1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը՝ օրինակելի պետական գործիչ է եղել բոլոր ժամանակներում

Գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը ՝ Պրոֆեսիոնալ ու բանիմաց պետական գործիչ է 

Հոկտեմբերի 16-ին Սյունիքի մարզպետարանում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանին: Նշանակումից անմիջապես հետո, մի խումբ մարդիկ որոշեցին «սցենարի մեջ մնալ», եւ ընդվզման ալիք բարձրացնել կառավարության այս որոշման դեմ: Հայտնի է, որ այդ հուզմունքի ֆոնին փորձեցին փակել նաեւ միջպետական ճանապարհը:

Ի դեպ, այդ հատուկենտ ըմբոստացողների պոռթկումներին օբյեկտիվ ու արդարացի պատասխան տրվեց նաեւ նոր իշխանությունների կողմից. ասել է թե իշխանությունները այս կերպ փորձեցին հավատարիմ մնալ նախկինում իրենց կողմից արված այն հայտարարությանը, որ պրոֆեսիոնալները (անկախ զբաղեցրած նախկին դիրքից), կշարունակեն իրենց լուման ունենալ նաեւ նոր Հայաստանի կերտման գործում:
Հիմա ինչո՞ւմն է խնդիրը. եթե նոր իշխանությունները պետական կառավարման համակարգի կառուցվածքներում կարեւորում եւ առանցքային են համարում պրոֆեսիոնալ ու բանիմաց կադրերի ներգրավվածությունը, ապա ինչո՞ւ ենք դրանից ողբերգություն սարքում, եւ ջուր լցնում նրանց ջրաղացին, ովքեր թերեւս հակված են թույլ եւ անկարող կադրերի տեսնել հայրենի կառավարությունում:
Հասկանալի է.գուցե ինչ-ինչ թայֆաբազներ, կարող էին «վատանալ» գեներալ-լեյտենանատ Հունան Պողոսյանի Սյունյաց մարզ գործուղվելու փաստից, բայց նմաններին կարծես թե նոր Հայաստան կերտողները պիտի որ մերժեին…
Այլ ոչ թե հանիրավի ընկնեին նրանց ծուղակը, ովքեր հին ու արատավոր բարքերի քարոզիչներն են եղել՝  Սյունյաց մարզում:
Ուրմեն սկսեմ նրանից, որ այսօր իշխանության տարբեր շերտերում բազում կադրեր կան, ովքեր աշխատել են տարբեր իշխանությունների օրոք եւ այսօր էլ շարունակում են նույն ջանասիրությամբ աշխատել՝պաշտոնը ծառայեցնելով ոչ թե իրենց սեփական շահի, այլ ժողովրդի համար: Այնպես որ, Հունան Պողոսյանի այս նշանակման հետ կապված այդ արհեստածին ինտրիգները՝ կատարյալ մասկի շոու են հիշեցնում, եւ ուրիշ ոչինչ:

Գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը, ով այո պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել իրավապահ համակարգում, եւ մինչ թավշյա հեղափոխությունն էլ զբաղեցնում էր ՀՀ Ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնը, մշտապես պատվախնդրորեն եւ մեծ պատասխանատվությամբ է մոտեցել իր առջեւ դրված խնդիրներին, եւ երբեւէ չի չարաշահել իր դիրքն ու պաշտոնը՝ ի տարբերություն այսօրվա աղմուկ-աղաղակ օպերացիայի մոդերատորների...
Հունան Պողոսյանը` ոստիկանի, սպայի, գեներալ-լեյտենանտի օրինակելի կերպար է եղել բոլոր ժամանակներում: Ընդ որում, նա իր բարդ ու դժվարին ճանապարհն անցել, ու կերտել է տարբեր իշխանությունների օրոք՝ իր մեծ պատասխանատվության, իր մասնագիտական հմտությունների ու պրոֆեսիոնալիզմի շնորհիվ, ինչը որեւէ մեկը կասկածի տակ դնել չի կարող:
Եւ իր մարդկային որակներով ու արժեքային համակարգով էլ, նա երբեք ժողովրդից չի հեռացել. Հանրության մեջ մշատպես ունեցել է զուսպ, հավասարակշռված ու արժանապատիվ ոստիկանի ընկալում, ով կարողացել է  իր տեսակով բարձր պահել իրավապահ համակարգի ու հայ ոստիկանի պատիվը: Եւ այսքանից հետո որեւէ զարմանալու բան չկա, երբ արժանապատիվ կենսագրություն կերտած մասնագետը, կարող է իր ավանդը ունենալ նոր Հայաստանում:

Սա այն դեպքերից է, երբ հստակ կարող ենք ասել, որ նոր իշխանությունները կադրային քաղաքականության հարցում շատ ճիշտ են կողմնորոշվել, Սյունյաց մարզպետ նշանակելով պրոֆեսիոնալ ու բանիմաց գործչի, ով նախ եւ առաջ իր պետականամետ մտածողությամբ մշտապես եղել է ժողովրդի եւ իր պետության կողքին: Բացի այդ, այս նշանակումով նոր իշխանություններն ազնիվ գտնվեցին իրենց հայտարարություններում, երբ տարբեր ամբիոններից հայտարարում էին, որ պրոֆեսիոնալները իրենց վճռորոշ տեղն ու դերը պետք է ունենան նաեւ նոր իշխանությունների օրոք:

Այնպես որ, արդարացի չէ Հունան Պողոսյանի կերպարը շփոթել նախկին վայ պաշտոնյաների ու խայտառակությունների հետ, ովքեր իսկապես կեղեքել ու տեռորի են ենթարկել ժողովրդին՝ ոտնահարելով նրանց շահերն ու իրավունքները: Եկեք ռեալ գնահատենք իրավիճակն ու գիտակցենք, որ Սյունյաց մարզին , որը լուրջ կարեւորությւոն ունեցող գոտի է Հայաստան աշխարհի համար , նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանի պես ամուր ձեռք եւ հենարան է պետք : Մերժեք՝ թայֆաբազներին, տգետներին, թալանչիներին ու պատեհապաշտներին, իսկ ազգային պետական մտածողության տեր գործիչը,  հավատացած եղեք Ձեզանից մեկն է…

 

Գայանե    Զարգարյան 

 

 

 

 

Դիտվել է 1419 անգամ
Վրաստանից Հայաստան ապրանքների ներմուծման գործ... Գլխավոր դատախազությունը՝ Հովիկ Աբրահամյանի ապ... Ածիկյան ազգանունով ինչ-որ մեկը հայտնվել է իրա... Մի վաճառեք ձեր ձայները, այս ընտրությունները թ... «Դիտարկում ենք նախարարությունների թիվը 9-11 դ... Մտածեցի ցնդելու շեմին եմ․ Վանո Սիրադեղյանի դս... Պաշտոնյաներ կան՝ 1 մլն դրամից ավել կենսաթոշակ... ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացրել «Գազպրոմ Արմե... Ինչպե՞ս խրախուսել աշխատանքը, երբ գյուղում երի... Վահրամ Բաղդասարյանը հանդիպել է Փաշինյանին. ին... Արտակարգ դեպք Երևանում. կրակոցներ են արձակել ... ԱԺ արտահերթ ընտրություններին արտերկրից կքվեար... Ինքնակամ կառույցը կարող է ճանաչվել օրինական մ... Հայաստանի "նախիջևանյան" գլխացավանքը Սոչիի հայ համայնքը`ակտիվ է բոլոր ժամանակներու... Ի՞նչ է հայտնաբերվել «Օշականցի Գեւորիկի» եղբոր... Ներդրողներն ուսումնասիրում են Հայաստանում պղն... «Ի սկզբանե հստակ էր, որ Ադրբեջանի իշխանությու... Video. Մենք աբիժնիկ չենք Կործանիչ ավիացիան մեր ռազմական թատերաբեմում ա... ԱԺ ընտրություններին «Սասնա ծռեր» կուսակցությա... «Հայերը գրավել են ռուսաստանյան հեռուստաեթերը»... «Прогресс» сегодня занимает важную нишу в стр... «Հասկանալի է, որ ամեն երկիր իր շահն է ներկայա... Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը կարող է տեղ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ...
Վահրամ Բաղդասարյանը հանդիպել է Փաշինյանին. ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել «Հրապարակ» թերթը գրում է. «Տեղեկություն ունենք, որ օրերս հանդիպել եք Նիկոլ Փաշինյանի հետ, ՀՀԿ ղեկավարության անունից փոխանցել, որ եթե իշխանությունը չի ցանկանում, որ ՀՀԿ-ն մասնակցի ընտրություններին, եւ նորեն սկսելու է ԱԱԾ-ոստիկանություն «բռնոցի-փակոցի» օպերացիաները ձեր թիմի նկատմամբ, դուք չեք ցանկանա մասնակցել ընտրություններին, ձեր թիմակիցներին դնել հարվածի տակ։         ՀՀԿ-ն գտել է ռեյտինգային թեկնածուների Ընտրական օրենսգրքի տապալումից հետո ՀՀԿ-ն այս օրերին զբաղված է ընտրական ցուցակներ կազմելով: Ռեյտինգային համակարգով ընտրություններին գնալու տարբերակը, կարծես թե, հույս է ներշնչել ՀՀԿ-ականներին, թե ամեն ինչ ավարտված չէ: Արդեն նույնիսկ կան հստակություններ, թե ովքեր կարող են առաջադրվել այս կամ այն ընտրատարածքում: Մասնավորապես, ՀՀԿ վերնախավը մեծ հույսեր է կապում Մուրադ Մուրադյանի հետ, ով պետք է առաջադրվի Արարատի մարզում եւ Գալո Քննիչ հանձնաժողով կհրավիրեն ՀՔԾ եւ ԱԱԾ պետերին, գլխավոր դատախազին «Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկա երեքշաբթի լրանում է գաղտնալսման գործով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի ժամկետը: Եվ հանձնաժողովը փորձելու է այս շաբաթ հրավիրել բոլորին՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքի միջնորդությունը ներկայացրած քննիչին, քննչական խմբի ղեկավարին, ՀՔԾ եւ ԱԱԾ պետերին, գլխավոր դատախազին։ Կհասցնե՞ք մեկ շաբաթվա ընթացքում այդքանն անել՝ հարցրինք հանձնաժողովի ղեկավար Գեւորգ Կոստանյանին։ «Լրջորեն Արթուր Գևորգյանը ՔՊ-ի՞ց կառաջադրվի. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. «ՀՀԿ-ից դուրս եկած ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանին հարցրինք՝ կառաջադրվի՞: Ռեյտինգայինով թերևս՝ այո։ «ՔՊ»-ի՞ց։ «Կորոշենք»։ Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որը կողմ է քվեարկել Ընտրական օրենսգրքին, առաջ գտնում էր, որ դժվար թե առաջադրվի, հիմա ասում է՝ «օրը գա՝ բարին հետը»։ Քրգործ կար Ձեր նկատմամբ, դրա համա՞ր չեք առաջադրվի։ «Իմ նկատմամբ չի կ ՀԱԿ-ը չի մասնակցի ընտրություններին՝ չունեն ռեյտինգային թեկնածու և ֆինանսական աղբյուր. «Ժամանակ» «Ժամանակ»-ը գրում է. «Հայ ազգային կոնգրեսի վերնախավը որոշում է ընդունել չմասնակցել դեկտեմբերի 9-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններին, չնայած դեռ մեկ շաբաթ առաջ կայացած վարչության նիստում քվեարկությամբ որոշում էր ընդունվել հօգուտ մասնակցության: ՀԱԿ ներկայացուցիչներն ասում են, որ այդ որոշումը կայացնելու ժամանակ իրենք վստահ էին, որ ԸՕ փոփոխությունները խորհրդարանի կողմից կընդունվեն և ընտրու
website by Sargssyan