1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Արա Պապյանի դամբանական խոսքը Արայիկ Խանդոյանի հուղարկավարության ժամանակ

Արա Պապյանի դամբանական խոսքը Արայիկ Խանդոյանի՝ Միայնակ գայլի, հուղարկավարության ժամանակ. «Մեծարգո սգակիր ժողովուրդ,

Այսօր մենք Եռաբլրի սրբազան հողին ենք հանձնում Արայիկ Խանդոյանին: Արայիկ Խանդոյանը մեկն էր այն սերնդից, որն եկավ լալահառաչ հայրենասիրությունը փոխարինելու անձնվեր հայրենատիրությամբ: Մեկն էր նրանցից, որ երբեք անտարբեր չեղավ իր հայրենիքի ճակատագրի նկատմամբ: Մեկն էր այն ընտրյալներից, որ իր կարճատև կյանքն անմնացորդ նվիրեց իր հայրենիքին: Հիրավի մեկն էր նրանցից, ում մասին Մաթևոս ավետարանիչն ասում է. «կանչվածները շատ են, բայց ընտրյալները՝ քիչ» (Մտթ. 22:14):

Արայիկ Խանդոյանը զիվնոր էր, հայրենիքի զինվոր՝ այս բառի ամենալայն իմաստով: Նա ողջ կյանքում զենքը ձեռքին պայքարեց իր հայրենքի ազատագրության համար, պայքարեց բոլոր տեսակի թշնամիների դեմ՝ լիներ այդ թշնամին արտաքին, թե ներքին: Նա մեկն էր հայոց նորագույն դիմադրական շարժման՝ Սասնա ծռեր ապստամբական խմբի: Գիտեմ, ոմանք՝ իբր օրինականության պաշտպաններ, հարցականի տակ են դնելու իմ խոսքերը: Բայց ամենից լավ նրանց նմաններին ժամանակին պատասխանել Միացյալ Ամերիկայի երրորդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնը. When injustice becomes law, resistance becomes duty. Երբ անարդարությունը դառնում է օրենք, դիմադրությունը դառնում է պարտականություն: Իսկ հայոց բանաստեղծը շատ ավելի գեղարվեստորեն է ձևակերպել նույն միտքը. Երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար:

Ակնհայտ ճշմարտություն է՝ օրենքն օրենք չէ, այլ անօրինականության խարիսխ, երբ ամրագրում է բռնակալի կամայականությունը ժողովրդի կամքի վրա: Կեղծ է ու սուտ այն օրինապաշտությունը, որի հիմքում ապօրինությունն է: Ex injuria jus non oritur – ապօրինության վրա չի կարող օրենք խարսխվել – ասում է իրավունքի կարևորագույն հիմնադրույթներից մեկը: Հետևաբար, ինչպես աստծուն ժխտող մարդը չի կարող ապավինել ատծո ողորմությանը, այնպես էլ օրենքը ոտնահարող վարչախումբը չի կարող թաքվել օրենքի թիկունքում:

Մեծարգո ներկաներ,

Մարդիկ իրենց կյանքի ընթացքում տարբեր պատվանունների են արժանանում: Ոմանք դրանց արժանանում են ըստ արժանվույն, ոմանք դրանց հասնում են քծնանքով, փողով ու կեղծիքով: Սակայն մեծագույն պատվանունները նրանք են, որոնցով ժողովուրդն է օժտում իր զավակներին: Արայիկ Խանդոյանն արժանացել է ժողովրդի կողմից իր զավակներին տրվող բարձրագույն պատվանուններից մեկին՝ նա ժողովրդի հիշողության մեջ մնալու է որպես հայրենքի նվիրյալ զինվոր: Զինոր, որ անվարան իրեն դրեց հայրենիքի զոհասեղանին, նվիրվեց անսակարկ ու անմնացորդ: Հետևաբար, Արայիկ Խանդոյանի հիշատակը վառ է մնալու հայրենիքի ու ժողովրդի սրտում, քանի կա այդ հայրենիքը և քանի դեռ բաբախում է հայ ժողովրդի սիրտը:

Հանգչիր խաղաղությամբ զինվոր:

Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի եւ վաստակն ապրողաց օրհնեալ եղիցի: Ամէն:

Արա Պապյան, 
     14 հոկ., 2018թ., Եռաբլուր, ք. Երևան»:

Երեկ մեկ այսօր երկու` մեր քրտինքի հաշվին ստեղ... Կոկորդիլոսաբույծ մարզպետն էլ իր ախորժակը բավա... Զինծառայողը զորակոչվելուց 1.5 տարի անց զինծ... Աշոտյանն ուղում է Եղոյանին Ատելության քարոզի աճը շատ է անհանգստացնում,ՀՀ... 2019Թ․-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԱՌՆԱԼՈՒ Է ՄԱՄՈՒԼԻ ՆԿԱՏՄ... Որպես հայ մարդ խնդրում եմ տասը րոպե ժամանակ գ... Սկանդալային ձերբակալություն. մանկապարտեզի երե... Լարսի ռուսական կողմում կա կուտակված 267 բեռնա... Քրիստինե Պեպելյանը հրապարակել է որդու մկրտութ... Անհամբերությամբ սպասում ենք քո վերադարձին. «Ա... «Նաիրի Ինշուրանս» ապահովագրականը պետությանը պ... Փողոցային, հոռի վարքը դեռեւս շարունակում է նե... Երեւան-Թբիլիսի երթուղու մրցույթում շահած տնտե... «Էս պարգևատժիկների մեջ քանի՞ կոպեկ արժեր էժան... Շիրակի պետհամալսարանի «ռեկտորի» պաշտոնի ոդիսա... Երևանում թալանել են Ալիկ Սարգսյանի դեմ ցուցմ... Ավանում մայր և որդի ծեր սփյուռքահային սպանել ... Բրեյգելի Բաբելոնյան աշտարակի ծածկագիրը. կայսր... Մարզպետը Դիլիջանում բենզասղոցով ծառեր է հատել... ՀՀ-ում քրեածին իրավիճակը մտահոգիչ է, եւ «կանտ... Մի խումբ երիտասարդներ հարձակվել են «Mercedes»... Ադրբեջանում վերջին տարիների ամենախոշոր հանրահ... «Մենք կստեղծենք այն խաղաղությունն ու եղբայրու... Երևանյան բակերից մեկում ծեծկռտուքի մասնակիցնե...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ԴՍՏԵՐ ՆԱՄԱԿԸ. Հորս ընկերներից մե... Շուրջ 150 աշխատակից, այսօր 50 հազար ավել են ս... Հանցաշխարհի հայեր. «օրենքով գող» արմեն մանուկ... Հանցաշխարհի կարկառուն ներկայացուցիչներ Արա եւ...
Մանվել Գրիգորյանը ցանկանում է մեկնել Ֆրանսիա՝ բուժման նպատակով. «Ժամանակ» «Ժամանակ»-ը գրում է. «Մանվել Գրիգորյանը ցանկանում է լքել Հայաստանը և բուժման համար մեկնել Ֆրանսիա: Այդ նպատակով տարբեր միջնորդների միջոցով նա դիմում է ներկայիս խորհրդարանի պատգամավորներին, որ վերջիններս ստորագրեն ՀՔԾ-ին ուղղված միջնորդության տակ, որպեսզի իր նկատմամբ կիրառվող խափանման միջոցը փոխվի, և ինքը կարողանա դուրս գալ Հայաստանից: Պատգամավորներն այնքան էլ հակված չեն ստորագրել նման միջնորդության տակ Ծառուկյանի անվան հետ կապվող գազալցակայաններում ՊԵԿ-ը «լուրջ» ակտեր է գրել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով` Ամանորի տոների շեմին ստուգումներ են կատարվել որոշ գազալցակայաններում, ու հատկապես ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անվան հետ կապվող կայաններում ՊԵԿ-ը բավականին «լուրջ» ակտեր է գրել, ինչն այժմ պատրաստվում են դատական կարգով վիճարկել: Խորհրդարանում այդ մասին հարց ուղղեցինք Գ. Ծառուկյանին։ Նա պատասխանեց․ «Ստուգումներ, բնականաբար, ընթանում են, ընթա Վանո Սիրադեղյանի նախկին վարորդ. Վահագն Հարությունյանը անձամբ ինքն է սկսել ինձ ծեծի ենթարկել. «Հայկակ... Մարտի 1-ի գործով 4 տարվա ազատազրկման դատապարտված, նախկին քաղբանտարկյալ Վարդան Ղավալբաբունցը չի դիմել իրավապահներին, որպեսզի վերաբացեն իր գործը: Նա կալանավորվել է 2008 թվականի մարտի 16-ին։ Ըստ մեղադրանքի՝ Ղավալբաբունցը, անմիջական մասնակցություն ունենալով 2008թ. մարտի 1-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին, նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, քաղաքապետարանի հարակից տարածքում ծառայություն իրականաց Լարսը փակ է. ռուսական կողմում կուտակված են 906 մարդատար, 109 բեռնատար ավտոմեքենաներ և 5 ավտոբուս ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 29-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, Քեթիի ոլորաններում, Լոռու մարզում, Մաստարա-Լանջիկ, Ապարան-Քուչակ, Ալագյազ-Արթիկ, Ապարան-Արագած, Գորիս-Կապան և Մեղրի-Քաջարան ավտոճանապարհներին տեղ-տե Փաշինյանը ՔՊ վերնախավին հորդորել է Ամանորի տոներն անցկացնել Հայաստանում. հետ են տվել տոմսերը «Իշխանական և «Քաղպայմանագրի» վերնախավին Նիկոլ Փաշինյանը հորդորել է ամանորյա տոներն անցկացնել Հայաստանում։ Սակայն նրանց մեջ եղել են մարդիկ, ովքեր արդեն տոմսեր են գնել, հյուրանոցներ ամրագրել և ստիպված են եղել հրաժարվել վաղօրոք նախատեսված ուղևորություններից։ Նրանք հետ են վերադարձրել տոմսերը, չեղարկել ամրագրումները, որոշ գումարներ կորցրել։ Փաշինյանը՝ ինքը, դեկտեմբերի 31-ին լինելու է Հանրապետության հրապարակո
website by Sargssyan