1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Տան միակ մինուճար, հայի ձեռքով հրազենային վնասվածք ստացած 19-ամյա զինվորի ծնողների հույսը Նիկոլ Փաշինյանն է

SHAMSHYAN.com-ը 2018 թ.-ի դեկտեմբերի 17-ին տեղեկություն էր հրապարակել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զորամասերից մեկում զինծառայողին հրազենային վնասվածք պատճառելու մասին, երբ 19-ամյա զինվորը «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ տեղափոխվել էր Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, որտեղից էլ Երևան՝ ժողովրդին հայտնի Մուրացանի զինվորական հոսպիտալ:

Այսօր՝ հունվարի 5-ին, 19-ամյա զինվորի ՝ Ռաֆիկ Վահանյանի հարազատները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին. «Մանկուց մեր մինուճար տղային սովորեցրել ենք հայրենասիրություն, նա բարձր առաջադիմությամբ ավարտել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանը, այնուհետև ուսումը շարունակել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, ինքնակամ կիսատ է թողել ուսումը և մեկնել ծառայության: Ծառայությունը անցկացնում էր Արցախի Հանրապետության Հադրութի զորամասում: Ամեն անգամ նրա հետ խոսելիս, միշտ ասում էր. «Հպարտ եմ, որ Արցախի Հանրապետությունն եմ պաշտպանում, հպարտ եմ, որ առաջնագիծը պաշտպանող տղերքից եմ», ու միշտ ասում էր. «Իմ ծառայության միջոցով պաշտպանում եմ նաև Հայաստանի քաղաքացիներին, ծնողներիս, իմ ընտանիքը»:

Չարաբաստիկ լուրի մասին տեղեկացանք 2018 թ.-ի դեկտեմբերի 16-ին, որ երեխան աչքի մասում հրազենային վնասվածք է ստացել: Մեր երկար աղմուկից հետո Ստեփանակերտի հոսպիտալից երեխային տեղափոխեցին Երևան՝ Մուրացանի հոսպիտալ, որտեղ մի որոշ ժամանակ մնալուց հետո երեխան իր բուժումը շարունակում է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում: Մեզ այս պահին այնքան չի հետաքրքրում կատարողին ու նրա հրամանատարներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը, որքան երեխայի առողջությունը: Երեխան վախի մթնոլորտում մեկ այլ հիվանդություն էլ է ձեռք բերել՝ արյան լեյկոզ ու անգամ վախենում ենք այդ մասին երեխային ասել: Հայաստանում հնարավոր չէ ոսկրածուծի փոխպատվաստում կատարել, անգամ այդ մասին մեզ հետ զրույցում ասում են բժիշկները: Մեր հույսը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է, քանի որ վստահ ենք՝ նա շատ լավ գիտի ինչ բան է զինվորի ծնող լինելը, քանի որ նա էլ կարող էր որոշ մարդկանց նման իր երեխային չուղարկել ծառայության, բայց նա նույնպես իր տղային ծառայության ուղարկեց Արցախի Հանրապետություն ու մենք որպես ծնող, որպես հայ մարդ ցանկանում ենք բոլոր զինվորներին, այդ թվում՝ Ն. Փաշինյանի տղային, բարի ծառայություն, բարի վերադարձ, որ նրանք առողջ վերադառնան իրենց ընտանիքներ:

Հիմա մենք էլ Ն. Փաշինյանից խնդրում ենք, որ թեկուզ աչքից վիրավոր մեր տղային օգնեն՝ բուժումը ստանալու արտերկրում: Անգամ անալիզի գումարները մենք բարեկամներով, այդ թվում՝ Ռուսաստանում բնակվող, մեր միջոցներով ենք հավաքել, բայց փոխպատվաստման ծախսը խոշոր չափի գումար է, իսկ մենք անգամ եթե մեր տունն էլ վաճառենք, չենք կարող այդ հարցը լուծել: Խնդրում ենք վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյանին, որ նա օգնության ձեռք մեկնի հայրենիքի համար միշտ պատրաստ գտնված, հայրենակցի կողմից հրազենային վնասվածք ստացած ու որոշ վայ հայրենասերների մեղքով քար անտարբերության մատնված վիրավոր զինվորին:

ԿՈԿՈՐԴԻԼՈՍԱՍԵՐ ԳԱՐԻԿԻ ՄԵԾ ԱԿԱՆՋՆԵՐՈՎ ՍՈՒՏԸ ՀԱ... «Էդ ռեկտորները նոր Հայաստանում անելիք չունեն»... Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել ... Մի քանի օր է հայաստանյան մամուլը մեծ աղմուկ է... Հաշված ժամեր էին մնացել, հասկացա, որ ինձ այցե... Հայաստանը շատ կտրուկ առաջարկություն է արել. Ռ... Լազարևը հայտնել է, թե ինչով է «Եվրատեսիլ»-ի ն... Դանակահարություն Երևանում․ հիվանդանոց է տեղափ... «Փորձել են գնել Դադի վանքի հանրահայտ զույգ խա... Պարոն Փաշինյան, իսկ մի ամբողջ համայնքի՝ ՀՀ-ի ... «Ավշարի Արայիկը ինձ չի խփել»․ հերքում է Գարիկ... ՁԱՅԱՆԳՐՈՒԹՅՈՒՆ. «Չես մարսելու Գայանե, եթե սեն... Պատճառը գյուղապետի ընտրություններն էին․ նոր մ... ԱՄԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԸ aravot.am -ին ԼԿՏԻԱԲԱՐ Ս... Որպես հերոսի մայր դիմում եմ մեր հարգարժան վար... Ստեփանավանում դպրոցականների էքսկուրսիան ավարտ... Գեներալ Մանվելի «Նաիրի» ԲԿ-ից կրկին տեղափոխվ... «Այն, ինչը որ մենք տեսնում ենք մեր քաղաքում... «Ծառայողական քննություն է անցկացվել, մի քանի ... Ողբերգական դեպք Նուբարաշենում. 49-ամյա տղամար... Մեր հրապարակման հիման վրա, ոստիկանության Վաղա... «Որ իմանայի՝ Նաիրի Հունանյանը գործակալ է, կաս... «Սա չափազանց կարևոր որոշում է». Նիկոլ Փաշինյա... Արթուր Վանեցյանը՝ Վահան Շիրխանյանի նամակի և Ա... Վանեցյանը չհերքեց Նաիրի Հունանյանի՝ ԱԱԾ գործա...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ԴՍՏԵՐ ՆԱՄԱԿԸ. Հորս ընկերներից մե... Շուրջ 150 աշխատակից, այսօր 50 հազար ավել են ս... Հանցաշխարհի հայեր. «օրենքով գող» արմեն մանուկ... Հանցաշխարհի կարկառուն ներկայացուցիչներ Արա եւ...
Գեներալ Մանվելի «Նաիրի» ԲԿ-ից կրկին տեղափոխվել է ՔԿՀ «Նաիրի» ԲԿ-ում բուժվող գեներալ Մանվելը կրկին տեղափոխվել է «Երևան» ՔԿՀ: Բուժող բժշկից հետաքրքրվեցինք՝ առողջական վիճակը նորմա՞լ է: «Ոչ, ինչ-որ պահի շաքարի ցուցիչն իջավ, իսկ այսօր կատաստրոֆիկ է՝ 92 միավոր ինսուլին է ստանում, նորման 10-12 է. շաքարը չի իջնում»: Մանվելն ասել է. «Ցելով ուզում են ինձ ոչնչացնել»: Նրան առաջարկվել է տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» «168 ժամ». Նոր փաստաթուղթ՝ ՀԱՊԿ-ից. Ի՞նչ է պատասխանելու Հայաստանը «168 ժամ» թերթը գրում է. «Երեկ տարածվել է հերթական ուշագրավ լուրը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը հարցազրույց է տվել ՏԱՍՍ գործակալությանը՝ տեղեկացնելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի առաջադրած թեկնածության համաձայնեցման վերաբերյալ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ուղարկվել են կազմակերպության անդամ երկրներին: Միաժամանակ Սեմերիկովը նշել է, թե քանի որ համաձայ Ղազախստանը կմնա կոշտ ավտորիտար ռեժիմով երկիր․ «Առավոտ» «Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Երեկ մի տեղ կարդացի, որ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական տվեց Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության ազդեցության տակ: Այսպես ասած՝ չդիմացավ բարոյական ճնշմանը: Այդ վարկածի հեղինակը, բնականաբար, մեր հայրենակիցն էր, որն այն թյուր կարծիքն ունի, թե Հայաստանը տիեզերքի կենտրոնն է, և մեր երկրում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն ցնցում է ամբողջ աշխարհը:Ցավոք, դա այդ Ովքե՞ր են Ռոբերտ Քոչարյանի միջոցներից վարձատրվող ֆեյքերը. «Ժամանակ» «Ժամանակ»-ը գրում է. «Կրճատման ենթակա նախարարությունների աշխատակիցներն իրենց համար նոր աշխատանք են գտել. նրանք տարբեր ֆեյքերի տակ զբաղվում են սոցիալական ցանցերում իշխանությունների քննադատությամբ, նման բովանդակությամբ հոդվածներ հավանելով և տարածելով՝ դրա համար վարձատրվելով Քոչարյանի միջոցներից: Այս մարդկանց բարոյական արդարացումն այն է, որ իշխանությունն իրենց նեղացնում է, իրենք էլ ընդհատակյա ընդդիմադիր են Գագիկ Ծառուկյանը մի քանի օրով կլքի Հայաստանը. որդու տարեդարձն է նշում արտերկրում. «Ժամանակ» «Ժամանակ»-ը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մի քանի օրով կլքի Հայաստանը, որպեսզի մարտի 20-ին արտերկրում նշի որդու ծննդյան տարեդարձը: Ծառուկյանն իր ծննդյան տարեդարձները ևս նշում է Հայաստանից հեռու և հիմա նույնն անում է որդիների դեպքում՝ դրանով նրանց հասկացնելով, որ չի կարող ուրախություն և տոն լինել, եթե Հայաստանում ես»: Մանրամասները՝ թերթի համարում:
website by Sargssyan