1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Դա եղել է քաղաքական որոշում». Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոստիկանության, ԱԱԾ-ի և ՊԵԿ-ի՝ կառավարության կառուցվածք վերադարձնելու մասին. բոլոր նորընծա պաշտոնյաներին, ովքեր մեկեն սկսել են կրծքով պաշտպանել խորհրդարանական Հայաստանում սուպերվարչապետական կառավարումը չեմ ուզում նույնիսկ հորդորել, որ հիշեն իրենց մեկամյա վաղեմության սրտաճմլիկ ելույթներն ու ահասարսուռ հիշեցումները Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարման տարիների ողբերգական իրադարձությունների մասին։ Սուպերվարչապետական համակարգի պաշտպաններին ուզում եմ խորհուրդ տալ տեղափոխվել այն Հայաստան, որտեղ հնարավոր եղավ մեծագույն ոճրի հետևանքով այնքան թուլացնել մեր պետական կարգը, այնպես այլանդակել պետական ինստիտուտներն ու դրանց հիմքերը, որ այդ ամենը պետք է ավարտվեր մեկ մարդու ձեռքում ենթարկված Ներքին գործերի, Ազգային անվտանգութան և պետեկամուտների նախարարություններով։ Սա եղել է քաղաքական որոշում։

Այդ կառուցվածքային փոփոխության (երբ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն և Քննչական կոմիտեն ենթարկվել են մեկ անձի) հետևանքներին մենք առերեսվել ենք տարիներ շարունակ։ Հենց դրա արդյունքում են մեր երկրում եղել մարդու իրավունքների շարունակական, համակարգված և զանգվածային խախտումները։ Ավելին, հենց այդպիսի համակարգային աղճատումն ու այլասերումն է եղել դատական իշխանության կախվածության հիմնական պատճառը գործադիրից՝ հիմք դնելով Հայաստանում ավտորիտար կառավարման վայրի ձևին։ Համոզված եմ, որ նոր Հայաստանի առջև դրված խնդիրները հնարավոր չէ լուծել Ռոբերտ Քոչարյանի հաստատած հակապետական համակարգի միջոցով։ Ավելին, խորը կասկածներ ունեմ, որ հին կառավարման գործիքների կիրառումը ցանկացած, նույնիսկ ամենալեգիտիմ, իշխանությանը ժամանակի ընթացքում դարձնելու է ավտորիտոր։ Ոչ վաղ անցյալում սա շատերիս համար տարրական ճշմարտություն էր։ Եվ հիմա երբ մենք խոսում ենք իշխանությունների տարանջատման և հակակշռման սկզբունքի ապահովման անհրաժեշտության մասին, նկատի ունենք, որ գործադիր իշխանության որևէ մարմին չպետք է ունենա բացարձակ անվերահսկելի գործառույթներ։ Ուստի ոչ միայն ինքը՝ կառավարությունը, պետք է գտնվի խորհրդարանական վերահսկողության ներքո՝ որպես ամբողջական մարմին, այլև նրա առանձին ինստիտուտները, որոնց միջոցով իրականացնում է իր գործառույթները, նույնպես պետք է անվերապահորեն գտնվեն խորհրդարանական վերահսկողության ներքո։

Ինչ վերաբերվում է այս օրերին շրջանառության մեջ դրված այն պարզունակ թեզին, որ եթե ոստիկանությունը, ԱԱԾ֊ն, ՊԵԿ֊ը դառնան նախարարություններ և հաշվետու լինի ԱԺ-ին, ապա դա ենթադրում է, որ այդ կառույցներն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կուսակցականացվելու են, ապա ուղղակիորեն պնդում եմ, որ սուպերվարչապետական այս համակարգն ինքնին ենթադրում է, որ այդ կառույցներում նշանակումները ենթարկվում են օրվա իշխանության քիմքին հարազատ խիստ քաղաքական նպատակահարմարությանը։

Ի հավելումն ասվածի նաև գտնում եմ, որ ԱԱԾ֊ն և ՊԵԿ-ը ոչ միայն պետք է կառավարության կառուցվածք վերադառնան և հաշվետու լինեն խորհրդարանին այլ նաև ԱԱԾ֊ից և ՊԵԿ-իցպետք է դուրս բերվեն քննչական մարմինները, որպեսզի խուսափենք գերատեսչական շահերի բախումից և յուրքանչյուր մարմին զբաղվի իր ուրույն առաքելությամբ։

Հ․Գ․ Սուպերվարչապետական համակարգի նոր պաշտպաններին առաջարկում եմ քննարկել պաշտպանության նախարարությունը ևս դուրս բերել խորհրդարանական վերահսկողությունից և դարձնել վարչապետին ենթակա մարմին, որովհետև ձեր այսօրվա հայտարարություններով թերագնահատում եք Հայաստանի Պաշտպանական գերատեսչությունը, որը մինչդեռ իր նշանակությամբ և կարևորությամբ մի քանի անգամ ետ է թողնում և ոստիկանությանը և ԱԱԾ-ին, բայց այն նախարարություն է և հաշվետու է խորհրդարանին»։

ՀՀ 24 համայնքում կայացած ՏԻՄ ընտրություններին... Բաքվում սարսափած են չեչեններից. Գագիկ Համբարյ... ԽՈՍՔՍ ՀՂՈՒՄ ԵՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ Հարություն Մաշադյանը ոչ թե կայազորի դատախազ է... Մայրը որդուն բերել էր հիվանդանոց, ծեծված էր, ... Դավիթ Թուջարյանը՝ առաջին անգամ իր և Լիլիթ Կար... ՄՀԵՐ ԵՆՈՔՅԱՆԻ ՎԱՃԱՌՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՀԱՍՈՒՅԹԸ ԿՓՈԽԱՆ... Կոստանյանը՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ Ումի՞ց են սկսել կրճատումները «Կարելի է եզրակացնել, որ քրդերին միջազգային հ... «Սեփական պաշտպանյալին հրապարակային պախարակելը... Թրամփի հայտարարած արտակարգ դրությանը ռեժիմում... Զոհրաբ Մնացականանը Միացյալ Թագավարության պետն... Զովունիում կոտրել են պատշգամբի ու ննջասենյակի... Մեկ օրում բացահայտվել է 56 հանցագործություն. ... Բաժանված ընտանիք, խարխլված ճակատագիր. դժոխայի... Դժվար էր դուրս գալ ակտիվիստի «հագուստից» ու լ... Մի շարք ոլորտներում նշանակալի ներդրում ունեցա... Հայ Եկեղեցու ու նրա հոգևորականության վրա հարձ... Կրակոցներ Լոռու մարզում. «Ֆավորիտ» գիշերային ... 2008թ․ մարտիմեկյան իրադարձություններում բանակ... Տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստ, որը վարել է Սերժ ... ՊԵԿ. հայտնաբերվել է 53.79 գրամ ընդհանուր քաշո... Մանվել Գրիգորյանի որդու նկատմամբ հետախուզում ... Նիկոլ Փաշինյանի ամփոփիչ ելույթը՝ ուղիղ միացմա...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ԴՍՏԵՐ ՆԱՄԱԿԸ. Հորս ընկերներից մե... Շուրջ 150 աշխատակից, այսօր 50 հազար ավել են ս... Հանցաշխարհի հայեր. «օրենքով գող» արմեն մանուկ... Հանցաշխարհի կարկառուն ներկայացուցիչներ Արա եւ...
Կոստանյանը՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ «Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը առաջիկա օրերին կարող է նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ: Իշխանության տարբեր ներկայացուցիչներ արդեն հասցրել են դրականորեն արտահայտվել Կոստանյանի մասնագիտական կարողությունների մասին՝ դրանով դրական ֆոն ապահովելով նրան Հին Հայաստանից Նոր Հայաստանի իշխանական համակարգ տեղափոխելու համար»: Առավել մանրամասն Ումի՞ց են սկսել կրճատումները «Ժողովուրդ» թերթը գրում է.   «Մարզպետարաններում պատրաստվում են լայնածավալ օպիտիմալացման` աշխատակազմի մինչեւ 30 տոկոսի կրճատմամբ: «Ժողովուրդ» օրաթերթը, սակայն, տեղեկացավ, որ աշխատանքային ֆոնդը մնալու է անփոփոխ: Փաստորեն ստացվում է` մարզպետարանների աշխատողների աշխատավարձերը բարձրանալու են: Մարզպետարաններում կրճատումները սկսվել են հայեցակարգային պաշտոններից:     Ըստ մեր տեղեկ Սերժ Սարգսյան-Սեյրան Օհանյան առերեսում է տեղի է ունեցել «Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով` Սերժ Սարգսյանի հարցաքննություններից մեկի ժամանակ տեղի է ունեցել առերեսում Սեյրան Օհանյանի հետ։ «Լուրերը, թե Ս. Օհանյանը ցուցմունք է տվել Սերժ Սարգսյանի դեմ, չեն համապատասխանում իրականությանը, ավելին` տեղյակ ենք, որ Օհանյանն ասել է` Սերժ Սարգսյանը եղել է իմ գերագույն հրամանատարը։ Մի խոսքով` Սեյրանն իրեն ճիշտ է պահել»,- ասաց Ս. Սարգսյանին մոտ կանգնա Հերթը հասավ մասնավոր հատվածին. «Գազպրոմ Արմենիա»-ում մտադիր են կրճատել 1200-1500 աշխատակցի «Ժամանակ»-ը գրում է. «Հաստիքների կրճատում է տեղի ունենում ոչ միայն պետական կառավարման համակարգում, այլ նաև մասնավոր հատվածում: Մասնավորապես՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության ղեկավարությունը մտադիր է առաջիկայում կրճատել ընկերության 1200-1500 աշխատակիցների: Նման իրավիճակ է նաև այլ բազմաթիվ ընկերություններում, որովհետև երբ ընկերության սեփականատերերին պարտադրում են գրանցել աշխատակիցներին և նրանց հ Ինչ նպատակով է Արփինե Հովհաննիսյանը ՀԿ բացել «Ժամանակ» թերթը գրում է․ «Նախկին ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը, բացի փաստաբանական գործունեությունից, մտադիր է զբաղվել նաև իրավապաշտպան գործունեությամբ, և նոր բացված հասարակական կազմակերպությունը հենց այդ նպատակով է: Հովհաննիսյանը, նախկինում լինելով ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար և բավական լավ կապեր ունենալով ԵԽԽՎ-ում, ուզում է այդ հասարակական կազմակերպության միջոցով ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնա
website by Sargssyan