1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Եկեք մոդելավորենք առաջիկա հնարավոր զարգացումները». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Եկեք մոդելավորենք առաջիկա հնարավոր զարգացումները

Մոդել 1․

Նիկոլ Փաշինյանի վարչապետի պաշտոնից հրաժարականից հետո առնվազն քսան օր շուրջօրյա հանրահավաքներ, տարբեր ակցիաներ են կազմակերպվում, և ԱԺ֊ն երկու անգամ նոր վարչապետ չի ընտրում, և սահուն, առանց ցնցումների գնում ենք արտահերթ պառլամենտական ընտրությունների։

Մոդել 2.

Մինչ Նիկոլ Փաշինյանի վարչապետի հրաժարականը այնուամենայնիվ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ կուսակցությունները հասկանալով հետագա առճակատման հետևանքով էլ ավելի լարվածության աճը, իրենց դեմ ամբողջ հասարակության ատելության հետևանքով հնարավոր խայտառակ գործողությունները, համաձայնվում են և երկու անգամ չեն ընտրում նոր վարչապետ, և նորից գնում ենք արտահերթ պառլամենտական ընտրությունների։

Մոդել 3.

ԱԺ բոլոր խմբակցությունները և ներկայացված կուսակցություններն, իրենց մանդատները վայր են դնում, և նաև նրանց ցուցակներում գտնվողները նույնպես։ Այսինքն նման գործողության համար կայացնում են քաղաքական որոշում։ Այս մոդելն ամենաիդեալականն է, և ցավոք ամենաքիչ հավանականը։

Մոդել 4.

Նիկոլ Փաշինյանի վարչապետի հրաժարականից հրաժարականից հետո ՀՀԿ֊ն առաջադրում է վարչապետի թեկնածու X անձի և նրան ընտրում են վարչապետ։ Այդ դեպքում ՀՀ գործող սահմանադրության 149 հոդվածի համաձայն մեջբերում եմ, "Հանրապետության նախագահն անհապաղ վարչապետ է նշանակում Ազգային ժողովի կողմից ընտրված թեկնածուին:" Կրկնում եմ, ԱՆՀԱՊԱՂ։

Այս վերջին մոդելի դեպքում, անհապաղ նշանակված վարչապետը, իր հերթին ԱՆՀԱՊԱՂ ազատում է ՀՀ ոստիկանապետին, ԱԱԾ պետին, ՀՔԾ պետին, ՔԿ նախագահին, ոչ թե հինգ կամ տասհինգ օրվա ընթացքում է ներկայացնում կառավարության կազմը, այլ հենց անհապաղ ՀՀ նախագահին է ներկայացնում նախարարների թեկնածուներին, որն էլ ոչ թե եռօրյա ժամկետում, այլ ԱՆՀԱՊԱՂ նշանակում է նախարարներին։

Այս սցենարի համար պարզ է, որ ՀՀԿ֊ի, նաև ԲՀԿ֊ի ֊ի համաձայնությամբ պետք է որոշվի բնականաբար խիստ գաղտնի պայմաններում վարչապետի X թեկնածուն, որի անունը ինչպես իբր թե կատակել էր Սերժ Սարգսյանը, չի հայտնի, որ իբր թե ԱԱԾ֊ն հետևից չգնա։ Բայց ակնհայտ է, որ բացի վարչապետի թեկնածուի այդ X անձից, պետք է նաև քննարկած լինեն կառավարության կազմը, այսպես կոչված ստվերային կաբինետի կազմը, արդեն իսկ պետք է քննարկած և համաձայնեցրած լինեն նախարարների թեկնածուներին։

Սակայն, այս ամենում կա մեկ կարևոր, կասեի, որոշիչ հարց․ Ինչպես են պատկերացնում զուտ ձևական քվեարկությունների և նշանակումների միջոցով ձևավորված կառավարությունը այսպես կոչված ընդունելի դարձնել հասարակության համար, Սա հիմնական խնդիրն է, այս մոդելով շարժվողների համար։

Եվ այստեղ գալիս է մեկ այլ ենթամոդել․ նոր կառավարությունը, ԱՆՀԱՊԱՂ հայտարարում է արտակարգ դրություն և փորձում է ուժով պարտադրել իր իշխանությունը ՀՀ քաղաքացիներին։

Վերստին, ԱՆՀԱՊԱՂ հանձնարարվում է ձերբակալել այսպես կոչված նոր իբր թե օրինական իշխանության դեմ բողոքի ցույցերի դուրս եկած, կամ ցույցերի կազմակերպիչներին և այլն։ Այսինքն, կիրառվում է երկրորդ Մարտի 1:

Իսկ ով կարող է իդեալականորեն իրականացնել երկրորդ Մարտի 1, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը։

Բայց առավել շահագրգիռը, որը կարող է և պատրաստ է գնալ նման արկածախնդրության, ով եթե ոչ Ռոբերտ Քոչարյանը, առավել ևս, որ հենց գլխավորապես ինքն ունի քրեական պատասխանատվությունից խուսափելու անթաքույց ձգտում։

Ավելին, հենց Ռ․ Քոչարյանը հայտարարեց, որ կփոշմանի Նիկոլ Փաշինյանը, որ իր հետ գլուխ դրեց․․․․

Ինչևէ, եթե ՀՀԿ֊ն, ԲՀԿ֊ն, ՀՅԴ֊ն, որոշել են գնալ վերջին չորրորդ մոդելով, ապա դա ուղղակի ճանապարհ է դեպի դիկտատուրայի հաստատում ՀՀ֊ում։

Այս մոդելի ուղղությամբ ցանկացած գործողություն հանդիսանալու է բացառիկ հանցագործություն ընդդեմ ՀՀ֊ի ժողովրդի։

Իհարկե, ՀՀ֊ում որևէ դիկտատուրա չի կարող ունենալ երկար կյանք կամ հատկապես հիմա հաստատվի, բայց նման արկածախնդրությունը միանշանակ կհանգեցնի լուրջ , շատ լուրջ կորուստների։

Սա շատ լուրջ խնդիր է ՀՀ քաղաքացիների, Նիկոլ Փաշինյանի և նրա համախոհների, բոլորիս համար։

Եվ վերստին միակ հնարավորությունն ու իրական ուժը որը կարող է կասեցնել, խոչընդոտել չորրորդ մոդելի ուղղությամբ գործողությունները, հանդիսանում է համաժողովրդական , քաղաքացիական անհնազանդության, բացառապես խաղաղ, ոչ բռնի ակցիաներն ու բողոքի ցույցերը․․․

Իսկ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ եռյակը, պետք է հրաժարվի Ռոբերտ Քոչարյանի միջոցով ռևանշի հնարավորության մտքից, եթե գեթ մեկ կաթիլ պատասխանատվություն դեռևս պահպանել են ՀՀ֊ի և նրա քաղաքացիների նկատմամբ։

Թող սխալված լինեմ, երիցս անհիմն լինեն չորրորդ մոդելով իրադարձությունների հնարավոր զարգացումները»:

Դիտվել է 263 անգամ
Մասիսի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության ... Ուշադրություն. Որոնվում է մանկապիղծը, որը Երև... Կալանավորվել է «օրենքով գող» «Օշականցի Գևորիկ... «Սիրով հրավիրում եմ բոլորիդ». Նիկոլ Փաշինյան «Կարևոր չի, որ վարչապետը մեզ անընդհատ հիշեցնի... «Ցմահ ազատազրկված անձ է պայմանական վաղաժամկետ... Հովիկ Աբրահամյանի եղբայրը 5 մլն դրամ գրավի դի... Արթիկում վիճաբանության ընթացքում 16-ամյա տղայ... Կերչի սպանդի հեղինակը՝18-ամյա Վլադիսլավ Ռոսլյ... Պետք է մերժեք խուժանությունը, պետք է հաղթահար... Քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյը 20 մ... Արտակարգ դեպք Գյումրիում․ մանկատան պահակը բակ... Չինաստանում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանց... Կփակվի Երևան-Սևան-Իջևան միջպետական ճանապարհի ... ԱՄՆ-ի բյուջեի պակասուրդը հասել է 2012 թվականի... «Կհաջողվի՞՝ հիանալի, չի՞ հաջողվի՝ դրանից մոլո... «ԱՄՆ դեսպանն իր հարցազրույցում միայն մեկ բան ... Մենք չունենք գրավված տարածքներ հասկացություն.... ՀՀ վարչապետը հրաժարական տվեց Արտահերթ ընտրությունները կհանգեցնեն քաղաքական... Հունան Պողոսյանը նշանակվելու է Սյունիքի մարզպ... Այսօր Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի ներկայացն... Խնդրիները շրջանցելու աշխատաոճն այսուհետ պետք ... Գլենդելում կրակոցներ են հնչել «Արարատ» ռեստոր... Արա Պապյանի դամբանական խոսքը Արայիկ Խանդոյանի...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Սոնա Շահգելդյանն առաջին անգամ խոսում է ամուսն... «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ...
Ի՞նչն իրականում եղել երբեմնի երկու ընկներների վիճաբանության պատճառը «Իրավունք» թերթը գրում է. «Կիրակի օրը՝ գործընկերոջ վրա հրազենային մահացու կրակոցներ արձակելուց հետո ինքնասպան եղած Հարություն Ղարագյոզյանի (Կարամելի Հարութ») ընտանիքը վստահ է, որ նա 4.000.000 ԱՄՆ դոլար պարտք չի եղել ո´չ Կարո Կարապետյանին (Յուվեցի Կա­րո), ո'չ էլ այլ անձի: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Հարություն Ղարագյոզյանի և նրա ընտանիքի անդամների շահերը ներկայացնող փաստաբան Ռաֆայել Ա Ի՞նչ կապ ունի Աղվան Հովսեփյանը վերջին սպանությունների հետ «Ժամանակ» թերթը գրում է. «Կարո Կարապետյանի, Հարություն Ղարագյոզյանի սպանությունները կարող են ամիջական կապ ունենալ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ: Երբ խոսվում է, որ Կարապետյանի և Ղարագյոզյանի միջև գույքային վեճ է եղել, չի նշվում, թե ում գույքի մասին է խոսքը: Մինչդեռ հայտնի է, որ Հարություն Ղարագյոզյանը Աղվան Հովսեփյանի գույքային միջոցների ստվերային կառավարիչներից մեկն էր: Նա թերևս հատուցել է Ի՞նչ է ասել Սերժ Սարգսյանը Գևորգ Կոստանյանին. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. «Երեկ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը՝ գաղտնալսման հետ կապված, չի կայացել, ու հանձնաժողովականներից շատերը չգիտեին, թե ինչու։ Արդյոք դա պայմանավորվա՞ծ է հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանի օրերս արած հայտարարությամբ ու հոգեվիճակով։ Ի դեպ, մեր տեղեկություններով, նա բավականին խուճապահար վիճակում է։ Մենք գրել էինք, որ իր աղմկահարույց հայտարարություններից հետո, երբ սկսվեց ՀՀԿ-ի փլուզման ե Ողբերգական միջադեպից առաջ, նույն օրը Հ. Ղարագյոզյանին Կ. Կարապետյանի թիմակիցները ծեծել են «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել նախկին պատգամավորներ Կարո Կարապետյանի և Հարություն Ղարագյոզյանի ողբերգական միջադեպից: Պարզվում է՝ Ղարագյոզյանն իր նախկին գործընկերոջ հետ հանդիպմանը զենքով է գնացել ոչ պատահական: Նրանց հաշտեցնելու նպատակով հանդիպումը կազմակերպել էր մեկ այլ նախկին պատգամավոր՝ Աբրահամ Մանուկյանը: Ու մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ Աբրահամ Մանուկյանն իր ծան Կառավարությունը Վենետիկի հանձնաժողովին և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին խնդրել է արագացնել Ընտրական օրենսգրքի շուրջ կ... «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողովին եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարությունը նախագծերն ուղարկելիս նաեւ խնդրել է` որքան հնարավոր է արագ ներկայացնել մասնագիտական կարծիքը փաստաթուղթն ամբողջացնելու եւ ԸՕ-ն արագ ԱԺ քննարկմանն ու հաստատմանը ներկայացնելու համար: Մասնավորապես նախատեսվում է ԸՕ նախագիծը ներառե
website by Sargssyan