1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Նիկոլ Փաշինյանը՝ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի աշխատանքներում ներգրավված կամավորների աշխատանքի մասին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության՝ 2018թ. հոկտեմբերին Երևանում անցկացված 17-րդ գագաթնաժողովի աշխատանքներում ներգրավված կամավորների շնորհակալագրերի հանձնման արարողությանը: ՖՄԿ 17-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման ընթացքում աշխատանքների պատշաճ իրականացման, դրսևորած անմնացորդ նվիրումի և բարձր պատասխանատվության համար 800-ից ավելի կամավոր պարգևատրվել է շնորհակալագրերով:

Շնորհակալություն հայտնելով կամավորներին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում կատարած աշխատանքի համար՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ո՞րն է ձեր կատարած աշխատանքի ամենակարևոր արդյունքը. երբ մինչ օրս ՖՄԿ գագաթնաժողովի մասնակից երկրների ղեկավարների հետ տպավորություններով կիսվում ենք, նրանք ասում են, որ, իհարկե, շատ բարձր են գնահատում գագաթնաժողովի կազմակերպման մակարդակը, ինչի համար ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև կառավարության ներկայացուցիչներին, կազմկոմիտեի անդամներին: Բայց նրանք ամենից շատ ընդգծում էին, որ ամենամեծ տպավորությունը և էներգիան ստացել են մարդկանցից: Այս գնահատականի համար ամենամեծ ներդրումն ունեցել եք հենց դուք, որովհետև դուք այն մարդիկ եք, ովքեր առաջին հերթին շփվել են, ընդունել են, ուղեկցել են, ճանապարհել են, բացատրել են գագաթնաժողովի մասնակիցներին, օգնել են կողմնորոշվել տեղանքում: Նրանք, ի դեմս ձեզ, տեսել են լուսավոր, պայծառ, ուժեղ, դրական մարդկանց և ձեր աչքերում տեսել են ուժեղ, պայծառ, դրական և մեծ ապագա ունեցող երկիր: Սա է ՖՄԿ գագաթնաժողովի և ձեր կատարած աշխատանքի ամենակարևոր արդյունքը:

Այսպիսով, կարող ենք ասել, որ նաև ձեր կատարած աշխատանքի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը, ի վերջո, սկսել է ընկալվել նաև որպես մարդկանց երկիր: Մեր երկիրը շատ հարստություններ ունի, որոնց մասին՝ մեր պատմության, մշակութային արժեքների, պատմական հուշարձանների, գրականության, երաժշտության մասին գիտեն շատերը: Բայց շատ կարևոր է, որ մենք հիմա արձանագրեցինք, որ Հայաստանի Հանրապետությունը մարդկանց երկիր է, ազատ, ստեղծագործող, պայքարող, հաղթող և հյուրընկալ մարդկանց երկիր, ովքեր կարող են ընդունել, իրականացնել և հաջողությամբ ամփոփել այդպիսի բարձր մակարդակի միջազգային իրադարձություն, որը մեր երկրի անկախության պատմության մեջ ամենախոշոր միջազգային իրադարձությունն էր: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ ձեր կատարած կամավորական աշխատանքի համար: Դա անգնահատելի ծառայություն է, որ մատուցել եք մեր հայրենիքին, Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին: Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և շատ ուրախ եմ այսօրվա ձեր բարձր տրամադրության համար: Խոնարհվում եմ ձեր կատարած աշխատանքի առաջ: Շնորհակալ եմ, դուխով և այդպես շարունակեք»:

 
Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի աշխատանքներում ներգրավված կամավորների աշխատանքը
Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի աշխատանքներում ներգրավված կամավորների աշխատանքը
Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի աշխատանքներում ներգրավված կամավորների աշխատանքը
Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի աշխատանքներում ներգրավված կամավորների աշխատանքը
Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի աշխատանքներում ներգրավված կամավորների աշխատանքը
Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի աշխատանքներում ներգրավված կամավորների աշխատանքը
Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի աշխատանքներում ներգրավված կամավորների աշխատանքը
Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի աշխատանքներում ներգրավված կամավորների աշխատանքը
ՀՀ ՊՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ «Հանրությանը պետք է ցույց տալ խնդիրներն ըստ ա... Համացանցի արձագանքն Արշակ Կարապետյանի նշանակմ... Նիկոլ Փաշինյանն ու Անջեյ Կասպշիկը քննարկել են... «Հարգելի քաղաքապետարան, ինքնակամ կայանատեղինե... Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ քրեական գործ է հ... Մահացել է Յուրի Մելիք-Օհանջանյանը Տեսանյութ՝ ինչպես են ոստիկանները մեկնում մարտ... Նիկոլ Փաշինյանի խոսնակն արձագանքել է զենքի վա... Տեսանյութ.Պարոն Փաշինյան, խնդրում եմ Ձեր անմի... «Երբ 2006 թվականին Ռոբերտ Քոչարյանը ստեղծեց Գ... «Կարա՞ք հոդաբաշխ ձևով բացատրեք...». Մարուքյան... Գյումրիի «Աստրալ» հյուրանոցի սենյակները տրամա... Շնորհակալություն փոխված ու բարեփոխվող ոստիկան... Սրբապղծություն` Տավուշի մարզում. Մակարավանքից... Զարիֆ. Իրանի բալիստիկ հրթիռները բանակցություն... «Խմբագրությունում արյուն են պահանջում». BBC-ի... Քաղաքացիները գնահատել են կառավարության գործու... Երևանում դեկտեմբերի 17-ի երեկոյան ժամերից սպա... Մելինեն օգնությա կարիք ունի.PHOTO «Գագիկ Ծառուկյանին ասեք՝ նայի». Էդմոն Մարուքյ... Նախագահ Սարգսյանը մասնակցել է Վրաստանի նորընտ... Ո՞վ է Հայաստանի թիվ 1 անձեռնմխելին Զենքի սպառնալիքով առևանգել են ոստիկանության Ա... ԱՐԹՆԱՑԵՔ ՄԱՐԴԻԿ, մի փոքր սրտացավ ապրեք.Խոսքս ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան...
Ինչ է սպասվում Արցախում. փոփոխություններն այսքանով չեն ավարտվելու «168 ժամ» թերթը գրում է. «Արցախում սպասվող կադրային փոփոխությունները, որոնց մասին արդեն մի քանի օր է՝ գրում են տարբեր լրատվամիջոցներ, եւ որոնք ակտիվորեն հերքվում էին համապատասխան գերատեսչությունների կողմից, երեկ իրականություն դարձան:                       Պաշտոնից ազատվել է Արցախի ՊԲ նախարար-պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտ Իրավապահները հայտնաբերել են Արամ Հարությունյանի գործով հետախուզվողին. ով է նա և ինչով է հայտնի «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները հայտնաբերել են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկինում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի դեմ խոշոր չափերի կաշառք վերցնելու համար հարուցված քրեական գործով հետախուզվողին:               Մասնավորապես, այս գործով հետախուզման մեջ էր գտնվում Սեւանի հոգեբուժարանի կլինիկայի նախկին տնօրեն Գագիկ Բազմամիլիոնանոց թալան՝ սպորտի նախարարությունում «Ժամանակ»-ը գրում է. «Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է իրականացրել սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում, հայտնաբերել բազմամիլիոնանց չարաշահումներ: Այս բացահայտումներին առայժմ հանրային հնչողություն չի տրվում: Իշխանությունները սպասում են նոր կառավարության ձևավորմանը, երբ այս նախարարությունը կլուծարվի և կմիանա մշակույթի նախարարությանը, և նախարար Գաբրիել Ղազարյանը կդառնա շարքա Կոալիցիա չի լինելու «Ժամանակ»-ը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նախընտրական շրջանում իր կուսակիցներին մոտիվացնելու համար խոստանում էր, որ ընտրություններից հետո ԲՀԿ-ի մասնակցությամբ նոր կոալիցիա է ձևավորվելու՝ ասելով, թե այն ոլորտներում, որոնք վստահվելու են ԲՀԿ-ին, ինքն անձնական ներդրումներ է անելու: Ընտրություններից հետո խորհրդարան չանցած, բայց ԲՀԿ-ի համար անիմաստ աշխատած թեկնածուները սպասում են կոալիցիայի ձևավորման Հունվարի 1-ից հետո գազը կթանկանա՞. «Ժամանակ» «Ժամանակ»-ը գրում է. «Ռուսաստանի հետ գազի գնի վերաբերյալ պայմանագիրը ավարտվում է 2018թ. դեկտեմբերի 31-ին: Մեր ունեցած տեղեկություններով՝ այս պահին Ռուսաստանի հետ գազի գնի վերաբերյալ նոր բանակցություններ չեն վարվում, և մեծ է հավանականությունը, որ հունվարի 1-ից հետո Ռուսաստանը Հայաստանին գազ կվաճառի ավելի բարձր գնով, ինչի արդյունքում կբարձրանա նաև սպառողներին մատակարարվող գազի գինը: Հայաստանի իշխանությու
website by Sargssyan