1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Վստահ ենք, որ քաղաքապետի թեկնածու Օհան Հարությունյանը կուղղի քաղաքի «մեջքը»

Հոկտեմբերի 21-ին Հայաստանի 9 մարզերում՝ Արագածոտնում, Արարատում, Արմավիրում, Գեղարքունիքում, Լոռիում, Կոտայքում, Շիրակում, Սյունիքում, Տավուշում, համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների հերթական և արտահերթ ընտրություններ կլինեն։

Արդեն առիթ ունեցել ենք խոսելու, թե այս օրերին ինչպիսին է նախընտրական պատկերը՝ Արագածոտնում, Արարատում, Արմավիրում, Գեղարքունիքում, Լոռիում, եւ մի շարք այլ մարզերում:Այս անգամ, փորձեցինք պարզել՝ ինչպիսին է նախընտրական տրամադրությունը Արմավիր քաղաքում, ուր թավշյա հեղափոխությունից հետո, ՀՀԿ-ական քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը նույնպես հրաժարականի դիմում ներկայացրեց:
Հիշեցնենք, որ Արմավիր քաղաքում ընտրապայքարին մասնակցում են 4 թեկնածու, որոնցից միայն մեկն է կուսակցական։

Համայնքի ղեկավարի 4 թեկնածուներից մեկը՝ անկուսակցական Ժիրայր Աբրահամյանն է, որը մեկ անգամ եղել է ավագանու անդամ:

Ընտրապայքարի մյուս մասնակիցը Օհան Հարությունյանն է։ Նա նույնպես անկուսակցական է. 2 անգամ եղել է Արմավիրի ավագանու անդամ։

Արմավիր համայնքի ղեկավարի պաշտոնում կուսակցական թեկնածու Խուդաթյան Դավիթը ներկայացնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Մյուսը՝ անկուսակցական թեկնածու Սևակ Մինասյանն է, ով մասնագիտությամբ իրավաբան է:
Սկզբից եւեթ նշենք, որ ի տարբերություն անցած տարիների, ներկայումս արմավիրցիները մեծ հույս ունեն, որ իսկապես տեղի կունենան ազատ արդար եւ թափանցիկ ընտրություններ՝վստահ լինելով որ յուրաքանյուրի քվեն կհասնի՝ հասցեատիրոջը:

Հետաքրքիր էր նաեւ այն հանգամանքը, որ եթե նախկինում բնակիչներին գրեթե չէր հետաքրքրում թե ով է այս կամ այն թեկնածուն, ապա այս անգամ նրանք շատ ավելի տեղեկացված էին ու պատրաստված: Արմավիրցիները շատ լավ գիտեին ու տեղեկացված էին առաջադրված թեկնածուների մասին, ու նշում էին, որ ամեն մեկն իր հերթին ինչ-որ ձեւով իր ճանապարհն է հարթել ու որոշակի ձեռքբերումներ գրանցել:

Արմավիրցիներից շատերը, մեզ հետ ունեցած զրույցի շրջանակներում նշում էին, որ լավ է երբ բոլոր թեկնածուներն էլ պատրաստակամ են ստանձնելու Արմավիր համայնքի ղեկը. լավ է, որ նրանք հիմնականում պատրաստված են, բայց քաղաքի կենտրոնում հավաքված արմավիրցիները խոստովանում էին, որ մեծ հույսեր են կապում հատկապես քաղաքապետի թեկնածու Օհան Հարությունյանի հետ,ում հետ բազում առիթներով շփվել են համայնքային խնդիրներին առնչվելիս եւ մշատպես գոհ են եղել նրա մարդկային որականերից:

Ու ինչպես նկատեց արմավիրցի 53-ամյա Ն. Գեւրորգյանը. «Ես կարող եմ վստահորեն ասել, որ մեր Օհանը շատ գրագետ, պատրաստված խելացի թեկնածու է: Մենք նրա աշխատանքին, նրա ձեռագրրին, աշխատանքային ոճին ու նաեւ մարդկային որակներին հացրել ենք ծանոթանալ՝ նրա ավագանի աշխատելու ժամանակահատվածում: Եւ պետք է նշեմ, որ նա իսկապես արժանի թեկնածու է համայնքի ղեկավարի գործը ստանձնելու համար: 

Շատ լավ ընտանիքի զավակ է, ժողովրդի միջի մարդ.նա երբեք չի հեռացել արմավիրցիների կողքից, ու մշտապես վեր է բարձրացրել այն խնդիրները, որոնք որ բարձրացվել են բնակիչների կողքից»:
35-ամյա Գ. Մանուկյանն էլ իր խոսքում նշեց թե. «Սաղ թեկնածուներն էլ մերն են, լավն են, մեր համար են մարդիկ ուզում մի լավ բան անել: Բայց պետք ա ասեմ, որ Օհանի մեջ կազմակերպչական մեծ ջիղ կա: Նա իսկապես աշխատասեր ա, ու պատասխանատավության մեծ զգացումով ա օժտված»:

Իսկ ահա ներկաներից՝Ա. Ասլանյանն էլ նշեց, որ ինքը Խուդաթյան Դավիթին է իր ձայնը տալու: Ի դեպ, մեր զրույցի ընթացքում , քաղաքի կենտրոնում հավաքվածներին  միացան նաեւ կողքի փողոցի տարեցները, ովքեր պարզելով զրույցի թեման, իրենց հերթին ավելացրեցին, որ կուզենային էն մարդը դառնար քաղաքապետ, ում աշխատանքը իրենք տեսել են:

«Դեմ չենք. ով էլ լինի՝ հաստատ էն նախորդներից լավը կլինի: Դավիթն էլ, Սեւակն էլ, մեր մյուս  տղան էլ կուզենան աշխատել, մի բան անել  քաղաքի համար: Չգիտնեք՝դե վերջը ոնց կստացվի: Բայց աղջիկ ջան մեր Օհանի մասին հաստատ կարամ ասեմ.(գրեք՝խոսքս չհանեք.հեղ):Նա մեծի հետ մեծ ա, փոքրի հետ փոքր:Նա շատ լավ գիտի ինչ բան ա քաղաքային խնդիրն ու պրոբլեմը, գիտի ոնց շփվի իր քաղաքի բնակիչների հետ, ու գիտի իր խոսքին տեր կանգնել: Ամենակարեւորը՝ որ նա անփորձ չէ, եւ գիտի ինչ բան է կառավարումը:

Եթե Օհանի պես քաղաքապետ ունենանք՝հանգիստ կլինենք: Նա իր տեսակով համախմբող, համերաշխ, ժողովրդի միջից դուրս եկած երիտասարդ ա. դրա համար շատ կուզենայինք իրեն տեսնել մեզ ղեկավար: Դե ազատ, արդար ընտրություններ կլինեն.չենք կասկածում մեր ձայնը տեղ կհասնի:

Բոլորի ծրագրերի հետ էլ ծանոթանում ենք, լսում ենք, վերլուծում: Եւ ուզում ենք հավատալ, որ մեր քաղաքում իսկապես կհաղթի արժանի թեկնածուն»:

Հարցումների ընթացքում լսեցինք նաեւ երիտասարդության կարծիքը. հավաքվածներից որոշները խոստովանեցին, որ հակված են քաղաքի ժամանակավոր պաշտոնակատարի կողմը, որոշները նշեցին, որ Սեւակն էլ գուցե կարողանա ինչ-որ բաներ անել քաղաքի համար, իսկ մի զգալի շրջանակ էլ անկեղծացավ, որ քաղաքապետի թեկնածու Օհան Հարությունյանի ընտրվելու դեպքում. կասկած չունեն, որ քաղաքը զարգացում եւ առաջընթաց կունենա: Նրանք մատնացույց արեցին Օհան  Հարությունյանի անցած ճանապարհը, նրա ունեցած ձեռքբերումները, բանիմացույթունն ու մեծ աշխատասիրությունը ասելով, որ նա իսկապես կշտկի Արմավիր քաղաքի «մեջքը»:


Արմավիրյան նախընտրական անցուդարձի մասին՝կխոսենք նաեւ մեր մյուս հրապարակումներում:

Արմավիր-Երեւան 

Դիտվել է 2315 անգամ
Վրաստանից Հայաստան ապրանքների ներմուծման գործ... Գլխավոր դատախազությունը՝ Հովիկ Աբրահամյանի ապ... Ածիկյան ազգանունով ինչ-որ մեկը հայտնվել է իրա... Մի վաճառեք ձեր ձայները, այս ընտրությունները թ... «Դիտարկում ենք նախարարությունների թիվը 9-11 դ... Մտածեցի ցնդելու շեմին եմ․ Վանո Սիրադեղյանի դս... Պաշտոնյաներ կան՝ 1 մլն դրամից ավել կենսաթոշակ... ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացրել «Գազպրոմ Արմե... Ինչպե՞ս խրախուսել աշխատանքը, երբ գյուղում երի... Վահրամ Բաղդասարյանը հանդիպել է Փաշինյանին. ին... Արտակարգ դեպք Երևանում. կրակոցներ են արձակել ... ԱԺ արտահերթ ընտրություններին արտերկրից կքվեար... Ինքնակամ կառույցը կարող է ճանաչվել օրինական մ... Հայաստանի "նախիջևանյան" գլխացավանքը Սոչիի հայ համայնքը`ակտիվ է բոլոր ժամանակներու... Ի՞նչ է հայտնաբերվել «Օշականցի Գեւորիկի» եղբոր... Ներդրողներն ուսումնասիրում են Հայաստանում պղն... «Ի սկզբանե հստակ էր, որ Ադրբեջանի իշխանությու... Video. Մենք աբիժնիկ չենք Կործանիչ ավիացիան մեր ռազմական թատերաբեմում ա... ԱԺ ընտրություններին «Սասնա ծռեր» կուսակցությա... «Հայերը գրավել են ռուսաստանյան հեռուստաեթերը»... «Прогресс» сегодня занимает важную нишу в стр... «Հասկանալի է, որ ամեն երկիր իր շահն է ներկայա... Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը կարող է տեղ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ...
Վահրամ Բաղդասարյանը հանդիպել է Փաշինյանին. ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել «Հրապարակ» թերթը գրում է. «Տեղեկություն ունենք, որ օրերս հանդիպել եք Նիկոլ Փաշինյանի հետ, ՀՀԿ ղեկավարության անունից փոխանցել, որ եթե իշխանությունը չի ցանկանում, որ ՀՀԿ-ն մասնակցի ընտրություններին, եւ նորեն սկսելու է ԱԱԾ-ոստիկանություն «բռնոցի-փակոցի» օպերացիաները ձեր թիմի նկատմամբ, դուք չեք ցանկանա մասնակցել ընտրություններին, ձեր թիմակիցներին դնել հարվածի տակ։         ՀՀԿ-ն գտել է ռեյտինգային թեկնածուների Ընտրական օրենսգրքի տապալումից հետո ՀՀԿ-ն այս օրերին զբաղված է ընտրական ցուցակներ կազմելով: Ռեյտինգային համակարգով ընտրություններին գնալու տարբերակը, կարծես թե, հույս է ներշնչել ՀՀԿ-ականներին, թե ամեն ինչ ավարտված չէ: Արդեն նույնիսկ կան հստակություններ, թե ովքեր կարող են առաջադրվել այս կամ այն ընտրատարածքում: Մասնավորապես, ՀՀԿ վերնախավը մեծ հույսեր է կապում Մուրադ Մուրադյանի հետ, ով պետք է առաջադրվի Արարատի մարզում եւ Գալո Քննիչ հանձնաժողով կհրավիրեն ՀՔԾ եւ ԱԱԾ պետերին, գլխավոր դատախազին «Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկա երեքշաբթի լրանում է գաղտնալսման գործով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի ժամկետը: Եվ հանձնաժողովը փորձելու է այս շաբաթ հրավիրել բոլորին՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքի միջնորդությունը ներկայացրած քննիչին, քննչական խմբի ղեկավարին, ՀՔԾ եւ ԱԱԾ պետերին, գլխավոր դատախազին։ Կհասցնե՞ք մեկ շաբաթվա ընթացքում այդքանն անել՝ հարցրինք հանձնաժողովի ղեկավար Գեւորգ Կոստանյանին։ «Լրջորեն Արթուր Գևորգյանը ՔՊ-ի՞ց կառաջադրվի. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. «ՀՀԿ-ից դուրս եկած ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանին հարցրինք՝ կառաջադրվի՞: Ռեյտինգայինով թերևս՝ այո։ «ՔՊ»-ի՞ց։ «Կորոշենք»։ Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որը կողմ է քվեարկել Ընտրական օրենսգրքին, առաջ գտնում էր, որ դժվար թե առաջադրվի, հիմա ասում է՝ «օրը գա՝ բարին հետը»։ Քրգործ կար Ձեր նկատմամբ, դրա համա՞ր չեք առաջադրվի։ «Իմ նկատմամբ չի կ ՀԱԿ-ը չի մասնակցի ընտրություններին՝ չունեն ռեյտինգային թեկնածու և ֆինանսական աղբյուր. «Ժամանակ» «Ժամանակ»-ը գրում է. «Հայ ազգային կոնգրեսի վերնախավը որոշում է ընդունել չմասնակցել դեկտեմբերի 9-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններին, չնայած դեռ մեկ շաբաթ առաջ կայացած վարչության նիստում քվեարկությամբ որոշում էր ընդունվել հօգուտ մասնակցության: ՀԱԿ ներկայացուցիչներն ասում են, որ այդ որոշումը կայացնելու ժամանակ իրենք վստահ էին, որ ԸՕ փոփոխությունները խորհրդարանի կողմից կընդունվեն և ընտրու
website by Sargssyan