1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Կլանային համակարգը ուղղակի մեռնում է, բառի բուն իմաստով՝ ոչնչանում են».Լեւոն Շիրինյան

Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության (ՀՔԴԿ) նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը, Fnews.am-ի զրույցում անդրադառնալով առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավոր զարգացումներին եւ քաղաքական ուժերի վերադասավորումներին, նախ նկատեց.

-Առաջիկա ընտրությունները անց են կացվելու արդարության մթնոլորտում՝ իրավապահ մարմինները աշխատելու են, քրեական տարրեր չեն լինելու, օլիգարխիան սսկված է լինելու։ Գուցե լինեն եզակի ինչ-որ դեպքեր, բայց ոչ ավելին։
Անձամբ մենք՝ մեր քաղաքական թիմը, անընդհատ պրոցեսը քաղաքականացնելու եւ գաղափարայնացնելու ենք, չենք թողնելու՝ հանկարծ ռազբորկաների վերածվի։
Ինչ վերաբերում է քաղաքական վերադասավորումներին՝ եկեք ինձ զանգեք քարոզարշավի չորրորդ-հինգերորդ օրը, որպեսզի ավելի հստակ ասեմ՝ ով ինչ շանսեր ունի, հիմա մի փոքր կդժվարանամ։

-Համենայնդեպս ներկա պահի դրությամբ ինչպե՞ս եք գնահատում օրինակ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի շանսերը:

-Ասեմ. ՕԵԿ-ի շանսերը այս պահին 0.1 տոկոս է, ՀՀԿ-ն 1 տոկոսից ներքեւ է, ԲՀԿ-ն անորոշ է ինձ համար, որովհետեւ կառույցի տրամաբանությունը առայժմ չեմ հասկանում։ Եթե ռեյտինգայինով ակտիվ եղան՝ իշխանությունը թողեց, դա ուրիշ բան է, մնացածը դժվարանում եմ ասել։

- Իսկ ի՞նչ կասեք «Մենք» դաշինքի մասին։

-«Մենք» դաշինքը՝ 1.1 տոկոս ոչ ավել։ Ես կարող եմ մեր մասին էլ ասել, որովհետեւ հանդիպում եմ ժողովրդի հետ։ Ճիշտ է՝ մենք ուշ մտանք, բայց շշմելու բան է, որովհետեւ ժողովուրդը կարծես քրիստոնեական արժեքները որոնում էր , եւ ակնհայտ է, որ մեր շանսերը բավականին բարձր են։

-Պարոն Շիրինյան, մարդաորսի միտումներ կա՞ն, թե ոչ ընտրական կամպանիայի ընթացքում։

-Հիմա բոլորը խլուրդի գործ են անում։ Բայց ես մի բան կարող եմ ասել, օրինակ այն օրը Արարատի մարզում եմ եղել, եւ ապշեցնող տպավորություններով եմ հետ եկել։ Ժողովուրդը, կներեք արտահայտությանս համար, բայց բացարձակ թքած ունի նախկին իշխանիկների վրա։ Ես պարզապես զարմացա, թե ինչպես էին ինձ դիմավորում, այն դեպքում, որ ես ոչ Արարատի մարզից եմ, ոչ էլ՝ որեւէ կլանի անդամ եմ։ Կլանային համակարգը ուղղակի մեռնում է, բառի բուն իմաստով՝ ոչնչանում են։

-Ընտրական գործընթացին մասնակցող քաղաքական ուժերից՝ ո՞վ ինչ ռեալ հաղթաթուղթ ունի։

-Ակնհայտ է մի բան․ ՔՊ-ն կկազմի մեծամասնություն, բայց ոչ բացարձակ։ Նիկոլ Փաշինյան էլ հանդես կգա, որպես ոչ միայն ՔՊ ղեակավար, այլ հեղափոխության առաջնորդ։ Հետեւապես Փաշինյանը ուզի չուզի ցենտրիստական քաղաքականություն պետք է վարի: Դա նշանակում է մենք կունենանք բալանսավորված խորհրդարան։

- Եվ վերջում, հետաքրքիր է նաեւ Ձեր տեսլականը Արցախի հարցի շուրջ։

-Եթե Դուք նկատել եք Արցախի հարցով ես առհասարակ չեմ խոսում բավականին երկար ժամանակ, որովհետեւ վտանգ չեմ տեսնում, դրա համար էլ չեմ խոսում։ Արցախի հարցը լուծված է վաղուց։

 

Զրույցը՝ Անի Ավագյանի 

 

«Հուսով եմ, որ նա 18,5 մլն դոլար նվիրելով չի ... «Փարոս»-ում կոռուպցիան շարունակվում է, ինչու՞... Մեղադրանք է առաջադրվել Մասիսի քաղաքապետին, տե... Մարդ ով օժտված է մարդկային վեհ և դրական կողմե... Իրադան իմ ընկերուհին է. Մարգարիտա Սիմոնյանը՝ ... Լավրովը փոխանցել է Կրեմլի զայրույթն ու տարակո... Թեժ պայքար. ո՞վ կդառնա Սփյուռքի գործերի գլխ... Նախկինները ակտիվանում են. Կարեն Կարապետյանը Գ... ԴԵՊԻ ԱՆՀՈՒՆԸ.. ԱՄՆ-ն արգելափակել է Հյուսիսային Կորեայում քաղ... ԱԱԾ-ն արձագանքել է Սեդրակ Քոչարյանին մեղադրան... Մահվան ելքով վրաերթ Արարատի մարզում. Mercedes... Չնայած թշնամանքին Քեյթ Միդլթոնի այգում Մեգան ... Լույս է տեսել անվանումով գիրքը . շնորհանդեսը ... Տանիքը՝Ահարոնյա՞նն է... Նվեր Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանի պարզ... Էջմիածին քաղաքում, մեծ հանդիսավորությամբ վե... Սեդրակ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել Չհայտարարված այց «Նուբարաշեն» ՔԿՀ․ առանձնազրո... «Քննչական մարմինը պետք է անպայման տեղեկությու... «Իմ տան հոսանքի ծախսը նախորդ ամսվա համար տասն... Չեն հանգստանում անգամ այն ժամանակ, երբ ներման... Գյումրիի տնակներից մեկում սիրուհու հետ հյուրը... Սպանվածի քույրը բաց նամակով դիմել է Գագիկ Ծառ... ՀՀ 24 համայնքում կայացած ՏԻՄ ընտրություններին...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ԴՍՏԵՐ ՆԱՄԱԿԸ. Հորս ընկերներից մե... Շուրջ 150 աշխատակից, այսօր 50 հազար ավել են ս... Հանցաշխարհի հայեր. «օրենքով գող» արմեն մանուկ... Հանցաշխարհի կարկառուն ներկայացուցիչներ Արա եւ...
Թեժ պայքար. ո՞վ կդառնա Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար «Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով, թեժ պայքար է ընթանում ապագայում ստեղծվելիք սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնի համար։ Առաջամարտիկը սփյուռքի փոխնախարար Բաբկեն Տեր-Գրիգորյանն է։ «Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին» նախագծով առաջիկայում սփյուռքի նախարարությունը կվերակազմակերպվի՝ միանալով վարչապետի աշխատակազմին և աշխատակազմում ստեղծելով Սփյուռքի գործերի գլխա Նախկինները ակտիվանում են. Կարեն Կարապետյանը Գագիկ Ծառուկյանի խնամու դաչայում հավաք է կազմակերպել. «Ժ... «Ժամանակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ԱԺ նախկին պատգամավոր և Գագիկ Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյանի դաչայում կազմակերպել է նախկին իշխանական վերնախավի ներկայացուցիչների հավաք, որին ներկա են եղել նաև նախկին նախարարներ և մարզպետներ: Հավաքի ընթացքում քննարկել են ստեղծված իրավիճակում գործելու հնարավորությունները, այդ թվում՝ միասնական թիմով հանդես գալու միջոցով»: & Կոստանյանը՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ «Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը առաջիկա օրերին կարող է նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ: Իշխանության տարբեր ներկայացուցիչներ արդեն հասցրել են դրականորեն արտահայտվել Կոստանյանի մասնագիտական կարողությունների մասին՝ դրանով դրական ֆոն ապահովելով նրան Հին Հայաստանից Նոր Հայաստանի իշխանական համակարգ տեղափոխելու համար»: Առավել մանրամասն Ումի՞ց են սկսել կրճատումները «Ժողովուրդ» թերթը գրում է.   «Մարզպետարաններում պատրաստվում են լայնածավալ օպիտիմալացման` աշխատակազմի մինչեւ 30 տոկոսի կրճատմամբ: «Ժողովուրդ» օրաթերթը, սակայն, տեղեկացավ, որ աշխատանքային ֆոնդը մնալու է անփոփոխ: Փաստորեն ստացվում է` մարզպետարանների աշխատողների աշխատավարձերը բարձրանալու են: Մարզպետարաններում կրճատումները սկսվել են հայեցակարգային պաշտոններից:     Ըստ մեր տեղեկ Սերժ Սարգսյան-Սեյրան Օհանյան առերեսում է տեղի է ունեցել «Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով` Սերժ Սարգսյանի հարցաքննություններից մեկի ժամանակ տեղի է ունեցել առերեսում Սեյրան Օհանյանի հետ։ «Լուրերը, թե Ս. Օհանյանը ցուցմունք է տվել Սերժ Սարգսյանի դեմ, չեն համապատասխանում իրականությանը, ավելին` տեղյակ ենք, որ Օհանյանն ասել է` Սերժ Սարգսյանը եղել է իմ գերագույն հրամանատարը։ Մի խոսքով` Սեյրանն իրեն ճիշտ է պահել»,- ասաց Ս. Սարգսյանին մոտ կանգնա
website by Sargssyan