1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում.45-ամյա վարորդը, ով զինծառայող է, Nissan X Trail-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել. մահացածի դին հայտնաբերել են մեքենայից դուրս, բժիշկները պայքարում են 4 վիրավորների կյանքի համար

Այսօր՝ փետրվարի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 01։40-ի սահմաններում Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղի բնակիչ՝ 45-ամյա Արտյոմ Հովհաննիսյանը իր վարած Nissan X Тrail մակնիշի 35 XL 152 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50-րդ կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե մի քանի արգելապատնեշների և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն, որտեղից վարորդ Ա. Հովհաննիսյանը տեղափոխվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։

 

 

 

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը, որից հետո մահացածի՝ Նոր Եդեսիա գյուղի բնակիչ՝ 45-ամյա Ալվարդ Բաղդասարյանի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Թալինի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ ոստիկանության Թալինի բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Պետրոսյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Թալինի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 242 հոդածի 2-րդ մասի հատկանիշներով (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հարուցվել է քրեական գործ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ամբողջական տվյալները։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, մահացածն ու վիրավորները, որոնց մեջ կա նաև երեխա, ազգականներ են։ 

Ֆոտոլագրողը հայտնում է նաև, որ ճանապարհը եղել է անցանելի, կահավորված է եղել երթևեկությունը կարգավորող բոլոր նշաններով և ճանապարհին տեղադրված են եղել նաև լուսային ազդանշաններ, որպեսզի վարորդները կողմնորոշվեն, որ նշված հատվածը ոլորանապտույտ է և վերանորոգվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

ՀՀ 24 համայնքում կայացած ՏԻՄ ընտրություններին... Բաքվում սարսափած են չեչեններից. Գագիկ Համբարյ... ԽՈՍՔՍ ՀՂՈՒՄ ԵՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ Հարություն Մաշադյանը ոչ թե կայազորի դատախազ է... Մայրը որդուն բերել էր հիվանդանոց, ծեծված էր, ... Դավիթ Թուջարյանը՝ առաջին անգամ իր և Լիլիթ Կար... ՄՀԵՐ ԵՆՈՔՅԱՆԻ ՎԱՃԱՌՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՀԱՍՈՒՅԹԸ ԿՓՈԽԱՆ... Կոստանյանը՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ Ումի՞ց են սկսել կրճատումները «Կարելի է եզրակացնել, որ քրդերին միջազգային հ... «Սեփական պաշտպանյալին հրապարակային պախարակելը... Թրամփի հայտարարած արտակարգ դրությանը ռեժիմում... Զոհրաբ Մնացականանը Միացյալ Թագավարության պետն... Զովունիում կոտրել են պատշգամբի ու ննջասենյակի... Մեկ օրում բացահայտվել է 56 հանցագործություն. ... Բաժանված ընտանիք, խարխլված ճակատագիր. դժոխայի... Դժվար էր դուրս գալ ակտիվիստի «հագուստից» ու լ... Մի շարք ոլորտներում նշանակալի ներդրում ունեցա... Հայ Եկեղեցու ու նրա հոգևորականության վրա հարձ... Կրակոցներ Լոռու մարզում. «Ֆավորիտ» գիշերային ... 2008թ․ մարտիմեկյան իրադարձություններում բանակ... Տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստ, որը վարել է Սերժ ... ՊԵԿ. հայտնաբերվել է 53.79 գրամ ընդհանուր քաշո... Մանվել Գրիգորյանի որդու նկատմամբ հետախուզում ... Նիկոլ Փաշինյանի ամփոփիչ ելույթը՝ ուղիղ միացմա...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ԴՍՏԵՐ ՆԱՄԱԿԸ. Հորս ընկերներից մե... Շուրջ 150 աշխատակից, այսօր 50 հազար ավել են ս... Հանցաշխարհի հայեր. «օրենքով գող» արմեն մանուկ... Հանցաշխարհի կարկառուն ներկայացուցիչներ Արա եւ...
Կոստանյանը՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ «Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը առաջիկա օրերին կարող է նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ: Իշխանության տարբեր ներկայացուցիչներ արդեն հասցրել են դրականորեն արտահայտվել Կոստանյանի մասնագիտական կարողությունների մասին՝ դրանով դրական ֆոն ապահովելով նրան Հին Հայաստանից Նոր Հայաստանի իշխանական համակարգ տեղափոխելու համար»: Առավել մանրամասն Ումի՞ց են սկսել կրճատումները «Ժողովուրդ» թերթը գրում է.   «Մարզպետարաններում պատրաստվում են լայնածավալ օպիտիմալացման` աշխատակազմի մինչեւ 30 տոկոսի կրճատմամբ: «Ժողովուրդ» օրաթերթը, սակայն, տեղեկացավ, որ աշխատանքային ֆոնդը մնալու է անփոփոխ: Փաստորեն ստացվում է` մարզպետարանների աշխատողների աշխատավարձերը բարձրանալու են: Մարզպետարաններում կրճատումները սկսվել են հայեցակարգային պաշտոններից:     Ըստ մեր տեղեկ Սերժ Սարգսյան-Սեյրան Օհանյան առերեսում է տեղի է ունեցել «Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով` Սերժ Սարգսյանի հարցաքննություններից մեկի ժամանակ տեղի է ունեցել առերեսում Սեյրան Օհանյանի հետ։ «Լուրերը, թե Ս. Օհանյանը ցուցմունք է տվել Սերժ Սարգսյանի դեմ, չեն համապատասխանում իրականությանը, ավելին` տեղյակ ենք, որ Օհանյանն ասել է` Սերժ Սարգսյանը եղել է իմ գերագույն հրամանատարը։ Մի խոսքով` Սեյրանն իրեն ճիշտ է պահել»,- ասաց Ս. Սարգսյանին մոտ կանգնա Հերթը հասավ մասնավոր հատվածին. «Գազպրոմ Արմենիա»-ում մտադիր են կրճատել 1200-1500 աշխատակցի «Ժամանակ»-ը գրում է. «Հաստիքների կրճատում է տեղի ունենում ոչ միայն պետական կառավարման համակարգում, այլ նաև մասնավոր հատվածում: Մասնավորապես՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության ղեկավարությունը մտադիր է առաջիկայում կրճատել ընկերության 1200-1500 աշխատակիցների: Նման իրավիճակ է նաև այլ բազմաթիվ ընկերություններում, որովհետև երբ ընկերության սեփականատերերին պարտադրում են գրանցել աշխատակիցներին և նրանց հ Ինչ նպատակով է Արփինե Հովհաննիսյանը ՀԿ բացել «Ժամանակ» թերթը գրում է․ «Նախկին ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը, բացի փաստաբանական գործունեությունից, մտադիր է զբաղվել նաև իրավապաշտպան գործունեությամբ, և նոր բացված հասարակական կազմակերպությունը հենց այդ նպատակով է: Հովհաննիսյանը, նախկինում լինելով ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար և բավական լավ կապեր ունենալով ԵԽԽՎ-ում, ուզում է այդ հասարակական կազմակերպության միջոցով ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնա
website by Sargssyan