1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Արցախում զոհված գյումրեցի Գևորգ Հարոյանի հարազատի բաց նամակը՝ Նիկոլ Փաշինյանին

Պարոն Փաշինյան, Ձեզ է գրում Արցախի՝ Մարտունիի զորամասերում մեկում օրեր առաջ սպանված Գեւորգ Հարոյանի հարազատներից Լուսինե Մկրտչյանը: Մեր կորստի, ցավի, դառնության ու տառապանքի պատճառը Դուք իմացած կլինեք, մամուլը գրեց այդ մասին: Դուք էլ զինվոր որդի ունեք, որին ուղարկել եք Արցախ ծառայելու:Աստված նրան էլ թող պահի ու պահպանի: Բայց, վստահ եմ, որ Ձեր զինվոր որդին չի ծառայում այն պայմաններում ու այն զորամասում, որտեղ ոչ կանոնադրական հարաբերություննները վերածվել են ֆաշիստական մոդիֆիկացված կտտանքների, տանջանքների ու հալածանքների: Առաջարկում եմ՝ մի քանի օր թող Ձեր որդին՝ առանց թիկնապահների, առանց որեւէ մեկի ուղեկցությամբ, իր ծառայությունը շարունակի Մարտունիի այդ զորամասում, տեսնի, հասկանա, գա Ձեզ պատմի, թե ինչպես են վարվում ՀՀ հպարտ զինվորների, հող հայրենին պաշտպանող երիտասարդների հետ: Կարծում եմ՝ դա կլինի ամենաճիշտ, իրավացի «ինսպեկցիան»:

Պարոն Փաշինյան,մեզ՝ որդներ ծնած մայրերիս համար պարզ չէ, թե մեր երեխաները հայրենիքին ծառայելու ընթացքում պետք է թուրքերի՞ց, թե՞ թուրքանման հայերից, տեղական «սաֆարովներից», «պերմյակովներից» ու «ալիեւներից» պաշտպանվեն: Ինչո՞ւ հայկական եւ Արցախի բանակում հրամանատարներ են դառնում անկայուն վարքով, հոգեկան շեղում, ադեկվատության պակաս ունեցող, զինվորին տանջամահ անող, իշխանությունից ու փողից շլացած մարդիկ: Նրանք զինվորական գործից ու զինվորի հետ աշխատանքից գաղափար չունեն: Առաջարկում եմ ՝ մեր երեխաների օրինակով, թող բանակի ղեկավարությունն ու հրամանատարական կազմը եւս բուժզննում անցի ՝ հոգեկան շեղման հայտնաբերման, ալկոհոլային, թմրանյութերից կախվածության հիմքով: Հաջորդը՝ Պարոն Փաշինյան, ճշմարիտ է, որ երբ Դուք ստանձնեցիք ՀՀ վարչապետի պաշտոնը, հանձնարարեցիք մեր բանակայիններին ապահովել հագուստով ու հիգենայի պարագաներով։ Իրականում, Ձեր որոշումը կատարված է թերի, եթե չասենք՝ մի քանի օր: Բանակում սպանված Գեորգ Հարոյանի հագուստը գողացվել է մի քանի անգամ, ինչի մասին նա տեղեկացրել էր մեզ: Նույնիսկ սպանությունից երկու օր առաջ նա եղել է հնամաշ հագուստով, այն դեպքում, երբ մայրը մի քանի օր առաջ էր նրան հագուստ ու կոշիկ տարել: Եթե Ձեզ զեկուցում են, որ այդ հարցը լուծված է բանակում, ապա , փաստորեն, Ձեզ ստում են: Չստացվի այնպես, որ Դուք բախվեք այն իրավիճակին, ինչի մեջ մեղադրում էիք Սերժ Սարգսյանին, այն է՝ իրավիճակը չկառավարելու մեջ: Դուք սիրում եք ասել, որ իրավիճակ է փոխվել, հիմա ես Ձեզ հարցնու եմ՝ իրավիճա՞կ է փոխվել: Արդեն վեց ամիս է, ինչ Դուք մեր վարչապետն եք, որին սատարել ենք մեծ հույսով ու հավատով, բայց, ցավոք, պետք է ասենք, շոշափելի փոփոխություններ բանակում տեղի չեն ունեցել՝ զորամասերից էլի զինվորական հագուստով անմեղ զինվորների դագաղներ են գալիս, էլի նույն ծեծը, ջարդը, առանձնակի դաժանությամբ խոշտանգումներն ու սպանությունները զորամասերում: Բանը հասել է նրան, որ մարդիկ զորամասերը գիտեն, ոչ թե նրանց գտնվելու վայրով, այլ «դեմբելների» կամ առանձնահատուկ դաժանությամբ զինվորներին ծեծող ու սպանող «մսագործ» հրամանատարների անուններով, օրինակ՝ «Լուկաշի չաստ»՚:

Մեր երեխաներին պահում , մեծացնում ենք, որ դրանց զոհը դառնա՞ն: Բա էս հողը, ջուրը, արեւը, մայրամուտը, սարերը, լեռները, գարունները ու՞մ համար են: Կարո՞ղ է նրանց պահում ու բանակ ենք ուղարկում, որ Բակո Սահակյանի ղեկավարած հանրապետությունում դառնան անմեղսունակ հրամատարների կամայականությունների, հաբռգածության ու հարբածության զոհերը: Չեն կարող կարգ ու կանոն սահմանել, թող վարձու բանակ պահեն: Պարոն Փաշինյան, հայտարարում եմ , որ իմ որդուն չեմ ուղարկելու ծառայության: Իմ ողջ մայրական ուժով, կամքով ու նույնիսկ կյանքով, չեմ թույլ տա, որ տանեն ու ՀՀ զինված ուժերի մսացուն դարձնեն: Քանի դեռ երաշխավորված չէ իմ եւ մնացած հայ տղաների ֆիզիկական անվտանգությունը՝ ներբանակային, ներզորամասային կտտանքներից կոչ կանեմ բոլոր մայրերին՝ վարվել ինձ նման: Այդ երիտասարդները մեր ազգի պոտենցիալ «սերմնացաներն են», ազգը բազմացնողները: Ի վերջո, պետությունը պարտավոր է երաշխավորել, այսպես կոչված, խաղաղ պայմաններում հայ զինովորների կյանքը, ֆիզիկական գոյությունը եւ մարդու ապրելու իրավունքը: Կարող եք հենց հիմա ինձ կալանավորման հրաման տալ: Չմտածեք, թե առիթ եմ փնտրում, ո՛չ: Մեր ընտանիքը արդեն կորցրել է մի զինվորի, երկրորդին ես գիտակցված մահվան չեմ ուղարկի: Հասկանալով, որ Դուք ժառանգել եք «սերժաքոչարյանական» թալանապետության ավերը նաեւ պաշտպանության ոլորտում, առաջարկում եմ Ձեզ՝ մի քանի ամսով հետաձգեք զորակոչը եւ այդ ընթացքում մաքրեք ՀՀ զինված ուժերը կաշառակեր, մարդասպան, հայահալած, զինվորասպան, զինվորի բաժին կյանքը խլող, հոգեկան շեղում ունեցող համատարական կազմը, վռնդեք, քշեք դրանց, այս դեպքում նաեւ՝ բանտերը լցրեք հայի կյանքն ու արյունը խմող հայերով, իսկ զորամասերի փոխարեն «մահվան ֆաբրիկաներ» հիմնած «քաջասիրտ» արյուն խմողներին, ուղարկեք թուրքի բերանը՝առաջին գիծ: Իրենց հմտությունները թող այնտեղ փորձարկեն եւ հաճույք ստանան: Միայն այդ դեպքում իմ որդուն կուղարկեմ հայոց ազգային բանակում իր պարտքը կատարելու հայրենիքի նկատմամբ: Թուրքի գնդակից զոհվելը դեռ հասկանալի է, բայց Արցախի ու Հայաստանի զորամասերում տիրող թողտվությունից՝ անբացատրելի: Պետությունը մի քանի սրիկաներին չի՞ կարող պատժել, որոնք իրենց թալեաթական հայատյացությամբ, ուրախացնում են թշնամուն:

Զինվորներին սպանելուց հետո էլ պետական պաշտոնական հաղորդագրություններում զինվորասպնությունը որակում է որպես ինքնասպանություն: Սա մի այլ տեսակի ու բնույթի վարկաբեկման, պատվազրկման, պիտակավորման հանցավոր գործունեություն է: Կանխեք այդ լկտիությունը: Այդպես եղավ նաեւ մեր Գեվորգի սպանությունից հետո, երբ հեռուստաընկերությունները հայտնեցին «ինքնասպանության» մասին:Միայն հաջորդ օրը մեր բարձրացրած աղմուկը փոխեց հաղորդագրությունների բովանդակությունը: Ուրեմն, համ որդի կորցնենք, համ է՞լ պայքարենք, որ մահվան ճիշտ պատճառները նշվե՞ն: Հերիք է, բավական է բարոյապես ու ֆիզիկապես սպանեն հային սեփական հայրենիքում: Կարգավորեք պետությունը, ժամանակն է ելույթներից ու հրապարակային գործունեությունից անցնել իրական գործերի: Դիմելով Ձեզ՝ ակնկալում եմ բարձրացրածս խնդիրների լուծում եւ գյումրեցի Գեւորգ Հարոյանի սպանության հանգամանքների արդար քննություն:

 

 

Մայրը որդուն բերել էր հիվանդանոց, ծեծված էր, ... Դավիթ Թուջարյանը՝ առաջին անգամ իր և Լիլիթ Կար... ՄՀԵՐ ԵՆՈՔՅԱՆԻ ՎԱՃԱՌՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՀԱՍՈՒՅԹԸ ԿՓՈԽԱՆ... Կոստանյանը՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ Ումի՞ց են սկսել կրճատումները «Կարելի է եզրակացնել, որ քրդերին միջազգային հ... «Սեփական պաշտպանյալին հրապարակային պախարակելը... Թրամփի հայտարարած արտակարգ դրությանը ռեժիմում... Զոհրաբ Մնացականանը Միացյալ Թագավարության պետն... Զովունիում կոտրել են պատշգամբի ու ննջասենյակի... Մեկ օրում բացահայտվել է 56 հանցագործություն. ... Բաժանված ընտանիք, խարխլված ճակատագիր. դժոխայի... Դժվար էր դուրս գալ ակտիվիստի «հագուստից» ու լ... Մի շարք ոլորտներում նշանակալի ներդրում ունեցա... Հայ Եկեղեցու ու նրա հոգևորականության վրա հարձ... Կրակոցներ Լոռու մարզում. «Ֆավորիտ» գիշերային ... 2008թ․ մարտիմեկյան իրադարձություններում բանակ... Տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստ, որը վարել է Սերժ ... ՊԵԿ. հայտնաբերվել է 53.79 գրամ ընդհանուր քաշո... Մանվել Գրիգորյանի որդու նկատմամբ հետախուզում ... Նիկոլ Փաշինյանի ամփոփիչ ելույթը՝ ուղիղ միացմա... Էդմոն Մարուքյանը՝ «չափն ու սահմանն անցնողների... 11-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողությ... Նոր մանրամասներ Սպիտակում հրազենի գործադրմամբ... «Սիրիա առաքելություն ուղարկելը համարելով Հայա...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ԴՍՏԵՐ ՆԱՄԱԿԸ. Հորս ընկերներից մե... Շուրջ 150 աշխատակից, այսօր 50 հազար ավել են ս... Հանցաշխարհի հայեր. «օրենքով գող» արմեն մանուկ... Հանցաշխարհի կարկառուն ներկայացուցիչներ Արա եւ...
Կոստանյանը՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ «Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը առաջիկա օրերին կարող է նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ: Իշխանության տարբեր ներկայացուցիչներ արդեն հասցրել են դրականորեն արտահայտվել Կոստանյանի մասնագիտական կարողությունների մասին՝ դրանով դրական ֆոն ապահովելով նրան Հին Հայաստանից Նոր Հայաստանի իշխանական համակարգ տեղափոխելու համար»: Առավել մանրամասն Ումի՞ց են սկսել կրճատումները «Ժողովուրդ» թերթը գրում է.   «Մարզպետարաններում պատրաստվում են լայնածավալ օպիտիմալացման` աշխատակազմի մինչեւ 30 տոկոսի կրճատմամբ: «Ժողովուրդ» օրաթերթը, սակայն, տեղեկացավ, որ աշխատանքային ֆոնդը մնալու է անփոփոխ: Փաստորեն ստացվում է` մարզպետարանների աշխատողների աշխատավարձերը բարձրանալու են: Մարզպետարաններում կրճատումները սկսվել են հայեցակարգային պաշտոններից:     Ըստ մեր տեղեկ Սերժ Սարգսյան-Սեյրան Օհանյան առերեսում է տեղի է ունեցել «Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով` Սերժ Սարգսյանի հարցաքննություններից մեկի ժամանակ տեղի է ունեցել առերեսում Սեյրան Օհանյանի հետ։ «Լուրերը, թե Ս. Օհանյանը ցուցմունք է տվել Սերժ Սարգսյանի դեմ, չեն համապատասխանում իրականությանը, ավելին` տեղյակ ենք, որ Օհանյանն ասել է` Սերժ Սարգսյանը եղել է իմ գերագույն հրամանատարը։ Մի խոսքով` Սեյրանն իրեն ճիշտ է պահել»,- ասաց Ս. Սարգսյանին մոտ կանգնա Հերթը հասավ մասնավոր հատվածին. «Գազպրոմ Արմենիա»-ում մտադիր են կրճատել 1200-1500 աշխատակցի «Ժամանակ»-ը գրում է. «Հաստիքների կրճատում է տեղի ունենում ոչ միայն պետական կառավարման համակարգում, այլ նաև մասնավոր հատվածում: Մասնավորապես՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության ղեկավարությունը մտադիր է առաջիկայում կրճատել ընկերության 1200-1500 աշխատակիցների: Նման իրավիճակ է նաև այլ բազմաթիվ ընկերություններում, որովհետև երբ ընկերության սեփականատերերին պարտադրում են գրանցել աշխատակիցներին և նրանց հ Ինչ նպատակով է Արփինե Հովհաննիսյանը ՀԿ բացել «Ժամանակ» թերթը գրում է․ «Նախկին ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը, բացի փաստաբանական գործունեությունից, մտադիր է զբաղվել նաև իրավապաշտպան գործունեությամբ, և նոր բացված հասարակական կազմակերպությունը հենց այդ նպատակով է: Հովհաննիսյանը, նախկինում լինելով ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար և բավական լավ կապեր ունենալով ԵԽԽՎ-ում, ուզում է այդ հասարակական կազմակերպության միջոցով ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնա
website by Sargssyan