵՐ ՆԱՄԱԿԸ. Հորս ընկերներից մե... Շուրջ 150 աշխատակից, այսօր 50 հազար ավել են ս... Հանցաշխարհի հայեր. «օրենքով գող» արմեն մանուկ... Հանցաշխարհի կարկառուն ներկայացուցիչներ Արա եւ...
Թեժ պայքար. ո՞վ կդառնա Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար «Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով, թեժ պայքար է ընթանում ապագայում ստեղծվելիք սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնի համար։ Առաջամարտիկը սփյուռքի փոխնախարար Բաբկեն Տեր-Գրիգորյանն է։ «Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին» նախագծով առաջիկայում սփյուռքի նախարարությունը կվերակազմակերպվի՝ միանալով վարչապետի աշխատակազմին և աշխատակազմում ստեղծելով Սփյուռքի գործերի գլխա Նախկինները ակտիվանում են. Կարեն Կարապետյանը Գագիկ Ծառուկյանի խնամու դաչայում հավաք է կազմակերպել. «Ժ... «Ժամանակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ԱԺ նախկին պատգամավոր և Գագիկ Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյանի դաչայում կազմակերպել է նախկին իշխանական վերնախավի ներկայացուցիչների հավաք, որին ներկա են եղել նաև նախկին նախարարներ և մարզպետներ: Հավաքի ընթացքում քննարկել են ստեղծված իրավիճակում գործելու հնարավորությունները, այդ թվում՝ միասնական թիմով հանդես գալու միջոցով»: & Կոստանյանը՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ «Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը առաջիկա օրերին կարող է նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ: Իշխանության տարբեր ներկայացուցիչներ արդեն հասցրել են դրականորեն արտահայտվել Կոստանյանի մասնագիտական կարողությունների մասին՝ դրանով դրական ֆոն ապահովելով նրան Հին Հայաստանից Նոր Հայաստանի իշխանական համակարգ տեղափոխելու համար»: Առավել մանրամասն Ումի՞ց են սկսել կրճատումները «Ժողովուրդ» թերթը գրում է.   «Մարզպետարաններում պատրաստվում են լայնածավալ օպիտիմալացման` աշխատակազմի մինչեւ 30 տոկոսի կրճատմամբ: «Ժողովուրդ» օրաթերթը, սակայն, տեղեկացավ, որ աշխատանքային ֆոնդը մնալու է անփոփոխ: Փաստորեն ստացվում է` մարզպետարանների աշխատողների աշխատավարձերը բարձրանալու են: Մարզպետարաններում կրճատումները սկսվել են հայեցակարգային պաշտոններից:     Ըստ մեր տեղեկ Սերժ Սարգսյան-Սեյրան Օհանյան առերեսում է տեղի է ունեցել «Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով` Սերժ Սարգսյանի հարցաքննություններից մեկի ժամանակ տեղի է ունեցել առերեսում Սեյրան Օհանյանի հետ։ «Լուրերը, թե Ս. Օհանյանը ցուցմունք է տվել Սերժ Սարգսյանի դեմ, չեն համապատասխանում իրականությանը, ավելին` տեղյակ ենք, որ Օհանյանն ասել է` Սերժ Սարգսյանը եղել է իմ գերագույն հրամանատարը։ Մի խոսքով` Սեյրանն իրեն ճիշտ է պահել»,- ասաց Ս. Սարգսյանին մոտ կանգնա
website by Sargssyan