1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Varks.am վարկային կազմակերպության տոկոսադրույքները աստղաբաշխական են. փաստաբանների ու փորձագետների դիտարկումները՝ վարկային կազմակերպությունների գործունեության վերաբերյալ

Վարկառուն ստիպված է համաձայնվում վարկային կազմակերպությունների պայմաններին` ելնելով իր ֆինաննսական վիճակից, բայց դրա հետ մեկտեղ ընկնում է մի այնպիսի ծուղակի մեջ, որտեղ իր ֆիննանսական վիճակը ոչ թե լավանում է, այ՛լ ավելի վատանում է: 
Խմբագրությունը պարբերաբար զանգեր է եւ նամակներ է սըանում քաղաքացիներից, ովքեր արդարացիորեն դժգոհում են Հայաստանի առեւտրային բանկերի վարկային բարձր տոկոսադրույքներից: Մասնավորապես խմբագրություն դիմած քաղաքացիներից շատերը ապշած են Varks.am վարկային կազմակերպության աստղաբաշխական տոկոսադրույքներից: Ինչպես մեզ դիմած քաղաքացիներից մեկը ասաց. «Տալիս են 150 հազար ՀՀ դրամ վարկ՝ մեկ ամսով: Առաջին ամիսը առանց տոկոսի, բայց երկրորդ ամսից սկսվում է աստղաբաշխական տոսկոսների մարման մասին զգուշացմող SMS ծանուցումները: Օրինակ, 150 հազար դրամի վարկը մեկ շաբաթով երկարաձգելը 8.500 դրամ է, իսկ դրանից մեկ օր ուշացումը` օրակական հաշվվում է 1500 դրամ: Հիմա սա ինչ .թալա՞ն, թե… խիղճն էլ է լավ բան, ոնց կարելի քյասիբ ժողովրդի վրա այդպիսի տույժեր դնել: Մեկը չկա, որ այս դաշտը կարգավորի»:

Հաշվի առնելով, որ նման բողոքներ խմբագրությունը առաջին անգամ չէ, որ ստանում է, Fnews.am-ի թղթակիցը դիմեց իրավաբանների օգնությանը, հասկանալու համար խնդրի էությունը:

«Վարկային կազմակերպությունների տոկոսադրույքների հետ կապված սահմանափակումներ պետք է լինեն»

Image result for Փաստաբան Հակոբ Սաֆարյան

Մասնավորապես վերոհիշյալ խնդիրներով հաճախ քաղաքացիները շահերը պաշտպանող փաստաբան Հակոբ Սաֆարյանը, մեզ հետ զրույցում համակարծիք լինելով վերը նշված խնդրին՝ նկատեց.

Մինանշանակ ե՛ւ տոկոսների ե՛ւ պարտավորությունների` օրինակ ժամանակին չվճարելու դեպքում, հաշվարկվող տույժերի հետ կապված անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ: Որովհետեւ, այո, պահանջարկը կա, բայց դրա հետ մեկտեղ նվաստացուցիչ պայմաններ են ստեղծվում վարկառուների համար: Վարկառուն ստիպված է համաձայնվում պայմաններին` ելնելով իր ֆինաննսական վիճակից, բայց դրա հետ մեկտեղ համաձայնվելով հանդերձ ընկնում մի այնպիսի ծուղակի մեջ, որտեղ իր ֆիննանսական վիճակը ոչ թե լավանում է, այ՛լ ավելի վատանում է: Այսօր եթե մենք դատական պրակտիկան ենք նայում, ապա ակնհայտ է դառնում, որ դատական գործերի մեծ մասը, դատարանների ծանրաբեռնվածության մեծ մասը, պայմանավորված է վարկային կազմակերպությունների գումարների բռնագանձման հայցերով: Պրակտիկան ցույց է տալիս, որ քաղաքացին վարկը վերցնում է` տարիների ընթացքում քիչ-քիչ մարում է, հետո երբ մի քանի ամիս չի կարողանում մարում կատարի` տույժերն ու տուգանքները այնքան են կուտակվում, որ ստացվում է եռակի-կրկնակի պարտավորություններ է կատարում: Եվ, որ ամենախոցելին է, եթե բանկը կամ վարկային կազմակերպությունը դիմում է դատարան` անպայման շահում է: Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ պետք է վարկային կազմակերպությունների տոկոսադրույքների հետ կապված սահմանափակումներ պետ ք է լինեն, որի համար անհրաժեշտ են օրենսդրական լուրջ փոփոխություններ:

 Աղավնի Մադոյան

Քաղաքացիական գործերով փաստաբան Աղավնի Մադոյանն էլ կարճ պատասխանեց. «Առաջին հայացքից խնդիր չկա, պայմանագրի ազատության սկզբունք է: Պայքարի մեխանիզմն էլ՝ պետք է շատ մանրակրկիտ մշակվի»:

«Եթե չլինի պահանջարկ, նրանք պարզապես չեն կարող գոյատեւել

Image result for թաթուլ մանասերյան

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյան էլ հետեւյալ լուծումն է առաջարկում.

- Վարկային կազմակերպությունները հիմնականում իրենց ծառայությունները մատուցում են պահանջարկից ելնելով. եթե կա պահանջարկ, ապա իրենք տալիս են վարկեր այն պայմաններով, որով որ ցանկանում են: Բայց շատ կարեւոր է հաշվի առնել, որ այս դաշտում մրցակցությունը բավականին ուժեղ է: Եվ քաղաքացինները պետք է պարզապես փնտրեն ավելի ցածր տոկոսադրույքներով վարկեր, այդ իսկ ձեւով նպաստելով նրան, որպեսզի նման կազմակերպությունները չդիմեն այդպիսի բարձր տոկոսադրույքներով վարկեր տրամադրելուն: Եթե չլինի պահանջարկ, նրանք պարզապես չեն կարող գոյատեւել, իսկ այսօր պահանջարկը շատ-շատ է: Խնդիրը սա է:

Image result for Հայկ եգանյան

 

Թեմային քաջատեղյակ փաստաբան Հայկ Եգանյան էլ մեզ հետ զրույցում անդրադառնալով հարցին, արդյո՞ք չկա սհամանված տոկոսադրույք, որից այն կողմ չեն կարող վարկային կազմակերպությունները, այսպես ասած, վազանց կատարել, ասաց.

- Ձեր հարցադրումը շատ վաղուց հուզում է նաեւ մեզ. այստեղ ըստ էության եթե նայենք իրավահավասարության սկզբունքը` մենք ունենք մի խայտառակ պատկեր` այն է Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշում: Վճռաբեկ դատարանը պարտքով փող տվող ֆիզիկական անձանց վերաբերյալ հստակ կանոնակարգում ունի, որ պարտքի չափը չի կարող գերազանցել տարեկան ԿԲ-ի կողմից սահմանված հաշվարկային դրույքաչափի կրկնապատիկը: Բայց ցավոք սրտի այդ կանոնակարգումը չի տարածվում վարկային կազմակերպությունների, բանկերի վրա: Մենք այս հարցադրումը շատ վաղուցվանից ներկայացրել ենք: Եվ գտնում ենք, որ այս խնդիրը առաջանում է նաեւ Վճռաբեկ դատարանի որոշման կարգավորումից: Քանի որ մինչ այդ, երբ չկար այդ նախադեպը, մենք հղում էինք կատարում եւ ասում, որ եթե իրավահավասարության սկզբունք ունի եւ փոխառության այդ դրույթը գործում է վարկային պայմանագրերի դրույթի հետ համատեղ, հետեւաբար դա տարածվում է նաեւ վարկային կազմակերպությունների եւ բանկերի վրա: Բայց Վճռաբեկ դատարանի նախադեպից հետո տարբերակում առաջացավ:
- Ո՞ր գերատեսչություն է պարտավոր կարգավորել այս խնդիրը:
- Ըստ իս, պետք է Վճռաբեկ դատարանը բանկի հետ կապված նույն նախադեպային որոշումը ընդունի, ինչը ֆիզիկական անձանց մասով եղավ: Ինչու ոչ՝ նաեւ ԱԺ-ն այստեղ պետք է օրենսդրական կարգավորման հետ կապված խնդրի կարգավորման տարբերակներ առաջարկի, որը կդառնա օրենք:
Պատրաստ ենք ներկայացնելու նաեւ Varks.am վարկային կազմակերպության, ինչպես նաեւ մյուս բոլոր վարկային կազմակերպությունների մեկնաբանությունը՝ վեր բարձրացված խնդրի վերաբերյալ:


Շարունակելի…

 

ՀՀ 24 համայնքում կայացած ՏԻՄ ընտրություններին... Բաքվում սարսափած են չեչեններից. Գագիկ Համբարյ... ԽՈՍՔՍ ՀՂՈՒՄ ԵՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ Հարություն Մաշադյանը ոչ թե կայազորի դատախազ է... Մայրը որդուն բերել էր հիվանդանոց, ծեծված էր, ... Դավիթ Թուջարյանը՝ առաջին անգամ իր և Լիլիթ Կար... ՄՀԵՐ ԵՆՈՔՅԱՆԻ ՎԱՃԱՌՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՀԱՍՈՒՅԹԸ ԿՓՈԽԱՆ... Կոստանյանը՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ Ումի՞ց են սկսել կրճատումները «Կարելի է եզրակացնել, որ քրդերին միջազգային հ... «Սեփական պաշտպանյալին հրապարակային պախարակելը... Թրամփի հայտարարած արտակարգ դրությանը ռեժիմում... Զոհրաբ Մնացականանը Միացյալ Թագավարության պետն... Զովունիում կոտրել են պատշգամբի ու ննջասենյակի... Մեկ օրում բացահայտվել է 56 հանցագործություն. ... Բաժանված ընտանիք, խարխլված ճակատագիր. դժոխայի... Դժվար էր դուրս գալ ակտիվիստի «հագուստից» ու լ... Մի շարք ոլորտներում նշանակալի ներդրում ունեցա... Հայ Եկեղեցու ու նրա հոգևորականության վրա հարձ... Կրակոցներ Լոռու մարզում. «Ֆավորիտ» գիշերային ... 2008թ․ մարտիմեկյան իրադարձություններում բանակ... Տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստ, որը վարել է Սերժ ... ՊԵԿ. հայտնաբերվել է 53.79 գրամ ընդհանուր քաշո... Մանվել Գրիգորյանի որդու նկատմամբ հետախուզում ... Նիկոլ Փաշինյանի ամփոփիչ ելույթը՝ ուղիղ միացմա...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ԴՍՏԵՐ ՆԱՄԱԿԸ. Հորս ընկերներից մե... Շուրջ 150 աշխատակից, այսօր 50 հազար ավել են ս... Հանցաշխարհի հայեր. «օրենքով գող» արմեն մանուկ... Հանցաշխարհի կարկառուն ներկայացուցիչներ Արա եւ...
Կոստանյանը՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ «Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը առաջիկա օրերին կարող է նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ: Իշխանության տարբեր ներկայացուցիչներ արդեն հասցրել են դրականորեն արտահայտվել Կոստանյանի մասնագիտական կարողությունների մասին՝ դրանով դրական ֆոն ապահովելով նրան Հին Հայաստանից Նոր Հայաստանի իշխանական համակարգ տեղափոխելու համար»: Առավել մանրամասն Ումի՞ց են սկսել կրճատումները «Ժողովուրդ» թերթը գրում է.   «Մարզպետարաններում պատրաստվում են լայնածավալ օպիտիմալացման` աշխատակազմի մինչեւ 30 տոկոսի կրճատմամբ: «Ժողովուրդ» օրաթերթը, սակայն, տեղեկացավ, որ աշխատանքային ֆոնդը մնալու է անփոփոխ: Փաստորեն ստացվում է` մարզպետարանների աշխատողների աշխատավարձերը բարձրանալու են: Մարզպետարաններում կրճատումները սկսվել են հայեցակարգային պաշտոններից:     Ըստ մեր տեղեկ Սերժ Սարգսյան-Սեյրան Օհանյան առերեսում է տեղի է ունեցել «Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով` Սերժ Սարգսյանի հարցաքննություններից մեկի ժամանակ տեղի է ունեցել առերեսում Սեյրան Օհանյանի հետ։ «Լուրերը, թե Ս. Օհանյանը ցուցմունք է տվել Սերժ Սարգսյանի դեմ, չեն համապատասխանում իրականությանը, ավելին` տեղյակ ենք, որ Օհանյանն ասել է` Սերժ Սարգսյանը եղել է իմ գերագույն հրամանատարը։ Մի խոսքով` Սեյրանն իրեն ճիշտ է պահել»,- ասաց Ս. Սարգսյանին մոտ կանգնա Հերթը հասավ մասնավոր հատվածին. «Գազպրոմ Արմենիա»-ում մտադիր են կրճատել 1200-1500 աշխատակցի «Ժամանակ»-ը գրում է. «Հաստիքների կրճատում է տեղի ունենում ոչ միայն պետական կառավարման համակարգում, այլ նաև մասնավոր հատվածում: Մասնավորապես՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության ղեկավարությունը մտադիր է առաջիկայում կրճատել ընկերության 1200-1500 աշխատակիցների: Նման իրավիճակ է նաև այլ բազմաթիվ ընկերություններում, որովհետև երբ ընկերության սեփականատերերին պարտադրում են գրանցել աշխատակիցներին և նրանց հ Ինչ նպատակով է Արփինե Հովհաննիսյանը ՀԿ բացել «Ժամանակ» թերթը գրում է․ «Նախկին ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը, բացի փաստաբանական գործունեությունից, մտադիր է զբաղվել նաև իրավապաշտպան գործունեությամբ, և նոր բացված հասարակական կազմակերպությունը հենց այդ նպատակով է: Հովհաննիսյանը, նախկինում լինելով ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար և բավական լավ կապեր ունենալով ԵԽԽՎ-ում, ուզում է այդ հասարակական կազմակերպության միջոցով ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնա
website by Sargssyan