1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Եթե երիտասարդները, որոնք հավատացին Փաշինյանին և վերափոխման հնարավորությանը, հիասթափություն ապրեն, դա սարսափելի հետևանքներ կունենա ՀՀ-ի համար. Ռուբեն Վարդանյան. mediamax.am

Նախորդ շաբաթ սոցիալական ներդրող, IDeA հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը UWC Dilijan քոլեջում հանդիպել էր «ՆերՈՒԺ» ծրագրի մասնակիցների հետ: Նրանցից մեկը Վարդանյանին խնդրել էր մեկնաբանել վերջերս արված հայտարարությունն այն մասին, որ «բոլորս պետք է օգնենք Փաշինյանին, որովհետև եթե նա տապալվի, դա աղետ կլինի հայ ազգի համար»: 

Mediamax.am-ն այս հարցի շուրջ զրուցել է Ռուբեն Վարդանյանի հետ: Ներկայացնում ենք Ռուբեն Վարդանյանի պատասխանը:

«Մեր բոլոր նախագծերը պլանավորվում են 20-25 տարվա հորիզոնով։ Խորին հարգանք ունենալով երկիրը ղեկավարող մարդկանց հանդեպ՝ մեր նախագծերի տեսլականն ավելի երկար ժամանակահատված է ենթադրում։

Ինձ և սփյուռքի այլ ներկայացուցիչներին, ովքեր Հայաստանում նախագծեր են իրականացնում, այստեղ ընկալում են որպես օտարերկրացիներ: Մենք տեղացիներ չենք և հարգում ենք կառավարությունը և քաղաքացիների կողմից ընտրված առաջնորդներին։ Էթիկապես ճիշտ չէր լինի երկրում իրականացնել զարգացման ծրագրեր, որոնք չեն լեգիտիմացվել։

Նուբար Աֆեյանի և մյուս գործընկերների հետ մենք Հայաստանում գրեթե 20 տարի իրականացնում ենք «խարսխային» ծրագրեր։  2008 թվականին մենք անկեղծ զրույց ունեցանք Հայաստանի նախորդ ղեկավար Սերժ Սարգսյանի հետ: Մենք նրան ասացինք, որ շարունակելու ենք իրականացնել մեր ծրագրերը, որ մեր շահառուները  մարդիկ են, այլ ոչ թե պետությունը, իսկ մեր ծրագրերի պլանավորման հորիզոնը նվազագույնը ներառում մեր երեխաներին ու թոռներին, որոնք նոր են սկսում իրենց կյանքի ճանապարհը:

Երբ սփյուռքի հայերը գալիս են Հայաստան՝ ծրագրեր իրագործելու համար, նրանք հաճախ որոշակի խրախուսություն են ակնկալում:Մենք նման ակնկալիքներ չունենք, և ասացինք Սերժ Սարգսյանին. եթե ցանկանում եք օգնել մեզ, մենք շնորհակալ կլինենք։ Եթե չեզոք դիրք բռնեք, դա Ձեր որոշումն է։ Եթե բացասական վերաբերմունք ունենաք, դե ինչ, դա ևս Ձեր որոշումը կլինի»,-ասել է նա։


Ի դեպ, Ռուբեն Վարդանյանը տեղեկացրել է, որ վերջերս հարկային մարմինները ստուգել են իրենց բարեգործական գործունեության վերջին 11 տարիները։

«Ի դեպ, տեղեկացնեմ ձեզ, որ վերջերս հարկային մարմինները ստուգել են մեր բարեգործական գործունեության վերջին 11 տարիները։ Վստահ չեմ՝ որքանով էր դա օրինական, այնուամենայնիվ, դա իրականացվեց, և մենք ուրախությամբ տրամադրեցինք բոլոր տեղեկությունները Դիլիջանի UWC դպրոցի, Տաթևի ծրագրի և Հայաստանում մեր հիմնադրամի կողմից իրականացվող բոլոր նախագծերի վերաբերյալ: Սակայն կարևոր է գիտակցել, որ դա իմ անձնական նախաձեռնությունն էր, և չեմ կարծում, որ սա դրական նշան է բարեգործական գործունեություն իրականացնողների համար»։ 

Ինչ վերաբերում է թավշյա հեղափոխությանը և վերջերս կայացած ԱԺ արտահերթ ընտրություններին, ապա Ռուբեն Վարդանյանը նշել է. «Ես ուրախ եմ, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը դրական լիցքերով խաղաղ բողոքի օրինակ էր, և այսօր երկիրն ունի առաջնորդ, որը ստացել է ձայների 70%-ը և վայելում է Հայաստանի բնակչության մեծամասնության աջակցությունը։ Բայց հատկապես կարևորն այն է, որ դա իրական մարդկանց իրական աջակցություն է։ Այդուհանդերձ, այս աջակցությունն ուղեկցվում է մեծ սպասումներով՝ մարդիկ հույս ունեն, որ փոփոխություններն իսկապես տեղի կունենան։ Եվ եթե երիտասարդները, որոնք հավատացին իրենց առաջնորդին և վերափոխման հնարավորությանը, հիասթափություն ապրեն, դա սարսափելի հետևանքներ կունենա Հայաստանի համար։

Ուստի ես կարծում եմ, որ եթե մենք ուզում ենք, որ Հայաստանը բարգավաճի, մենք պետք է օգնենք վարչապետ Փաշինյանին և նրա կառավարությանը։ Շատ կարևոր է հասնել խորքային, այլ ոչ թե մակերեսային փոփոխությունների։

Ուստի, երբ մարդիկ հարցնում են ինձ՝ ես Փաշինյանի կողմի՞ց եմ, թե՞ նրա դեմ, ես ասում եմ, որ հարցն ինքնին կոռեկտ չէ։ Նա լեգիտիմ ընտրված վարչապետ է, որը ղեկավարում է երկիրը»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

Դիմակավորված անձը մտել է բնակարան, կպչուն ժապ... Գլխատեք, մորթեք, սպանեք, կալանավորեք, 35 ուսո... Մարմաշեն համայնքի ղեկավարը յուրացրել է ազատամ... Եթե այդ սրճարաններից որևէ մեկն իմ հարազատ եղբ... ԱԱԾ-ի տրամադրած տեղեկություններով բացահայտվել... Հիմի ոստիկանը մերն ա՞, թե՞ այնուամենայնիվ հա... Դավիթ Տոնոյանը Կարմիր խաչի պատվիրակության ղեկ... Լարված իրավիճակ Արաբկիր բժշկական կենտրոնում. ... Սպառնացել էր տարածել լուսանկարները, եթե իր հե... Ոստիկանության զորքերի ծառայողը սահմանին զիծառ... Թրամփը քննադատել է Fox News-ին՝ իր սիրելի աշխ... Նոր Զելանդիայից Անկարային ուղղված և ընկալված ... Ապարան-Քուչակ ավտոճանապարհին մեքենան դուրս է ... Աննա Հակոբյանը Սորոսի հիմնադրամից դրամաշնորհ ... ԱԱԾ-ն՝ «Յունիսերվ»-ի վերաբերյալ ենթադրյալ քրգ... «Պանտերա» գիշերային ակումբում 26-ամյա երիտասա... Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Բ... «Ռոսգոսստրախի» նախկին համասեփականատեր Խաչատու... Քրքում. համեմունք, որի տեղն ավելի շուտ դեղատո... Սա է գործող կառավարության իրավաչափ վերաբերմու... «Ձեր այս մոտեցումները փոխեք. լավ տեղ չեք սլ... «Պետք է ստեղծել այնպիսի համակարգ, որ նպաստ ստ... Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է ... ԱՄՆ-ում ձերբակալվել է հանցագործ կլանի սիցիլիա... Լալա Հովսեփյանը՝ մեր օգնության կարիքն ունի
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ԴՍՏԵՐ ՆԱՄԱԿԸ. Հորս ընկերներից մե... Շուրջ 150 աշխատակից, այսօր 50 հազար ավել են ս... Հանցաշխարհի հայեր. «օրենքով գող» արմեն մանուկ... Հանցաշխարհի կարկառուն ներկայացուցիչներ Արա եւ...
ՍԴ-ն մերժել է դատավորներին. Համաներումն օրինական է «Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է տեղեկացնելու, որ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորները ՍԴ-ում վիճարկել են «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականությունը: Այդ դրույթը վերաբերում ՀՀԿ-ն հետ է վերցրել երիտասարդական հիմնադրամին անվարձահատույց տված տարածքը   «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» հետագա գործունեության ճակատագիրը դեռեւս անորոշ է. հոգաբարձուների խորհրդի նիստը տեւական ժամանակ է` չի կայանում: Ու հիմա մարզային գրասենյակները սպասողական վիճակում են: Ավելին, պարզվում է՝ այս հիմնադրամի` Շիրակի մարզային կենտրոնը, որ նախկինում տեղակայված էր ՀՀԿ մարզային գրասենյակում, հայտնվել է դրսում: ՀՀԿ-ն հետ է վերցր Սերժ Սարգսյանը դեռ Արցախում է. Սպասում էր ԱԽ արտագնա նիստին՝ իր անելիքները որոշելու համար. «Ժամանակ» «Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, ով Արցախ էր մեկնել դեռևս մարտի առաջին օրերին, շարունակում է մնալ Արցախում: Սարգսյանը սպասում էր երեկ կայացած ԱԽ արտագնա նիստին, որ ըստ դրա որոշի իր հետագա անելիքները: Սարգսյանը այս ընթացքում շարունակել է ակտիվ շփումները ԱՀ վերնախավի ներկայացուցիչների հետ»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: Հերթական էքշընը ԱԺ-ում գլխավոր դատախազի մասնակցությամբ «Հրապարակ» թերթը գրում է Առաջիկայում ԱԺ-ում սպասվում է հերթական «էքշընը». օրենքով սահմանված կարգով` ՀՀ դատախազը պետք է իր տարեկան հաշվետվությունը ներկայացնի պառլամենտին։ Ե՞րբ կլինի դատախազի հաշվետվությունը՝ հարցրինք` պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Աննա Կարապետյանին։ «Տարեկան հաշվետվությունը դատախազը պարտավոր է ներկայացնել մինչեւ ապրիլի 1-ը. դեռ բավականին ժամանակ կա։ Այս պահին կ Կարեն Կարապետյանի ծրագիրը կիսատ է մնացել «Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն իր պաշտոնավարման ժամանակ նախաձեռնել էր «Կումայրի» արգելոց-թանգարանի տարածքը զբոսաշրջային գոտու վերածելու ծրագիրը: Ստեղծվել էր «Կումայրի վերածնունդ» ներդրումային հիմնադրամը, առաջին ներդրողն էլ ինքը՝ վարչապետն էր՝ կես միլիոն դոլար։ Մեծ շուքով բացվեց վերանորոգված Ռուսթավելի փողոցը: Սակայն այդքանով ամեն ինչ ավարտվել է, հեղա
website by Sargssyan