1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Մեզ զրկեցին Կարսում չարենցյան սիմվոլիկ ներկայությունը վերստեղծելու հնարավորությունից». Թուրքագետ

Դեռևս մի քանի օր առաջ լուր տարածվեց, որ անհայտ պատճառներով քանդվել է մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի Կարսում գտնվող տունը: Այս թեմայի շուրջ«Ermenihaber.am»-ը  զրուցել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի հետ:

– Պարո՛ն Մելքոնյան, ինչպե՞ս կմեկնաբանեք  Կարսում Եղիշե Չարենցին վերագրվող տունը քանդելու մասին մամուլում շրջանառվող լուրերը:

– Այդ կառույցը հայերիս համար ունի խորհրդանշական նշանակություն: Զբոսաշրջիկները, որոնք այցելում են Արևմտյան Հայաստան իրենց հարգանքի տուրքն են մատուցում Չարենցին:

Ոչնչով աչքի չընկնող այդ կառույցը փաստորեն դարձել էր տուրիստական հետաքրքրությունների առարկա: Բնականաբար դա հայտնի է և Կարսի իշխանություններին, և  ազգայնամոլական տարբեր շրջանակներին:  Փաստորեն  անգամ այդ կիսախարխուլ շենքը դառնում է թիրախ լոկ այն պատճառով, որ ասոցացվում է հայերի  և հայերի համար նվիրական բանաստեղծի` Եղիշե Չարենցի անվան հետ:

Ես այն կարծիքին եմ, որ սա ընդհանուր մի քաղաքականության մաս է կազմում. քաղաքաշինական վանդալիզմի կամ պատմամշակութային եղեռնի շարունակություն, որովհետև այս կառույցը բացառություն չէ: Կարսում մինչ այդ էլ տարբեր  հայկական կառույցներ, 19-րդ դարի շենքեր, որոնք երբեմն ունեցել են ադմինիստրատիվ նշանակություն կամ անհատների տներ են եղել, տարբեր տարիներին քանդվել են այն պատրվակով, որ  վթարային վիճակում են կամ խանգարում են քաղաքաշինական պլաններին:

Այս միտումները ավելացան վերջին ՏԻՄ ընտրություններից հետո, երբ քաղաքային իշխանության ղեկը անցավ ադրբեջանցիներին և գորշ գայլերի քաղաքական թևին` ազգայնամոլական աջ ծայրահեղական քաղաքական ուժին:

Նախկինում Կարսում մի քանի անգամ ականատես եմ եղել և տեղեկություններ են եղել, որ քաղաքապետը միտումնավոր, քաղաքական, պետական գերակա շահի պատրվակով քանդում է հատկապես հին հայկական տները: Եվ դա կարծում եմ նման դրսևորումներից մեկն է:

– Տարբեր վարկածներ են շրջանառվում տան շուրջ, թե արդյոք քանդված շինությունը իսկապես Չարենցի տունն է եղել: Ի՞նչ կարող եք ասել այս խնդրի կապակցությամբ, հստակ  տեղեկություններ կա՞ն Չարենցի տան տեղակայման հարցում:

-Չարենցի բանաստեղծություններից մեկը հիմա անգիր չեմ հիշի, բայց ձևակերպումը հետևյալն էր, որ տունը գտնվում է «չուգունի մոստի» դիմաց: «Չուգունի մոստ» կրող այդ կամուրջը պահպանված է և տունն էլ հենց այդ կամուրջի դիմաց է:

Եթե մենք ենթադրենք, որ այդ բանաստեղծությունը ճիշտ է և փաստագրական նկարագրել է այդ տեղը, ապա այս կառույցը համընկնում է Չարենցի տանը: Բայց կրկին կցանկանամ նշել, որ այս շենքը, թե մեկ այլ շենք է Չարենցի տունը, այնուամենայնիվ այն ունի խորհրդանշական կարևոր իմաստ: Բացի այդ, ես գիտեմ, որ այս շենքի շուրջ տարիներ շարունակ տարբեր խմորումներ կային:

Ստամբուլի հայ համայնքն էլ  ինչ-որ կերպ ընդգրկված էր  այս հարցում և ենթադրաբար նրանք էլ երևի թե  իրենց միջոցներով ստուգել են` տունը ինչպիսի պատկանելիություն ունի: Հակված եմ կարծելու, որ երևի թե ճիշտ է, որ տունը պատկանում է Չարենցին: Եթե նույնիսկ դա այդպես էլ չէ, ապա միգուցե կողքի  տունն է եղել  և «չուգունի մոստի» դիմացի այդ տարածքը մեզ համար ունի խորհրդանշական իմաստ:

– Արդյո՞ք տունը հայտնվել է ազգայնականների թիրախում և նման ձեռագիրը չի առնչվում Թուրքիայում մարտի 31-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների հետ, որով հնարավոր է քվեներ կորզել ազգայնականներից:

-Տարբեր տեղեկույթյուններով  տեղական ինքնակառավարման մարմինների սպասվող ընտրություններում Կարսում  ազգայնականները որոշակիորեն թուլացրել են իրենց դիրքերը: Միգուցե քաղաքապետը գնացել է այդ քայլին այս ազգայնամոլական ընտրազանգվածին ավելի կոնսոլիդացնելու և նոր ոգևորության լիցք տալու համար:

Մենք պետք է հետևենք, թե ինչպես է տեղական մամուլը Կարսի այս խնդիրը արծարծելու, ինչպիսի քարոզչական հնարքներով են  սրան անդրադառնալու:  Այդտեղից ավելի հստակ կլինի, թե դա արված է, որպեսզի հագուրդ տրվի ազգայնամոլների ինչ-ինչ ցանկություններին, թե սա մի փոքր այլ իմաստ ունի: Բայց  դեպքերը և այդ կառույցի տեղը չեմ կարծում, որ քաղաքաշինական մեծ ծրագրի համար խոչընդոտ էր: Դա այնպիսի մի հատվածում է գտնվում, որ հենց միայն այդ կիսախարխուլ շենքի փլուզումը անպայմանորեն կասկածներ է առաջ բերում, որովհետև կողքինը չի քանդված, հետևինը չի քանդված,  հենց այդ շենքն է քանդված: Այստեղ չեն կարող կասկածներ չլինել:

Գիտենք, որ Հայաստանից տարբեր շրջանակներ ուզում էին այդ շենքը գնել և դարձնել թանգարան: Իհարկե այդ ծրագրին խոչընդոտում էին թուրքական տարբեր մակարդակի իշխանություններ: Գիտեմ, որ շենքի նախկին սեփականատերը շատ բարձր գին էր պահանջում այդ տան համար: Անգամ Կարսի սանդղակներով դա աներևակայելի, ֆանտաստիկ գին էր, թե ինչպես կարելի է այդ խարխուլ շենքը գնահատել այդքան բարձր:

Մի  քանի փորձեր են եղել գնելու, սակայն չի ստացվել: Եթե չեմ սխալվում «Հրանտ Դինք» հիմնադրամն էլ էր այդ պրոցեսների մեջ ընդգրկված և իմ տեղեկություններով շենքը գնել էր: Ի վերջո  շենքի սեփականատեր էր դարձել «Anadolu Kultur» հասարակական կազմակերպության ղեկավար Օսման Քավալան: Գիտենք, որ  Օսման Քավալան հիմա  ձերբակալված է բավական ծանր մեղադրանքով և այստեղ միգուցե  կարող է դեր խաղացած լինել, որ շենքի սեփականատերը մի մարդ է, որը համարվում է հակաէրդողանական ճամբարի ներկայացուցիչ: Միգուցե դա էլ ավելի է խրախուսել քաղաքապետին  գնալ դեպի նման վանդալիզմի:

Կարծում եմ՝ շենքն իրենից ճարտարապետական մեծ արժեք չէր ներկայացնում, որովհետև մեկ հարկ կիսաքանդված պատեր էին: Բայց կարող էր դառնալ շատ հետաքրքիր կենտրոն: Կարևորը դրական միֆն էր, որը կառուցվում է: Հիմա  մենք ունենք Թումանյանի տուն-թանգարան կամ հենց Չարենցի տուն-թանգարանը Երևանում, կամ նմանատիպ տուն-թանգարաններ: Հասարակությունը այդքան չի հետաքրքրվում, թե իրոք Թումանյանը այդ տանը ապրել է, թե ոչ: Կարևոր է դրական առասպելը, որ կառուցվում է: Փաստորեն  մեզ զրկեցին այդ դրական առասպելը և Կարսում չարենցյան սիմվոլիկ ներկայությունը վերստեղծելու հնարավորությունից:

– Ինչի՞ հիման վրա տունը դարձավ զբոսաշրջիկների այցելության վայր և ե՞րբվանից է ձևավորվել այդ ավանդույթը: 

– Ես, եթե չեմ սխալվում, այն ժամանակվանից, երբ որ սկսեցին տուրիստական առաջին խմբերը այցելել Արևմտյան Հայաստան հենց սկզբից կամ կարճ ժամանակ անց այդ խնդիրը առաջ եկավ:  Կարսի այդ խորհրդանշական վայրերում` Կարսի բերդը, Առաքելոց եկեղեցին, Վարդանի կամուրջը և շուրջ բոլորը, այդ այգին, որը նույնպես Չարենցի  «Երկիր Նաիրի» պոեմում շատ հետաքրքիր նկարագրվում է, տարբեր իրադարձություններ են տեղի ունենում: Անգամ Օրհան Փամուկի գրքերում  հետաքրքիր ձևով նկարագրված է հենց Չարենցի տան դիմաց ընկած այդ այգին: Տուրիստական ընկերությունների ղեկավարները հետաքրքրվում էին Չարենցի տան գոյությամբ և կարծես թե որոշակի հետազոտությունների, տարբեր համեմատությունների արդյունքում է հենց որոշվել, որ դա է Չարենցի տունը: Տուրիստական տարբեր խմբերը  միակարծիք են, որ հենց  այդ տունն է:

Ըստ տարբեր աղբյուրների` Չարենցը այդ շենքում բնակվել է 1917-1920թթ., այսինքն նաև առաջին հանրապետության տարիներին: Իսկ շենքը  ռուսական ոճի, կամ ինչպես ասում են բալթյան ոճի  կառույց է եղել և նմանատիպ շենքեր Կարսում էլի պահպանված են: Հստակ որոշել, թե շենքի, որ հատվածն է պատկանել Չարենցին մի փոքր դժվար է, այնուամենայնիվ  պետք է մոտենանք հարցին  խորհրդանշական առումով, որ այդ տարածքում է ապրել Չարենցը: Հիմա այդ տարածքից պահպանվել է երկու պատ, ուրեմն այդ երկու պատն էլ մեզ համար ունի խորհրդանշական իմաստ: Մենք այստեղ չենք իրականացնում փաստագրական հետազոտություն, թե  Չարենցի տան պատուհանը  կոնկրետ, որ մեկն է եղել, որ կողմ է նայել: Մենք ասում ենք, որ մեզ համար այդ տարածքը խորհրդանշական և յուրահատուկ տարածք է: Վանդալիզմը իրականացվել է տարածքի նկատմամբ, կապ չունի թե որ պատն է փլուզվել, կարևոր է այն, որ թիրախ է ընտրված հայերիս համար խորհրդանշական այդ տարածքը  և անգամ այդ տարածքում եղած կիսախարխուլ կառույցը թուրքական իշխանությունների և հասարակության համար փաստորեն դառնում է թիրախ:

Գագիկ Ծառուկյանը մի քանի օրով կլքի Հայաստանը.... «Վազգենն ասաց՝ էս ի՞նչ արինք. էս Քոչարյանը հա... Հակառակորդին թերագնահատել պետք չէ. սաբոտաժի հ... Հակոբ Ճաղարյանը նշանակվել է վարչապետի խորհրդա... Վլադիմիր Պուտինը հայտնել է, թե ինչից է սկսել ... Ինչպե՞ս են ոստիկանները Երևանում բերման ենթարկ... Արման Օսիկյանը նշանակվել է Կադաստրի «գրասենյա... Դիմակավորված անձը մտել է բնակարան, կպչուն ժապ... Գլխատեք, մորթեք, սպանեք, կալանավորեք, 35 ուսո... Մարմաշեն համայնքի ղեկավարը յուրացրել է ազատամ... Եթե այդ սրճարաններից որևէ մեկն իմ հարազատ եղբ... Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը՝ Մա... ԱԱԾ-ի տրամադրած տեղեկություններով բացահայտվել... Հիմի ոստիկանը մերն ա՞, թե՞ այնուամենայնիվ հա... Դավիթ Տոնոյանը Կարմիր խաչի պատվիրակության ղեկ... Լարված իրավիճակ Արաբկիր բժշկական կենտրոնում. ... Սպառնացել էր տարածել լուսանկարները, եթե իր հե... Ոստիկանության զորքերի ծառայողը սահմանին զիծառ... Թրամփը քննադատել է Fox News-ին՝ իր սիրելի աշխ... Նոր Զելանդիայից Անկարային ուղղված և ընկալված ... Ապարան-Քուչակ ավտոճանապարհին մեքենան դուրս է ... Աննա Հակոբյանը Սորոսի հիմնադրամից դրամաշնորհ ... ԱԱԾ-ն՝ «Յունիսերվ»-ի վերաբերյալ ենթադրյալ քրգ... «Պանտերա» գիշերային ակումբում 26-ամյա երիտասա... Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Բ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ԴՍՏԵՐ ՆԱՄԱԿԸ. Հորս ընկերներից մե... Շուրջ 150 աշխատակից, այսօր 50 հազար ավել են ս... Հանցաշխարհի հայեր. «օրենքով գող» արմեն մանուկ... Հանցաշխարհի կարկառուն ներկայացուցիչներ Արա եւ...
Գագիկ Ծառուկյանը մի քանի օրով կլքի Հայաստանը. որդու տարեդարձն է նշում արտերկրում. «Ժամանակ» «Ժամանակ»-ը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մի քանի օրով կլքի Հայաստանը, որպեսզի մարտի 20-ին արտերկրում նշի որդու ծննդյան տարեդարձը: Ծառուկյանն իր ծննդյան տարեդարձները ևս նշում է Հայաստանից հեռու և հիմա նույնն անում է որդիների դեպքում՝ դրանով նրանց հասկացնելով, որ չի կարող ուրախություն և տոն լինել, եթե Հայաստանում ես»: Մանրամասները՝ թերթի համարում: Հակառակորդին թերագնահատել պետք չէ. սաբոտաժի հնարավորությունները սպառված չեն. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսը բավականին երկար տևեց՝ ավելի քան 4 ժամ: Հարցերը վերաբերում էին ամենատարբեր ոլորտների՝ ներքաղաքական, արտաքին քաղաքական, տնտեսական, նաև անձնական՝ իր ու ընտանիքի անդամների հետ կապված: Փաշինյանը չշրջանցեց նաև նախկին իշխանությունների թեման. «Նախկին իշխանության ներկայացուցիչները չեն կարող ժողովրդին ոտքի հանել։ Եթե փորձեն հանել, ժողովո ՍԴ-ն մերժել է դատավորներին. Համաներումն օրինական է «Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է տեղեկացնելու, որ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորները ՍԴ-ում վիճարկել են «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականությունը: Այդ դրույթը վերաբերում ՀՀԿ-ն հետ է վերցրել երիտասարդական հիմնադրամին անվարձահատույց տված տարածքը   «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» հետագա գործունեության ճակատագիրը դեռեւս անորոշ է. հոգաբարձուների խորհրդի նիստը տեւական ժամանակ է` չի կայանում: Ու հիմա մարզային գրասենյակները սպասողական վիճակում են: Ավելին, պարզվում է՝ այս հիմնադրամի` Շիրակի մարզային կենտրոնը, որ նախկինում տեղակայված էր ՀՀԿ մարզային գրասենյակում, հայտնվել է դրսում: ՀՀԿ-ն հետ է վերցր Սերժ Սարգսյանը դեռ Արցախում է. Սպասում էր ԱԽ արտագնա նիստին՝ իր անելիքները որոշելու համար. «Ժամանակ» «Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, ով Արցախ էր մեկնել դեռևս մարտի առաջին օրերին, շարունակում է մնալ Արցախում: Սարգսյանը սպասում էր երեկ կայացած ԱԽ արտագնա նիստին, որ ըստ դրա որոշի իր հետագա անելիքները: Սարգսյանը այս ընթացքում շարունակել է ակտիվ շփումները ԱՀ վերնախավի ներկայացուցիչների հետ»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
website by Sargssyan