1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Հայաստանում էլեկտրաէներգիայի գործող սակագինը միանշանակ կարող է ցածր լինել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պարզվում է՝ էներգետիկ համակարգն այս տարիների ընթացքում երբեք չի ենթարկվել պետական անկախ աուդիտի, որպեսզի բոլորի համար պարզ լինի, թե իրականում ինչ է կատարվում ոլորտում: Այսինքն, որևէ մեկը չի կարող ասել, թե սեփականատերերն իրականում ինչ վիճակում են սեփականաշնորհել էներգահամակարգի այս կամ այն կառույցը և դրանից հետո ինչ են արել դրա հետ: Չկա նաև պատկերացում, թե այս ընթացքում համակարգն ինչ ձևով ու տրամաբանությամբ է շահագործվում: Եվ պետության մոտեցումը, թե` համակարգը սեփականաշնորհվել է, որպեսզի ավելի լավ աշխատի, տարիների ընթացքում տեսանելի է դառնում, որ այնքան էլ ճիշտ չէ. զարգանալու փոխարեն այն հասել է այնպիսի մի իրավիճակի, որն ընդամենը կարողանում է մի կերպ շահագործվել: Դրա փոխարեն, մատուցված ծառայությունների սակագները, չգիտես ինչու, գնալով աճում են:

 

«Ոչ ոք չգիտի, թե սեփականաշնորհված համակարգերում ներկայում ինչ է կատարվում: Դա պարզելու համար պետությունը պետք է անկախ աուդիտ պատվիրի և պարզի, թե ինչու է համակարգը զարգանալու փոխարեն բազմաթիվ խնդիրներ կուտակել ու հասել քայքայման եզրին: Ժամանակին Հայաստանն ուներ էներգետիկ կայուն համակարգ՝ ատոմակայան, ջերմակայաններ և հիդրոկայաններ, որոնք մշտապես ապահովել են էներգետիկ համակարգի ռեզերվները: Ցուրտ ու մութ տարիներին հիդրոկայանները երկիրը փրկեցին: Բայց հիմա դրանք սեփականաշնորհված են և ոչ ոք չգիտի, թե ինչ վիճակում են ներկայում գտնվում: Չի բացառվում, որ վաղը, մյուս օրը պարզվի, որ դրանցից ոչ մեկն այլևս չի աշխատում, որովհետև սեփականաշնորհելուց հետո միայն գումար է ստացվել ու որևէ ներդրում էլ չի արվել: Սա պետական անվտանգության խնդիր է, և պետք է բոլորի համար էլ պարզ լինի, թե համակարգն այս տարիների ընթացքում ընդհանրապես ինչ ուղղությամբ է շարժվում»,– ասաց արտադրության ղեկավար, էներգետիկ ոլորտում երկար տարիներ աշխատած Էդուարդ Գրիգորյանը:

Նա էներգետիկ հարցերը բավականին մոտիկից է ուսումնասիրել և համոզված է, որ եթե ցանկացած ոլորտում էլ թվանկարիչներ լինեն, ապա առանց դժվարության կարելի է ցանկացած թիվ, տառ, ծառ էլ նկարել: Իսկ երբ խոսք է գնում կոնկրետ էներգետիկ համակարգի կողմից վարվող սակագնային քաղաքականության մասին, ապա կա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որը թեև հաշվարկում է էլեկտրաէներգիայի սակագները, բայց ներկայացված փաստաթղթերով ո՛չ կատարված աշխատանքի, ո՛չ էլ գնված ապրանքների ստուգում տեղերում չի իրականացնում:

«Հանձնաժողովը չի գնում տեղում ստուգի, թե կազմակերպությունն իր ստանձնած պարտավորություններից որոնք է կատարել, որոնք՝ ոչ, բայց իրեն ներկայացված ծախսերն ընդունում է և ներառում է սակագնի մեջ: Այսօր էներգետիկ համակարգի ծախսերը կարելի է շատ–շատ նվազեցնել, ոչ թե ավելացնել: Եվ խնդիրը միայն կորուստներին չի վերաբերում: Բացի կորուստներից շատ մեծ խնդիրներ կան՝ կապված ապրանքները թանկ գնով գնելու, վերանորոգման աշխատանքերի վրա կրկնակի գումար ծախսելու ընթացիկ աշխատանքները մի քանի անգամ գրելու, բայց իրականում չկատարելու հետ կապված: Այսինքն, սակագնի ձևավորման փուլում ներառվում են բազմաթիվ ավելորդ ծախսեր, որոնք կարելի է խնայել և ունենալ ցածր սակագին: Դա իր հերթին կբերի արդյունաբերության զարգացման: Այս իմաստով բազմաթիվ նման հարցեր կան, որոնք գումարվում և հանգեցնում են ուռճացված սակագնի, ինչը միանշանակ պետք է վերանայել»,– ասաց Է. Գրիգորյանը:

 

Ըստ նրա, բոլոր դիտարկումները հաստատում են, որ Հայաստանում առկա էլեկտրաէներգիայի սակագինը միանշանակ կարող է ցածր լինել: Դա թույլ կտա, որ Հայաստանում արդյունաբերության տարբեր ուղղություններ զարգանան: Հիմա, սակայն, դա հնարավոր չէ, քանի որ արհեստականորեն ուռճացված հոսանքի սակագինը ազդում է արտադրանքի ինքնարժեքի վրա, ինչի հետևանքով էլ հայկական արտադրանքը կորցնում է իր գրավչությունը շուկայում:

Նախկինում, ի դեպ, եղել է պետական ձեռնարկություն, որն արտադրված հոսանքի որակի և կատարված ծախսերի վերահսկողություն է իրականացրել: Այդ կառույցն էլ հիմա չկա, և ոլորտում որևէ ձևով վերահսկողություն չի իրականացվում: Ստացվում է, որ խնդիրներ ունենալու դեպքում բնակիչը միայնակ պետք է պայքարի էլցանցի դեմ, որն ըստ էության, մասնավոր կառույց է: Այս անհավասար պայքարում բնական է, որ չնայած բնակիչը տուժում է, սակայն որևէ ձևով չի կարող պայքարել իր խախտված իրավունքները պաշտպանելու համար:

«Բնակիչն էլ, գործարանատերն էլ պայմանագիր են կնքել, որ պետք է որակյալ հոսանք ստանան: Դա նշանակում է, որ թե՛ հոսանքի հաճախականությունը, թե՛ մյուս պարամետրերը պետք է համապատասխանեն պահանջվող չափանիշներին: Բայց մենք գիտենք, որ հոսանքի տատանումները ահռելի չափերի են հասնում: Եվ այստեղ չկա մի անկախ մարմին, որին սպառողը կամ արտադրողը կարողանա դիմել և պաշտպանել իր իրավունքները: Ստիպված պետք է էլցանցին դիմեն, բայց այն սեփականություն է և ի վերջո տալու է այն եզրակացությունը, ինչ իրեն է հարմար: Թեև կան անկախ աուդիտորական ընկերություններ, բայց այդ ծառայությունից օգտվելը թանկ հաճույք է և սովորական քաղաքացին կամ ձեռնարկատերը չի կարող նրանց դիմել», – ասաց Է. Գրիգորյանը:

Արտադրության ղեկավարի դիտարկմամբ, ընդհանրապես, էներգետիկ համակարգն այսօր բավականին լուրջ թերություններ ունի, որոնք միանշանակ պետք է վերացնել: Մասնավորապես՝ նախկին սեփականատերերը համակարգերը մաքսիմում շահագործել են, մինիմում վերանորոգել: Բայց դրա դիմաց մեծ չափի ծախսեր են ներկայացրել, որոնք էլ հանգեցրել են նման իրավիճակի: Եվ այսպես շարունակ, նախկինում չարված աշխատանքներին ավելացրել են նորերը և նոր ուռճացված ծախսերով ներկայացրել հանձնաժողովի հաստատամանը:

Այս ամենը պետք է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը պարզի, պետք է նաև շահագրգռված լինի էներգահամակարգի մասին լիարժեք ու հիմնավորված պատկերացում ունենալու համար: Այդ պատճառով է, որ ամենից առաջ պետք է անկախ աուդիտ անցկացնի և պարզի, թե ուր ենք այսօր հասել, համոզված է Է. Գրիգորյանը:

Ամենակարևոր հարցերից է նաև մասնագետների դուրս մղումը համակարգից: Դրա պատճառն էլ այն է, որ էներգետիկան ավելի շատ բիզնես ոլորտ է դարձել, քան պետանվտանգություն ապահովող կարևորագույն ոլորտներից մեկը, համոզված է նա: Այս պայմաններում շատ մասնագետներ ստիպված են գլուխները կախ աշխատել, միայն թե աշխատանքից չզրկվեն: Նման իրավիճակ է համակարգում արդեն 15 տարի, մի համակարգ, որը ժամանակին եղել է ամենահզորագույններից մեկը նախկին Խորհրդային Միությունում, ասում Է. Գրիգորյանը: Եվ եթե նախկինում էլեկտրաէներգիայի 80 %-ը սպառում էին արտադրական ձեռնարկությունները, իսկ 20 %-ը բնակիչները, ապա հիմա պատկերը 180 աստիճանով շրջվել է:

«Իմ կարծիքով, էներգահամակարգը շատ վատ վիճակում է, չնայած կարող է շատ արագ վերականգնվել: Մենք այդ պոտենցիալն ունենք: Կարևոր է նաև ողջ էներգահամակարգի անվտանգության հարցերը նոր որակական աստիճանի բարձրացնելու հարցը, քանի որ դա յուրաքանչյուր քաղաքացու է վերաբերում: Եվ չի կարելի թույլ տալ, որ ինչպես Ադրբեջանում ողջ համակարգը զրոյացավ, մենք էլ նման վիճակի հասնենք, որի նախապայմանները, ցավոք, արդեն կան»,- ասաց Է. Գրիգորյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ծնողները լքել են նրանց․ երեխաները մնացել են ի... Աննա Հակոբյանը Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանա... Գյումրու 102-րդ ռազմակայանի զինծառայողին կալա... Մուրացիկ և թափառաշրջիկ երեխաների խնդիրներով մ... Երևանի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ խոշոր ... ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի նիստում քննարկվ... Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու ... Կառավարությունը քաղաքացիներից ստացել է համոզի... Video.«Մեղադրանքին ծանոթ եմ, այն չեմ ընդունու... Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար... Կոալիցիա չի լինելու Հունվարի 1-ից հետո գազը կթանկանա՞. «Ժամանակ» «Մենք երբեք հասարակությունից որևէ բան չենք թա... ՄԻՊ-ն Արմաշի առողջության կենտրոնում մի շարք խ... Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կ... Նիկոլ Փաշինյանի նոր նշանակումը Խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտա... Տավուշի թեմի առաջնորդը մկրտել է Բերդի զորամաս... ԱԱԾ–ում ընդունվել է 2019-ի պետական սահմանի պա... Դատարանը մերժել է Վաչագան Ղազարյանին գրավով ա... Պուտինը երկարաձգել է թոշակների կուտակային մաս... «Ստեփանավանի ԲԿ»-ի տնօրենին առաջադրվել է մեղա... «Մենք դնում ենք հայաստանամետ քաղաքականության ... Յուրացումների համար մեղադրվող Ստեփանավանի ԲԿ–... Նարեկ Սարգսյանի արտահանձնման հարցը կքննի Պրահ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան...
Կոալիցիա չի լինելու «Ժամանակ»-ը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նախընտրական շրջանում իր կուսակիցներին մոտիվացնելու համար խոստանում էր, որ ընտրություններից հետո ԲՀԿ-ի մասնակցությամբ նոր կոալիցիա է ձևավորվելու՝ ասելով, թե այն ոլորտներում, որոնք վստահվելու են ԲՀԿ-ին, ինքն անձնական ներդրումներ է անելու: Ընտրություններից հետո խորհրդարան չանցած, բայց ԲՀԿ-ի համար անիմաստ աշխատած թեկնածուները սպասում են կոալիցիայի ձևավորման Հունվարի 1-ից հետո գազը կթանկանա՞. «Ժամանակ» «Ժամանակ»-ը գրում է. «Ռուսաստանի հետ գազի գնի վերաբերյալ պայմանագիրը ավարտվում է 2018թ. դեկտեմբերի 31-ին: Մեր ունեցած տեղեկություններով՝ այս պահին Ռուսաստանի հետ գազի գնի վերաբերյալ նոր բանակցություններ չեն վարվում, և մեծ է հավանականությունը, որ հունվարի 1-ից հետո Ռուսաստանը Հայաստանին գազ կվաճառի ավելի բարձր գնով, ինչի արդյունքում կբարձրանա նաև սպառողներին մատակարարվող գազի գինը: Հայաստանի իշխանությու Դավիթ Շահնազարյանի որդին քաղաքական ապաստան է խնդրել ԱՄՆ-ից՝ որպես քաղհալածյալի որդի «Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության համապատասխան մարմինները գրություն են պատրաստում ՀՀԿ ընտրացուցակի երկրորդ հորիզոնականում հանգրվանած Դավիթ Շահնազարյանի և նրա որդու դեմ։ Բանն այն է, որ Շահնազարյանի որդին՝ Գուրգենը, տարիներ առաջ քաղաքական ապաստան է խնդրել ԱՄՆ իշխանություններից, ու որպես հիմնավորում՝ Շահնազարյանի որդին ներկայացրել է հոր քաղաքական գործունեության մասին Մանվել Գրիգորյանը Նոր տարուն կլինի տա՞նը.Նազիկը հավաքել է կողմնակիցներին «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ռազմաճակատ ուղարկված սննդամթերքը յուրացնելու համար կալանավորված Մանվել Գրիգորյանի կինը` Նազիկ Ամիրյանը, օրերս իր մոտ է հավաքել իրենց կողմնակիցներին եւ ասել, որ պետք է ամեն ինչ անել Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) պատգամավոր ընտրվելը թույլ չտալու համար, որովհետեւ ընտրվելու դեպքում Մանվելի՝ ազատության մեջ հայտնվելու համար խոչընդոտներ կստեղծի:          &n Այսօր Հ1-ում թեժ է լինելու. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. «Այսօր տեղի կունենա հայտնի դեբատը՝ ընտրություններին մասնակցող լիդերների միջեւ։ «Բոլոր 11-ն էլ այս պահի դրությամբ նամակով իրենց համաձայնությունը հայտնել են․ որևէ կուսակցություն կամ դաշինք այլ դիտարկում, նկատառում չի հայտնել»,- ասաց Հ1-ի տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը։ Ըստ որի՝ նախատեսվել է, որ դեբատը կտևի 2,5-3 ժամ, կսկսվի երեկոյան հիմնական լուրերի թողարկումից հետո։ Դեբատի
website by Sargssyan