1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Օլիգարխ ծնողները թույլ չեն տվել, որ իրենց երեխաներին տրված նվերները նվիրաբերվեն մեր հիմնադրամին».Համեստ Ներսիսյան

Բոլորովին վերջերս, ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված տղաների մայրերի հետ հանդիպմանը, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ներկա եւ նախկին պաշտոնյաների ու օլիգարխների կանանց կոչ արեց իրենց թանկարժեք զարդերը նվիրաբերել «Արմենակ Ուրֆանյանի անվան ռազմահայրենասիրական բարեգործական հիմնադրամ»-ին։ Իսկ ավելի ուշ՝ ապրիլյան պատերազմում հերոսաբար նահատակված Արմենակ Ուրֆանյանի մայրը` Համեստ Ներսիսյանը նշել էր. «Օլիգարխ ընտանիքից երիտասարդներ են ամուսնանում եւ որոշել են, որ իրենց հարսանեկան նվերների՝ զարդերի գումարը փոխանցեն մեր հիմնադրամին»:

Ի վերջո, այս ընթացքում թե քանի օլիգարխի ու նախկին պետական չինովնիկի կանայք փորձեցին հրաժարվել իրենց գեթ մեկ զարդից, եւ այն նվիրաբերել «Արմենակ Ուրֆանյանի անվան ռազմահայրենասիրական բարեգործական հիմնադրամին», Fnews.am-ը այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեց հերոսի մոր` տիկին Համեստ Ներսիսյանի հետ, ով նախ անդրադառնալով վերոհիշյալ օլիգարխների երեխաների խոստացած նվիրաբերությանը փաստեց.

-Ոչ, ցավոք, այդ օլիգարխ ծնողները թույլ չեն տվել, որ իրենց երեխաներին բերված նվերները նվիրաբերվեն մեր հիմնադրամին: Բայց, փոխարենը մեզ մի բարերար 2000 դոլար գումար նվիրաբերեց. անասելի ուրախացանք  այդ մարդու նվիրաբերությունից, ով խոստացավ, որ ընթացքում եւս կօգնի մեզ: Այժմ մեր հիմնադրամի ողջ շարժը ՝այդ մարդու օգնությամբ է իրականացվում: Մենք շատ շնորհակալ ենք նրան:

-Իսկ, ո՞վ է այդ բերերարը:

-Գիտեք, սիրով կհրապարակեի այդ հայրենանվեր մարդու անունը, բայց ինքը խնդրեց, որպեսզի չհրապարակեմ իր անունը: Նա մի տղամարդ է, ով միշտ մեր ժողովրդի կողքին է:

-Հայաստանո՞ւմ է ապրում:

-Այո, Հայաստանում է բնակվում: Նա մեզ խոստացավ, որ կաջակցի հիմնադրամի աշխատանքներին` մինչեւ, որ նոր նվիրատվություններ կլինեն:

- Այդ անձնավորությունը օլիգարխ է՞:

-Ո՛չ, ինքը պարզապես բարերար է, ով երբեք իր արածների մասին չի սիրում բարձրաձայնել:

-Լավ, անդրադառնանք, վերոհիշյալ օլիգարխների երեխաների խոստմանը, որին դեմ էին ծնողները` ինչո՞ւ:

-Երեխաները մինչեւ վերջին պահը,  համաձայն էին այդ քայլը կատարելու, բայց ծնողները դեմ եղան: Ասեմ, որ այդ օլիգարխների ընտանիքը արտերկում է բնակվում: Նրանք մի առիթով ասացին, թե  մենք ինչու չենք դիմում տեղի օլիգարխներին, ասելով որ ամենաշատ օլիգարխները Հայաստանում են…Ես ինձ իսկապես շատ վատ զգացի այդ պահին:

-Իսկ այլ արձագանքներ չկա՞ն:

-Ցավոք ոչ, բացի այդ 2000 դոլարը նվիրաբերած բարերարից, մեզ ոչ ոք չի օգնել, չեն արձագանքել մեր կոչին:

-Իսկ կասեք, ինչպես եք օգտագործել այդ գումարը: 

-Առաջինը մեզ համար առաջնագծին օգտակար լինելն է, օրերս  մեր զոհված հերոսներից մեկին նվիրված միջոցառում էինք կազմակերպել, պատրաստվում ենք` անուշադրության մատնված մի հերոսի նվիրված միջոցառում,  եւս  կազմակերպել:

-Իսկ ըստ Ձեզ, ինչո՞ւ քար անտարբերություն ցուցաբերվեց օլիգարխների ու նախկին պաշտոնյաների  կանանց կողմից:

- Չեմ կարող ասել, ուղղակի ապշած եմ:

-Տիկին Համեստ, եթե դեմ չեք անդրադառնանք  հայոց բանակում առկա խնդիրներին: Այժմ շատ է խոսվում այն մասին, որ զինվորների հարազատները այդքան էլ գոհ չեն` բանակում զինվորին հասնող սննդի որակից: Ի՞նչ կասեք սրա հետ կապված:

-Զորամասեր անկեղծ ասած չեմ գնում, ավելի շատ առաջնագիծ եմ գնում: Զորամասեր գնալիս մի տեսակ անհանգստություն եմ ունենում, ներքին ցավ, վախ կա մեջս: Անգամ երազիս մեջ եմ տեսել, որ հասնում եմ զորամաս, բայց ներս չեմ մտնում:

- Ամեն դեպքում Դուք շփվում եք զինվորների հետ:

-Ճիշտ է առաջնագծի տղաների հետ շատ եմ շփվում. գիտեք էսպես ասեմ` վատ սննունդ չկա, երբեք էլ չի եղել: Ուղղակի գիտեք վատն ինչ է, որի մասին ես ինքս միշտ մտածում եմ. լավ ամեն օր ո՞նց կարելի է տուշոնկա ուտել: Հիմա, որ հիմնադրամին օգնեն՝  այնքան ծրագրեր ունեմ, որ պիտի իրականացնեմ: Սննդամթերքի հետ կապված խնդիր չկա, բայց որակի բարելավման խնդիր իհարկե  կա, որի մասին անգամ ՀՀ վարչապետը բարձրաձայնեց, երբ գնացել էր առաջնագիծ:

-Ձեր կարծիքով այսօր բանակում բարոյահոգեբանական մթնոլորտի առումով ի՞նչ է փոխվել (հատկապես հրամկազմ-զինվոր փոխհարաբերություններում): 

-Սպայի եւ զինվորի հարաբերությունների հետ կապված,  կարող եմ ասել հետեւյալը. բնական է, որ զինվորներից շատերը նեղվում են նրանից, որ սպաները հավասարություն են դնում բոլորի միջեւ: Շատերը դա գուցե չեն ընդունում: Բայց ընդհանուր առմամբ,  սպա-զինվոր հարաբերությունները շատ նորմալ են: Սպաները,  այսպես ասած բանակային դաստիրակություն են իրականացնում, իսկ բանակի դաստիարակությունը լրիվ ուրիշ է:
Բայց ես օգտվելով առիթից, ուզում եմ նաեւ հետեւյալն ասել. ես հերոսի մայր եմ, եւ կարծում եմ, որ իմ խնդրանքը որեւէ մեկը մերժելու իրավունք չունի, բայց արի ու տես, որ  շատ տեղերում ինձ մերժում են: Մինչ օրս ՊՆ նախարարին չեմ տեսել. լավ, մի օր նախարարը ժամանակ չի գտնո՞ւմ ինձ ընդունելու, իմ ծրագրերին ծանոթանալու համար: Թող մի օր ընդմիջում չանի՝ հերոսի մորը հանդիպի:

-Իսկ, ո՞վ է Ձեզ մերժել, ո՞ւմ եք կոնկրետ դիմել նախարարի հետ հանդիպելու համար:

-Դիմել եմ, բայց պարոն Տոնոյանը, չգիտեմ ինչու ինձ վանում է, ինչից շատ վիրավորված եմ: Ես Արցախ պետք է գնայի` դիմեցի նախարարություն, որ ինձ տրանսպորտ տան` շտաբի պետը կրկին մերժեց: Ասում են, մենք ՀԿ-ներին չենք օգնում: Չափազանց վիրավորված եմ ՊՆ-ից, շատ…

Զրույցի վերջում, տիկին Համեստը հուզմունքը զսպելով միայն ասաց. «Իմ որդու բացը երբեք չի լրանա, դա իմ ցավն է, որը հարատեւ, չսպիացող վերք է եղել , եւ այն  միշտ   կմնա…»: 

Image result for Համեստ Ներսիսյան Արմենակ Ուրֆանյան

 

Զրույցը՝ Անի Ավագյանի 

 

 

 

 

 

ՀՀ ՊՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ «Հանրությանը պետք է ցույց տալ խնդիրներն ըստ ա... Համացանցի արձագանքն Արշակ Կարապետյանի նշանակմ... Նիկոլ Փաշինյանն ու Անջեյ Կասպշիկը քննարկել են... «Հարգելի քաղաքապետարան, ինքնակամ կայանատեղինե... Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ քրեական գործ է հ... Մահացել է Յուրի Մելիք-Օհանջանյանը Տեսանյութ՝ ինչպես են ոստիկանները մեկնում մարտ... Նիկոլ Փաշինյանի խոսնակն արձագանքել է զենքի վա... Տեսանյութ.Պարոն Փաշինյան, խնդրում եմ Ձեր անմի... «Երբ 2006 թվականին Ռոբերտ Քոչարյանը ստեղծեց Գ... «Կարա՞ք հոդաբաշխ ձևով բացատրեք...». Մարուքյան... Գյումրիի «Աստրալ» հյուրանոցի սենյակները տրամա... Շնորհակալություն փոխված ու բարեփոխվող ոստիկան... Սրբապղծություն` Տավուշի մարզում. Մակարավանքից... Զարիֆ. Իրանի բալիստիկ հրթիռները բանակցություն... «Խմբագրությունում արյուն են պահանջում». BBC-ի... Քաղաքացիները գնահատել են կառավարության գործու... Երևանում դեկտեմբերի 17-ի երեկոյան ժամերից սպա... Մելինեն օգնությա կարիք ունի.PHOTO «Գագիկ Ծառուկյանին ասեք՝ նայի». Էդմոն Մարուքյ... Նախագահ Սարգսյանը մասնակցել է Վրաստանի նորընտ... Ո՞վ է Հայաստանի թիվ 1 անձեռնմխելին Զենքի սպառնալիքով առևանգել են ոստիկանության Ա... ԱՐԹՆԱՑԵՔ ՄԱՐԴԻԿ, մի փոքր սրտացավ ապրեք.Խոսքս ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան...
Ինչ է սպասվում Արցախում. փոփոխություններն այսքանով չեն ավարտվելու «168 ժամ» թերթը գրում է. «Արցախում սպասվող կադրային փոփոխությունները, որոնց մասին արդեն մի քանի օր է՝ գրում են տարբեր լրատվամիջոցներ, եւ որոնք ակտիվորեն հերքվում էին համապատասխան գերատեսչությունների կողմից, երեկ իրականություն դարձան:                       Պաշտոնից ազատվել է Արցախի ՊԲ նախարար-պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտ Իրավապահները հայտնաբերել են Արամ Հարությունյանի գործով հետախուզվողին. ով է նա և ինչով է հայտնի «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները հայտնաբերել են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկինում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի դեմ խոշոր չափերի կաշառք վերցնելու համար հարուցված քրեական գործով հետախուզվողին:               Մասնավորապես, այս գործով հետախուզման մեջ էր գտնվում Սեւանի հոգեբուժարանի կլինիկայի նախկին տնօրեն Գագիկ Բազմամիլիոնանոց թալան՝ սպորտի նախարարությունում «Ժամանակ»-ը գրում է. «Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է իրականացրել սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում, հայտնաբերել բազմամիլիոնանց չարաշահումներ: Այս բացահայտումներին առայժմ հանրային հնչողություն չի տրվում: Իշխանությունները սպասում են նոր կառավարության ձևավորմանը, երբ այս նախարարությունը կլուծարվի և կմիանա մշակույթի նախարարությանը, և նախարար Գաբրիել Ղազարյանը կդառնա շարքա Կոալիցիա չի լինելու «Ժամանակ»-ը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նախընտրական շրջանում իր կուսակիցներին մոտիվացնելու համար խոստանում էր, որ ընտրություններից հետո ԲՀԿ-ի մասնակցությամբ նոր կոալիցիա է ձևավորվելու՝ ասելով, թե այն ոլորտներում, որոնք վստահվելու են ԲՀԿ-ին, ինքն անձնական ներդրումներ է անելու: Ընտրություններից հետո խորհրդարան չանցած, բայց ԲՀԿ-ի համար անիմաստ աշխատած թեկնածուները սպասում են կոալիցիայի ձևավորման Հունվարի 1-ից հետո գազը կթանկանա՞. «Ժամանակ» «Ժամանակ»-ը գրում է. «Ռուսաստանի հետ գազի գնի վերաբերյալ պայմանագիրը ավարտվում է 2018թ. դեկտեմբերի 31-ին: Մեր ունեցած տեղեկություններով՝ այս պահին Ռուսաստանի հետ գազի գնի վերաբերյալ նոր բանակցություններ չեն վարվում, և մեծ է հավանականությունը, որ հունվարի 1-ից հետո Ռուսաստանը Հայաստանին գազ կվաճառի ավելի բարձր գնով, ինչի արդյունքում կբարձրանա նաև սպառողներին մատակարարվող գազի գինը: Հայաստանի իշխանությու
website by Sargssyan