1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Պարոն Փաշինյան, եւ պարոն Օսիպյան, ասֆալտին փռելու գործ է բացվել

Երեւանի քաղաքի «փալանչի խորոշիներից» շատերը շարունակում են մաքրել վարորդների գրպանները, մայրաքաղաքի այս կամ այն համայնքի պետական մայթի վրա կայանելու թույլտվություն տրամադրելու համար: 

Ընդամենը մի քանի օր առաջ, (ՀՀ 2019 թ-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ) ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում անհատ տաքսիստները կազատվեն արտոնագրային վճարներից: Նիկոլ Փաշինյանն իր խոսքում մասնավորապես նշեց. «Մենք ասում ենք, որ եթե մարդն անհատ տաքսիստ է, նա ոչ մի վճարում անելու պարտավորություն չունի և կարող է աշխատել առանց լիցենզիայի»:
Վարչապետի այս հայտարարությունը, ինչ խոսք մեծ ոգեւորությամբ ընդունվեց վարորդների շրջանում, սակայն վարչապետի այս հայտարարությունից հետո անգամ, փողոցային մակարդակի «տասովշիկները» այդպես էլ որոշեցին հետ չկանգնել նախկինների օրոք ծավալած իրենց «գրդոն բիզնեսի» գործունեությունից:
Բանը նրանում է, որ եթե այսօր վարչապետի հայտարարությունից հետո, վարորդները հույս փայփայեցին, որ կարող են մի փոքր շունչ քաշել, եւ իրենց օրվա հացի խնդիրը լուծել, արի ու տես որ ՀՀ-ի՝ մասնավորապես Երեւանի քաղաքի «փալանչի խորոշիներից» շատերը շարունակում են մաքրել վարորդների գրպանները, մայրաքաղաքի այս կամ այն համայնքի պետական մայթի վրա կայանելու թույլտվություն տրամադրելու համար:
Ասել է թե. անհատ տաքսի վարորդների մի զգալի մասի արյունը խմելով , անհայտ ծագումնաբանությամբ ինչ-ինչ փողոցային տզրուկներ, որոնց վրա Փաշինյանից առաջ գողականի փոշի էր նստած, շարունակում են իրենց թաթփուկությունը բանեցնել վարորդների շրջանում:
ՀՀ-ում չկա մի հիվանդանոց, չկա մի առեւտրի կենտրոն, չկա մի ծառ ու թուփ, որի հետեւոմ կանգնած չլինի քուչի շարքային մի խուժան, ով տվյալ տարածքի «ասիչն է, ու գրդոն» անողը:
Եթե այսօր պատկան կառուցի ցանկացած ներկայացուցիչ, մի փոքրիկ շրջայց կատարի, (եւ մի փոքր հետաքրքրություն անգամ ցուցաբերի) վայրկյանների ընթացքում կհամոզվի, թե պետական նշանակության մայթերից՝վարորդների հաշվին ինչ կերպ են փքվում այն պորտաբույծները, որոնց բան ու գործը պետական մայթերին դիրիժորություն անելն ու վարորդների հաշվին գողական գնալն է…
Հարց է առաջանում. այս կամ այն պետական մայթը , ՍՊԸ-ի ու սեփական ցեխի հետ շփոթած պորտաբույծը, ո՞ր իրավունքով է տարիներ շարունակ «նայիչ» աշխատել վարորդների գլխին: Եւ հանուն ինչի է, այս կամ մակաբույծը տիրություն անող կարգվել պետական մայթերի վրա:
Հարգելի պարոն Փաշինյան, եւ պարոն Օսիպյան, իրականում ասֆալտին փռելու գործ է բացվել, քանի որ փողոցի խուժանը անդրդվելի է՝իր բոլոր դրսեւորումներում:
Ստացվում է, վարչապետ Փաշինյանը գիտակցելով ժողովրդի սոցիալական վիճակն ու պայմանները գնում է զիջումների, սակայն թափթփուկները շարունակում են իրենց սեւ գործը ՝ակամայից ցեխ շպրտելով վարչապետի գործունեության ու նրա կողմից արված հայտարարությունների վրա:
Պարոն Օսիպյան, այսօր ցանկացած պետական մայթ, ըստ էության «սեփականաշնորհված» է անկառավարելի մի ամբոխի ու ոհմակի կողմից, որը դեռ փորձում է խաղի կանոններ թելադրել:
Դա է պատճառը, որ շատ հաճախ կոնֆլիկտներ, վեճեր ու տարաբնույթ միջադեպեր են լինում անհատ տաքսի վարորդների ու տվյալ տարածքի ռեկետչիկի շրջանում:
Բոլորովին վերջերս, մի տարեց տաքսու վարորդ, ցավով պատմեց, որ օրինակ Մոլերի ու հիվանդանոցների առաջ կայանելու համար պետք է ունենա ոչ թե պետական ինչ-որ մի կառույցի, այլ այդ տարածքի «նայողների» թույլտվությունը:
Թե չէ. ինչպես զրուցակիցս նշեց, հետեւանքները կարող են եւ անդառնալի լինել…
Այս դեպքից հետո, փորձեցի պարզել, թե ինչ է կատարավում Մոլերի ու հիվանդանոցների առաջ, եւ ինչ. պարզվեց որ դրանց տարածքում կայանող անհատ տաքսու վարորդները իսկապես պետք է դաբրոներ ունենան՝ պետական նշանակության մայթերին կայանելու համար:


Հ.Գ Չեմ կասկածում, որ ՀՀ ոստիկանությունը ինֆորմացիայի խնդիր ունի, թե որ տարածքում ով ինչով է զբաղված, ով ինչ կերպ է կեղեքում վարորդներին եւ հանուն ինչի…
Իսկ եթե մինչ այսօր ՀՀ ոստիկանությունն այդ խնդրով չի զբաղվել, ապա կարծում եմ, որ վայրկյանների հարց է՝ պարզելու եւ կարգի հրավիրելու այն խաժամուժին, որի թեթեւ ձեռքով մայրաքաղաքում ամենաթողության մթնոլորտ է տիրում՝ այս խնդրի հետ կապված:

Եւ վերջում կուզենայի վերը նշված խնդրի վերաբերյալ հրավիրել նաեւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի ուշադրությունը ու ուղղել նրան հետեւյալ հարցը.
-Պարոն Մարության, ժամանակը չէ՞. որ Երեւան քաղաքի մայթերի, բիզնես կենտրոննների, հիվանդանոցների, հյուրանոցների ու տարբեր նշանակության օբյեկտների առաջ(առանց տիրություն անող գիշատիչների) լինեն հատուկ նշաններ՝ տաքսիներ կայանման համար, որպեսզի նման բարդակ ու քաոս չստեղծվի մայրաքաղաք Երեւանում:
Այս պատկերն ու հատկապես այս ոլորտում արմատացած արատավոր բարքերը իսկապես մեծ խայտառակություն են մայրաքաղաք Երեւանի համար :


Անի Ավագյան


Շարունակելի

 

 

«Հուսով եմ, որ նա 18,5 մլն դոլար նվիրելով չի ... «Փարոս»-ում կոռուպցիան շարունակվում է, ինչու՞... Մեղադրանք է առաջադրվել Մասիսի քաղաքապետին, տե... Մարդ ով օժտված է մարդկային վեհ և դրական կողմե... Իրադան իմ ընկերուհին է. Մարգարիտա Սիմոնյանը՝ ... Լավրովը փոխանցել է Կրեմլի զայրույթն ու տարակո... Թեժ պայքար. ո՞վ կդառնա Սփյուռքի գործերի գլխ... Նախկինները ակտիվանում են. Կարեն Կարապետյանը Գ... ԴԵՊԻ ԱՆՀՈՒՆԸ.. ԱՄՆ-ն արգելափակել է Հյուսիսային Կորեայում քաղ... ԱԱԾ-ն արձագանքել է Սեդրակ Քոչարյանին մեղադրան... Մահվան ելքով վրաերթ Արարատի մարզում. Mercedes... Չնայած թշնամանքին Քեյթ Միդլթոնի այգում Մեգան ... Լույս է տեսել անվանումով գիրքը . շնորհանդեսը ... Տանիքը՝Ահարոնյա՞նն է... Նվեր Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանի պարզ... Էջմիածին քաղաքում, մեծ հանդիսավորությամբ վե... Սեդրակ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել Չհայտարարված այց «Նուբարաշեն» ՔԿՀ․ առանձնազրո... «Քննչական մարմինը պետք է անպայման տեղեկությու... «Իմ տան հոսանքի ծախսը նախորդ ամսվա համար տասն... Չեն հանգստանում անգամ այն ժամանակ, երբ ներման... Գյումրիի տնակներից մեկում սիրուհու հետ հյուրը... Սպանվածի քույրը բաց նամակով դիմել է Գագիկ Ծառ... ՀՀ 24 համայնքում կայացած ՏԻՄ ընտրություններին...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ԴՍՏԵՐ ՆԱՄԱԿԸ. Հորս ընկերներից մե... Շուրջ 150 աշխատակից, այսօր 50 հազար ավել են ս... Հանցաշխարհի հայեր. «օրենքով գող» արմեն մանուկ... Հանցաշխարհի կարկառուն ներկայացուցիչներ Արա եւ...
Թեժ պայքար. ո՞վ կդառնա Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար «Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով, թեժ պայքար է ընթանում ապագայում ստեղծվելիք սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնի համար։ Առաջամարտիկը սփյուռքի փոխնախարար Բաբկեն Տեր-Գրիգորյանն է։ «Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին» նախագծով առաջիկայում սփյուռքի նախարարությունը կվերակազմակերպվի՝ միանալով վարչապետի աշխատակազմին և աշխատակազմում ստեղծելով Սփյուռքի գործերի գլխա Նախկինները ակտիվանում են. Կարեն Կարապետյանը Գագիկ Ծառուկյանի խնամու դաչայում հավաք է կազմակերպել. «Ժ... «Ժամանակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ԱԺ նախկին պատգամավոր և Գագիկ Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյանի դաչայում կազմակերպել է նախկին իշխանական վերնախավի ներկայացուցիչների հավաք, որին ներկա են եղել նաև նախկին նախարարներ և մարզպետներ: Հավաքի ընթացքում քննարկել են ստեղծված իրավիճակում գործելու հնարավորությունները, այդ թվում՝ միասնական թիմով հանդես գալու միջոցով»: & Կոստանյանը՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ «Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը առաջիկա օրերին կարող է նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ: Իշխանության տարբեր ներկայացուցիչներ արդեն հասցրել են դրականորեն արտահայտվել Կոստանյանի մասնագիտական կարողությունների մասին՝ դրանով դրական ֆոն ապահովելով նրան Հին Հայաստանից Նոր Հայաստանի իշխանական համակարգ տեղափոխելու համար»: Առավել մանրամասն Ումի՞ց են սկսել կրճատումները «Ժողովուրդ» թերթը գրում է.   «Մարզպետարաններում պատրաստվում են լայնածավալ օպիտիմալացման` աշխատակազմի մինչեւ 30 տոկոսի կրճատմամբ: «Ժողովուրդ» օրաթերթը, սակայն, տեղեկացավ, որ աշխատանքային ֆոնդը մնալու է անփոփոխ: Փաստորեն ստացվում է` մարզպետարանների աշխատողների աշխատավարձերը բարձրանալու են: Մարզպետարաններում կրճատումները սկսվել են հայեցակարգային պաշտոններից:     Ըստ մեր տեղեկ Սերժ Սարգսյան-Սեյրան Օհանյան առերեսում է տեղի է ունեցել «Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով` Սերժ Սարգսյանի հարցաքննություններից մեկի ժամանակ տեղի է ունեցել առերեսում Սեյրան Օհանյանի հետ։ «Լուրերը, թե Ս. Օհանյանը ցուցմունք է տվել Սերժ Սարգսյանի դեմ, չեն համապատասխանում իրականությանը, ավելին` տեղյակ ենք, որ Օհանյանն ասել է` Սերժ Սարգսյանը եղել է իմ գերագույն հրամանատարը։ Մի խոսքով` Սեյրանն իրեն ճիշտ է պահել»,- ասաց Ս. Սարգսյանին մոտ կանգնա
website by Sargssyan