1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Կեչառիսի վանքում կատարվեց քահանայական ձեռնադրություն

Հոկտեմբերի 7-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Կոտայքի թեմի Կեչառիսի վանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցում կատարվեց քահանայական ձեռնադրություն: Սուրբ Պատարագի ընթացքում Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի ձեռամբ քահանայական ձեռնադրություն և օծում ստացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում և ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդությունում սպասավորող յոթ սարկավագներ: Նույն օրը՝ առավոտյան, կատարվեց ընծայման կարգը: Ձեռնադրության ընթացքում Առաքել Սրբազանը քահանայության կոչեց նորընծաներին՝ Սրբալույս Մյուռոնով օծելով նրանց ճակատներն ու ձեռքերը, ինչպես նաև նորաօծ եկեղեցականներին շնորհելով նոր հոգևոր անուններ:

Ռուդիկ սարկավագ Հայրապետյանը վերակոչվեց Տ. Սիոն քահանա, Սարգիս սարկավագ Աբյանը՝ Տ. Գևորգ քահանա, Աշոտ սարկավագ Տիգրանյանը՝ Տ. Նարեկ քահանա, Ռուբեն սարկավագ Կարապետյանը՝ Տ. Նահապետ քահանա, Վիրաբ սարկավագ Սարգսյանը՝ Տ. Երեմիա քահանա, Ռուբեն սարկավագ Սարգսյանը՝ Տ. Աստվածատուր քահանա, Գուրգեն սարկավագ Բարսեղյանը՝ Տ. Տաճատ քահանա: Ձեռնադրության արարողության ավարտին նորաօծ քահանաներն իրենց անդրանիկ օրհնությունը փոխանցեցին ներկաներին: Այնուհետև Առաքել Սրբազանը, քահանայական ձեռնադրության կապակցությամբ դիմելով նորաօծ քահանաներին և հավատացյալ ժողովրդին, նշեց. «Այսօր նվիրական և հիշարժան օր է մեզանից յուրաքանչյուր մեկի համար, նաև ուրախության և հոգեկան բերկրանքի օր է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանության ու մեր հավատացյալ ժողովրդի համար, բայց այն նվիրական, հավետ հիշարժան ու սուրբ է հատկապես մեր նորաօծ յոթ քահանաների համար: Նորընծա քահանա հայրեր, Աստծուն ձեր ընծայման աստվածահաճո ուխտի առթիվ ես գոհություն եմ և փառք եմ վերառաքում առ Բարձրյալն Աստված` ասելով. «Փառք քեզ, Տէր, փառք քեզ, յաղագս ամենայնի փառք քեզ, Տէր», որ արժանի արեցիր ինձ քո սուրբ Սեղանին պատարագելու և կրկին քահանաների ձեռնադրության կարգը կատարելու»: Սրբազան Հայրը նաև իր երախտագիտությունը փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին քահանայական այս ձեռնադրության կատարումն իրեն վերապահելու համար: Սրբազանն իր քարոզում ընդգծեց, որ այսօր հայ ժողովուրդը թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում և թե՛ Սփյուռքում կարիք ունի Հայ Եկեղեցու անդաստանում թխված հոգևոր հացի և հոգևոր սննդի: Այս կապակցությամբ Առաքել արքեպիսկոպոսը, դիմելով նորաօծ քահանաներին, ասաց. «Սիրելի քահանա եղբայրներ, դուք 6-7 տարի սովորել եք Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում:

Ճեմարանական տարիներին ձեր ձեռք բերած հոգևոր գիտելիքներն անսակարկ կերպով պետք է մատուցեք մեր ժողովրդին` ձեզ վստահված հոտին: Ճեմարանը, որպես հոգևոր գիտելիքների դարբնոց` հնոց, ձեզ ձուլել և դարձրել է մաքուր ոսկի, որպեսզի մաքուր սրտով, մաքուր հոգով բոլորանվեր և անմնացորդ կերպով ծառայեք մեր ժողովրդին, քանի որ ժողովուրդը հանապազօրյա հացից ոչ պակաս հոգևոր հացի կարիք ունի: Քիչ առաջ դուք` սիրելի քահանա եղբայրներ, հրաժարվեցիք աշխարհիկ կյանքից, ձեր աշխարհիկ անուններից և նոր անուններով ու նոր կյանք ստացած Ամենակարող Աստծո կամքով պետք է գնաք և ծառայեք մեր ազգին ու Եկեղեցուն:…. Ձեռնադրության ժամանակ դուք հրաժարվեցիք աշխարհից` աշխարհիկ կյանքից, աշխարհիկ ցանկություններից, ընչաքաղցությունից, նախանձից, հպարտությունից, չար ցանկություններից և խոսք տվեցիք վերցնել ձեր խաչը և հետևել Քրիստոսին: Քրիստոսին հետևել նշանակում է ձեր նոր կյանքն ապրեք Ավետարանի պատվիրաններին համահունչ` բարությամբ, սիրով, ողորմածությամբ և անաղարտությամբ լեցուն կյանքով»: Սրբազան հայրը նշեց նաև, որ մարդ արարածը` որպես արարչագործության պսակ, մշտապես պարտավոր է աղոթել և փառաբանել Աստծուն, սիրել իր նմանին, լինել հեզ, խոնարհ, անոխակալ, ողորմած, անհիշաչար ու եղբայրասեր: «Քրիստոս խոնարհվեց իր երկնային փառքից, մարմնացավ, մարդացավ, որպեսզի մարդը տեսներ, հետևեր նրան և աստվածանար: Հավատացե՛ք, եթե դուք էլ սիրելի քահանաներ, հեզությամբ ու խոնարհությամբ լինեք այնտեղ, որտեղ ձեր կարիքը կա, լինեք հիվանդների, կարիքավորների, սգավորների կողքին և խոնարհությամբ ծառայեք ժողովրդին, դուք թե՛ Աստծո և թե՛ մարդկանց առաջ կմնաք վեհ, մեծ, խոնարհ ու որպես հարգված հոգևորականներ»,- հաստատեց Առաքել Սրբազանը:

Քարոզի վերջում Սրբազան Հայրը կոչ արեց ներկաներին աղոթք բարձրացնել առ Բարձրյալն Աստված, որպեսզի նորաօծ քահանաներն առանց փորձության, աղոթքով ու աստվածպաշտությամբ անցկացնեն իրենց քառասնօրյա պատրաստության շրջանը և հաստատ ու անսայթաք մնան իրենց ուխտի մեջ: «Ողջույնի» ժամանակ թեմի հոգևորականները և Մայր Աթոռից ժամանած միաբանները բարձրացան խորան շնորհավորելու երիտասարդ քահանաներին և համբուրելով նրանց մյուռոնաբույր ճակատներն ու ձեռքերը` նրանցից ստանալու անդրանիկ «Ողջույն»-ը: Նորընծա քահանաները,Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում քառասնօրյա պատրաստության շրջանից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ծառայության կկոչվեն Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու տարբեր թեմերում և կառույցներում:

Տեղեկատվական համակարգ Մայր Աթոռ Ս. Էջմիածին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի

 

 

Դիտվել է 94 անգամ
Հովիկ Աբրահամյանի եղբայրը 5 մլն դրամ գրավի դի... Արթիկում վիճաբանության ընթացքում 16-ամյա տղայ... Կերչի սպանդի հեղինակը՝18-ամյա Վլադիսլավ Ռոսլյ... Պետք է մերժեք խուժանությունը, պետք է հաղթահար... Քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյը 20 մ... Արտակարգ դեպք Գյումրիում․ մանկատան պահակը բակ... Չինաստանում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանց... Կփակվի Երևան-Սևան-Իջևան միջպետական ճանապարհի ... ԱՄՆ-ի բյուջեի պակասուրդը հասել է 2012 թվականի... «Կհաջողվի՞՝ հիանալի, չի՞ հաջողվի՝ դրանից մոլո... «ԱՄՆ դեսպանն իր հարցազրույցում միայն մեկ բան ... Մենք չունենք գրավված տարածքներ հասկացություն.... ՀՀ վարչապետը հրաժարական տվեց Արտահերթ ընտրությունները կհանգեցնեն քաղաքական... Հունան Պողոսյանը նշանակվելու է Սյունիքի մարզպ... Այսօր Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի ներկայացն... Խնդրիները շրջանցելու աշխատաոճն այսուհետ պետք ... Գլենդելում կրակոցներ են հնչել «Արարատ» ռեստոր... Արա Պապյանի դամբանական խոսքը Արայիկ Խանդոյանի... Եգիպտոսի ԱԳ նախարարը նշել է Պուտինի եւ աս-Սիս... Թբիլիսիում հայ եկեղեցականները բողոքի ակցիա են... Իրանցի հետախույզները երկու քուրդ անջատողականն... Դոնալդ Թրամփը չի բացառել Պենտագոնի ղեկավարի պ... Դռան վրա արտառոց գրություն են թողել. տարել են... Պարզվել է Ավանում ավազակային հարձակում իրական...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Սոնա Շահգելդյանն առաջին անգամ խոսում է ամուսն... «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ...
Ի՞նչն իրականում եղել երբեմնի երկու ընկներների վիճաբանության պատճառը «Իրավունք» թերթը գրում է. «Կիրակի օրը՝ գործընկերոջ վրա հրազենային մահացու կրակոցներ արձակելուց հետո ինքնասպան եղած Հարություն Ղարագյոզյանի (Կարամելի Հարութ») ընտանիքը վստահ է, որ նա 4.000.000 ԱՄՆ դոլար պարտք չի եղել ո´չ Կարո Կարապետյանին (Յուվեցի Կա­րո), ո'չ էլ այլ անձի: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Հարություն Ղարագյոզյանի և նրա ընտանիքի անդամների շահերը ներկայացնող փաստաբան Ռաֆայել Ա Ի՞նչ կապ ունի Աղվան Հովսեփյանը վերջին սպանությունների հետ «Ժամանակ» թերթը գրում է. «Կարո Կարապետյանի, Հարություն Ղարագյոզյանի սպանությունները կարող են ամիջական կապ ունենալ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ: Երբ խոսվում է, որ Կարապետյանի և Ղարագյոզյանի միջև գույքային վեճ է եղել, չի նշվում, թե ում գույքի մասին է խոսքը: Մինչդեռ հայտնի է, որ Հարություն Ղարագյոզյանը Աղվան Հովսեփյանի գույքային միջոցների ստվերային կառավարիչներից մեկն էր: Նա թերևս հատուցել է Ի՞նչ է ասել Սերժ Սարգսյանը Գևորգ Կոստանյանին. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. «Երեկ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը՝ գաղտնալսման հետ կապված, չի կայացել, ու հանձնաժողովականներից շատերը չգիտեին, թե ինչու։ Արդյոք դա պայմանավորվա՞ծ է հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանի օրերս արած հայտարարությամբ ու հոգեվիճակով։ Ի դեպ, մեր տեղեկություններով, նա բավականին խուճապահար վիճակում է։ Մենք գրել էինք, որ իր աղմկահարույց հայտարարություններից հետո, երբ սկսվեց ՀՀԿ-ի փլուզման ե Ողբերգական միջադեպից առաջ, նույն օրը Հ. Ղարագյոզյանին Կ. Կարապետյանի թիմակիցները ծեծել են «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել նախկին պատգամավորներ Կարո Կարապետյանի և Հարություն Ղարագյոզյանի ողբերգական միջադեպից: Պարզվում է՝ Ղարագյոզյանն իր նախկին գործընկերոջ հետ հանդիպմանը զենքով է գնացել ոչ պատահական: Նրանց հաշտեցնելու նպատակով հանդիպումը կազմակերպել էր մեկ այլ նախկին պատգամավոր՝ Աբրահամ Մանուկյանը: Ու մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ Աբրահամ Մանուկյանն իր ծան Կառավարությունը Վենետիկի հանձնաժողովին և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին խնդրել է արագացնել Ընտրական օրենսգրքի շուրջ կ... «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողովին եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարությունը նախագծերն ուղարկելիս նաեւ խնդրել է` որքան հնարավոր է արագ ներկայացնել մասնագիտական կարծիքը փաստաթուղթն ամբողջացնելու եւ ԸՕ-ն արագ ԱԺ քննարկմանն ու հաստատմանը ներկայացնելու համար: Մասնավորապես նախատեսվում է ԸՕ նախագիծը ներառե
website by Sargssyan