1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հայաստանի "նախիջևանյան" գլխացավանքը

2018 թ-ի ապրիլ-մայիսից մինչև հիմա չեն դադարում հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում ադրբեջանական բանակի դիրքային առաջխաղացման մասին տեղեկությունները և դրանց բուռն քննարկումները Հայաստանում և Ադրբեջանում...Վերջին "ակտիվացումը" տեղի ունեցավ օրեր առաջ, երբ Bellingcat պարբերականում լույս տեսած հոդվածից պարզվեց, որ, բացի ապրիլ-մայիս ամիսներին նախիջևանյան հատվածում դիրքերի առաջ բերումից, Բաքուն ամբողջ ամռան ընթացքում այդ նույն հատվածում ևս մի քանի դիրք է առաջ բերել և ավելի շահեկան վիճակում է, քան հայերը... 
ՀՀ ՊՆ նախարար Դ. Տոնոյանը հոկտեմբերի 12-ի մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ մեր՝ հայերիս, տարածքների հաշվին ազերի-թուրքերն առաջխաղացում չեն արձանագրել և որ հայկական կողմը որոշ տեղերում համապատասխան միջոցառումներ է կազմակերպել՝ ազերիներից սպասվող վտանգը չեղարկելու ուղղությամբ... Իսկ հիմա խոսենք փաստերով... Հայսատնում գրեթե բոլորը շատ լավ գիտեն,որ հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում 2018 թ-ի գարուն-ամառ ժամանակահատվածում ադրբեջանցիները ՀՀ-ի տարածքների հաշվին չէ, որ առաջխաղացում են գրանցել և որևէ լուրջ վերլուծաբան դա չի էլ դիտարկում... 
ՀՀ ՊՆ նախարար Դ. Տոնոյանը կարիք էլ չուներ այդ մասին հերքումով հանդես գալ... 
Սակայն խնդիրը նրանում է, որ նույնիսկ ադրբեջանցիները իրենց հաշվին, այսինքն` Նախիջևանի սեփական տարածքների հաշվին առաջխաղացում գրանցելով մեծ վտանգ են ստեղծում Երևան-Գորիս-Արցախ մայրուղու անվտանգությանը, ինչպես նաև Արենի և Զանգակատուն համայքների համար...Արենիի այգիները ազերիները գնդակոծել էին սույն թվականի սեպտեմբերի 16-ին, իսկ Զանգակատուն գյուղի համայնքապետը մի քանի օր առաջ ԶԼՄ-ներից մեկին հայտնել էր, որ ադրբեջանական դիրքերի առաջխաղացման պատճառով գյուղի մշակովի հողերի 11 հեկտարը հայտնվել է ազերի-թուրքերի նշանառության տակ...
Այո՛, որքան կարելի է կռահել հիմա Երևանի և Բաքվի միջև ինչ-որ համաձայնություն կա, որի գլխավոր առանցքն այն է, որ ադրբեջանցիները չեն կրակելու հայկական դիրքերի ուղղությամբ...Սակայն ո՞վ է մեզ երաշխավորել, որ Բաքվի հետ այդ համաձայնությունը Իլհամ Ալիևը չի խախտի... Այն, որ պաշտոնական Բաքուն երբևէ չի պահպանել հայերին տրված իր խոստումները՝ անհերքելի փաստ է... Հարյուրներով օրինակներ կարելի է բերել... Անհրաժեշտության դեպքում Իլհամ բաբան իր հոր՝ Հեյդար Ալիևի պես կարող է համբուրել հայերի ձեռքերը, սակայն դժվարությունները հաղթահարելուց հետո չի վարանի կտրել այդ նույն ձեռքերը... 
Ժամանակին՝ 1993 և 1994 թթ-ին Իլհամ բաբայի հայրիկը՝ Ադրբեջանի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևը աղերսանքներով դիմում էր "Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեծարգո...."...Այո, հենց այդպես էլ դիմում էր Արցախի Հանրապետության տարբեր պաշտոնյաներին, որովհետև նրանց անհրաժեշտ էր զինադադար կորզել Ստեփանակերտից, քանի որ հայերը բավական առաջխաղացում էին արձանագրել...Իսկ երբ հարցերը լուծվում էին, նույն վայրկյանին մոռանում էին, թե ինչ "դիֆիրամբներ" էին նվիրում "անջատողական", "ահաբեկիչ", "ստոր", "անհշնորհակալ" արցախահայերի որոշ պաշտոնյաներին... 
Իսկ հիմա, նույն Հեյդարի որդի Իլհամը չի էլ "հիշում", թե իր հայրիկը ինչ բովանդակությամբ նամակներ էր հղում Ստեփանակերտ... 
Հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածը իրոք մեծ գլխացավանք է դառնալու Հայաստանի և Արցախի համար, եթե Երևանը կանխարգելիչ քայլեր չձեռնարկի նույնիսկ Նախիջևանի տարածքում ադրբեջանական բանակի դիրքերի առաջխաղացումը կանխելու ուղղությամբ...Մենք չենք կարող թույլ տալ, որ Երևան- Հայաստան հարավ -Արցախ-Իրան մայրուղին, ինչպես նաև որոշ բնակավայրեր գտնվեն ազերիների թիրախում...

 

Գագիկ  Համբարյան 

ՀՀ ՊՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ «Հանրությանը պետք է ցույց տալ խնդիրներն ըստ ա... Համացանցի արձագանքն Արշակ Կարապետյանի նշանակմ... Նիկոլ Փաշինյանն ու Անջեյ Կասպշիկը քննարկել են... «Հարգելի քաղաքապետարան, ինքնակամ կայանատեղինե... Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ քրեական գործ է հ... Մահացել է Յուրի Մելիք-Օհանջանյանը Տեսանյութ՝ ինչպես են ոստիկանները մեկնում մարտ... Նիկոլ Փաշինյանի խոսնակն արձագանքել է զենքի վա... Տեսանյութ.Պարոն Փաշինյան, խնդրում եմ Ձեր անմի... «Երբ 2006 թվականին Ռոբերտ Քոչարյանը ստեղծեց Գ... «Կարա՞ք հոդաբաշխ ձևով բացատրեք...». Մարուքյան... Գյումրիի «Աստրալ» հյուրանոցի սենյակները տրամա... Շնորհակալություն փոխված ու բարեփոխվող ոստիկան... Սրբապղծություն` Տավուշի մարզում. Մակարավանքից... Զարիֆ. Իրանի բալիստիկ հրթիռները բանակցություն... «Խմբագրությունում արյուն են պահանջում». BBC-ի... Քաղաքացիները գնահատել են կառավարության գործու... Երևանում դեկտեմբերի 17-ի երեկոյան ժամերից սպա... Մելինեն օգնությա կարիք ունի.PHOTO «Գագիկ Ծառուկյանին ասեք՝ նայի». Էդմոն Մարուքյ... Նախագահ Սարգսյանը մասնակցել է Վրաստանի նորընտ... Ո՞վ է Հայաստանի թիվ 1 անձեռնմխելին Զենքի սպառնալիքով առևանգել են ոստիկանության Ա... ԱՐԹՆԱՑԵՔ ՄԱՐԴԻԿ, մի փոքր սրտացավ ապրեք.Խոսքս ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան...
Ինչ է սպասվում Արցախում. փոփոխություններն այսքանով չեն ավարտվելու «168 ժամ» թերթը գրում է. «Արցախում սպասվող կադրային փոփոխությունները, որոնց մասին արդեն մի քանի օր է՝ գրում են տարբեր լրատվամիջոցներ, եւ որոնք ակտիվորեն հերքվում էին համապատասխան գերատեսչությունների կողմից, երեկ իրականություն դարձան:                       Պաշտոնից ազատվել է Արցախի ՊԲ նախարար-պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտ Իրավապահները հայտնաբերել են Արամ Հարությունյանի գործով հետախուզվողին. ով է նա և ինչով է հայտնի «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները հայտնաբերել են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկինում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի դեմ խոշոր չափերի կաշառք վերցնելու համար հարուցված քրեական գործով հետախուզվողին:               Մասնավորապես, այս գործով հետախուզման մեջ էր գտնվում Սեւանի հոգեբուժարանի կլինիկայի նախկին տնօրեն Գագիկ Բազմամիլիոնանոց թալան՝ սպորտի նախարարությունում «Ժամանակ»-ը գրում է. «Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է իրականացրել սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում, հայտնաբերել բազմամիլիոնանց չարաշահումներ: Այս բացահայտումներին առայժմ հանրային հնչողություն չի տրվում: Իշխանությունները սպասում են նոր կառավարության ձևավորմանը, երբ այս նախարարությունը կլուծարվի և կմիանա մշակույթի նախարարությանը, և նախարար Գաբրիել Ղազարյանը կդառնա շարքա Կոալիցիա չի լինելու «Ժամանակ»-ը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նախընտրական շրջանում իր կուսակիցներին մոտիվացնելու համար խոստանում էր, որ ընտրություններից հետո ԲՀԿ-ի մասնակցությամբ նոր կոալիցիա է ձևավորվելու՝ ասելով, թե այն ոլորտներում, որոնք վստահվելու են ԲՀԿ-ին, ինքն անձնական ներդրումներ է անելու: Ընտրություններից հետո խորհրդարան չանցած, բայց ԲՀԿ-ի համար անիմաստ աշխատած թեկնածուները սպասում են կոալիցիայի ձևավորման Հունվարի 1-ից հետո գազը կթանկանա՞. «Ժամանակ» «Ժամանակ»-ը գրում է. «Ռուսաստանի հետ գազի գնի վերաբերյալ պայմանագիրը ավարտվում է 2018թ. դեկտեմբերի 31-ին: Մեր ունեցած տեղեկություններով՝ այս պահին Ռուսաստանի հետ գազի գնի վերաբերյալ նոր բանակցություններ չեն վարվում, և մեծ է հավանականությունը, որ հունվարի 1-ից հետո Ռուսաստանը Հայաստանին գազ կվաճառի ավելի բարձր գնով, ինչի արդյունքում կբարձրանա նաև սպառողներին մատակարարվող գազի գինը: Հայաստանի իշխանությու
website by Sargssyan