1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Նույնիսկ ամենամեծ վստահություն ունեցող իշխանությունը չի կարող Արցախի խնդիրը լուծել զարտուղի ճանապարհով. Նիկոլ Փաշինյան

Բացառված է, որ առանձին վերցրած իշխանություն, նույնիսկ ամենամեծ վստահություն ունեցող իշխանությունը կարողանա Արցախի խնդիրը լուծել զարտուղի ճանապարհով: Որ պահին փորձի, ողջ վստահությունը մեկ րոպեում կկորցնի, այս մասին Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ով Լիբանանում է աշխատանքային այցով։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ համազգային օրակարգի հարցերը պետք է քննարկել միասնական ձևաչափով, որում ներգրավված կլինեն հայության ամենատարբեր շերտերը:

«Շատ հաճախ միջազգային հանրության ներկայացուցիչները կամ տարբեր բանակցությունների ժամանակ հարց են հնչեցնում ինձ` իսկ Հայաստանը պատրա՞ստ է փոխզիջումների: Այդ հարցին սովորաբար ես հետևյալ պատասխանն եմ տալիս` իսկ Ադրբեջանը պատրա՞ստ է փոխզիջումների:

Ես չեմ համարում, թե Հայաստանը պետք է առաջինն այս հարցին պատասխանի, և, չգիտես ինչու, իմ` Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո զգում եմ, որ այդպիսի մի տրամաբանություն կա, որ չգիտեմ ով և որտեղ որոշել է, որ այդ հարցին առաջինը պետք է պատասխանի Հայաստանը: Հայաստանը չի պատրաստվում այդ հարցին առաջինը պատասխանել: Առնվազն պատասխանը պետք է լինի սինխրոնացված` իսկ Ադրբեջանը պատրա՞ստ է փոխզիջումների: Սա մի հարց է, որի պատասխանը պետք է ձևակերպվի սինխրոն: Ես ասել եմ, որ մենք ցանկացած իրավիճակում լինելու ենք համարժեք, և Հայաստանը, ՀՀ կառավարությունը համարժեքության զգացումը երբեք չպիտի կորցնի:

Ինչ վերաբերում է հարցի կարգավորման շրջանակին, ես դժվար եմ պատկերացնում հարցի կարգավորումն առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման և հստակեցման: Սա մի իրողություն է, որ մենք մեր բոլոր ելույթներում ընդգծում ենք, որ Արցախի անվտանգությունը և կարգավիճակն ունեն անկյունաքարային նշանակություն կարգավորման համար», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը, խոսելով Արցախի հարցի կարգավորման մեթոդաբանության մասին նշել է, որ մեր իրականության մեջ կա տարօրինակ ընկալում, որը երբեմն հնչեցվում է մամուլում և քաղաքական գործիչների հայտարարություններում.

«Երբեմն այնպիսի երանգ է մտնում, որ տպավորություն է, որ որևէ մեկը մտածում է, թե Հայաստանում կարող է լինել կառավարություն, որ որոշի, որ ինքը թաքուն Արցախի հարցը լուծելու է: Վերջին քսան տարում անընդհատ դա շրջանառվում է: Որևէ իշխանություն, թեկուզ ամենավատ իշխանությունը վատ մտադրություններ ունեցող ինչպե՞ս է թաքուն լուծելու Ղարաբաղի հարցը: Ես ընդհանրապես առաջարկում եմ, որ մենք հրաժարվենք այդ դիսկուրսից: Մի անգամ ասել եմ և ընդ որում, դա ասում եմ նաև բանակցությունների ընթացքում, որ եթե կլինի հարցի կարգավորման որևէ տարբերակ, որ ես ինքս ինձ կկարողանամ համոզել, որ դա լավ տարբերակ է, ես կներկայացնեմ այն մեր ժողովրդին Հայաստանում և սփյուռքում, և ժողովուրդը կորոշի` ուզո՞ւմ է այդ տարբերակը, թե՞ ոչ: Ես առաջարկում եմ ընդհանրապես դավադրության տեսությունը Ղարաբաղի հարցի կարգավորման համատեքստում հանել, բացառել: Այդպիսի բան չի կարող լինել ի բնե, որովհետև հնարավոր չէ թաքուն լուծել այդ հարցը:

Եվ հաջորդը, ես խոսում եմ Հայաստանի և Սփյուռքի մասին, բայց ամենակարևոր, վճռական գործոնն Արցախի Հանրապետության իշխանության և Արցախի ժողովրդի դիրքորոշումն է այս հարցի վերաբերյալ: Եթե նույնիսկ Հայաստանը և Սփյուռքն ասեն, որ շատ լավ տարբերակ է, իսկ Արցախի ժողովուրդն ասի, որ վատ տարբերակ է, ուրեմն դա վատ տարբերակ է: Արցախի ժողովուրդն այդ խնդրի թիվ մեկ սեփականատերն է, և Արցախի ժողովրդի և Արցախի իշխանության կարծիքը վճռական է հարցի կարգավորման տեսակետից: Դա չի կարող նաև նշանակել, թե մենք որևէ կերպ մերժում ենք բանակցությունները, բայց ասում ենք, որ սա համազգային պրոբլեմ է, որը պետք է լուծենք բոլորս միասին: Բացառված է, որ առանձին վերցրած իշխանություն, նույնիսկ ամենամեծ վստահություն ունեցող իշխանությունը կարողանա այդ խնդիրը լուծել զարտուղի ճանապարհով: Որ պահին փորձի, ողջ վստահությունը մեկ րոպեում կկորցնի: Սա ակնհայտ է, և այստեղ պետք է շատ հստակ լինենք»։

Երեկ մեկ այսօր երկու` մեր քրտինքի հաշվին ստեղ... Կոկորդիլոսաբույծ մարզպետն էլ իր ախորժակը բավա... Զինծառայողը զորակոչվելուց 1.5 տարի անց զինծ... Աշոտյանն ուղում է Եղոյանին Ատելության քարոզի աճը շատ է անհանգստացնում,ՀՀ... 2019Թ․-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԱՌՆԱԼՈՒ Է ՄԱՄՈՒԼԻ ՆԿԱՏՄ... Որպես հայ մարդ խնդրում եմ տասը րոպե ժամանակ գ... Սկանդալային ձերբակալություն. մանկապարտեզի երե... Լարսի ռուսական կողմում կա կուտակված 267 բեռնա... Քրիստինե Պեպելյանը հրապարակել է որդու մկրտութ... Անհամբերությամբ սպասում ենք քո վերադարձին. «Ա... «Նաիրի Ինշուրանս» ապահովագրականը պետությանը պ... Փողոցային, հոռի վարքը դեռեւս շարունակում է նե... Երեւան-Թբիլիսի երթուղու մրցույթում շահած տնտե... «Էս պարգևատժիկների մեջ քանի՞ կոպեկ արժեր էժան... Շիրակի պետհամալսարանի «ռեկտորի» պաշտոնի ոդիսա... Երևանում թալանել են Ալիկ Սարգսյանի դեմ ցուցմ... Ավանում մայր և որդի ծեր սփյուռքահային սպանել ... Բրեյգելի Բաբելոնյան աշտարակի ծածկագիրը. կայսր... Մարզպետը Դիլիջանում բենզասղոցով ծառեր է հատել... ՀՀ-ում քրեածին իրավիճակը մտահոգիչ է, եւ «կանտ... Մի խումբ երիտասարդներ հարձակվել են «Mercedes»... Ադրբեջանում վերջին տարիների ամենախոշոր հանրահ... «Մենք կստեղծենք այն խաղաղությունն ու եղբայրու... Երևանյան բակերից մեկում ծեծկռտուքի մասնակիցնե...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ԴՍՏԵՐ ՆԱՄԱԿԸ. Հորս ընկերներից մե... Շուրջ 150 աշխատակից, այսօր 50 հազար ավել են ս... Հանցաշխարհի հայեր. «օրենքով գող» արմեն մանուկ... Հանցաշխարհի կարկառուն ներկայացուցիչներ Արա եւ...
Մանվել Գրիգորյանը ցանկանում է մեկնել Ֆրանսիա՝ բուժման նպատակով. «Ժամանակ» «Ժամանակ»-ը գրում է. «Մանվել Գրիգորյանը ցանկանում է լքել Հայաստանը և բուժման համար մեկնել Ֆրանսիա: Այդ նպատակով տարբեր միջնորդների միջոցով նա դիմում է ներկայիս խորհրդարանի պատգամավորներին, որ վերջիններս ստորագրեն ՀՔԾ-ին ուղղված միջնորդության տակ, որպեսզի իր նկատմամբ կիրառվող խափանման միջոցը փոխվի, և ինքը կարողանա դուրս գալ Հայաստանից: Պատգամավորներն այնքան էլ հակված չեն ստորագրել նման միջնորդության տակ Ծառուկյանի անվան հետ կապվող գազալցակայաններում ՊԵԿ-ը «լուրջ» ակտեր է գրել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով` Ամանորի տոների շեմին ստուգումներ են կատարվել որոշ գազալցակայաններում, ու հատկապես ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անվան հետ կապվող կայաններում ՊԵԿ-ը բավականին «լուրջ» ակտեր է գրել, ինչն այժմ պատրաստվում են դատական կարգով վիճարկել: Խորհրդարանում այդ մասին հարց ուղղեցինք Գ. Ծառուկյանին։ Նա պատասխանեց․ «Ստուգումներ, բնականաբար, ընթանում են, ընթա Վանո Սիրադեղյանի նախկին վարորդ. Վահագն Հարությունյանը անձամբ ինքն է սկսել ինձ ծեծի ենթարկել. «Հայկակ... Մարտի 1-ի գործով 4 տարվա ազատազրկման դատապարտված, նախկին քաղբանտարկյալ Վարդան Ղավալբաբունցը չի դիմել իրավապահներին, որպեսզի վերաբացեն իր գործը: Նա կալանավորվել է 2008 թվականի մարտի 16-ին։ Ըստ մեղադրանքի՝ Ղավալբաբունցը, անմիջական մասնակցություն ունենալով 2008թ. մարտի 1-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին, նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, քաղաքապետարանի հարակից տարածքում ծառայություն իրականաց Լարսը փակ է. ռուսական կողմում կուտակված են 906 մարդատար, 109 բեռնատար ավտոմեքենաներ և 5 ավտոբուս ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 29-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, Քեթիի ոլորաններում, Լոռու մարզում, Մաստարա-Լանջիկ, Ապարան-Քուչակ, Ալագյազ-Արթիկ, Ապարան-Արագած, Գորիս-Կապան և Մեղրի-Քաջարան ավտոճանապարհներին տեղ-տե Փաշինյանը ՔՊ վերնախավին հորդորել է Ամանորի տոներն անցկացնել Հայաստանում. հետ են տվել տոմսերը «Իշխանական և «Քաղպայմանագրի» վերնախավին Նիկոլ Փաշինյանը հորդորել է ամանորյա տոներն անցկացնել Հայաստանում։ Սակայն նրանց մեջ եղել են մարդիկ, ովքեր արդեն տոմսեր են գնել, հյուրանոցներ ամրագրել և ստիպված են եղել հրաժարվել վաղօրոք նախատեսված ուղևորություններից։ Նրանք հետ են վերադարձրել տոմսերը, չեղարկել ամրագրումները, որոշ գումարներ կորցրել։ Փաշինյանը՝ ինքը, դեկտեմբերի 31-ին լինելու է Հանրապետության հրապարակո
website by Sargssyan