1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«2 ամիս ամեն օր տղայիս ծեծել են… Էնքան էր նիհարել, որ էդ ծանր զենքը չէր կարող անգամ բռնել»

forrights.am-y գրում է.

«2 ամիս ամեն օր տղայիս ծեծել են…»

«Մամա ջան, մենակ կուզեմ, որ էս վաշտից ինձի հանեք: Էս վաշտից, որ ինձի հանեք, ամեն ինչ լավ կլինի: Մա՛մ, դժոխքը հենց էստեղ ա՝ մեր զորամասում…», տխուր էր էդ օրը երեխես, շա՜տ տխուր»,- Forrights-ի հետ զրույցում պատմում էր հոկտեմբերի 1-ին «Մարտունի 2» զորամասում մահացած շարքային Գևորգ Հարոյանի մայրը` Արմինե Բեգլարյանը:

2 ամիս էր, ինչ 21-ամյա Գևորգը զորակոչվել էր բանակ: Բարձրագույն կրթությամբ, կարմիր դիպլոմով ավարտած որդին կարևորում էր բանակային ծառայությունը, սակայն առաջին իսկ օրից բողոքում էր զորամասից ու վաշտից.

«Ասում էր` մամ, ինձ ստեղ նվաստացնում են, նեղում, ստորացնում: Չեն թողնում հաց ուտեմ, հացը շպրտում են, ասում են` գնա կեր: Տղես անընդհատ ասում էր` մամ ջան, ստեղ սաղ «սվոլըչ» են` կրտսեր սերժանտից սկսած մինչև վերևները, Մենակ գենրենալ Սամվել Կարապետյանն ա կարողանում սրանց հախից գա, հենց անունը լսում են` դողում են… »,- պատմում էր տիկին Արմինեն հուզված։ «2 ամիս ամեն օր տղայիս ծեծել են», շարունակ կրկնում էր մայրը:

Աեպտեմբերի 29-ին Գևորգը զանգում է մորը և խնդրում անպայման գալ զորամաս: Տղայի տխուր ձայնը ստիպում է Արմինեին մեծ տղայի հետ նույն օրը գիշերը Գյումրիից հասնել Արցախ: Գևորգը մորն ու եղբորը մոտենում է բավականին տխուր և ճնշված վիճակում:

«Մի 10 կգ նիհարել էր էդ մի քանի շաբաթվա մեջ, կաշին ու ոսկորն էր մնացել: Հին ու մաշված շորերով էր, առանց մայկայի: Ասեց` գողացել են սաղ: Մեկ էլ հայացքս ընկավ, որ աչքի տակը կապույտ ա: Գևորս ասեց, որ ընկել ա: Հետո շորերը փոխելու ժամանակ տեսա, որ գլխի վրա էլ վերք կա: Էս էլ ասեց, որ խրամատ փորելու ժամանակ ա վնասել: Բայց ես զգացի, որ էս ոչ ընկնելու, ոչ էլ խրամատ փոխելու բան ա: Ուզեցի զորամասի ղեկավարությանն էդ մասին գրեմ, էն էլ տղես չթողեց: Ասեց` մամ, էդպես բան չանես հանկարծ: Երեխես վախեցած էր…»,- հուզմունքը չկարողանալով զսպել՝ասում էր մայրը։

Տեսակցությունից կես ժամ հետո նրանց է մոտեցել Միրզոյան ազգանունով մեկը, որի ներկայությունը սարսափեցրել է Գևորգին: Նա տղային հրամայել է վերադառնալ վաշտ, սակայն մայրը չի թողել, շեշտելով՝ Գյումրիից չի հասել Արցախ, որ կես ժամ տեսնի որդուն: Միրզոյանը տեղի է տվել և ասել, որ շարքային Հարոյանը կարող է մնալ մինչև երեկոյան 8-ը, սակայն տեսակցությունը ձգվել է մինչև ժամը 2-ը: Սա Գևորգի վերջին հանդիպումն էր հարազատների հետ։ Մեկ օր հետո մահվան լուրն են առել։
«Ես քիչ մնացի, որ գամ Ստեփանակերտ ու իր ա սիրած ուտելիքները սարքեմ. ուզել էր երեխես…: Եկել ենք տուն, իր ա հետ մի քանի անգամ խոսել հեռախոսով, ասել եմ, որ իր ա ուզած կոտլետն եմ սարքում: Հաջորդ օրը պետք ա տանեինք, մեծ տղայիս էլ ուզզում էր տեսնել, ասելու բան ուներ, որն ինձ չէր ասում: Էն էլ ուրբաթը շաբաթից շուտ եկաց…հաջորդ օրը տղես էլ չկար»,- արտասվելով պատմեց մայրը:

«Ի՞նչ պետք ա ինքն ասեր եղբորը, ի՞նչ պետք ա դուրս գար էդ պատերի ներսից, տենց էլ անհայտ մնաց…»

Գևորգի մահվան լուրը հարազատներին զորամասը չի հայտնել. առավոտյան զանգել են տղայի հորը և ասել, որ որդուն տարել են Ստեփանակերտ` թոքի վիրահատության: Հիվանդանոցում հայտնել են, որ 7 լիտր արյուն լինելու դեպքում, Գևորգը կփրկվեր: Տիկին Արմինեն պնդում է՝ սպանելուց հետո որդուն թողել են արնաքամ լինի, նոր Շտապ օգնություն են կանչել.

«Զորամասում ասում են, որ ինքնասպան ա եղել, բայց էդ սուտ ա, ինքը չէր կարա ինքնասպան լիներ: Մարտունիի դատախազությունից էլ ասում են, որ արձակված կրակոցը 2 մետրից ա եղել…բա տղես ո՞նց կարող էր էդ հեռավորության վրա ինքն իրեն կրակել: Էնքան էլ նիհարել էր վերջին անգամ, որ էդ ծանր զենքը չէր կարողանում անգամ բռնել: Կամ եթե ուզում էր վնասել իրեն, ուրեմն ձեռքին կամ ոտքին կկրակեր, որ ազատվեր բանակից…Չէ, ես համոզված եմ՝ իմ տղուն սպանել են: Ի՞նչ պետք ա ինքն ասեր եղբորը, ի՞նչ պետք ա դուրս գար էդ պատերի ներսից, տենց էլ անհայտ մնաց: Ուրեմն մարդիկ չէին ուզում, որ տղես մի բան պատմի»,- իր մտահոգությունը կիսեց տիկին Արմինեն:

Շարքային Գևորգը տևական ժամանակ խուսափել է հարազատների մոտ որևէ մեկի անունը հնչեցնել, սակայն «լեննականցի Լուկաշի» մասին այնուամենայնիվ պատմել է: Լուկաշ Պետրոսյանը Հարոյանի վաշտի հրամանատարն է եղել, ով ամենաշատն է ճնշել ու բռնության ենթարկել Գևորգին:

«Նսեմացնում էր տղայիս, հաց ուտելիս հանգիստ չէր թողնում: 80 հոգու մեջ ասում էր՝՝ նստի, վեր կաց, նստի, վեր կաց, չէր թողնում հաց ուտի տղես: Գևորս պատմում էր, ասում էր՝ հլը մի թիքա հաց չեմ դրել բերանս, էդ Լուկաշն ասում ա՝ վեր կաց, մինչև կանգնում եմ, թե բա՝ նստի: Վերջին օրն էլ էլի կանչել ա տղուս ու ծեծել: Դեմքի ու վզի վրայի էդ թարմ հետքերն էլ դրա ապացույցն են: Էդ «սվոլոչն» էնքան ա չարչարել, երեխայի ներվերը կերել, որ Գևորս չի դիմացել, մեզ ա ասել»,- մանրամասնեց տիկին Արմինեն:

«Մենք, որ ներս մտանք, Գևորիս մարմինը մաքուր-մաքուր էր: Էն տպավորությունն էր, որ մի հատ ջուրը պահել լվացել են…»

Հատկանշական է, որ դիահերձման ժամանակ, որին մասնակցել է նաև Գևորգի հորեղբայրը` Հարություն Հարոյանը, դիակի վրա հայտնաբերվել են բռնության թարմ հետքեր: Աչքի շրջանում նոր կապտուկներ էին առաջացել, իսկ գլխի մասում` վերք էր գոյացել: Forrights-ի հետ զրույցում, Հարությունը կասկած հայտնեց, որ մինչև իրենց դիահերձարան հասնելը, Գևորգի մարմինն արդեն իսկ լվացված է եղել.

«Մենք, որ ներս մտանք, Գևորիս մարմինը մաքուր-մաքուր էր: Էն տպավորությունն էր, որ մի հատ ջուրը պահել լվացել են: Իրենք մեզ արգելեցին դիակը լուսանկարել, ասեցին՝ մենք լուսանկարները հետո կուղարկենք, բայց գիտեմ, որ օրենքով նման արգելանք չկա»,- նկատեց Հարությունը:

Հորեղբայրը իր հերթին բացառում է ինքնասպանության վարկածը: Ըստ նրա, Գևորգը կյանքով լեցուն տղա էր, ինչքան էլ զորամասում նեղացրած լինեին, նա նման քայլի երբեք չէր գնա: Հարոյանը փաստում է, որ դեպքը տեղի է ունեցել զինանոցում, այնինչ 2 ամսվա զինվորն իրավունք չուներ միայնակ գտնվել զինանոցում.

«Զինանոցը շատ լուրջ տեղ է: Զինվորը չի կարող ուղղակի գնալ, զինանոցի դուռը բացել, զենք վերցնել ու որևէ գործողություն անել: Էդ նկուղ չի, որ ով ուզի մտնի, ինչ ուզի անի»,- նկատեց Հարոյանը:

Գևորգ Հարոյանի մորեղբայրը՝ Արմեն Բեգլարյանը, ևս չի հավատում, որ Գևորգն ինքնասպան է եղել: Բեգլարյանը նշեց, որ «Մարտունի 2» զորամասն արդեն իսկ դժոխք է բոլոր զինծառայողների համար: Այնտեղ կոռումպացված համակարգ է գործում, որտեղ կարող են մի զինվորի ծնողից վերցնել գումար, որ «լավ նայեն», այնինչ այդ տարբերակված մոտեցումն էլ իր ազդեցությունն է ունենում մեկ այլ զինվորի վրա.

«Մենք չենք մտածում, որ մեր երեխուն լավ են նայում մյուս երեխու հաշվին: Մենք հասկանալով ենք անում, բայց էդ սխալ ա: Մենք մեր երեխուն տալիս ենք ծառայելու, բայց չենք հետևում, թե «աֆիցեռն» ինչ տոնով ա խոսում իր ա հետ, թե ոնց են վերաբերվում մեր երեխեքին: Չենք հետևում, դրա համար էլ հետո էդ երեխեքը կոտրված են հետ գալիս: Մեր երեխեքն իրենց համար դարձել են մսացու: Ահավոր վիճակ ա տիրում, կարող ենք ասել՝ բարդակ: Մեր ձեռքերով սարքած գաղութ է…Սա միայն իմ ցավը չի, սա ազգային ցավ ա ու այնպես պետք ա անենք, որ Գևորգս սպանված վերջին տղան լինի»,- Forrights-ի հետ զրույցում հայտարարեց Բեգլայանը:

Դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել 3 անձի, որից երկուսն այս պահին ձերբակալված են

Դեպքի առթիվ, դեռևս հոկտեմբերի 1-ին, առաջին կայազորային քննչական բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնել):

Հարազատների բարձրաձրած բողոքը, որ Գևորգին սպանել են, սակայն որակավորել որպես ինքնասպանություն, հանրության շրջանում մեջ արձագանք գտավ: Արցախի հանրապետության Պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 12-ին շտապ հայտարարություն տարածեց, փորձելով վերջ դնել տարատեսակ խոսակցություններին, մասնավորապես նշելով՝ «նախնական և անհետաձգելի գործողությունների արդյունքները բավարար հիմքեր են տվել ենթադրելու, որ Գ. Հ.-ն մահացել է իր իսկ գործողությունների արդյունքում»:

Հայտարարության մեջ ասվում էր, որ դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել 3 անձի, որից երկուսն այս պահին ձերբակալված են.

«Նախաքննությամբ պարզվել է, որ դեպքի նախորդ օրերին, նույն վաշտի զինծառայողներ՝ կրտսեր սերժանտ Մ. Չ.-ի և շարքային Գ. Հ.-ի միջև տեղի ունեցած վիճաբանության ընթացքում, Մ. Չ.-ն բռնություն է գործադրել և կոպիտ հայհոյանք հնչեցրել Գ. Հ.-ի հասցեին: Վիճաբանությանը միջամտել է նույն վաշտի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Դ. Ս.-ն և մեկ անգամ հարվածել Գ. Հ.-ին: Վաշտի հրամանատար, կապիտան Լ. Պ.-ն, տեղյակ լինելով վերոնշյալ դեպքի մասին, թաքցրել է դեպքը, իսկ դեպքի նախորդ օրը՝ երեկոյան՝ քուն հրամանից հետո, իր աշխատասենյակում նախատել, դիտողություն է արել Գ. Հ.-ին, ստորացուցիչ հայհոյանք հնչեցրել նրա հասցեին»,- մանրամասնում է Պաշտպանության նախարարությունը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա հոկտեբերի 2-ին ձերբակալվել է սերժանտ Մ. Չ-ն, հոկտեմբերի 4-ին՝ վաշտի հրամանատար Լ. Պ-ն, իսկ 5 օր անց մեղադրանք է առաջադրվել Դ.Ս-ին, սակայն նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել զորամասի հրամանատարության հսկողության հանձնելը:

շարունակությունն՝այստեղ

Դիտվել է 1428 անգամ
Վրաստանից Հայաստան ապրանքների ներմուծման գործ... Գլխավոր դատախազությունը՝ Հովիկ Աբրահամյանի ապ... Ածիկյան ազգանունով ինչ-որ մեկը հայտնվել է իրա... Մի վաճառեք ձեր ձայները, այս ընտրությունները թ... «Դիտարկում ենք նախարարությունների թիվը 9-11 դ... Մտածեցի ցնդելու շեմին եմ․ Վանո Սիրադեղյանի դս... Պաշտոնյաներ կան՝ 1 մլն դրամից ավել կենսաթոշակ... ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացրել «Գազպրոմ Արմե... Ինչպե՞ս խրախուսել աշխատանքը, երբ գյուղում երի... Վահրամ Բաղդասարյանը հանդիպել է Փաշինյանին. ին... Արտակարգ դեպք Երևանում. կրակոցներ են արձակել ... ԱԺ արտահերթ ընտրություններին արտերկրից կքվեար... Ինքնակամ կառույցը կարող է ճանաչվել օրինական մ... Հայաստանի "նախիջևանյան" գլխացավանքը Սոչիի հայ համայնքը`ակտիվ է բոլոր ժամանակներու... Ի՞նչ է հայտնաբերվել «Օշականցի Գեւորիկի» եղբոր... Ներդրողներն ուսումնասիրում են Հայաստանում պղն... «Ի սկզբանե հստակ էր, որ Ադրբեջանի իշխանությու... Video. Մենք աբիժնիկ չենք Կործանիչ ավիացիան մեր ռազմական թատերաբեմում ա... ԱԺ ընտրություններին «Սասնա ծռեր» կուսակցությա... «Հայերը գրավել են ռուսաստանյան հեռուստաեթերը»... «Прогресс» сегодня занимает важную нишу в стр... «Հասկանալի է, որ ամեն երկիր իր շահն է ներկայա... Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը կարող է տեղ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ...
Վահրամ Բաղդասարյանը հանդիպել է Փաշինյանին. ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել «Հրապարակ» թերթը գրում է. «Տեղեկություն ունենք, որ օրերս հանդիպել եք Նիկոլ Փաշինյանի հետ, ՀՀԿ ղեկավարության անունից փոխանցել, որ եթե իշխանությունը չի ցանկանում, որ ՀՀԿ-ն մասնակցի ընտրություններին, եւ նորեն սկսելու է ԱԱԾ-ոստիկանություն «բռնոցի-փակոցի» օպերացիաները ձեր թիմի նկատմամբ, դուք չեք ցանկանա մասնակցել ընտրություններին, ձեր թիմակիցներին դնել հարվածի տակ։         ՀՀԿ-ն գտել է ռեյտինգային թեկնածուների Ընտրական օրենսգրքի տապալումից հետո ՀՀԿ-ն այս օրերին զբաղված է ընտրական ցուցակներ կազմելով: Ռեյտինգային համակարգով ընտրություններին գնալու տարբերակը, կարծես թե, հույս է ներշնչել ՀՀԿ-ականներին, թե ամեն ինչ ավարտված չէ: Արդեն նույնիսկ կան հստակություններ, թե ովքեր կարող են առաջադրվել այս կամ այն ընտրատարածքում: Մասնավորապես, ՀՀԿ վերնախավը մեծ հույսեր է կապում Մուրադ Մուրադյանի հետ, ով պետք է առաջադրվի Արարատի մարզում եւ Գալո Քննիչ հանձնաժողով կհրավիրեն ՀՔԾ եւ ԱԱԾ պետերին, գլխավոր դատախազին «Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկա երեքշաբթի լրանում է գաղտնալսման գործով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի ժամկետը: Եվ հանձնաժողովը փորձելու է այս շաբաթ հրավիրել բոլորին՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքի միջնորդությունը ներկայացրած քննիչին, քննչական խմբի ղեկավարին, ՀՔԾ եւ ԱԱԾ պետերին, գլխավոր դատախազին։ Կհասցնե՞ք մեկ շաբաթվա ընթացքում այդքանն անել՝ հարցրինք հանձնաժողովի ղեկավար Գեւորգ Կոստանյանին։ «Լրջորեն Արթուր Գևորգյանը ՔՊ-ի՞ց կառաջադրվի. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. «ՀՀԿ-ից դուրս եկած ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանին հարցրինք՝ կառաջադրվի՞: Ռեյտինգայինով թերևս՝ այո։ «ՔՊ»-ի՞ց։ «Կորոշենք»։ Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որը կողմ է քվեարկել Ընտրական օրենսգրքին, առաջ գտնում էր, որ դժվար թե առաջադրվի, հիմա ասում է՝ «օրը գա՝ բարին հետը»։ Քրգործ կար Ձեր նկատմամբ, դրա համա՞ր չեք առաջադրվի։ «Իմ նկատմամբ չի կ ՀԱԿ-ը չի մասնակցի ընտրություններին՝ չունեն ռեյտինգային թեկնածու և ֆինանսական աղբյուր. «Ժամանակ» «Ժամանակ»-ը գրում է. «Հայ ազգային կոնգրեսի վերնախավը որոշում է ընդունել չմասնակցել դեկտեմբերի 9-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններին, չնայած դեռ մեկ շաբաթ առաջ կայացած վարչության նիստում քվեարկությամբ որոշում էր ընդունվել հօգուտ մասնակցության: ՀԱԿ ներկայացուցիչներն ասում են, որ այդ որոշումը կայացնելու ժամանակ իրենք վստահ էին, որ ԸՕ փոփոխությունները խորհրդարանի կողմից կընդունվեն և ընտրու
website by Sargssyan