1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Կառավարությունում Դերժավայի Արկադիի դեմ 4 անձի բողոքն անտեսվել է.168.am

Կառավարությունում Դերժավայի Արկադիի դեմ 4 անձի բողոքն անտեսվել է

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Արկադի Համբարձումյանի նախկին աշխատակիցները բողոք են գրել նրա դեմ: Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանին ուղղված գրության մեջ 4 քաղաքացիներ հանգամանորեն ներկայացրել են Նոր Հայաստանում շարունակվող անպատժելիության մթնոլորտի և գործարարի կողմից ակնհայտորեն շորթման փաստի, հարկերից խուսափելու և իրենց խախտված իրավունքների մասին:


2018թ. երկրորդ կեսին Կառավարության նամակների բաժին մուտք արված բողոքի հեղինակները մինչև օրս օդից կախված են մնացել, օրինազանց գործարարի դեմ 4 անձի բողոքի հետքերով որևէ գործողություն, հանձնարարականներ, տեսչական ստուգումներ չեն հետևել:

Նրանք համոզված են, որ Կառավարությունն իրենց նամակին հետամուտ չի եղել, իրենց դիմում-բողոքնի հիման վրա որևէ գերատեսչություն հանձնարարական չի ստացել, փորձ չի արվել հասկանալու՝ ինչն ինչոց է, այլապես, վստահ են, Արկադի Համբարձումյանն այսօր մամուլի առաջին էջերում կլիներ, ու վարչական տույժերից հետո կվճարեր իրենց չվճարած ամբողջ գումարը:

Երիտասարդներին Կառավարությունից տրված պատասխան-նամակում հայտնել են, որ իրենց դիմումը վերահասցեագրվել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:


Այստեղից էլ հուշել են, թե ուղին մեկն է՝ դիմեք դատարան, քանի որ աշխատանքի ոլորտի լիազոր մարմինն օժտված չէ գործատուին վերահսկելու իրավասությամբ՝ նրա նկատմամբ ստուգումներ իրականացնելու, վարչական պատասխանատվության ենթարկելու համար:

Երիտասարդները հիասթափված են, որ Նոր Հայաստանում էլ պետությունն անզոր է գտնվել գործարարի դեմ:

«Հրապարակից գոռում էին՝ քաղաքացուն տեր ենք, թիկունք ենք, քցողին մինչև վերջ կպատժենք, մեզնից խլածը կոպեկ-կոպեկ վերադարձնելու մասին էին խոսում, բա հիմա ինչ է, իմ խնդիրը Ձերը չէ՞, պարոն վարչապետ, մեղավո՞ր ենք, որ մեզ քցողը ձեր թիրախը չէ, ու էդ պատճառով էլ քաղաքական աղմուկ հանելու թեմա չի լինի»,- 168.am-ի հետ զրույցում հարցադրումներ են անում Արկադի Համբարձումյանի գործունեությունից տուժած քաղաքացիները:

Տղաները սպառել են արտադատական բոլոր միջոցները, փոշմանել են, որ նոր իշխանության հանդեպ հավատի մեծ վստահության պատճառով՝ մեկ տարի անիմաստ ժամանակ են կորցրել, ասում են՝ հերթը դատարանինն է, «Դերժավայի Արկադիի» դեմ բողոքով կմտնենք դատարան:

Իսկ խնդիրը ծագել է անցած տարի, երբ հեղափոխության օրերին գործարարի մոտ առաջ եկած ֆինանսական խնդիրների պատճառով, մի քանի առաքիչներ և մենեջերներ կրճատման տակ են ընկել ու չեն ստացել իրենց հասանելիք գումարները: Երիտասարդները «Դերժավ-Ս» ընկերությունում առաքիչ և մենեջեր են աշխատել, զբաղվել են ներկրվող Snickers, Mars ապրանքատեսակի և կենցաղային պարագաների տարածման գործով:

«Դերժավայի Արկադի» մականվամբ հայտնի նախկին ՕԵԿ-ական Արկադի Համբարձումյանը, ով մի քանի անգամ Սպիտակից ընտրվել է ՀՀԿ խմբակցության ԱԺ պատգամավոր, ունի բավականին մեծ կարողություններ: Նրան է պատկանում Երևանում գործող «Սլավ Մեդ» բժշկական կենտրոնը, Սպիտակի թռչնաֆաբրիկան, կենցաղային իրերի ներկրմամբ զբաղվող «Դերժավա Ս» ընկերությունը, որը զբաղվում է նաև համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի ապրանքանիշերի ներմուծմամբ, ինչպիսիք են՝ Lacoste-ն, Colgate-Palmolive-ը: Արկադի Համբարձումյանին պատկանող ընկերությունը Audi և Porsche մակնիշի ավտոմեքենաների պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում:

Գործարարին պատկանող «Դերժավ-Ս» ընկերությունից հրաժարվել և հրաժարվում են կատարել օրենքի պահանջը՝ աշխատանքից ազատված 4 անձի մերժել են տրամադրել վերջնահաշվարկը, ինչպես նաև՝ մարել շուրջ 10 տարի կուտակված արձակուրդայինի հանրագումարը:

մանրամասն՝այստեղ: 

Սյուզի Բադոյան

Գագիկ Ծառուկյանը մի քանի օրով կլքի Հայաստանը.... «Վազգենն ասաց՝ էս ի՞նչ արինք. էս Քոչարյանը հա... Հակառակորդին թերագնահատել պետք չէ. սաբոտաժի հ... Հակոբ Ճաղարյանը նշանակվել է վարչապետի խորհրդա... Վլադիմիր Պուտինը հայտնել է, թե ինչից է սկսել ... Ինչպե՞ս են ոստիկանները Երևանում բերման ենթարկ... Արման Օսիկյանը նշանակվել է Կադաստրի «գրասենյա... Դիմակավորված անձը մտել է բնակարան, կպչուն ժապ... Գլխատեք, մորթեք, սպանեք, կալանավորեք, 35 ուսո... Մարմաշեն համայնքի ղեկավարը յուրացրել է ազատամ... Եթե այդ սրճարաններից որևէ մեկն իմ հարազատ եղբ... Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը՝ Մա... ԱԱԾ-ի տրամադրած տեղեկություններով բացահայտվել... Հիմի ոստիկանը մերն ա՞, թե՞ այնուամենայնիվ հա... Դավիթ Տոնոյանը Կարմիր խաչի պատվիրակության ղեկ... Լարված իրավիճակ Արաբկիր բժշկական կենտրոնում. ... Սպառնացել էր տարածել լուսանկարները, եթե իր հե... Ոստիկանության զորքերի ծառայողը սահմանին զիծառ... Թրամփը քննադատել է Fox News-ին՝ իր սիրելի աշխ... Նոր Զելանդիայից Անկարային ուղղված և ընկալված ... Ապարան-Քուչակ ավտոճանապարհին մեքենան դուրս է ... Աննա Հակոբյանը Սորոսի հիմնադրամից դրամաշնորհ ... ԱԱԾ-ն՝ «Յունիսերվ»-ի վերաբերյալ ենթադրյալ քրգ... «Պանտերա» գիշերային ակումբում 26-ամյա երիտասա... Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Բ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ԴՍՏԵՐ ՆԱՄԱԿԸ. Հորս ընկերներից մե... Շուրջ 150 աշխատակից, այսօր 50 հազար ավել են ս... Հանցաշխարհի հայեր. «օրենքով գող» արմեն մանուկ... Հանցաշխարհի կարկառուն ներկայացուցիչներ Արա եւ...
Գագիկ Ծառուկյանը մի քանի օրով կլքի Հայաստանը. որդու տարեդարձն է նշում արտերկրում. «Ժամանակ» «Ժամանակ»-ը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մի քանի օրով կլքի Հայաստանը, որպեսզի մարտի 20-ին արտերկրում նշի որդու ծննդյան տարեդարձը: Ծառուկյանն իր ծննդյան տարեդարձները ևս նշում է Հայաստանից հեռու և հիմա նույնն անում է որդիների դեպքում՝ դրանով նրանց հասկացնելով, որ չի կարող ուրախություն և տոն լինել, եթե Հայաստանում ես»: Մանրամասները՝ թերթի համարում: Հակառակորդին թերագնահատել պետք չէ. սաբոտաժի հնարավորությունները սպառված չեն. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսը բավականին երկար տևեց՝ ավելի քան 4 ժամ: Հարցերը վերաբերում էին ամենատարբեր ոլորտների՝ ներքաղաքական, արտաքին քաղաքական, տնտեսական, նաև անձնական՝ իր ու ընտանիքի անդամների հետ կապված: Փաշինյանը չշրջանցեց նաև նախկին իշխանությունների թեման. «Նախկին իշխանության ներկայացուցիչները չեն կարող ժողովրդին ոտքի հանել։ Եթե փորձեն հանել, ժողովո ՍԴ-ն մերժել է դատավորներին. Համաներումն օրինական է «Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է տեղեկացնելու, որ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորները ՍԴ-ում վիճարկել են «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականությունը: Այդ դրույթը վերաբերում ՀՀԿ-ն հետ է վերցրել երիտասարդական հիմնադրամին անվարձահատույց տված տարածքը   «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» հետագա գործունեության ճակատագիրը դեռեւս անորոշ է. հոգաբարձուների խորհրդի նիստը տեւական ժամանակ է` չի կայանում: Ու հիմա մարզային գրասենյակները սպասողական վիճակում են: Ավելին, պարզվում է՝ այս հիմնադրամի` Շիրակի մարզային կենտրոնը, որ նախկինում տեղակայված էր ՀՀԿ մարզային գրասենյակում, հայտնվել է դրսում: ՀՀԿ-ն հետ է վերցր Սերժ Սարգսյանը դեռ Արցախում է. Սպասում էր ԱԽ արտագնա նիստին՝ իր անելիքները որոշելու համար. «Ժամանակ» «Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, ով Արցախ էր մեկնել դեռևս մարտի առաջին օրերին, շարունակում է մնալ Արցախում: Սարգսյանը սպասում էր երեկ կայացած ԱԽ արտագնա նիստին, որ ըստ դրա որոշի իր հետագա անելիքները: Սարգսյանը այս ընթացքում շարունակել է ակտիվ շփումները ԱՀ վերնախավի ներկայացուցիչների հետ»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
website by Sargssyan